«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»(16.Իրանի դիրքն աշխարհում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125240-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(16.Իրանի_դիրքն_աշխարհում)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք անդրադառնում ենք միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 08:00 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»(16.Իրանի դիրքն աշխարհում)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք անդրադառնում ենք միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը բադրիջան կամ  սմբուկ  արտադրող հինգերորդ երկիրն է աշխարհում»:

Իրանն արտադրելով աշխարհի գյուղատնտեսական արտադրանքի մեկ երրորդը, գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում :«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»հաղորդաշարի մի քանի ծրագրով կներկայացնենք այս արտադրանքները: Այս բաժնում մենք կխոսենք  սմբուկի  մասին:

Բադրիջան կամ սմբուկը  մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս է, որը աշխարհում  բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և զանազան ուտեստների մեջ: Կան տարբեր չափերի և գույների սմբուկներ ,ինչպես կարմիր, կանաչ և սև, բայց մուգ մանուշակագույն կեղևով  սմբուկը ամենատարածված տեսակն է:Սմբուկը կերակուրին հաղորդող բույրից և համից բացի , խիստ օգտակար հատկություններ  ունի առողջության համար:Սմբուկը սննդանյութերի մեծ քանակությամբ  բանջարեղեն   է, որը պարունակում է տարատեսակ  վիտամիններ, հանքանյութեր և մանրաթելեր `միաժամանակ ցածր կալորիականությամբ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը աշխարհում սմբուկի   առաջին խոշոր արտադրողն է ՝ տարեկան 32 միլիոն տոննայով:Չինաստանից  հետո, Հնդկաստանը  և Եգիպտոսը  այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 12 միլիոն 500հազար տոննա և մեկ միլիոն 200 հազար տոննա   արտադրությամբ,իսկ Թուրքիան  տարեկան   854 հազար  տոննա  արտադրությամբ, չորրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում:Իրանը ևս 677 հազար տոննա արտադրությամբ ,աշխարհում հինգերորդ տեղում է:

 

«Գիտե՞ք, որ Իրանն աշխարհում  բանջարեղեն  արտադրող հինգերորդ երկիրն է»:

բանջարեղենը կարևոր դեր է խաղում  մարմնի իմունային համակարգի ամրապնդման և քաղցկեղի կանխարգելման գործում:Այն   պարունակում է  տարատեսակ  վիտամիններ և հանքանյութեր, որոնք շատ օգտակար են առողջության համար:Նարնջագույն  բանջարեղենը, ինչպիսիք են՝ գազարը և դդումը, պարունակում են բետա-կարոտին, որը պաշտպանում է մարմինը քաղցկեղից:Կանաչ տերևազգի բանջարեղենը, ինչպիսիք են՝ նեխուրը, սպանախը, բրոկկոլին և մաղադանոսը, պարունակում են կարոտենոիդներ, սապոնիններ, լուտեին և ֆլավոնոիդներ, որոնք ապահովում են մարմնի համար անհրաժեշտ մանրաթել, ֆոլատ և բետա-կարոտին և օգնում են հիվանդությունների բուժմանը:Կարմրագույն  բանջարեղենը, ինչպիսիք են լոլիկը, ձմերուկը և մանուշակագույն կաղամբը, պարունակում են ֆիտոքիմիկատներ, որոնք կարող են մաշկը պաշտպանել արևից:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը բանջարեղենի արտադրությամբ աշխարհում ամենամեծն է ՝ տարեկան 539 միլիոն տոննա արտադրությամբ:Այս երկրից հետո Հնդկաստանը 100 միլիոն տոննա , ԱՄՆ-ը 35 միլիոն տոննա  և Թուրքիան  25 միլիոն տոննա արտադրանքով համապատասխանաբար գտնվում են հաջորդ տեղերում:Իրանը  աշխարհում հինգերորդ տեղում է , տարեկան  շուրջ 20 միլիոն տոննա տարատեսակ  բանջարեղեն արտադրելով , ինչը կազմում  է աշխարհում արտադրվող ընդհանուր  բանջարեղենի 1,9 տոկոսը:

 

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը լոլիկի արտադրությամբ ,աշխարհում յոթերորդն է»:

Իրանն արտադրելով աշխարհի գյուղատնտեսական արտադրանքի մեկ երրորդը գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում :«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»հաղորդաշարի մի քանի ծրագրով կներկայացնենք այս արտադրանքները: Այս բաժնում մենք կխոսենք  լոլիկի  մասին:

Միշտ եղել է հետևյալ հարցը ,որ արդյո՞ք լոլիկը միրգ է թե՝ բանջարեղեն:Պատասխանը հետևյալն է՝ լոլիկը թե՛ միրգ է և թե՛ բանջարեղեն և մի խոսքով կարելի է ասել ,որ լոլիկը միրգ է ,որն ըստ սննդագետների համարվում է բանջարեղեն:Լոլիկը ՝ լինի եփած, թե հում, և ,որպես սաուս , հյութ կամ մածուկ,շատ սիրված է:Այս բերքը շահել է ամենասիրված  մրգի կոչումը։ Այս բերքի ծավալը տարեկան կազմում է առնվազն 170 միլիոն տոննա:Այս միրգը պարունակում է այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են՝ նիասինը, ֆոլաթթուն և վիտամին B6- ը, ինչը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը 2016-ին աշխարհում լոլիկի   առաջին խոշոր արտադրողն էր ՝ տարեկան 56 միլիոն 309 հազար տոննայով:Չինաստանից  հետո, Հնդկաստանը և ԱՄՆ-ը  այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 18 միլիոն 400 հազար տոննա և 13միլիոն տոննա արտադրությամբ:Իրանը  աշխարհում յոթերորդ տեղում է , տարեկան  շուրջ 6 միլիոն 400 հարյուր հազար  տոննա լոլիկ արտադրելով,իսկ Մերձավոր արևելքում Թուրքիայից և Եգիպտոսից հետո զբաղեցնում է երրորդ տեղը:

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը խաղողի  արտադրությամբ աշխարհում իններորդն է»:

Խաղողը կարևորագույն մրգերից է ,որը հնուց իվեր օգտագործել է մարդը:Խաղողը դրախտային միրգ  է, որը պարունակում է A, B և C վիտամիններ:Այն պարունակում է նաև մագնեզիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, կալիում և ալբումին:

Ղուրանում խաղողը հիշատակվում է ավելի քան տասը անգամ՝ զանազան անվանումներով,ինչպիսիք՝որթատունկ և վազ,նաև  կոչ է արվում խորհել խաղողների գոյության ,հասունացման և որակի մասին: Խաղողը  ներկայացվել է Աստծո նշաններից մեկը և ինչպես արմավը, խաղողի  հյութը համարվել է բարի օրապահիկ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը խաղողի  արտադրությամբ աշխարհում առաջինն է ՝ տարեկան14 միլիոն 763 հազար  տոննա արտադրությամբ:Չինաստանից  հետո, Իտալիան և ԱՄՆ-ը  այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 8 միլիոն  տոննա և 7 միլիոն տոննա արտադրությամբ:Իրանը  աշխարհում իններորդ  տեղում է , տարեկան  շուրջ 2 միլիոն 450 հարյուր տոննա խաղող արտադրելով: