Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը (5)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր քննարկելու ենք Իրանի ԱԹՍ-ների կարողությունը և այս երկրի դեմ Արևմտյան լրատվամիջոցների շանտաժը: Ընկերակցեք մեզ:
Ռազմավարական և ազգային անվտանգության ուսումնասիրություններում զսպիչ ուժը գիտականորեն բաժանված է տարբեր տեսակների, որոնցից մեկը սովորական զենքի և պաշտպանության վրա հիմնված զսպումն է: Իրանի Իսլամական Հանրապետությունում զսպումը սահմանվում է որպես ռազմական ագրեսիայից պաշտպանվելու կարողություն: Իրանի հրթիռային, արբանյակային և անօդաչու թռչող սարքերի կարողությունը կարևոր դերակատարություն ունի պաշտպանության բարձրացման և սպառնալիքների զսպման գործում և խոչընդոտում է Իրանի թշնամիների ռազմական քաղաքականության իրականացմանը:
Իրանի կարողությունն անօդաչու թռչող սարքերի ոլորտում կարելի է ուսումնասիրել երկու տեսանկյունից: Այս ոլորտի մասնագետների մասնագիտությունը և սեփական կարողության օգտագործումը:Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հակադարձ ճարտարագիտությունը և սեփական կարողությունն Իրանին դարձրել են այս ոլորտում առաջատար երկիր: Իր կանխարգելիչ ուժը պաշտպանելու և մեծացնելու Իրանի մտադրությունը հարուցել է արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-Սիոնիստական ճակատի քարոզչական գրոհը:
Այս ճակատը նպատակ ունի մեկուսացնել և կանխել Իրանի առաջընթացը: Միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի հսկայական զինանոցներ ունեցող այս երկրները լրատվամիջոցների մարտավարության և քարոզչական շոուերի միջոցով Իրանը ներկայացնում են, որպես սպառնալիք տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը հայտնի է նաև որպես «Միջազգային սիոնիստական ծաղրածու», 2018-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ երկաթի մի կտոր ցույց տալով, որը, ըստ նրա, իսրայելական ռեժիմի երկնքում իրանական խոցված ԱԹՍ-ի մի մասն է, հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ուղղակի քայլեր կձեռնարկի Իրանի դեմ: Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն ագրեսիայի, օկուպացիայի և միջազգային հանցագործությունների անցյալ ունի:
Եմենի բանակի կողմից 2019-ի սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայում գտնվող Արամքոյի օբյեկտի վրա հարձակման հետ կապված, Սաուդյան Արաբիայի պատերազմի նախարարության խոսնակը ցուցադրելով բեկորներ պնդեց որ իբր դրանք պատկանում են իրանական հրթիռներին ու անօդաչու թռչող սարքերին: Նա պնդել է, որ Արամքոյի օբյեկտների վրա հարձակման ժամանակ հութիները օգտագործել էին թեւավոր հրթիռներ և 25 ԱԹՍ, որոնք նրանք վերցրել էին Իրանից: Սա այն պայմաններում երբ չնայած ավելի քան հինգ տարի Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները Եմենի ժողովրդի, Անսար Ալլահի և Եմենի բանակի դեմ նրանք կարողացել են տեղական կարողություններով արտադրել անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Իրանի զսպող ուժի վրա հարձակումները չեն սահմանափակվում լրատվամիջոցներով: «Heritage» ամերիկյան հետազոտական կենտրոնն իր 2019 թվականի զեկույցում անդրադարձել է Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին և ԱՄՆ-ին կոչ է արել հակաքայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ:

Փիթեր Բրուքսը գրել է, իրանական անօդաչու թռչող սարքերը մեծացնում են Իրանի ռազմական հզորությունն ու աշխարհաքաղաքական ազդեցությունը: Իրանի հետ լարվածության աճի և Արևմտյան Ասիայում էական շարունակական անկայունության պայմաններում անօդաչու թռչող սարքերը մեծ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ: Իրանական անօդաչու թռչող սարքերի տարածումը մարտահրավեր է Արեւմտյան Ասիայում ԱՄՆ շահերի դեմ: Իրանական անօդաչու թռչող սարքերի աճող սպառնալիքը և դրանց ընդլայնումը արժանի են կառավարության և Կոնգրեսի անմիջական ուշադրությանը և գործողություններին ՝ պաշտպանելու ամերիկյան ուժերը և առաջ տանելու Վաշինգտոնի շահերը Արևմտյան Ասիայում:
Փիթեր Բրուքսն ասում է, որ Իրանն ունի աշխարհում անօդաչու թռչող սարքերի ամենաակտիվ ծրագրերից մեկը ինչը սատարում է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլեւ նրա դաշնակիցներին: Պետք է բավարար ֆինանսական միջոցներ տրամադրվեն ԱՄՆ ուժերին, որպեսզի նրանք կարողանան արագորեն գտնել իրենց հակաօդային ուժերի հնարավորությունները և մեծացնել ԱԹՍ-ների դեմ հնարավոր լավագույն տարբերակը: Սա այն պայմաններում է, երբ Իրանի կողմից ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի տապալումը և իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Սիրիայում ԻԼԻՊ-ին հակազդելու համար ցույց տվեցին, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ագրեսիայի և ահաբեկչության դեմ պայքարելու կարողություն ունեն:
Չնայած Իրանի դեմ խիստ պատժամիջոցներին, Իրանի հզորությունն ու ուժը մեծացնելը, ինչը ձեռք է բերվել երկրի փորձագետների փորձաքննության և ջանքերի շնորհիվ, անհանգստություն է առաջացրել իմպերիալիստական տերությունների մոտ: Իրանի թշնամիները, որոնք դեմ են Իրանի առաջընթացին, հատկապես պաշտպանության ոլորտում, իսկ կան նաև լրատվամիջոցներ ու մտածողներ, ովքեր արժանի են համարում Իրանին և ցանկացած անկախ երկրին առաջընթացի համար: Ամերիկյան NATION հանդեսի կայքը 2019 թ. համարում «Ինչպե՞ս են ամերիկյան լրատվամիջոցներն Իրանին վտանգավոր ներկայացնում» հոդվածում գրել է.«Իրանի պաշտպանունակության կարողությունը խեղաթյուրվել է արեւմտյան լրատվամիջոցների կողմից ՝ որպես ագրեսիայի, այլ ոչ թե պաշտպանության գործիք»: Հոդվածում ընդգծվում է, որ ամերիկյան լրատվամիջոցներն արդարացնում են ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Պարսից ծոցում և Իրանի շուրջ: Եվ ԱՄՆ-ի ագրեսիային հակազդելու իրանական պաշտպանության ցանկացած միջոց ներկայացվում է որպես ոչ լեգիտիմ ,որը մտադիր է ոչնչացնել տարածաշրջանի երկրների ռեսուրսներն ու շահերը: Հետեւաբար, Իրանին,որպես Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերի դեմ ուղղված սպառնալիք ներկայացնելը , աշխարհի հանրային կարծիքի մոտ ձևավորում է այն միտքը,որ անհրաժեշտ է դիմակայել Թեհրանին։
NATION հանդեսի կայքը գրել է, որ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն սպառնալիք է Իրանի համար, ոչ թե հակառակը: Քանի որ հենց ԱՄՆ-ն է շրջափակում Իրանի տնտեսությունը պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանափակում են սննդի և դեղորայքի ներմուծումն Իրան: Այնուամենայնիվ ԱՄՆ-ը պաշարել է Իրանը ռազմական բազաներով ու ցամաքային, ծովային ու օդային ուժերով:
NATION հանդեսը գրել է, որ Իսրայելական Hermes անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև RQ-170 անօդաչու թռչող սարքի թիրախավորումը 2011-ին, և այլ օրինակներ կարևոր դեր են խաղացել Իրանի անօդաչու թռչող սարքերի կարողության բարձրացման գործում: Ամերիկյան հրատարակությունն անդրադառնալով իրանցի գիտնականների հանճարին, գրել է, որ իրանական ԱԹՍ-ների արդյունաբերությունը Արեւմտյան Ասիայում ոչ մի տեղ գոյություն չունի: Այնպես որ Իրանը դարձել է ԱԹՍ-ների պատերազմների լուրջ դերակատար ուժ:
Այսօր Իրանը Սիրիայում անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության և անօդաչու թռչող սարքերի շահագործման փորձի առումով աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Որոշ իրանական անօդաչու թռչող սարքեր կառուցվել են ամերիկյան անօդաչու սարքերի հակադարձ ճարտարագիտության օգտագործմամբ: Սաաեղե և Շահեդ-17 անօդաչու թռչող սարքերը պատրաստվել են RQ-170 անօդաչու թռչող սարքի նմանությամբ,որը 2011 թվականին երկրի օդային տարածք մուտք գործելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի կողմից վայրէջք կատարեց։Որոշ իրանական մարտական անօդաչու թռչող սարքեր նույնպես ամբողջովին նախագծված և կառուցված են երկրում: