Դեկտեմբեր 16, 2020 13:15 Asia/Tehran

2018 թ․-ի մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ, և ժամանակ առ ժամանակ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու և  նորընտիր նախագահ Ջո Բայդենը իր ընտրարշավի ընթացքում անդրադառնում էր Իրանին և ՀԳՀԾ-ին: Բայդենը 2020 թվականի սեպտեմբերին CNN լրատվական ցանցին հղած գրությամբ քննադատելով Իրանի մասին Թրամփի կառավարության քաղաքականությունը,ներկայացրեց Իրանի մասին իր քաղաքականությունները,ընտրություններում հաղթելու դեպքում: Բայդենը հստակեցրեց,որ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից հեռանալով սխալ է թույլ տվել և ԱՄՆ-ի ազգային շահերին հակասող քայլի դիմելով ավելի է մեկուսացրել այս երկիրը,այն աստիճանի,որ Վաշինգտոնի կողմից Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և միջազգային պատժամիջոցները վերականգնելու հարցում , Եվրոպայում, ԱՄՆ-ի ամենամոտ  դաշնակիցները նույնիսկ հրաժարվեցին  աջակցել նրան   և Իրանի դեմ դիրքորոշում ընդունել :Բայդենի խոստովանությունը թե՝  Իրանի նկատմամբ Թրամփի ընթացքը ձախողել է, վկայում է այն մասին , որ նույնիսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան քաղաքական գործիչները գիտակցել են, որ չնայած Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, հատկապես Մայք Պոմպեոյի բազմիցս պնդումներին, թե՝ առավելագույն ճնշման լծակը բարդացրել է  Իրանի Իսլամական Հանրապետության պայմանները  , սակայն գործնականում Իրանը  առավելագույն դիմադրության ռազմավարության շրջանակներում դիմակայել է այդ ճնշումներին և  ձախողել է  Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները շարունակելու Վաշինգտոնի  ջանքերը :Վաշինգտոնի արևմտյան Ասիայի ինստիտուտում Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկայի խոսքերով.«Միացյալ Նահանգները միայնակ է մնացել Իրանի նկատմամբ իր մոտեցման հարցում»

Բայդենը իր գրության այլ բաժնում անդրադարձել էր Իրանի նկատմամբ իր կառավարության քաղաքականությանը,2020թվականի նոյեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում: Նա շեշտել էր,որ նախագահ ընտրվելու  դեպքում ,Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունները փոփոխություն են կրելու՝  առաջին հերթին փորձելու է կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքի: Նա ավելացրել է,որ երկրորդ հերթին իր կառավարությունը  Իրանի դիմաց դիվանագիտական գործընթացի վստահելի ուղի է բացելու և եթե Իրանը կատարելապես հարգի ու վերադառնա ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորություններին, Վաշինգտոնը ևս նոր բանակցությունների որպես սկիզբ ,կվերադառնա համաձայնարին:Բայդենը, կրկնելով Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ որոշ պնդումներ, ասել է, որ երրորդ քայլը կլինի այդ քայլերին բհակազդելը, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության ապահովումը: Եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի լիարժեք  իրագործմանը ,ԱՄՆ-ը ևս որպես առաջիկա բանակցությունների սկզբնակետ ,Իրանի միջուկային աշխատանքները սահմանափակելու համար ,միանալու է  միջուկային գործարքին։ 

Երբ  Բայդենը  ստանալով  ընտրիչների ավելի քան 270 քվեն,  հաղթող ճանավեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների  ,ներկայացրեց իր արտաքին քաղաքականության թիմին և միաժամանակ Իրանի ու  ՀԳՀԾ-ի առնչությամբ ավելի հստակ դիրքորոշում կիրառեց : Բայդենը վերջերս New York Times- ին տված ասուլիսում ասել է,որ եթե ​​Իրանը վերադառնա միջուկային գործարքի կատարյալ իրագործմանը , ապա ԱՄՆ-ը ,որպես առաջիկա բանակցությունների սկզբնակետ ,Իրանի միջուկային աշխատանքները սահմանափակելու համար կմիանա միջուկային գործարքին: Նա ասել է.«Ելնելով այն եզրակացություններից, որոնք մենք ձեռք ենք բերել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, մենք մտադիր ենք բանակցություններ վարել և հետևել համաձայնագրերին, որպեսզի կարողանանք ուժեղացնել և երկարաձգել  Իրանի միջուկային սահմանափակումները և զբաղվել նրա հրթիռային ծրագրով»: ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նաև ասել է ,որ  անհրաժեշտության դեպքում միշտ առկա է  պատժամիջոցներին ավտոմատ կերպով վերադառնալու տարբերակը, որի մասին գիտի  Իրանը:«Ջո Բայդեն»-ը միաժամանակ քննադատելով Իրանի հարցով այդ երկրի գործող  նախագահ «Դոնալդ Թրամփ»-ի քաղաքականությունները ,շատ դժվար է համարել Թեհրանի հետ բանակցային գործընթացը: Բայդենը նույնպես հավակնել է,որ եթե Իրանը վերադառնա իր պարտավորություններին ,Վաշինգտոնը չեղարկելու է Թեհրանի դեմ պատժամիջոցները ,որոնք կիրառվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի  կողմից: 2018-ին Թրամփը միակողմանիորեն հեռացավ ՀԳՀԾ-ից ,որի հետևանքով Իրանը նվազեցրեց համաձայնագրում իր պարտավորությունները: Բայդենի խոսքերը հնչեցին ընդամենը մի քանի օր անց Իրանի  այն հայտարարությունից  , որի համաձայն՝ Թեհրանն արագացնում է իր միջուկային ծրագիրը, Իսլամական խորհրդարանի  կողմից ընդունված «Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական գործողությունների մասին» բանաձևի համաձայն:Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանը ասել է.«Ջո Բայդենի և նրա ազգային անվտանգության թիմի տեսակետն այն է, որ երկու կողմերի միջոցով  միջուկային համաձայնագրի լիարժեք իրականացումից հետո և կարճ ժամկետում բանակցություններ ընթանան միջուկային սահմանափակումները երկարացնելու համար՝ինչը  կարող է հանգեցնել (ատոմային) ռումբի արտադրմանը»: Բայդենի դիրքորոշումը երկակի հակազդեցություն  է առաջացրել ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում:Նրանցից ոմանք, հատկապես դեմոկրատները, ցանկանում են և ՀԳՀԾ-ին վերադառնալու հարցով հետևել Օբամայի վարչակազմի վարած քաղաքականությանը :ԱՄՆ-ի  ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնախմբի նորանշանակ նախագահ Gregory W. Meeks պահանջել է՝  Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքին:Միքսը մի հաղորդագրությամբ հայտնել է.«Մենք կփորձենք ,որ Ջո Բայդենի  նորանշանակ կառավարության օրոք ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ-ին»:

Փոխարենը՝ հանրապետական ​​քաղաքական գործիչները, հատկապես Թրամփի վարչակազմի նախկին անդամները, որոնց հակաիրանական տեսակետները հայտնի են, մտահոգություն են հայտնել Բայդենի դիրքորոշման կապակցությամբ:ՄԱԿ-ում, ԱՄՆ նախկին ներկայացուցիչ  Նիկի Հեյլին, որը Թրամփի վարչակազմում համարվում էր հակաիրանական գործիչ, ասել է.«ԱՄՆ-ի նորընտիր  նախագահ Ջո Բայդենի վերադարձը ՀԳՀԾ-ին  ՝ մեծ սխալ է»:ԱՄՆ-ի  նորընտիր նախագահ Ջո Բայդենը ոչ միայն խոսել է Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունները իրականացնելու անհրաժեշտության մասին նախքան ԱՄՆ-ի վերադարձը այդ համաձայնագրին, այլև պահանջել է Իրանի հետ նոր բանակցություններ ,ոչ միայն ՀԳՀԾ-ի ,այլև հրթիռային կարողականության և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունների մասին:Բայդենը CNN լրատվական ցանցի հետ ասուլիսի ընթացքում ասել է,որ շատ դժվար է լինելու Իրանի հետ բանակցությունը այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ,և այդ քայլի համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է   Եվրոպայի համընթաց դիրքորոշումը: Այսպիսով Բայդենը մտադիր է Իրանի նկատմամբ կիրառել ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի գործելաոճը և այդ շրջագծում ,եվրոպացիների հետ լիակատար աջակցությամբ հակաիրանական միակողմանի պատժամիջոցներ կիրառել:  Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության  ձախողումը, որը ոչ միայն չի հանգեցրել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումներին, այլ  նկատի առնելով Իսլամական խորհրդարանի վերջին բանաձևը  ,հանգեցրել է այդ ծրագրի ընդլայնմանը,  նա մտադիր է  Եվրոպայի հետ համագործակցաբար և  հավաքական մոտեցմամբ ,Թեհրանի վրա ճնշում գործադրել ՝ ընդունելու  միջուկային նոր  գործարք, նաև  հրթիռային կարողությունների ոլորտում սահմանափակություններ կիրառել և ճնշում բանեցնել  տարածաշրջանային քաղաքականությունների հարցով: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Ջոն Բուլտոնը ,«Վալստրիտ ջուրնալ»օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.«Ջո Բայդենը հայտարարել է,որ ցանկանում է միանալ Իրանի միջուկային համաձայնությանը ,սակայն նա պարտավոր է ուշադրություն դարձնել Ասիայի արևմուտքում Վաշինգտոնի դաշնակիցների շահերին և իմանա որ այս տարածաշրջանում պայմանները փոխվել  են »: 

Կարևոր է շեշտել ,որ վերջին 40 տարիներին ԱՄՆ-ի բոլոր Նախագահները ,լինեն նրանք հանրապետական թե դեմոկրատական  Իրանի նկատմամբ կիրառել են թշնամական մոտեցումներ և ճնշումների ,իմասնավորի՝ պատժամիջոցների վրա հիմնված գործընթաց ,և նրանցից որոշները ինչպես՝ Ռեյգանի վարչակազմը ,պարտադրյալ պատերազմի վերջին շրջանում Իրանի դեմ ուղղակի առճակատման մեջ մտան: Օբամայի կառավարությունը ևս թեև 5+1 խմբի  շրջագծում մասնակցեց ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրին ,սակայն բազմիցս պարագաներում Թեհրանի դեմ պատժամիջոցներ գործադրեց ու շարունակեց և հրաժարվեց իրականացնել ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորությունները:Այժմ ևս Բայդենը ,ով Օբամայի տեղակալն էր, հավակնում է ՀԳՀԾ-ին վերադառնալ ,միաժամանակ ընդգծել է,որ նրա վարչակազմում,Վաշինգտոնը իր դաշնակիցների հետ միասին փորձելու է սաստկացնել  ՀԳՀԾ-ի շրջագծում սահմանափակումները և երկարաձգել դրանք ու միաժամանակ զբաղվել ԱՄՆ-ին մտահոգող այլ հարցերով , ներառյալ մարդու իրավունքների հարցով: Փաստորեն Բայդենը ոչ միայն ցանկանում է Իրանի միջուկային աշխատանքների ոլորտում ՀԳՀԾ-ի սահմանափակությունները խստացնել և երկարաձգել դրանց ժամկետը ,այլև Օբամայի պես մտադիր է այլ ՀԳՀԾ-ների շրջագծում  Թեհրանին պարտադրել այլ հարցեր ,ինչպես ՝հրթիռային կարողականությունը, տարածաշրջանային քաղաքականությունները և մարդու իրավանց խնդիրները: Բայդենի վարչակազմում, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում առաջադրված թեկնածու Ջեյկ Սոլիվանի հավաստմամբ.«Առաջիկա կառավարության մեջ ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին, և պատժամիջոցների չեղարկումը առիթ է ընձեռելու Իրանի հետ հաջորդ  բանակցություններում քննարկել առավել հարցեր» :Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է,որ ինքը  հավատարիմ է միջուկային համաձայնագրին և ընդհանրապես չի ենթարկվելու Վաշինգտոնի պահանջներին ,կապված հրթիռային,տարածաշրջանային ,մարդու իրավանց և այլ հարցերի հետ: Միևնույն ժամանակ, Իսլամական խորհրդարանի բանաձևը կապված ՝ միջուկային ծրագրի զարգացման և պատժամիջոցների վերացման հետ,լուրջ նախազգուշացում է արևմուտքի, հատկապես Եվրոպական եռյակի և Եվրամիության երկրների համար ՝ կատարելու ՀԳՀԾ-ի շրջանակներում  իրենց պարտավորությունները:Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը տեսակապի ձևաչափով կայացած  «Միջերկրածովյան երկխոսություններ» թեմայով նիստին  , այդ մասին ասել է,-«(Եթե)Եվրոպան և ԱՄՆ-ն վերադառան ՀԳՀԾ-ին չի գործադրվելու խորհրդարանի բանաձևը ,կվերականգնվեն նախկին քայլերը և լիիրավ կիրագործվի ՀԳՀԾ-ն:Սակայն եթե Եվրոպան չկատարի իր պարտավորությունները ,մենք պետք է կիրառենք  այս օրենքը՝ հաստատման գործընթացն ավարտվելուց հետո»:

 

Պիտակ