Պաղեստինի և Սիրիայի կարևորագույն իրադարձություններն անցյալ տարվա ընթացքում
2020 թվականին Պաղեստինը և Սիրիան քաղաքական ասպարեզում կարևոր իրադարձությունների ականատեսը եղան:
2020 թվականին ,Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունների վրա հիմնականում ազդել են արտաքին գործոնները, ներառյալ Դոնալդ Թրամփի, Բենիամին Նեթանյահուի և արաբական որոշ երկրների ղեկավարների վարքագծերը:2020 թվականի Հունվարի 28-ից, «Դարի գործարք» ռասիստական ծրագրի իրագործումը, արևմտյան ափի որոշ տարածքները բռնագրավված տարածքներին միացնելու Իսրայելի ջանքերը, նաև արաբական որոշ երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը արտաքին խնդիրներից էին, որոնք 2020 թվականին ,իրենց ազդեցությունը թողեցին Պաղեստինի իրադարձությունների վրա:Այս նախագծերը պատճառ դարձան ,որ պաղեստինյան խմբերը մի կողմ թողնելով տարաձայնությունները ,քայլեր ձեռնարկեն ազգային միասնականություն ստեղծելու ուղղությամբ։ Տեղի ունեցան տարբեր հանդիպումներ, այդ թվում ՝ Բեյրութում, Պաղեստինի 14 քաղաքական խմբերի ղեկավարների և գլխավոր քարտուղարների ներկայությամբ:
Այնուամենայնիվ, Պաղեստինի ինքանվար վարչակազմը հավատարիմ չի մնացել Պաղեստինի այլ խմբերի հետ ձեռք բերած համաձայնությանը և կրկին անգամ 2020թվականի նոյեմբերին պատրաստակամություն է հայտնել Իսրայելի ռեժիմի հետ անվտանգության համագործակցություններ և բանակցություններ սկսելու համար:Պաղեստինի ինքնավար վարչակազմի այս որոշումը կիրառվեց այն պայմաններում, երբ սիոնիստական ռեժիմը 2020 թվականի ընթացքում,մերթ ընդ մերթ հարձակումներ էր իրականացնում Պաղեստինի դեմ։ Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորումից հետո նույնիսկ ,պաղեստինցիների դեմ ավելացանայդ ռեժիմի ոճրագործությունները: Սիոնիստական ռեժիմը նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատրաստ չեղավ վերջ դնել Գազայիհատվածի 14 -ամյա օկուպացմանը ,մինչդեռ Գազայի հիվանդանոցներն ու առողջապահական կենտրոնները ,շրջափակման պատճառով դեղի և բժշկական սարքավորումների խիստ պակասի առջև էին կանգնած: Ինքնավար վարչակազմի այդ որոշման հետևանքով ,պաղեստինյան խմբերի հարաբերություններում առաջացան տարաձայնություն ու իրարամերժություն:
Ռազմական ու անվտանգության առումով ,2020թվականին Սիրիան հանդարտ ընթացք ունեցավ և միայն այդ երկրի հյուսիսային տարածքներում եղան անհանդարտություններ ,ԱՄՆ-ի, Թուրքիայի և քուրդ աշխարհազորայինների կիրառած քայլերի պատճառով: ԱՄՆ-ը, հովանավորելով քուրդ աշխարհազորայիններին ,մտադիր էր թալանել Սիրիայի հյուսիսային տարածքների նավթային պաշարները: ԱՄՆ-ում , հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել էր,որ Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար «Մազլում Օբեյդին»իրեն տեղեկացրել էր,որ ամերիկյան մի ընկերության և այդ ուժերի միջև պայմանագիր է կնքվել՝ Սիրիայի հյուսիս արևելյան նավթային տարածքների մասին և ԱՄՆ-ի պետ քարտուղար Մայք Պոմպեոն ևս հաստատել է այդ պայմանագիրը: ԱՄՆ-ը և քուրդ աշխարահազորայինները հայտարարել են ,որ պայմանագիրը ստորագրել են նավթային ավազանների արդիականացման համար,սակայն հիմնականում նրանց նպատակն է՝ Սիրիայի կառավարությանը տնտեսապես թուլացնելը և քուրդ աշխարհազորայինների ֆինանսական կարողականությունը զարգացնելը : Քուրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիս արևելյան տարածքում օրական 45 հազար բարել նավթ է արտադրվում:
ԱՄՆ-ից և քուրդ աշխարհազորայիններից բացի ,Թուրքիան և նրան կապված ահաբեկիչները ևս 2020թվականին մի կողմից անընդատ հարձակվելով Սիրիայի հյուսիսային տարածքների վրա և մյուս կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ջուրը անջատելով ,այդ տարածքների բնակիչների համար լուրջ դժվարություններ են ստեղծել: Թուրքիայի ուժերը և նրա վարձկանները ,տոթ ամռամը դադարեցրել են ջրի պոմպաժը Ռաս օլ-Այն քաղաքի արվարձանում գտնվող Ալուկ կայարանից դեպի Հասակե և հարակից քաղաքներ,և Հասակե քաղաքի ու շրջակայքի մոտավորապես մեկ միլիոն բնակիչներին՝ զրկել խմելու ջրից:Թուրքիան այն պայմաններում է նման քայլի գնացել ,երբ Սիրիան ևս աշխարհի շատ երկրների պես դեմ հանդիման է կանցնած կորոնավիրուսի համաճարակի, որին դիմադրելու գլխավոր պայմանը առողջապահական կանոնները հարգելն է: Սիրիայում ,ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ «Ֆրան Իքթան» մի հաղորդագրությամբ հայտարարել է.« Ալուկ-ի ջրհորների ջուրը պոմպաժող կայանի աշխատանքը դադարեցնելը և ջուրը անջատելը ,այն էլ այն պայմաններում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ ,պատճառ է դառնում որ երեխաները և իրենց ընտանիքները վտանգվեն ,քանի որ ձեռքերի լվացումը օճառով ու ջրով անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարի համար»:
Շարունակվելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջամտող քաղաքականությունները ,Սիրիայի հյուսիսային տարածքների աշիրեթների մի մասը ,աշիրեթական բանակ կազմավորելով ,օրակարգում են դրել այս ոճրագործությունների դեմ պայքարը: Սիրիայի արևելյան ու հյուսիս արևելյան տարածքների աշիրեթները պահանջել են այդ տարածքներում վերջ գտնեն ԱՄՆ-ի և քուրդ աշխարհազորայինների օկուպացիան և Սիրիայի իշխանության շրջագծում ,պահպանվի տարածքային ամբողջականությունը : Այս հիմամբ օրակարգ դարձրին Սիրիայի աշիրեթների բանակի կազմավորումը ,որի նպատակն է զինյալ դիմադրությունը՝օկուպանտների դեմ: Թվում է ,որ 2021 թվականին ևս Սիրիայի հյուսիսային տարածքները անվտանգության իրադարձությունների կենտրոնը հանդիսանան և ընդլայնվի Սիրիայի աշիրեթների դերը արտաքին օկուպացիային դիմադրելու առումով:
2020թվականին ,Սիրիրայի կարևոր իրադարձություններից էր՝հուլիսի 19-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 2012թվականի Սահմանադրական հանրաքվեից հետո ,այն Սիրիայի խորհրդարանական երրորդ ընտրությունն էր : Սիրիայի Սահմանադրության հանրաքվեն կայացավ 2012-ի փետրվարի 26-ին: Նոր Սահմանադրության համաձայն, Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայանում են յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ:Սահմանադրական բարեփոխությունից հետո առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 7-ին, իսկ երկրորդը ՝ 2016 թվականի ապրիլի 13-ին:Սահմանադրական բարեփոխությունից հետո ,որոշված էր խորհրդարանական երրորդ ընտրությունները կայանային 2020 թվականի Ապրիլին ,որը սակայն Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց մինչև մայիսի 20-ը:Համենայնդեպս մայիսի 20-ին ևս չկայացան ընտրությունները։ Այն հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 19-ին
Սիրիայի խորհրդարանը ունի 250 աթոռ: Սիրիայի ազգային խորհրդարանի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել 8000 հոգի,սակայն իվերջո հաստատվեց 1658 թեկնածուների այդ թվում 200 կանանց արժանավորությունը:Քվեարկելու իրավունք ունեին միայն Սիրիայում բնակվող քաղաքացիները:Սիրիայի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան այն պայմաններում ,երբ ԱՄՆ-ը «Կեսար»-ի օրենքը գործադրելով փորձում էր ավելի մեծ տնտեսական ճնշում գործադրել Սիրիայի ժողովրդի և ռեժիմի վրա:«Կեսար»-ի օրենքը Սիրիայի դեմ խստագույն պատժամիջոցներով հանդերձ ,պատժամիջոց է իրականացնում նաև այն երկրների նկատմամբ ,որոնք ֆինանսապես հովանավորում են Սիրիային :ԱՄՆ-ի կառավարության կողմից «Կեսար»-ի օրենքի կիրառմամբ ,սիրիական արժույթի արժեքը կտրուկ ընկավ, իսկ դոլարի նկատմամբ դրա փոխարժեքը 500-ից հասավ ավելի քան 2500 լիրայի:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալեմի մահը 2020 թվականին այդ երկրում տեղի ունեցած կարևոր քաղաքական իրադարձություններից մեկն էր:Վալիդ ալ-Մուալեմը 2006 թվականից ի վեր 14 տարի Սիրիայի արտաքին գործերի նախարարն էր: Վալիդ ալ Մուալեմի ամենակարևոր հատկություններից մեկն այն էր, որ նա հավատարիմ էր այդ երկրի քաղաքական համակարգին և Բաշար Ասադին,և նույնիսկ ամենածանր ժամանակներում, նա մնաց հավատարիմ և չփոխեց իր դիրքորոշումները:Մինչդեռ Սիրիայում նախարարների մեծ մասը փոխվել է 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց ճգնաժամը,իսկ Վալիդ ալ-Մուալեմը մնաց ,որպես արտաքին գործերի նախարար:
Վալիդ Ալ -Մուալեմի մահվամբ ,Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ,Ալ- Մուալեմի տեղակալ Ֆեյսալ Ալ- Մեղդադին նշանակեց որպես արտգործնախարար և ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիին ,որպես նորանշանակ արտգործնախարարի տեղակալ: 66 ամյա Ֆեյսալ Ալ-Մեղդադը այն պայմաններում նշանակվեց , որպես Սիրիայի նոր արտգործնախարար , ,երբ արդեն 26 տարի է ինչ աշխատում է այդ երկրի արտգործնախարարությունում: 2003 թվականին Ալ-Մեղդադը նշանակվեց ՄԱԿ-ում, որպես Սիրիայի մշտական ներկայացուցիչ: 2006-ից մինչև ԱԳ նախարար նշանակվելը , Ֆեյսալ Ալ-Մեղդադը վարում էր Սիրիայի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը:
Ֆեյսալ Ալ Մեղդադը ,որպես Սիրիայի նորանշանակ արտգործնախարար իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Իրան ,հանդիպելու ու բանակցելու Իրանի Իսլամական հանրապետության պաշտոնատարների հետ: Թեհրանը,որպես Ալ-Մեղդադի առաջին արտասահմանյան այցի ընտրությունը ապացուցեց , որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և այդ հարաբերությունները կշարունակվեն Սիրիայի արտգործնախարարության նոր շրջանում :