Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141112-Սիոնիստական_ռեժիմին_բոյկոտելու_համաշխարհային_շարժում(5)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամների Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական հաղորդումը: BDS շարժումը հիմնադրվել է 2005թ. հուլիս ամսին: Այս շարժման նպատակներն են քաղաքական ու տնտեսական ճնշում բանեցնել Սիոնիստական ռեժիմի վրա և հակառասիստական, ազատատենչական ու մարդասիրական հարցերի ուղղությամբ աջակցել Պաղեստինի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 05:26 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամների Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական հաղորդումը: BDS շարժումը հիմնադրվել է 2005թ. հուլիս ամսին: Այս շարժման նպատակներն են քաղաքական ու տնտեսական ճնշում բանեցնել Սիոնիստական ռեժիմի վրա և հակառասիստական, ազատատենչական ու մարդասիրական հարցերի ուղղությամբ աջակցել Պաղեստինի ժողովրդին:

Այս քաղաքացիական շարժումը երկրներին ու նաև ժողովրդական կազմակերպություններին կոչ է արել հակամարդկաին վարքագծի պատճառով քաղաքական, տնտեսական, մշակութային ու գիտական հարթություններում բոյկոտի ենթարկել Սիոնիստական ռեժիմին: Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք Սիոնիստական ռեժիմի մշակությաին բոյկոտի մասին:

Սիոնիստական կեղծ ռեժիմի ձևավորման հիմքը աշխարհի տարբեր անկյուններից տարբեր պատմական ու մշակութային անցյալով հրեաների ներգաղթն ու համախմբումն է: Վերոնշյալ հիմունքներով այսպես կոչված իսրայելական մշակույթի ստեղծումն ու տարածումը նույնպես այս ռեժիմի նպատակներից է եղել: Օկուպացիայի ռազմավարությունը և այս ռեժիմի կողմից ներգաղթյալների ընդունումը ոչ մի կերպ չի նպաստել իսրայելական ազգ-պետություն ձևավորելու գործընթացին: Հենց այդ պատճառներով Իսրայելում մշակութային ու այսպես կոչված կրոնական կառույցները մեծ ջանքեր են գործադրում օկուպացված Պաղեստինի բնակիչների էութենական արմատների նույնացման կամ նվազագույնը իրար մոտեցման հարցով և համաշխարհային մասշտաբով նույնպես ջանքեր են գործադրում այսպես կոչված իսրայելական մշակույթը տարածելու համար:

Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժումը

Իր ձևավորման առաջին իսկ օրվանից Սիոնիստական ռեժիմը մշակույթ հասկացությունը չարաշահել ու չարաշահում է պաղեստինցիների նկատմամբ իր զավթողական, ապարտեիդ ու գաղութարարական քայլերը արդարացնելու համար: Ինքն իրեն ներկայացնելով որպես մշակութային երկիր այս ռեժիմը ջանքեր է գործադրում ներգրավվել արվեստի ու մշակույթի ոլորտի երևելիներին սկսած կինոգործիչներից ու թատերական արվեստի երևելիներից մինչև երաժշտագետներ ու գեղանկարիչներ: Այնուամենայնիվ այնպես ինչպես Հարավաֆրիկյան Հանրապետությունում հակաապարտեիդ ակտիվիստները արվեստագետներին, գրողներին և միջազգային մշակութային կառույցներին կոչ են արել բոյկոտել Հարավաֆրիկյան Հանրապետությանը այնպես էլ «Պաղեստինյան արշավ Իսրայելի գիտական և մշակութային բոյկոտի համար» շարժումը մշակութային գործիչներին ու միջազգային կառույցներին կոչ է արել բոյկոտել Սիոնիստական ռեժիմին և չմասնակցել այս ռեժիմի հետ կապված մշակութային միջոցառումներին:

«Պաղեստինյան արշավ Իսրայելի գիտական և մշակութային բոյկոտի համար» շարժումը ֆիլմի ու արվեստի ոլորտի այլ փառատոներին կոչ է արել մերժել Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվելիք ցանկացած ֆինանսական աջակցություն և բյուջեի հատկացում: Աշխարհում մեծ թվով երաժշտագետներ ու երաժիշտ կատարողներ խուսափում են համերգներ կազմակերպել օկուպացված տարածքներում: Բրիտանացի արվեստագետ և երաժիշտ Ռաջեր Ուաթերզը մշակույթի ոլորտի բոլոր գործիչներին կոչ է արել բոյկոտի ենթարկել արվեստի այն միջոցառումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի կապված են իսրայելական կառույցներին: «Պաղեստինյան արշավ Իսրայելի գիտական և մշակութային բոյկոտի համար» արշավն էլ արվեստի ոլորտի միջազգային բոլոր փառատոներին ու նախագծերին կոչ է արել մերժել Իսրայելին կամ այդ ռեժիմի հետ կապված ցանկացած անհատի ֆինանսական աջակցության ցուցաբերումը:

BDS շարժման հովանավորներից Ռաջեր Ուաթերզը Սիոնիստական ռեժիմի դեմ կարգախոսներ է գրում

Հարգելի ունկնդիրներ քանի որ Սիոսնիստական ռեժիմին բոյկոտելու շարժումը ավելի քիչ է ճանաչվել աշխարհում անհրաժեշտ է լրատվական ու մշակութային աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Մասնագետներն ու փորձագետները շեշտելով որ  BDS շարժման ազդեցությունները ավելանում են, կարևորում են այս գործընթացի հզորացման անհրաժեշտությունը: Իրանում Արևմտյան Ասիայի ոլորտի ավագ փորձագետ և արաբական աշխարհի զարգացումների մասնագետ Հոսեյն Ռույվարանը Պաղեստինյան իրավական ու քաղաքացիական այլ շարժումների հետ համեմատությամբ BDS շարժման ներկա դիրքի ու իրավիճակի մասին ասում է.«BDS-ը ամենամեծ շարժումն է, որ հաջողել է աշխարհի շատ երկրներում բոյկոտի ենթարկել Սիոնիստական ռեժիմին: Սիոնստների հիմնական աջակիցը համարվող արևմտյան երկրներում գործունեություն ծվալելը չափազանց դժվար գործ է և BDS-ն իր հաջողությունների մեծ մասը գրանցել է հենց արևմտյան երկրներում»: BDS շարժումը անհրաժեշտություն է և հաշվի առնելով նրա ներկայիս հաջողությունները միջազգային մասշտաբով այս շարժման ծավալման անհրաժեշտությունը ավելի է կարևորվում: Ինչքանով որ տարածվի այս շարժումը հենց այդքանով էլ ճնշման տակ կհայտնվի Սիոնիստական ռեժիմը: Հենց այս իրականությունը, որ BDS շարժումը Հերցլիայի գագաթնաժողովում դարձել է իր քննադատների հիմնական ու կարևոր գերակայությունը, ցույց է տվել իր իրական դիրքն ու կշիռը:

Իրանում համալսարանի դասախոս և Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ դոկտոր Սեյեդ Ռեզա Սադր Ալ-Հոսեյնին բոյկոտի շարժման նկատմամբ Սիոնիստական ռեժիմի մոտեցման մասին շեշտում է.«Օկուպանտ ռեժիմը իր քաղաքական ու տնտեսական մոտեցումները դասկարգում է հավանական շահի ու վնասի հիմունքով: Ինչքանով որ ավելանա BDS շարժման աջակից միությունների գործունեությունը անշուշտ այս շարժման նկատմամբ փոփոխության կենթարկվեն Սիոնիստական ռեժիմի մոտեցումները: Երբ Սիոնիստական ռեժիմը զգա, որ այս շարժումը ազդելու է իր ՀՆԱ-ի վրա կամ վնասներ է պատճառելու սիոնիստ մեծ գործարարներին անշուշտ կդիմակայի այս շարժմաը: Այդ պատճառով էլ կարող ենք ԶԼՄ-ների միջոցով ավելի մեծ աջակցություն ցուցաբերել BDS  շարժման ուղեկիցներին:

BDS շարժման մոտեցումը հիմնված է իսրայելական արտադրությունների ու հաստատությունների բոյկոտման վրա

 ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Շեբլի Թալհամին Բրուքինզ վերլուծական կենտրոնում տպագրած իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի ժողովրդի համար արաբների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների նշանակությանը և այդ ընթացքում որպես ամերիկացիների համար պաղեստինի հարցի կարևորության չափանիշ անդրադարձել է BDS շարժմանը: Քննարկելով 2020թ. ընտրությունների մոտեցումները Թալհամին ասում է.«Ամերիկացիների երկու երրորդը ցանկանում է իր երկիրը չմիջամտի Արևմտյան Ասիայի իրադարձություններին հատկապես արաբների ու Իսրայելի բախումներին: Ամերիկացիների միայն 49 տոկոսն է ծանոթ BDS շարժման հետ և այս երկրի քաղաքացիների 48 տոկոսն աջակցում է BDS-ին և միայն 15 տոկոսը (մեծամասնությամբ հանրապետականներ) դեմ է այս շարժման գործունեությանն ու նպատակներին»:

Հարգելի ունկնդիրներ քաղաքական ոլորտի փորձագետները համոզված են, որ Սիոնիստական ռեժիմի դեմ զինյալ դիմադրության հզորացման հետ զուգահեռ այս ռեժիմին բոյկոտելը և նրա հակամարդկային գործունեության մասին տեղեկությունների տարածումը կառուցողական ու դրական քայլ է, ինչն իրականացվում է BDS շարժման հիմնադիրների ու աջակիցների կողմից: Հարգելի ունկնդիրներ հաջորդ թողարկման ընթացքում կներկայացնենք BDS շարժման ընդլայնման ու գլոբալ տարածման համար անհրաժեշտ քայլերը: