Տարագրությունը՝ ԱՄՆ-ի և արաբական աշխարհում նրա հետևորդների վարած քաղաքականությունների հետևանք
(last modified Mon, 23 Nov 2020 06:28:19 GMT )
Նոյեմբեր 23, 2020 09:58 Asia/Tehran
  • Տարագրությունը՝ ԱՄՆ-ի և արաբական աշխարհում նրա հետևորդների վարած քաղաքականությունների հետևանք

Նոյեմբերի 11-ին և 12-ին ,Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցավ սիրիացի տարագրյալների և փախստականների հարցերով միջազգային խորհրդաժողով:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սիրիայի, Եմենի և Իրաքի փախստականների վերջին տվյալներին , և այս բնակչության առջև ծառացած խնդիրներին։

Սիրիան 2011 թվականից ի վեր դեմ հանդիման է կանգնած  ահաբեկչական պատերազմի:Սիրիայում այդ երկրի համակարգի դեմ պատերազմող ահաբեկիչները աշխարհի ավելի քան 80 երկրների քաղաքացիներ են: Հիշյալ խմբերից ոմանք ,հատկապես Իդլիբում պատերազմում են Սիրիայի վարչակարգի և նրա դաշնակիցների դեմ: Անցյալ մեկ տասնամյակի ընթացքում շուրջ 12 միլիոն սիրիացիներ տարագիր են դարձել այդ երկրում ու արտերկրում: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հայտարարել է,որ Սիրիայից դուրս բնակվում են ավելի քան վեց ու կես միլիոն ապաստանյալներ ,որոնցից շատերը կարող են մասնակից դառնալ  իրենց երկրի վերակառուցման գործընթացին:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրաքը ևս դեմ հանդիման է կանգնած եղել  պատերազմի, ահաբեկչական  գործողությունների, պայթյունների ,ինչպես նաև ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի:Իրաքցի տարագրյալների  ստույգ թիվը հայտնի չէ, բայց պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում տեղահանված իրաքցիների թիվը 5 միլիոն է՝ Իրաքի բնակավայրերի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումների պատճառով:

Միաժամանակ, Իրաքի փախստականների   և գաղթականների հարցերով նախարարի տեղակալ Քարիմ ալ-Նուրին վերջերս հայտարարել է.«Տարագրյալների  թիվը այժմ 50 000 ընտանիք  է և եթե յուրաքանչյուր ընտանիքի միջին թիվը հաշվարկենք հինգ հոգի, Իրաքում կա 250 000 տարագրյալ , որոնց մեծ մասը Էղլիմ Քուրդիստանի շրջանում են»:Միևնույն ժամանակ, Իրաքի տարագրյալների և փախստականների հարցերով նախարար   Իֆան Ֆաեղ Ջաբրոն, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, ասել էր.«2021 թվականի սկզբին ,Իրաքի տարագրյալների  բոլոր գաղթակայանները փակվելով , շուրջ 1,5 միլիոն տեղահանվածներ կվերադարձվեն իրենց  բնակավայրերը»:

2015-ի մարտի 26-ից Եմենի դեմ  պատերազմ է մղում  Սաուդյան Արաբիայի կոալիցիան:Սաուդյան Արաբիայի կոալիցիայի և ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների հովանավորությամբ մեկնարկած հիբրիդային  պատերազմից անցել է շուրջ 68 ամիս և ըստ վերջին տվյալների , այս պատերազմի հետևանքով  տարագրվել են առնվազն 4 միլիոն եմենցիներ:Տարագրված եմենցիների մեծ մասը հենց այդ երկրում են:

Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության մոտ մեկ տոկոսը տարագրյալներ են  ինչը մոտավորապես կազմում է  80 միլիոն մարդ: Սիրիայի, Իրաքի և Եմենի երեք երկրներն ունեն աշխարհի տեղահանված բնակչության մեկ հինգերորդից ավելին, և դա անկասկած արաբական աշխարհում արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, հատկապես Սաուդյան Արաբիայի քաղաքականության արդյունքն է:

Տեղահանվածները թե  իրենք ունեն  խնդիրներ  թե՛ խնդիրներ են հարուցում ,  հյուրընկալող երկրների համար:

Տարագրյալներն  ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտերկրում լուրջ խնդիրներ  ունեն կենսապահովման, առողջության, մարդկային արժանապատվության և կրթության ոլորտներում:Կենսապահովման տեսանկյունից սննդի պակասը հիմնական  խնդիրն է և հարյուր հազարավոր մարդիկ սննդի օգնության հրատապ կարիք ունեն:Նման իրավիճակ հատկապես նկատելի է  Եմենի տարագրյալների  մոտ: Հագուստի և խմելու ջրի պակասը տեղահանված բնակչության կենսապահովման մյուս հիմնական խնդիրներն են:Այս խնդիրներին պետք է ավելացնել նաև տարագրյալների  բնակարանի և հարմար բնակավայրերի   բացակայությունը:Տեղահանված սիրիացիների  մեծ մասը ապրում է Լիբանանի, Թուրքիայի և Հորդանանի գաղթակայաններում:Տարագրյալների  մեծ մասը տնտեսական խնդիրների պատճառով միանում է ծայրահեղական խմբավորումներին և մասնակցում  աշխարհազորայինների շարքերին,որի հետևանքով ,նրանց  մեծ մասը կորցնում է իր կյանքը:

Առողջապահական  առումով,տարագրյալները  բազմաթիվ դժվարությունների դիմաց են կանգնած, որոնցից ամենակարևորն են մաշկի խնդիրները `ժամանակին լոգանք չընդունելու , անառողջ սնունդ օգտագործելու և անվտանգ խմելու ջրի բացակայության պատճառով:

Միևնույն ժամանակ, տարագրյալների մեծ մասը , հատկապես կանայք և աղջիկներ, այլ երկրներում չեն վայելում մարդկային արժանապատվությունը և բռնաբարվում ու անարգվում  են նրանց ընդունող երկրի բնակչության և իմասնավորի սահմանամերձ շրջանների զինվորների կողմից:Տեղահանված աղջիկները ապրանքների պես  վաճառվում են   հաճախորդներին, կամ փոխանակվում որպես նրանց կանայք ու գերիներ:

Կրթական առումով ևս իրավիճակը ահավոր  է ՝ հաշվի առնելով տեղահանված բնակչության տարիքային սահմանումը , որի մոտ կեսը չի լրացրել 17 տարեկանը:Այս բնակչության մի ստվար մասը զրկված է կրթությունից, և այն երեխաները, ովքեր ի վիճակի չեն փոխել իրենց պարտադրված  պայմանները, ստիպված են հրաժարվել իրենց նախնական ակնկալիքներից կրթության ոլորտում:

Տարագրյալները նաև դարձել են խնդիր իրենց  հյուրընկալող երկրների համար:Ինչպես օրինակ ՝ տեղահանված բնակչությունը, հատկապես սահմանամերձ շրջաններում,պատճառ է դառնում  ավելանան բնակարանների  վարձավճարներ, սննդի և կոմունալ ծառայությունների , ինչպիսիք են՝ ջրի և էլեկտրականության գները, և միևնույն ժամանակ շատ սոցիալական խնդիրներ են ստեղծում հյուրընկալող  երկրների համար:Հետևաբար, Լիբանանի և Հորդանանի նման երկրները բազմիցս դիմել  են ,որպեսզի սիրիացի տարագրյալները վերադառնան իրենց երկիր:Այս կապակցությամբ, Լիբանանի արտաքին գործերի նախարար Շարբել Վահբան տարագրյալների  ներկայությունը սոցիալ-տնտեսական առումով ծանր բեռ է համարել Լիբանանի համար և պահանջել  մեծացնել միջազգային ջանքերը ՝ փախստականների անվտանգ վերադարձը իրենց երկիր ապահովելու նպատակով:

Տեղահանվածների   համար նշված մարտահրավերներից բացի, նրանք դեմ հանդիման են կանգնած նաև քաղաքական մարտահրավերների, որոնց հետևանքները նույնիսկ ավելին են, քան նշվում է:Սիրիացի տարագրյալների վերադարձի հարցով միջազգային խորհրդաժողովին մասնակիցների, հատկապես սիրիացի պաշտոնատարների  կողմից բարձրացված ամենակարևոր հարցերից մեկը՝ որոշ երկրների միջոցով տեղահանված բնակչության քաղաքական շահարկումն էր:

Նոյեմբերի 11-ին և 12-ին Սիրիայի մայրաքաղաք՝Դամասկոսում  տեղի ունեցավ սիրիացի փախստականների վերադարձի հարցով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին 27 երկրներ և 12 միջազգային կազմակերպություններ ՝ նպատակ ունենալով օգնել արտերկրում բնակվող սիրիացիներին վերադառնալ իրենց երկիր:Ելույթ ունենալով խորհրդաժողովում ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասաց, որ արեւմտյան երկրները չարաշահում  են սիրիացի փախստականների հարցը քաղաքական նպատակներով:Նա ավելացրել է.«Այս երկրները ահուսարսափ տարածելով արգելք են հանդիսանում որ փախստականները իրենց երկիր վերադառնան»:

Միաժամանակ Լիբանանի արտգործնախարար Շարիլ Վահբեն ևս ասել է.«Համապարփակ միջազգային կամքի և անկեղծ մտադրությունների բացակայությունը խոչնդոտել է փախստականների վերադարձը»:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդաժողովից առաջ ,Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ վիդեոկոնֆերանսի շրջանակում քննադատել էր  որոշ երկրների կողմից փախստականների քաղաքական շահարկումը:Սիրիայի փոխարտգործնախարար Իմեն Սուսան ասել էր, որ ԱՄԷ-ն նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Դամասկոսում կայանալիք փախստականների վերադարձի հարցով միջազգային խորհրդաժողովին, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ հրաժարվեց մասնակցել:

Փաստորեն, փախսատականների  խնդիրը դարձել է ճնշման և շանտաժի լծակ:Օրինակ ՝ Թուրքիան արգելեով սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկիր , բազմիցս սպառնացել է արևմտյան երկրներին,որ եթե նրանք չհովանավորեն Թուրքիային և չհամագործակցեն նրա հետ, փախստականները  կուղարկվեն Եվրոպա:

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նույնպես,խոչընդոտելով սիրիացի փախստականների վերադարձը իրենց երկիր կամ երկրում իրենց բնակավայրեր և  փախստականներին ճնշելով ու  խոշտանգելով,փորձում են արտոնություն կորզել Սիրիայից:Փաստորեն,փորձում են ռազմական ոլորտում ձախողումը փոխարինել  փախստականների խնդիրը չարաշահելով:

Սաուդյան Արաբիան Եմենում նույնպես օգտագործում է այս վարքագիծը Անսար Ալլահի և նրա դաշնակիցների վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև Եմենի հասարակական կարծիքը Անսար Ալլահի  դեմ սադրելու համար:Քաղաքական այս շանտաժը  մեծ խոչընդոտ է դարձել սիրիացի և եմենցի փախստականների իրենց բնակավայրեր վերադառնալու համար,մի հարց,որը  շեշտվեց նաեւ սիրիացի փախստականների վերադարձի միջազգային խորհրդաժողովում: