Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141108-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ(4)
Այստեղ «Իրականություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի չորրորդ հաղորդումն է: Սակայն այստեղ որտե՞ղ է: Արդյոք ճի՞շտ է մեդիա հաղորդման ընթացքում օգտվել «այստեղ» բառից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 05:20 Asia/Tehran

Այստեղ «Իրականություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի չորրորդ հաղորդումն է: Սակայն այստեղ որտե՞ղ է: Արդյոք ճի՞շտ է մեդիա հաղորդման ընթացքում օգտվել «այստեղ» բառից:

Առաջին հաղորդավար 

Սա  «Իրականություն և վիրտուալ աշխարհ » հաղորդաշարի չորրորդ հաղորդումն է և ես  ցանկանում եմ իրական մի ողջույն հղել ձեզ, որը դուք կարող եք լսել վիրտուալ աշխարհում: Դուք կարող եք այցելել Հայերեն ռադիոժամի կայքէջ և լսել այս հաղորդաշարի բոլոր համարները։ Կայքի հասցեն է՝ parstoday.com/hy :

 

 

Երկրորդ հաղորդավար

Իմ կարծիքով, մեծ տարբերություն չկա այս ողջույնն իրակա՞ն է, թե՝ վիրտուալ: Ես ցանկանում եմ ձեզ իրական ողջույն հղել: Բարև Ձեր լույս երեսին ու աչքերին:

Այս ողջույնը որտեղ էլ որ հնչի, իրական թե վիրտուալ աշխարհում, մեծ էներգիա է հաղորդում մարդուն:

 

Ռոբոտները  վիրահատում են

Առաջին հաղորդավար

Սկզբում ես ասացի, որ այստեղ հաղորդման չորրորդ բաժինն է: Սակայն այստեղ որտե՞ղ է և ընդհանրապես ճի՞շտ է արդյոք օգտագործել այստեղ բառը:

Ընդհանրապես տեղանք նշանակում է մի վայր, որտեղ գոյություն ունի ֆիզիկական որոշակի ծավալ: Այն ծավալը, որտեղ մենք կարողանանք գտնվել:

Իսկ վիրտուալ տարածքն այնտեղ է, որտեղ չկա ֆիզիկական ծավալ: Դուք չեք կարող վերցնել մի մեծ գործիք և չափել այն: Վիրտուալ տարածքն  այնքան փոքր է, որ այնտեղ անգամ մի ասեղ չեք կարող տեղավորել և այնքան մեծ, որ այնտեղ կարող եք տեղավորել մի աշխարհ: Այս  նոր վայրը սահմանափակություններ չունի: Վիրտուալ տարածքը մոտիկ կամ հեռու չէ, այն հնարավոր չէ համեմատել որևէ այլ տարածքի հետ: Մի կայքը, չաթի սենյակը կամ ինտերնտային կլոր սեղանը: Այս  օրինակները կարող են հայտնվել վիրտուալ աշխարհում և մարդիկ գտնվելով ֆիզիկական վայրում, կարող են միևնույն ժամանակ գտնվել նաև վիրտուալ տարածքում: 

Երկրորդ հաղորդավար

Իրական կյանքում մենք գտնվում ենք որոշակի միջավայրում: Գնումների համար մենք պետք է դուրս գանք տնից։ Օրինակ ուսումնասիրելու համար պետք է գնալ գրադարան: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները վերացրել են տեղանքների սահմանը և ստեղծել մի աշխարհ, որտեղ չկա սահմանափակություն: Վիրտուալ աշխարհի վիճակը պատճառ է դարձել, որ աշխարհագրական սահմանն այլևս չլինի: Այսինքն կարելի է առանց թույլտվության և նվազագույն գումարով, մասնակցել աշխարհի մյուս ծայրում անցկացվող համաժողովի: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս անգամ հեռավար կարգով բուժում կամ վիրահատություն անցկացնել: Ռոբոտ վիրաբույժների շնորհիվ, բժշկի ու հիվանդի միջև հեռավորություն այլևս գոյություն չունի  և հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ հանդերձ, հնարավոր է վիրահատություն իրականացնել: Սա իհարկե վիրտուալ աշխարհի դրական կետերից է:

Առաջին հաղորդավար

Անցյալում, եթե մենք  ցանկանայինք սովորել որևէ համալսարանոմ, պետք է անպայման ֆիզիկապես ներկա լինեինք տվյալ տարածքում: Սակայն այսօր վիրտուալ աշխարհը մեզ թույլ է  տալիս կրթություն ստանալ ցանկացած համալսարանում: Թերևս ցանկանաք այցելել աշխարհի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Սպահան, Շիրազ, Մաշհադ, Թավրիզ: Այսօր դա կարող եք անել վիրտուալ միջավայրում: Համաշխարհային գյուղ, որը որոշակի չափով իրականություն է  դարձել: Քանի որ մենք կարող ենք գտնվել մեր քաղաքում և կապ հաստատել այն երկրների ու քաղաքների բնակիչների հետ, որոնք անդամակցելով սոցիալական ցանցին, կարող են ստեղծել վիրտուալ հասարակություն:

 

 

 Իրանի Չաբահարի ափերը, Պարսից ծոցը, Ճապոնիան, Տոյոմայի Մուկիտո ծոցը, Պուերտո Ռիկոն, Թայվանի Մացցո կղզիները, Ջամայկայի ճահիճներն այն վայրերն են,որտեղ  հատկապես գիշերային ժամերին,գրանցվում են լուսավոր գիշերներ:

 

 

Երկրորդ հաղորդավար

Բոլոր դրական կողմերով հանդերձ, վիրտուալ աշխարհն ունի նաև թերություններ: Այսինքն՝ մենք կորցնում ենք իրականը տեսնելու հնարավորությունը: Որպես օրինակ, Սպահանը վիրտուալ միջավայրում տեսնելով, դուք չեք կարող ունենալ այն զգացողությունը, որ կունենայիք Սպահանի փողոցներում քայլելիս:  

Անցյալում, մեր ընկերների ու բարեկաներին այցելելու համար, մենք նրանց պետք է անպայման հանդիպեինք ու գրկեինք: Սակայն այսօր կարող ենք մի սթիքերի միջոցով համացանցում ցույց տալ մեր զգացմունքները: Սակայն չպետք է մոռանալ, որ վիրտուալ աշխարհը չի կարող փոխարինել իրական շփմանը: Այն էներգիան, որ մենք ստանում ենք իրական շփումից, չենք կարող ստանալ վիրտուալ աշխարհում: Ու չնայած վիրտուալ տարածքում մեր ընկերներն ավելի շատ են, սակայն իրական կյանքում շփումներն ավելի մեծ էներգիայով են լցված:

 

Առաջին հաղորդավար

Մյուս խնդիրը, որ ստեղծել է վիրտուալ աշխարհը, դա այն է, որ աշխարհը վերածվել է ապակե սենյակի: Եթե ես որևէ տարածքում եմ, բոլորը կարող են մուտք գործել այդ տարածք: Ուրեմն մենք չունենք անձնական տարածք: Այսօրվա խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց անձնական սահմանները շատ են ոտնահարվում:  Պետք է զգույշ լինենք, որպեսզի հասկանանք, թե որքանով ենք գտնվում ուրիշների հսկողության տակ: Սա վիրտուալ աշխարհում գոյություն ունեցող ամենալուրջ խնդիրն է: Քանի որ երբ մենք մուտք ենք գործում վիրտուալ աշխարհ, անձնական սահմանները վերանում են: Արդյոք յուրաքնաչյուր ոք կարո՞ղ է մուտք գործել մեր անձնական տարածք, տուն, սենյակ: Սակայն իրականությունն այն է, որ սոցիալական ցանցերը նման հնարավորություն են տալիս և մարդիկ կարող են մուտք գործել մեր անձնական տարածք:

 

Անցյալում ընտանիքի որոշակի սահմաններ գոյություն ունեին: Սակայն այսօր այդ հարցը դժվարացել է,  քանի որ երբ հայրը գալիս է տուն, նրա հետ հեռախոսի միջոցով  գալիս են նաև իր խնդիրները: Երբ մայրն արթնանում է քնից, արթնանում են նաև նրա վիրտուալ ընկերները։ Երեխաները նույնպես դպրոցից տուն գալիս իրենց հետ բերում են իրենց վիրտուալ ընկերներին: Բնականաբար, շփումը պակասում է  և ընտանիքում սկսվում է բարոյական բաժանում: Չնայած բոլորն ապրում են մի հարկի տակ, սակայն նրանց մեջ չկա խորը զգացմունքային  հարաբերություն, քանի որ ընտանիքի անդամներն ապրում են ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհում:

Երկրորդ հաղորդավար

Իրական աշխարհում տարածության լավ ու վատն իմաստավորված է: Որոշ վայրեր, ինչպես մզկիթներն ու եկեղեցիները, ունեն որոշակի առանձնահատկլություններ: Իհարկե մյուս վայրերը նույնպես ունեն իրենց առանձնահատկությունները: Իրական աշխարհում մենք կարող ենք որոշել՝ որտեղ լինել և որտեղ՝ ոչ: Սակայն վիրտուալ աշխարհում լավ ու վատ միջավայրերի տարբերությունը շատ նեղ է և ընդհամենը մի սեղմումով է տեղի ունենում: Ինչո՞ւմն է հարցը: Մենք բազմաթիվ անգամներ մուտք ենք գործում մի աշխարհ, որը չի համապատասխանում մեր տարիքին, ցանկություններին, պահանջներին ու մշակույթին: Դրանից բացի, քարոզչական ծառայությունները տարբեր տեսակի գովազդներ են ուղարկում մարդկանց, առանց ուշադրություն դարձնելու նրանց սեռին, տարիքին, մշակույթին:

 

Առաջին հաղորդավար

Վիրտուալ աշխարհի առանձնահատկլություններից մեկն այն է , որ այն չունի աշխարհագրություն: Ուստի դրան հետևելը շատ դժվար է: Հատկապես խոսքը վերաբերում է երեխաներին: Որպեսզի երեխաների վրա վիրտուալ աշխարհի քայքայիչ ազդեցությունը նվազի, 2012թ  Google ընկերությունը գործարկեց  մի որոնողական համակարգ՝ նախատեսված երեխաների համար: Այն կոչվում է kidrex.org:

Բիլ Գեյթսը, ով 2020թ. Microsoft ընկերության գլխավոր տնօրենն  էր ու սոցիալական ցանցերի ստեղծողներից, իր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից ապահովելու համար, մինչև որոշակի տարիք նրանց թույլ չէր տալիս ունենալ մեդիասեփականություն:

 

Երկրորդ հաղորդավար

Իհարկե, այստեղ շատ կարևոր է սահմանափակելը և օգտագործելը: Որպես օրինակ, Բիլ Գեյթսն ու Սթիվ Ջոբսը թույլ չէին տալիս մեդիաաշխարհին ընթրիքի ժամանակ ներկա գտնվել իրենց սեղանին: Նրանք գիտեին դրա վնասների մասին: Մենք ևս կարող ենք դա ապահովել մեզ և մեր սիրելիների համար: Իհարկե սահմանափակություններ ունենալը և դրանց հավատարիմ լինելը միշտ չէ որ վատ է, ինչպես որ բացարձակ ազատությունը նույնպես միշտ լավ չէ: