Եվրոպայում իսլամաֆոբիայի նոր ալիք
(last modified Mon, 14 Sep 2020 16:11:11 GMT )
Սեպտեմբեր 14, 2020 20:41 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Շվեդիայում ,Ղուրանի այրելուն և իսլամի մարգարեի հասցեին ուղղված վիրավորական ծաղրանկարների վերահրատարակմանը: Ընկերակցեք մեզ:

Կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ միաժամանակ ,Եվրոպայում սկսել է Իսլամի դեմ պայքարի նոր ալիք: Ֆրանսիական լկտի պարբերական  «  Charlie Hebdo»-ն  հերթական անգամ վերահրատարակել է  Իսլամի մարգարեի հասցեին ուղղված  վիրավորական ծաղրանկարները:Փարիզում հրատարակվող  Charlie Hebdo երգիծական ամսագիրը վերահրատարակել է մեծ մարգարեի վիրավորական  ծաղրանկարները,այն 13 անձանց դատավարությունից մեկ օր առաջ,որոնք մեղադրվում են  2015-ին պարբերականի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության դեպքին մասնակից լինելու մեջ: Պարբերականի այս շաբաթվա խմբագրականի հեղինակը, մեծ Մարգարեի մասին վիրավորական ծաղրանկարները  վերահրատարակելիս, գրել է.«Այս պատկերները պատկանում են պատմությանը, և պատմությունը ոչ կարելի  է վերաշարադրել և  ոչ էլ ջնջել»:Սուրբ մարգարեին վիրավորող ծաղրանկարների  վերահրատարակումը կատարվել է Շվեդիայում Սուրբ Ղուրանը  այրելուց մեկ շաբաթ անց:Շվեդիայի Մալմո քաղաքում ,աջ  ծայրահեղական խմբերը մուսուլմանների սրբությունները անարգելով այրել են սուրբ Ղուրանից օրինակներ: Այս քայլը անարձագանք չի մնացել :

Անկարգություններ Շվեդիայում Սուրբ Ղուրանն անարգելուց հետո

Եգիպտոսի   ալ-Ազհարի շեյխ՝Ահմադ Ալթայեբն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.«Նրանք, ովքեր համարձակվել են սուրբ Ղուրանն այրելու հանցագործությունը իրականացնել , պետք է իմանան, որ այդ հանցագործությունները ահաբեկչական և բարբարոսական քայլեր են  »: Նա ավելացրեց, որ նրանց այդ քայլը  ոչ միայն զուտ ռասիստական և  մարդկային քաղաքակրթությունից հեռու  է , այլև թեժացնում է  ահաբեկչության կրակը ,որից տառապում են արևելքն ու արևմուտքը»:Ալ- Ազհարի շեյխը  գրել է.«Անտարակույս, այս ոճրագործությունը կհանգեցնի ատելության տարածմանը և անապահով կդարձնի հասարակությանը , ոչնչացնելով կրոնների ու քաղաքակրթությունների երկխոսության հույսը»: Պակիստանի մարդու իրավունքների նախարար Շիրին Մազարին Twitter- ի իր էջում գրել է.« Սուրբ Ղուրանը այրելու դատապարտելի արարքը՝  Շվեդիայի Մալմո  և Նորվեգիայի Օսլո քաղաքներում ,այդ երկրների մուսուլման քաղաքացիներին միտումնավոր  դրդելու նպատակով է:Այս գործողությունները շարունակվեցին ֆրանսիական պարբերականի միջոցով հերետիկոսական ծաղրանկարների վերահրատարակմամբ:Թվում է թե՝իսլամաֆոբիան Եվրոպայում,անվերահսկելիորեն աճում է»:Այս հարցը լայնորեն արտացոլվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում:Ղոմի կրոնագիտական դպրոցի ուսուցիչների ասոցիացիան մի հաղորդագրությամբ դատապարտելով   Charlie Hebdo պարբերականի  անարգալից քայլը ,հայտարարել է.«Իսլամական համայնքը, ինչպես նաև յուրաքանչյուր ազատատենչ   և մտավորական,  դատապարտում է այս քայլը ,որին դիմադրելու է գիտակցորեն և խորապես»:Արեւմուտքում իսլամին անարգողները,իսլամական սրբությունների դեմ իրենց անարգալից վերաբերմունքը մեկնաբանում են խոսքի ազատության շրջանակներում: Նրանք մոտավորապես երկու միլիարդ մուսուլմանների  սրբությունների անարգման նկատմամբ ցուցաբերվող  հակազդեցությունը , համարում են ծայրահեղականություն: Դժբախտաբար  արեւմտյան պետությունները  ևս հովանավորում են իսլամական սրբություններին անարգելը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Լիբանան կատարած այցի ժամանակ   Charlie Hebdo պարբերականի քստմնալի արարքը արդարացնելու համար հայտարարեց ,որ Ֆրանսիայում տիրում է խոսքի ազատություն և  նա այն դիրքում չէ ,որ ցանկանա դատել   Charlie Hebdo պարբերականի այդ քայլը»: 

Մուսուլման փոքրամասնությունների իրավունքների պաշտպան կենտրոնը իհակազդեցություն Եվրոպայում վերջերս պատահած իրադարձություններին գրել է. «Մուսուլմանների սրբություններին անարգելու հարցում ուշադրության արժանի կետը հետևյալն է,որ   այս ամենը տեղի է ունենում արևմուտքում ոստիկանության աչքի առջև»:Մուսուլման  փոքրամասնությունների իրավունքների պաշտպան այս  կենտրոնը հավելել է.«Մենք դա տեսել ենք Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում:Վարկաբեկողները միայն ոստիկանության ներկայությամբ են իրենց անարգանքը իրագործում: Նույնը պատահեց նաև Շվեդիայում և Նորվեգիայում: Իրականության մեջ վարկաբեկողներն իրենց անվտանգության համար դիմում էին ոստիկանությանը»:Արձագանքելով այդ երևույթին, Եվրոպայում մուսուլման  փոքրամասնության իրավունքների պաշտպան կենտրոնը շեշտում է  այն փաստը, որ արեւմուտքում իսլամաֆոբիան կատարելապես  պլանավորված երեւույթ է, որին աջակցում են արեւմտյան պետությունները: 

 

Հակառակ արեւմտյան պետությունների պնդումներին ՝ իսլամական սրբություններին անարգելը  հակասում է ներքին և միջազգային իրավունքի չափանիշներին:Արևմտյան պետությունները գործիքային վերաբերմունք  են դրսևորում ՝ խոսքի ազատության նկատմամբ: Արեւմտյան պետական ​​այրերը  պնդում են, որ խոսքի ազատությունը լիբերալ ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, և որ նրանք չեն կարող սահմանափակել «խոսքի ազատությունը» և կանխել նման գործողությունները:Բայց կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են , որ արեւմուտքը այս հարցով  «երկակի մոտեցում» է դրսևորում:Սրա ընդամենը մեկ օրինակը տեղի ունեցավ հենց «  Charlie Hebdo»պարբերականում  և դա Մորիս Սինտի աշխատանքից հեռացնելն էր:2009 թվականի հունվարի 27-ին «  Charlie Hebdo»-ի ծաղրանկարիչ Սինտին հեռացվեց աշխատանքից ,քանի որ մի հոդված և անեկդոտ էր հրատարակել Ֆրանսիայի ժամանակի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդու մասին:Մորիսը մեղադրվում էր հրեաների նկատմամբ ատելություն հրահրելու մեջ:Արևմտյան որոշ երկրներում համասեռամոլության և  Հոլոկոստի վերաբերյալ հարցադրումները,ուսումնասիրությունը կամ դրանց կասկածի ենթարկելը   անօրինական ու արգելված են, որը ազատության և մարդու իրավունքների  նկատմամբ երկակի մոտեցման այլ օրինակներ են:Ֆրանսիայում Հոլոկոստի դեմ ուղղված քննադատությունը համազոր է մեկ տարվա բանտարկության և մոտ 3000 ֆրանկ տուգանքի:Տարբեր կրոններին անարգելը ,ոչ բարոյական  քայլ է ,որը   հակասում է միջազգային իրավունքին, ներառյալ՝ Մարդու իրավունքների միջազգային պայմանագրի  19-րդ և 3-րդ հոդվածներին:3-րդ կետի 19-րդ հոդվածի համաձայն,  խոսքի ազատության իրավունքը անսահմանափակ չէ, և պետք է հաշվի առնել ուրիշների արժանապատվության իրավունքը  և հասարակական կարգ ու կանոնի պահպանումը:Նույն պայմանագրի  20-րդ հոդվածն արգելում է պատերազմի համար քարոզչություն՝  ազգային, կրոնական կամ ռասայական բնույթի ատելություն հրահրելու նպատակով:Բացի այդ, 1948 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրում , ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 1996 թ. հռչակագրում,  2003 թ. դեկտեմբերի 12-ի ՄԱԿ-ի վեհաժողովի հռչակագրում և 2003 թ. Դուրբանի գագաթնաժողովի հռչակագրում նույնպես հատկացված են կետեր ,որոնք դատապարտում են կրոնների եւ Աստվածային հեղինակությունների դեմ անարգանքը:Աշխարհում գրեթե երկու միլիարդ մուսուլմանների  սրբություններին անարգելը  ռասիստական ​​և խտրական արարք է, որը հնարավոր չէ արդարացնել :Այն հիմնված է ՝իսլամի արդարատենչ,խաղաղարար և բռնության դեմ պայքարող ուսուցմունքներին դեմ գնացող արևմտյան պետությունների  թշնամանքի վրա: 

Արևմուտքում խոսքի ազատությունը

 

Մուսուլմանների սրբությունների դեմ անարգանքը և «իսլամաֆոբիան »նոր երևույթ չէ և խորհրդային միության փլուզումից իվեր ու  արևմտյան շատ երկրներում Իսլամի նկատմամբ հակումները ավելանալով ,արևմուտքը ծավալուն կերպով այն իր օրակարգն է դարձրել: Ադ երևույթը սկսվեց ավելի քան երեք տասնամյակ առաջ, բրիտանացի հնդիկ Սալման Ռոշդիի «սատանայական այաներ» գրքի հրատարակմամբ և աստիճանաբար  տարբեր ձևերով տարածվեց արևմտյան երկրներում:Նման օրինակներից են ՝դանիական զանազան պարբերականներում սրբապիղծ ծաղրանկարների հրապարակումը, զանազան ֆիլմեր նկարահանելը,իշարս՝«խռովություն»-ը և «մուսուլմանների անմեղությունը»և Իսլամի մեծ մարգարեի մասին սրբապիղծ ծաղրանկարները ՝ֆրանսիական «Կլոզեր»ամսագրում ,իսկ «  Charlie Hebdo» պարբերականում Մուհամմեդ մարգարեի հասցեին պարբերաբար հրատարակվող ծաղրանկարները :Արևմտյան կառավրությունները երկու հիմնական նպատակներով են տարածում իսլամաֆոբիան: Նախ այն ,որ  ճշմարիտ իսլամի ձայնը չհասնի այն ​​մարդկանց, ովքեր ծարավ են աստվածային ոգեղինության և արդարության, և երկրորդը `իրական իսլամի դիմագծի աղավաղումը :Այդ պատճառով, և իսլամի ճշմարիտ ուսուցմունքների դիմագիծը աղավաղելու նպատակով , արևմտյան լրատվամիջոցները«Ալղաիդա»-ի,«ԻԼԻՊ»-ի և «Թալեբան»-ի պես թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների ոճրագործութիւնները  վերագրում են բոլոր մուսուլմաններին:Արեւմտյան լրատվամիջոցներում իսլամը համազոր է համարվում , բռնության, հետամնացության և կույր մոլեռանդության:Այս կապակցությամբ նրանք մուսուլմանների արձագանքը Իսլամի սրբությունների դեմ ուղղված անարգանքին ,համարում են հետադիմություն և կույր մոլեռանդություն:Այնուամենայնիվ, ցանկացած կրոնի և դավանանքի սրբությունները հարգված և սուրբ են այդ կրոնի ու  դավանանքի հետևորդների համար և բացառություն չեն կազմում մուսուլմանները:Արևմուտքում ազատամտության և արդարության հավակնորդները  կարծում են, որ իրական իսլամի դիմագիծը աղավաղելու և իսլամական սրբություններն անարգելով , նրանք կարող են հասնել իրենց նպատակին ՝ կանխել իսլամի արդարատենչ,խաղաղասեր և բռնության դեմ ուսուցմունքների ազդեցությունը: Սա այն դեպքում է երբ , իսլամի դիմագիծը աղավաղելու արևմտյան պետությունների և ԶԼՄ-ների  հակաիսլամական քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է թողել , և իսլամական սրբություններին անարգելը ,արևմտյան հասարակություններում  դարձել է քարոզչություն և դրդապատճառ  Սուրբ Ղուրանը և իսլամական ուսուցմունքները ուսումնասիրելու համար: Ուսումնասիրությունները ապացուցում են , որ չնայած արեւմտյան հասարակություններում առկա բոլոր հակաիսլամական քարոզչություններին, Իսլամի նկատմամբ հակումը , հատկապես կանանց շրջանում, արագորեն աճ է արձանագրում :Այդ էլ այն պայմաններում , երբ արևմտյան ԶԼՄ-ները  մեծ ջանքեր են գործադրում իսլամը ներկայացնել՝ որպես կանանց դեմ կրոն: