Ֆեթրի տոնակատարությունը՝ աստվածային պարգևի տոն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i140616-Ֆեթրի_տոնակատարությունը_աստվածային_պարգևի_տոն
Ֆեթրի տոնը նշվում է շավալ ամսվա առաջին օրը: Դա նշանակում է, որ ռամազանի պահքն ավարտվել է: Ֆեթրը մուսուլմանների ամենակարևոր տոներից է: Որոշ կրոնական աղբյուրներում ասվում է. «Ֆեթրի օրը նրանց տոնն է ում պահքն ընդունվել է ռամազանի ընթացքում »: Այս օրը պահք պահելն անընդունելի է և անհրաժեշտ է որ մուսուլմանները զաքաթ ( կարիքավոր մուսուլմաններին տրվող հարկ) վճարեն:Աշխարհի բոլոր մուսուլմանները, որտեղ էլ որ լինեն, ֆեթրի տոնն ուրախությամբ են նշում և փառաբանում Աստծուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2021 12:51 Asia/Tehran

Ֆեթրի տոնը նշվում է շավալ ամսվա առաջին օրը: Դա նշանակում է, որ ռամազանի պահքն ավարտվել է: Ֆեթրը մուսուլմանների ամենակարևոր տոներից է: Որոշ կրոնական աղբյուրներում ասվում է. «Ֆեթրի օրը նրանց տոնն է ում պահքն ընդունվել է ռամազանի ընթացքում »: Այս օրը պահք պահելն անընդունելի է և անհրաժեշտ է որ մուսուլմանները զաքաթ ( կարիքավոր մուսուլմաններին տրվող հարկ) վճարեն:Աշխարհի բոլոր մուսուլմանները, որտեղ էլ որ լինեն, ֆեթրի տոնն ուրախությամբ են նշում և փառաբանում Աստծուն:

Ֆեթրի տոնը նշվում է  մեկ ամիս պահքից հետո: Այն  արևի նման ծագում է  հավատացյալների սրտերում: Այն հավատացյալները, որ ռամազանի ընթացքում պահք էին պահում, մաքրել են իրենց սրտերը Ղուրանի փայլով և ժամանակ են գտել վերադառնալու համար, հիմա դիմավորում են Ֆեթրի տոնը: Ֆեթրի օրը, մաքրվելով ու մաքուր հագուստներ հագնելով, մուսուլմանները  փողոցներն են լուսավորում և ծաղիկներ ու քաղցրավենիք բաժանում իրար: Այս օրն աշխարհի բոլոր մուսուլմաններն ուրախ են և փառաբանում են Աստծուն: Ֆեթրի մեղեդին տարածվում է ամենուր:  Ասվում է, որ հրեշտակները երկնքից խումբ խումբ երկիր են իջնում, որպեսզի մարդկանց ավետեն աստվածային գթությունն ու բարությունը:

 

Իսլամի մեծ մարգարե Մոհամմադն ասում էր. «Ֆեթրի տոնին Բարձրյալը հրեշտակներին հարցնում է,- Ինչպիսի՞ վարձատրություն է սպասվում նրանց, ովքեր կատարել են իրենց պարտականությունը:

Հրեշտկաները պատասխանում են,-  Տեր, նրանց վարձատրությունը քո ձեռքում է:

Աստված պատասխանում է,- Հրեշատկներ, վկայեք, որ ես ներեցի իմ արարածներին»:

Ֆեթրի հաճելի առավոտը սկսվում է նամազով: Այն մուսուլմանները, որ ռամազանին մեկ ամիս պահք են պահել, սպիտակ ու մաքուր հագուստով մասնակցում են նամազի արարողությանը, հիշելով Աստծուն և մեծ խանդառավությունն իրենց սրտերում: Հավատացյալները փառաբանում են Աստծուն, որովհետև մեկ ամսվա ընթացքում Աստծու հյուրն էին ու զգացել են նրա վեհությունն իրենց հոգում ու սրտում և թե որքան գեղեցիկ է Աստծուն ծառայելը:  

Ֆեթրի տոնի նամազի ժամանակ տեղի է ունենում մեծ հավաք, որը վկայում է մուսուլմանների մեծ հավատքի մասին: Կրոնական առաջնորդները կարևորում են նամազի արարողությանը մասնակցելը: Քանի որ իսլամը հասարակական կրոն է, կարևորում է այն քայլերը, որոնք միավորում են: Ֆեթրի նամազը, որ երկրում ու քաղաքում էլ որ լինի, իրականացվում է սրբավայրերում, հատկապես՝ մզկիթներում: Թեհրանում նույնպես մեծ շուքով տեղի է ունենում ֆեթրի տոնի աղոթքը՝ ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ:

Իսկ Իրանի Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է իմամ Ռեզայի դամբարանը, մարդիկ, ովքեր մեկ ամիս բարեգործություն են արել ու ապաշխարել, գնում են դամբարան և Աստծուց գթություն խնդրում:

 

Ֆեթրի աղոթքներից է.«Ով Տեր, որ վեհ ես ու փառաբանված : Դու ես ներողը, քեզ են հատուկ վեհությունն ու գթությունը: Քեզ են հատուկ ներումն ու գթությունը:  Առաքինությունն ու ժուժկալությունը քեզանից են: Հանուն  այս օրվան, որ մուսուլմանների համար որպես տոն նշանակեցիր և Մոհամմադի ու նրա գերդաստանի համար դարձրիր մեծ պաշար՝ արժանապատվության ու վեհության, այժմ քեզ խնդրում եմ, որ ողջունես Մոհամմադին ու նրա գերդաստանին և ինձ նվիրես բարություն ու երջանկություն, ինչը նվիրեցիր Մոհամմադին ու նրա գերդաստանին: Ինձ հեռացրու ամեն տեսակ չարից ու փորձանքից, ինչպես արեցիր Մոհամմադի ու նրա գերդաստանի համար: Ես քեզանից լավագույնն եմ խնդրում, ինչը քեզանից  ուզում են քո արժանավոր արարածները: Ապավինում եմ քեզ այն ամենից, ինչից ապավինում են քո արարածները»:

Աղոթողը շարունակում է. «Տեր Աստված, մեզ տար հավատքի, բարոյականության ու բարության դրախտը, ուր տարար Մոհամմադին ու նրա գերդաստանին: Եվ մեզ հեռու պահիր չար, անընդունելի ու մոլորված գաղափարներից, ինչպես դրանցից պահպանեցիր կրոնի մեծամեծներին ու սիրելի արարածներին :

 

Աղոթքի ժամանակ հավատացյալն Աստծուն խնդրում է պահպանել այն պաշարը, որ այս մեկ ամսվա ընթացքում նա ձեռք  է բերել աղոթքով ու բարի գործերով  և իրեն հեռու պահի սխալ ճանապարհից ու անբարո քայլերից:

Շնորհավոր Ֆեթրի բարեբաստիկ տոնը

 

Շնորհավորում ենք Ֆեթրի բարեբաստիկ տոնը: Երանի նրանց, ով այս տոնի ուրախության հետ միասին, ունեն  հավատավոր կյանքը շարունակելու հստակ ծրագիր: Նրանք, ովքեր ցանկանում են այն առաքինությունը, որ ձեռք են բերել այս մեկ ամսում, պահպանվի իրենց սրտերում: Նրանք Ֆեթրի տոնը ոչ թե ինչ որ ճանապարհի ավարտ են համարում, այլ նոր սկիզբ՝ մեծ փոփոխությունների համար, հոգում ու սրտում և իհարկե նոր ճանապարհ՝ Աստծուն ավելի մերձենալու համար: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է . «Հաբի Համզե Սամալիի աղոթքի ժամանակ Աստծուց խնդրում ենք մեզ հնարավորություն տալ ապաշխարել, հետդարձի ճանապարհ ունենալ սխալ ճանապարհից, սխալ մտքից ու տգեղ վարքից: Եվ երբ դեպի Աստծու բարության տուն վերադառնանք, Աստված մեզ գրկաբաց կընդունի»:

Շնորհավորում ենք Ֆեթրի տոնը: