Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (19)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i140486-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(19)
«Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, եթե հիշում եք, նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում խոսել ենք տարածաշրջանի էներգիայի փոխանցման նախագծերի, ներառյալ Անդրանատոլիական կամ TANAP և Անդրադրիատիկ կամ TAP գազատարների մասին։ Կասպյան ավազանից Եվրոպա էներգիա տեղափոխող մեկ այլ նախագծերից է Տրանսկասպյան կամ Անդրկասպյան գազատարը, որին կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։ Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 05:42 Asia/Tehran

«Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, եթե հիշում եք, նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում խոսել ենք տարածաշրջանի էներգիայի փոխանցման նախագծերի, ներառյալ Անդրանատոլիական կամ TANAP և Անդրադրիատիկ կամ TAP գազատարների մասին։ Կասպյան ավազանից Եվրոպա էներգիա տեղափոխող մեկ այլ նախագծերից է Տրանսկասպյան կամ Անդրկասպյան գազատարը, որին կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։ Ընկերակցեք մեզ:

Տրանսկասպյան գազատարի նախագիծը, որը հայտնի է նաև  որպես «Անդրկասպյան գազատար», իր մեջ ներառում է նավթային և գազային երկու ուղի: Անդրկասպյան նախագիծն առաջին անգամ առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից 1996 թվականին։ Այսինքն՝ մի ժամանակահատվածում, երբ Կասպյան  ավազանում նավթի և գազի նոր հայտնագործություններով մեծ ուշադրություն  դարձվեց դրան, և նույնիսկ  Կասպից ծովի ռեսուրսները չափազանց խոշոր ներկայացվելով, այն նշվեց որպես այլընտրանք՝ Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի նավթագազային ռեսուրսների համար, և  բազմազգ խոշոր ընկերությունները ներգրավեցին Կասպյան էներգիայի  արդյունահանման, շահագործման և փոխանցման գործում:  Իհարկե, շատ ժամանակ չանցավ, երբ պարզվեց, որ էներգիայի համաշխարհային շուկայի վրա ազդելու նպատակով,  Կասպից ծովի գազային և նավթային հսկայական ռեսուրսների վերաբերյալ հայտարարությունները  չափազանցված էին։

Անդրկասպյան  գազատարը Թուրքմենստանի գազը Թուրքմենբաշի նավահանգստից Կասպից ծովի միջով տեղափոխելու է Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից  միանալու է Հարավային Կովկասի և Թուրքիայի երեք գազատարներ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրումին, Անդրանատոլիականին. (TANAP) և Անդրադրիատիկին TAP , որոնք միասին կոչվում են «Հարավային Եվրոպայի էներգիայի փոխանցման միջանցք»:

--- 

Գազատարների կառուցումը

 

Օրական ավելի քան 400 բարել տեղափոխելու տարողունակությամբ  Տրանսկասպյան նավթատարի կառուցման արժեքը կկազմի մոտ  4 միլիարդ դոլար, իսկ ավելի քան 4 միլիարդ խորանարդ մետր տարողունակությամբ Տրանսկասպյան գազատարի կառուցման ծախսը կկազմի 5 միլիարդ դոլար:

Կասպյան գազատարն ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարբերակներից մեկն է, և Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է գազատարին: ԱՄՆ-ն լրջորեն փորձում է Թուրքմենստանին ներգրավել այդ նախագծում: Տրանսկասպյան  գազատարն առաջարկվել  է՝ Կասպից ծովով Թուրքմենստանի գազը  Ադրբեջանի հանրապետություն տեղափոխելու և այն եվրոպայի  խողովակաշարերին միացնելու  հարցում Ռուսաստանին և Իրանին շրջանցելու նպատակով։ 

Տրանսկասպյան գազատարի մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում 1999-ին` Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների ներկայությամբ: Այս նախագծի ձախողման մասին Թուրքմենստանը պաշտոնապես հայտարարեց 2001 թ․։ Եվ այդ ժամանակից ի վեր` նոր պայմանագրերի ստորագրման միջոցով  նախագիծը վերականգնելու ուղղությամբ  Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերն ձախողվել են։   Ըստ այդմ, նոր կնքված պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել: Անդրկասպյան նախագծի ձախողման պատճառներն են մի շարք տնտեսական-ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական հարցեր: Օրինակ ՝ տեխնիկական խոչընդոտներից մեկը Կասպից ծովի հարցով Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև  առկա տարաձայնությունն է, որը Թուրքմենստանին ստիպում է օգտագործել Իրանի կամ Ռուսաստանի առափնյա տարածքները, գազատարը հատելու համար: Սա այն դեպքում, երբ Կասպից ծովի հատակով հնարավոր չէ խողովակաշար անցկացնել ՝ հիմնականում Կասպից ծովի սեյսմիկության և դրա բնապահպանական հետևանքների պատճառով:

---

Տրանսկասպյան նախագծի գազային   երթուղիները՝ Թուրքմենստանից և Ղազախստանից դեպի Ադրբեջանի Հանրապետություն

 

Չնայած Անդրկասպյան գազատարի կառուցման ճանապարհին առկա  ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական բազմաթիվ  խոչընդոտներին, 2018-ի օգոստոսին  Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրմամբ ՝ Բաքուն և Անկարան ակտիվացրեցին Անդրկասպյան  գազատարը շահագործման  հանձնելու ուղղությամբ իրենց ջանքերը: Այս քայլերն ուղեկցվել են Վաշինգտոնի աջակցությամբ՝ նախագիծն առաջ տանելու համար: Այս հարցը հատկապես ընդգծվել է ԱՄՆ ժամանակի  նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովին ուղղված նամակում, որը նրան էր հանձնել Աշխաբադում ԱՄՆ դեսպանը։ Դա այն դեպքում, երբ Թուրքմենստանն իրազեկ լինելով Անդրկասպյան նախագծի խոչընդոտների մասին, տարակուսում է այդ նախագծի կառուցման մեկնարկի վերաբերյալ:

Անդրկասպյան նախագծի ամենակարևոր խնդիրը դրա քաղաքական բնույթն է: Քաղաքական առումով, նախագիծը ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող  «խողովակաշարային քաղաքականության» շրջանակում  է։ ԱՄՆ կառավարությունը  նպատակ ունի Իրանին և Ռուսաստանին հանել տարածաշրջանային էներգետիկ երթուղիներից: Իրավական առումով, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան դեռևս չի վավերացվել  մերձկասպյան հինգ պետությունների խորհրդարանների կողմից, ուստի Կասպից ծովի հատակով խողովակաշար կառուցելը իրավական առումով հնարավոր չէ:  Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցումը ` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններ ունենալու  և այս ջրային տարածքում նավթային աղտոտման  պատճառով, կհամարվի «Շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխման» մասին օրենքի խախտում։

Այդ իսկ պատճառով Ռուսաստանի արդյունաբերության և էներգետիկայի նախկին նախարար Վիկտոր Խրիստենկոն բացառեց Անդրկասպյան նախագծի իրականացումը `բնապահպանական, իրավական և տեխնիկական ռիսկերի և քաղաքական աջակցության բացակայության պատճառով: Կասպից ծովի հարցերով Իրանի նախկին ներկայացուցիչ Մեհդի Սաֆարին նույնպես խոսել է ծովի հատակով ցանկացած խողովակաշար կառուցելու Իրանի անհամաձայնության մասին: «Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցում  ունեն Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցման  վերաբերյալ ։ Նրանք երկուսին էլ դրան դեմ են », - ասել է ֆրանսիացի հետազոտող Օլիվիե Ռուան։

---

Ծովում խողովակաշարերի կառուցման բնապահպանական հետևանքները 

 

Նման պայմաններում, ռուսները 2007 թ. մայիսի 12-ին, եռակողմ պայմանագիր  կնքեցին Թուրքմենստանի և Ղազախստանի հետ, փորձելով շարունակել Կենտրոնական Ասիայի գազի արտահանումը Կենտրոնական Ասիայի խողովակաշարով և վերականգնել Ռուսաստանի տարածքով գազի փոխանցման  հյուսիսային ավանդական ուղին:  Մի քանի տարվա ընդմիջումից հետո, 2011 թ. Սեպտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարեց  Անդրկասպյան գազի փոխանցման նախագծի  իրականացման շուրջ բանակցություններ վարել Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դրանից հետո, 2012 թ. Սեպտեմբերի 3-ին, Աշխաբադում տեղի ունեցավ Եվրոպական էներգետիկ հանձնաժողովի և Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուների համատեղ հանդիպումը, բայց նման հանդիպումները մինչ այժմ ոչ մի արդյունք չեն ունեցել։

Տրանկասպյան նախագծի վերականգման ուղղությամբ Թուրքմենստանին հորդորելու Եվրամիության ու Թուրքիայի ջանքերի պատճառը՝ TAP և TANAP խողովակաշարերի տնտեսականացման համար Ադրբեջանի Շահ Դենիս գազային հանքավայրում բավարար չափով գազ չլինելն է։ Փաստորեն ԱՄՆ-ի քաղաքական մոտեցումների և Թուրքիայի ճնշումների ներքո, Ադրբեջանն այն դեպքում է միլիարդավոր դոլարների ներդրում կատարել TAP և TANAP խողովակաշարերի համար, երբ բավարար չափով գազ չունի դրանց տնտեսականացման համար։ Այս նախագծի բազմաթիվ ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական խոչընդոտների պատճառով, իմաստ չունի սպասել Տրանսկասպյան նախագծի վերականգնմանը:Հատկապես որ , Իրանը և մերձկասպյան մյուս երկրները թույլ չեն տա Կասպից ծովում խողովակաշար կառուցելու միջոցով բնապահպանական ճգնաժամեր առաջանալ ծովում։ Ինչպես որ  Իրանի և Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի գիտական ​​խորհրդի անդամ, դոկտոր Վալի Քուզեգար Քալեջին   է կարծում․-«Կասպից ծովի ամենախորը և աղի հատվածում գտնվելու պատճառով, Իրանն ավելի շատ է գտնվում Տրանսկասպյան նախագծի բնապահպանական վնասների թիրախում։ Հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի դրույթները,  Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանի հանրապետությունը պարտավոր են  ուշադրություն դարձնել նկատառումներին և բնապահպանության հարցով Իրանի մտահոգությունների»։

--- 

Թվում է, որ TAP և TANAP  էներգիայի փոխանցման նախագծերի տնտեսականացման մեխանիզմը տարածաշրջանում էներգետիկ հավասարումների քաղաքական մոտեցումների վերանայումն է և Միացյալ Նահանգներին չհետևելը:Եվրոպական ուսումնասիրությունների որոշ շրջանակներ  խոստովանել են, որ թուրքմենական գազը Կասպից ծովի փոխարեն  կարող է  Իրանի  տարածքով միանալ  TAP և TANAP  խողովակաշարերին: Ավելին, առանց իրանական գազի փոխանցման հնարավոր չէ տնտեսականացնել  այդ  խողովակաշարերը: