Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում (3)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում» հաղորդաշարի վերջին համարը,որի ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի ընտրություններում թաքնված կառավարության բարդ ու բազմակողմանի դերակատարության մասին: Ընկերակցեք մեզ:
2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում սկանդալային ու ոչ այնքան բարեհամբավ գործարարի անսպասելի հաղթանակը նպաստավոր հող ստեղծեց որպեսզի թաքնված կառավարության բազմակողմանի դերի ու ազդեցության մասին քննարկումները առավել քան երբևէ, քաղաքական ու ակադեմիական շրջանակներից անցնեն հասարակության ու ԶԼՄ-ների ոլորտ:
Այնպիսի ընտրություններ, որ թվում էր թե հաղթելու է ԱՄՆ-ի քաղաքական հայտնի դեմքերից մեկը ինչպես Հանրապետական կուսակցությունից Ջեբ Բուշը և Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը: Դոնալդ Թրամփի հաղթանակով քաղաքականության դաշտից հեռու գտնվողների ուժի ցուցադրումը վերածվեց իշխանության ներքին բաժնի կամ «Թաքնված կառավարության» դեմ մենամարտի: Փաստորեն ամերիկացի ընտրողների պահանջների ուղղորդման պատասխանատվությունը ստանձնեց մեկը, ով ինքը «Թաքնված կառավարության» ֆինանսական ու առևտրական բաժնի սիմվոլներից մեկն էր:
Թրամփը ավելի քան 3 մլրդ. դոլար հարստությամբ ու «Թրամփի կազմակերպություն» կոչվող հսկայական ֆինանսական կայսրությամբ մուտք գործեց հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրապայքար ու հայտնի դարձավ որպես ԱՄՆ-ի պատմության նախագահական ընտրությունների ամենահարուստ թեկնածուն:
2017թ. հունվարին նախքան Սպիտակ Տուն մտնելը Թրամփը ոչ թե քաղաքական դեմք, այլ Ուալ Սթրիթում մի հայտնի բրենդ էր և ճանաչված էր, որպես ԱՄՆ-ի «թաքնված կառավարության» Ֆինանսական-առևտրական տարրերից մեկը: Միևնույն ժամանակ նա համարվում էր որպես ԱՄՆ-ի լրատվական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը:
Անկասկած վերլուծաբանների մեծ մասը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից իրենց զարմանքը այսպես են բացատրում, որ նա օգտագործելով իր անձնական փորձը ընկալեց ամերիկացի քվեարկողների հիմնական ակնկալիքը այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը և աշխատատեղերի ավելացումն ու տնտեսական ապահովության բարձրացումը: Նա իր պոպուլիստական կարգախոսներով ու հիմնվելով ժողովրդի ակնկալիքների վրա կարողացավ մտնել Սպիտակ Տուն:
Իհարկե Թաքնված կառավարությունից ու դրա քաղաքական ու առևտրական որոշ բաժիններից Թրամփի կախվածությունը չէր խոչընդոտում Թրամփի ու նրա շրջապատին սանձելու համար որոշ քայլերի ու միջոցառումների կիրառմանը: Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի միջև ընտրական մրցակցությունների եռուզեռը գագաթնակետին հասնելու հետ միաժամանակ ԱՄՆ-ի հետախուզական հասարակությունը հանրապետականների ընտրական շտաբի ու ռուսների գաղտնի կապերի մասին փաստեր էր հավաքագրում: Այս փաստաթղթերի հավաքագրման մասին մինչև ընտրությունները ոչ մի լուր չտարածվեց ու այս փաստաթղթերը երբեք բացահայտ ու լուրջ քննարկումների չեն ենթարկվել:
Սակայն ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ մինչև նախագահական ընտրություններին հաջորդող շրջան ՌԴ-ի հետ կապ ունենալու մեղադրանքի հարցով ԱՄՆ-ի հետախուզական հասարակության լռությունը ԱՄՆ-ի Թաքնված կառավարության սադրիչ քայլերի մի մասն է եղել, որոնք համագործակցելով Բարաք Օբամայի կառավարության հետ փորձել են կասկածի տակ առնել ընտրությունների չակնկալված արդյուքները: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ժամանակի տնօրեն Ջեյմս Կոմին իր «Մի բարձրակարգ հավատարմություն: Ճշմարտություն, կեղծիք և առաջնորդություն» գրքում ասում է.«Որպես հետախուզական ծառայությունների ներկայացուցիչ առաջին անգամ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո նախագահին ասացի ԱՄՆ-ի ընտրություններում միջամտելու հարցում ՌԴ-ի կողմից կատարված փորձի ու Մոսկվայում Թրամփի գտնվելու վայր հյուրանոցում կատարված տեսագրության մասին»: Թրամփը այս ուշացումը բնութագրել էր ընտրությունների արդյունքի վերաբերյալ հետախուզական հասարակության զայրույթի բացահայտ նշան և «Թաքնված կառվարության» կողմից իր կառավարության դեմ կատարված սադրիչ քայլ: Թրամփը նույնպես նշեց, որ որպես «Թաքնված կառավարության» կողմից հովանավորվող թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի հարցում Օբամայի կառավարության վստահությունը այս քայլի պատճառներից է համարվում:
Հակազդելով Թրամփի ընտրական շտաբի ավագ անդամներին հսկողության տակ առնելու հարցում հետախուզական հասարակության ու Օբամայի կառավարության անվտանգության պաշտոնատարների կողմից գործադրվող ջանքերին, նախքան Սպիտակ Տուն մտնելը ընտրված նախագահը չափազանց խիստ ու աննախադեպ քարոզչական գրոհ և բանավոր պատերազմ սկսեց ԱՄՆ-ի հետախուզական հասարակության ղեկավարների դեմ: Նա ԱՄՆ-ի տեղեկատվական ու անվտանգության կառույցներին մեղադրեց ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի ու ընտրողների դեմ սադրիչ քայլեր կիրառելու մեջ և հերքեց ռուսների ու իր ընտրական շտաբի անդամների ցանացած անօրինական ու գաղտնի հանդիպում: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի ու այդ երկրի հետախուզական հասարակության միջև այս պայքարը այնքանով սրվեց, որ հակառակ ընդունված ավանդույթի այս հասարակության որոշ ղեկավարներ այդ թվում Ազգային հետախուզության տնօրենը և ԿՀՎ-ի տնօրենը ԱՄՆ-ի նախագահի երդմնակալության արարողության հետ միաժամանակ վայր դրեցին իրենց լիազորությունները: Սպիտակ Տուն մուտք գործելուց շուրջ 5 ամիս անց Թրամփը պաշտոնից հեռացրեց ՀԴԲ-ի ժամանակի տնօրեն Ջեյմզ Կոմիին, մի քայլ, որ ՀԴԲ-ի պատմության մեջ քիչ է նկատվել:
Նախքան Թրամփի Սպիտակ Տուն մտնելը Դոնալդ Թրամփի շրջապատի և ռուսների կապի մասին հետախուզական ու անվտանգության ավագ տնօրենների կողմից տեղեկությունների արտահոսքը հանրության մոտ հարցականի տակ էր դրել նորընտիր նախագահին, ինչը առթել էր նրա զայրույթը: Որպես օրինակ մամուլում բացահայտվել էր, որ նախընտրական արշավի ժամանակ Թրամփի ավագ խորհրդատու Մայքլ Ֆլինը ընտրությունների անցկացման ժամանակից մինչև նորընտիր նախագահի աշխատանքի մեկնարկը կապի մեջ է եղել Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանի հետ որպեսզի այս երկրին վստահեցնի, որ Սպիտակ Տան նոր կառավարությունը կհրաժարվի հակառուսական քաղաքականություններից: ՌԴ-ի դեսպանի հետ կապը տեղի էր ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման ստորագրում էր կոնգրեսի կողմից հաստատված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրենքը: Թրամփին մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրները հետո բացահայտեցին, որ Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերի ժամանակի խորհրդատու Բեն Ռոոդզը այս տեղեկությունները ստացել է ԱՄՆ-ի հետախուզական հասարակությունից և տրամադրել էր Թրամփին քննադատող ԶԼՄ-ներին որպեսզի վնասի ընտրյալ նախագահին:
Թրամփի խորհրդականներն այդ թվում Սթիվ Բանոնը, որ նշանակվել էր նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում ԱՄՆ-ի հետախուզական հասարակության կողմից Ֆլինի ու ռուսների կապի մասին տեղեկությունների բացահայտումները համարել էր որպես «Թաքնված կառավարության» ուժեղ թևեր հին բյուրոկրատների, հետախուզական հասարակության ղեկավարների ու հիմնական հոսանքի ԶԼՄ-ների միացության բացահայտ նմուշ, որ համախմբվել էին նոր նախագահի աջակից «հակակառուցվածքային» հոսանքի դեմ: 2016 և 2017 թթ. զարգացումների ընթացքում Թրամփի խորհրդական Բանոնը Breitbart News-ին տված հարցազրույցում բազմիցս օգտագործել է «Թաքնված կառավարություն» բառակապակցությունը: Breitbart News-ը Թրամփին աջակցող աջակողյան վերլուծական կայք է:
Թրամփի աջակիցների տեսանկյունից ԶԼՄ-ներում ռուսների հետ Թրամփի շրջապատի կապի մասին առաջադրված մեղադրանքը, 2016թ. ընտրություններին ՌԴ-ի միջամտության նախաքայլն էր, որ իրականացվում էր «թաքնված կառավարության» տարրերի կողմից կառույցի ընդդիմադիր նախագահին տապալելու համար: Այդ պատճառով էլ Թրամփի կառավարության շրջանում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշենզը, ով նույնպես մեղադրվում էր ռուսների հետ համագործակցելու մեջ, վայր դրեց իր լիազորությունները և խուսափեց պատասխանատվություն ստանձնել այս վիճահարույց խնդրի հարցով և իր ուսերից թոթափեց դրա համար դատական գործ հարուցելու պատասխանատվությունից: Նա իր պատասխանատվությունները հանձնեց գլխավոր դատախազի տեղակալ Ռադ Ռոզնսթայնին: Ռոզնսթայնը չնայած որ Թրամփի կողմից էր նշանակվել, սակայն ԱՄՆ-ի ընտրություններում ՌԴ-ի միջամտության վիճահարույց խնդիրը բացահայտելու համար ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ռոբերթ Մուլլերին որպես հատուկ քննիչ հանձնարարեց հետևել գործին: Մուլլերի հետաքննությունները հանգեցրեց ԱՄՆ նախագահի մերձավորների հարցաքննությանը և նրանցից երեքի ՝ Մայքլ Ֆլինի, Պաոլ Մանաֆորթի ու Մայքլ Քոհենի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն և ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հարցուպատասխանի նիստերում առավել հետաքննությունների:
Այս ընթացքը իվերջո հանգեցրեց կոնգրեսի կողմից 2019թ. դեկտեմբերի 18-ի Թրամփին իպիչմենտի ենթարկելուն՝ «Ուժը չարաշահելու» և «Կոնգրեսի հետաքննությունները խոչընդոոտելու» պատճառոով: Սակայն իվերջո ԱՄՆ սենատը առաջին մեղադրանքի դեպքում շատ քիչ տարբերությամբ 51 կողմ ու 49 դեմ և «Կոնգրեսի հետաքննությունները խափանելու» մեղադրանքի հարցում էլ 53 կողմ ու 47 դեմ ձայներով Թրամփին մեղավոր չճանաչեց ու կանխեց Թրամփի տապալումը:
Ամփոփելով այն ամենը ինչ ասացինք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թաքնված կառավարության դերակատարության մասին, կարող ենք ասել այս կառավարության հզոր անդամները, որոնցից մի մասի կապն արտերկրյա ուժերի հետ անհավանական չէ, դերակատար են եղել 2016թ. վիճահարույց ընտրություններում Թրամփի հաղթանակի հարցում: Այնպես որ թաքնված կառավարության կամ քաղաքական կառույցի այլ ազդեցիկ անդամներ դերակատարություն են ունեցել Թրամփի մերձավորների ու ռուսների միջև կապի հարցում դատական գործի հարուցման և Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենտի որոշման ընդունման հարցերում և իվերջո հենց թաքնված կառավարությունն էր, որ ազդելով սենատի որոշումների վրա կանխեց Թրամփին իշխանությունից հեռացնելու քայլը:
Թաքնված կառավարության մասին մյուս կարևոր խնդիրը նրա դերակատարությունն է ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականությունների մեջ: Այս տեսանկյունից մեծ թվով փորձագետներ համոզված են չի տարբերում ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատական է թե հանրապետական, քանի որ երկուսն էլ թեկուզ տարբեր մեթոդներով ու մարտավարություններով պարտականություն ունեն հետևել թաքնված կառավարության ռազմավարություններին:
Այս կապակցությամբ որպես օրինակ կարող ենք անդրադառնալ խաղաղանպատակ միջուկային գիտության ու պաշտպանական կարողությունների բարձրացման հարցում Իրանի առաջադիմությունների նկատմամբ Թրամփի ու նրա մրցակից Ջո Բայդենի միևնույն մոտեցումներին: Առաջինը այս ռազմավարությունը հետապնդում է ՀԳՀԾ-ից դուրս գալով ու տնտեսական առավելագույն ճնշման քաղաքականությամբ, սակայն նույն նպատակին հասնելու համար երկրորդի մարտավարությունն է պայմանական վերադառնալ ՀԳՀԾ և բանակցել Իրանի հետ: Թաքնված կառավարության մյուս ռազմավարություններից կարող ենք անդրադառնալ Սիոնիստական ռեժիմի անօրինական ու օկուպանտ գոյությունը ամրապնդելու համար այդ ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման խնդրին: