«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»(16.Իրանի դիրքն աշխարհում)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք անդրադառնում ենք միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը բադրիջան կամ սմբուկ արտադրող հինգերորդ երկիրն է աշխարհում»:
Իրանն արտադրելով աշխարհի գյուղատնտեսական արտադրանքի մեկ երրորդը, գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում :«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»հաղորդաշարի մի քանի ծրագրով կներկայացնենք այս արտադրանքները: Այս բաժնում մենք կխոսենք սմբուկի մասին:
Բադրիջան կամ սմբուկը մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս է, որը աշխարհում բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և զանազան ուտեստների մեջ: Կան տարբեր չափերի և գույների սմբուկներ ,ինչպես կարմիր, կանաչ և սև, բայց մուգ մանուշակագույն կեղևով սմբուկը ամենատարածված տեսակն է:Սմբուկը կերակուրին հաղորդող բույրից և համից բացի , խիստ օգտակար հատկություններ ունի առողջության համար:Սմբուկը սննդանյութերի մեծ քանակությամբ բանջարեղեն է, որը պարունակում է տարատեսակ վիտամիններ, հանքանյութեր և մանրաթելեր `միաժամանակ ցածր կալորիականությամբ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը աշխարհում սմբուկի առաջին խոշոր արտադրողն է ՝ տարեկան 32 միլիոն տոննայով:Չինաստանից հետո, Հնդկաստանը և Եգիպտոսը այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 12 միլիոն 500հազար տոննա և մեկ միլիոն 200 հազար տոննա արտադրությամբ,իսկ Թուրքիան տարեկան 854 հազար տոննա արտադրությամբ, չորրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում:Իրանը ևս 677 հազար տոննա արտադրությամբ ,աշխարհում հինգերորդ տեղում է:
«Գիտե՞ք, որ Իրանն աշխարհում բանջարեղեն արտադրող հինգերորդ երկիրն է»:
բանջարեղենը կարևոր դեր է խաղում մարմնի իմունային համակարգի ամրապնդման և քաղցկեղի կանխարգելման գործում:Այն պարունակում է տարատեսակ վիտամիններ և հանքանյութեր, որոնք շատ օգտակար են առողջության համար:Նարնջագույն բանջարեղենը, ինչպիսիք են՝ գազարը և դդումը, պարունակում են բետա-կարոտին, որը պաշտպանում է մարմինը քաղցկեղից:Կանաչ տերևազգի բանջարեղենը, ինչպիսիք են՝ նեխուրը, սպանախը, բրոկկոլին և մաղադանոսը, պարունակում են կարոտենոիդներ, սապոնիններ, լուտեին և ֆլավոնոիդներ, որոնք ապահովում են մարմնի համար անհրաժեշտ մանրաթել, ֆոլատ և բետա-կարոտին և օգնում են հիվանդությունների բուժմանը:Կարմրագույն բանջարեղենը, ինչպիսիք են լոլիկը, ձմերուկը և մանուշակագույն կաղամբը, պարունակում են ֆիտոքիմիկատներ, որոնք կարող են մաշկը պաշտպանել արևից:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը բանջարեղենի արտադրությամբ աշխարհում ամենամեծն է ՝ տարեկան 539 միլիոն տոննա արտադրությամբ:Այս երկրից հետո Հնդկաստանը 100 միլիոն տոննա , ԱՄՆ-ը 35 միլիոն տոննա և Թուրքիան 25 միլիոն տոննա արտադրանքով համապատասխանաբար գտնվում են հաջորդ տեղերում:Իրանը աշխարհում հինգերորդ տեղում է , տարեկան շուրջ 20 միլիոն տոննա տարատեսակ բանջարեղեն արտադրելով , ինչը կազմում է աշխարհում արտադրվող ընդհանուր բանջարեղենի 1,9 տոկոսը:
«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը լոլիկի արտադրությամբ ,աշխարհում յոթերորդն է»:
Իրանն արտադրելով աշխարհի գյուղատնտեսական արտադրանքի մեկ երրորդը գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում :«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած»հաղորդաշարի մի քանի ծրագրով կներկայացնենք այս արտադրանքները: Այս բաժնում մենք կխոսենք լոլիկի մասին:
Միշտ եղել է հետևյալ հարցը ,որ արդյո՞ք լոլիկը միրգ է թե՝ բանջարեղեն:Պատասխանը հետևյալն է՝ լոլիկը թե՛ միրգ է և թե՛ բանջարեղեն և մի խոսքով կարելի է ասել ,որ լոլիկը միրգ է ,որն ըստ սննդագետների համարվում է բանջարեղեն:Լոլիկը ՝ լինի եփած, թե հում, և ,որպես սաուս , հյութ կամ մածուկ,շատ սիրված է:Այս բերքը շահել է ամենասիրված մրգի կոչումը։ Այս բերքի ծավալը տարեկան կազմում է առնվազն 170 միլիոն տոննա:Այս միրգը պարունակում է այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են՝ նիասինը, ֆոլաթթուն և վիտամին B6- ը, ինչը նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը 2016-ին աշխարհում լոլիկի առաջին խոշոր արտադրողն էր ՝ տարեկան 56 միլիոն 309 հազար տոննայով:Չինաստանից հետո, Հնդկաստանը և ԱՄՆ-ը այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 18 միլիոն 400 հազար տոննա և 13միլիոն տոննա արտադրությամբ:Իրանը աշխարհում յոթերորդ տեղում է , տարեկան շուրջ 6 միլիոն 400 հարյուր հազար տոննա լոլիկ արտադրելով,իսկ Մերձավոր արևելքում Թուրքիայից և Եգիպտոսից հետո զբաղեցնում է երրորդ տեղը:
«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը խաղողի արտադրությամբ աշխարհում իններորդն է»:
Խաղողը կարևորագույն մրգերից է ,որը հնուց իվեր օգտագործել է մարդը:Խաղողը դրախտային միրգ է, որը պարունակում է A, B և C վիտամիններ:Այն պարունակում է նաև մագնեզիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, կալիում և ալբումին:
Ղուրանում խաղողը հիշատակվում է ավելի քան տասը անգամ՝ զանազան անվանումներով,ինչպիսիք՝որթատունկ և վազ,նաև կոչ է արվում խորհել խաղողների գոյության ,հասունացման և որակի մասին: Խաղողը ներկայացվել է Աստծո նշաններից մեկը և ինչպես արմավը, խաղողի հյութը համարվել է բարի օրապահիկ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով ՝ Չինաստանը խաղողի արտադրությամբ աշխարհում առաջինն է ՝ տարեկան14 միլիոն 763 հազար տոննա արտադրությամբ:Չինաստանից հետո, Իտալիան և ԱՄՆ-ը այս վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են `համապատասխանաբար 8 միլիոն տոննա և 7 միլիոն տոննա արտադրությամբ:Իրանը աշխարհում իններորդ տեղում է , տարեկան շուրջ 2 միլիոն 450 հարյուր տոննա խաղող արտադրելով: