Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141118-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(2)
Հանուն Աստծո, ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք փոքրամասնությունների իրավունքների հետ կապված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ փաստաթուղթը,որն է«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը»,ինչպես նաև«Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը(1992թ.)»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 05:36 Asia/Tehran

Հանուն Աստծո, ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք փոքրամասնությունների իրավունքների հետ կապված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ փաստաթուղթը,որն է«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը»,ինչպես նաև«Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը(1992թ.)»:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (CCPR) մարդու իրավունքների ամենակարևոր և առաջին համընդհանուր փաստաթուղթն  է, որում օգտագործվում է փոքրամասնություն հասկացությունը:Մարդու իրավունքների այս կարևոր փաստաթղթում երկու անգամ , և երկուսն էլ 27-րդ հոդվածում բացահայտորեն անդրադարձ է եղել  ՝ փոքրամասնությունների մասին:Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածում նշված է.«Այն երկրներում, որտեղ գոյություն ունեն էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժել այդ նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:»:Ըստ 27-րդ հոդվածի,քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը ազգային միավորումներում  հայտնաբերում  է ՝ ազգային , կրոնական և լեզվական տարբերությունները և շեշտում է նրանց ճանաչված իրավունքների   հարգումը:Նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 2-րդ,4-րդ և 24-րդ հոդվածները , տարբերակում են  մի տարածքի բնակիչներին տարբեր ասպեկտներից ՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի և  դավանանքի առումներով  և շեշտադրում են նրանց ճանաչված իրավունքների հարգումն ու երաշխավորումը:

Միջազգային իրավունքում երաշխավորվում է կրոնական ,ազգային ,էթնիկական և ռասայական փոքրամասնությունների իրավունքները 

 

Մեծ թվով երկրների  կարծիքով, Դաշնագրի 27-րդ հոդվածում ամրագրված իրավունքները բացարձակապես էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների համար են:Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է, որ  մի երկրի քաղաքացիներից բացի ապաստանյալները  ու միգրանտները  ևս   պետք է վայելեն  27-րդ հոդվածում նշված իրավունքները:Հատկանշական է ,որ 27-րդ հոդվածը  քաղաքական ու քաղաքացիական իրավունքի դաշնագրի միակ կետն է ,որում նշվում է բացառապես: Այսինքն ՝  այս հոդվածը փոխարեն նշելու , որ փոքրամասնությունները պետք է ունենան հստակեցված  իրավունքներ, այն նշում է, որ նրանց իրավունքները չպետք է անտեսվեն:

Պատրիկ Մաքլեմը «Փոքրամասնությունների իրավունքները միջազգային իրավունքում» վերնագրով հոդվածում գրում է.«27-րդ հոդվածում նշվում է, որ փոքրամասնությունների իրավունքները հասարակության մեջ ուրիշների հետ  հատուկ գործողություններին մասնակցելու անհատական ​​իրավունքներ են, այլ ոչ թե հավաքական իրավունքներ ՝ իրենց տարածքը կամ երկրի մի մասը ինքնավար դարձնելու համար:Այդ հիմամբ դաշնագիրը վերահսկող մարդու իրավունքների կոմիտեն ,քննարկում է միայն անհատական գանգատները  և ոչ թե՝ հավաքական գանգատները»:

Փոքրամասնությունների իրավունքների հավաքական գործոնը, սահմանափակ ձևով , վայելում է մի շարք միջազգային փաստաթղթերի հովանավորությունը , որոնցից ամենահստակը՝ կրթության և ուսման ոլորտում խտրականության դեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի կոնվենցիան է :

.Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածը կարելի  է համարել փոքրամասնությունների միջազգային իրավունքին վերաբերող բոլոր հայտարարությունների և փաստաթղթերի ոգեշնչողը:27-րդ հոդվածի հաստատումից 26 տարի անց ,«Փոքրամասնություններին հովանավորող և խտրականությունը արգելող ենթահանձնաժողով»-ի ջանքերով 1992 թվականին ,Գլխավոր ասամբլիայում հաստատվեց  փոքրամասնությունների  հռչակագիրը: ««Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող  անձանց իրավունքների  մասին հռչակագիրը», « Փոքրամասնությունների մասին միջազգային իրավունքի»միակ փաստաթուղթն է: Հռչակագրի նախաբանում  շեշտադրում է  մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը հովանավորելը  ,առանց ռասայի, սեռի, լեզվի կամ դավանանքի  խտրականության:Հռչակագրի 9-րդ հոդվածը տարբեր ձևերով  շեշտում է փոքրամասնությունների իրավունքների պահպանումը: Ինչպես օրինակ հռչակագրի առաջին հոդվածը շեշտում է ,որ կառավարությունները պետք է հովանավորեն  փոքրամասնությունների ինքնությունը և համապատասխան օրենսդրությամբ ամրագրեն  նրանց ինքնությունը:

«Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող  անձանց իրավունքների  մասին հռչակագիր»-ը,ժամանակի ընթացքում և հռչակագրի հոդվածները սովորական դառնալով  ,վերածվել է պարտավորեցնող փաստաթղթի:

Զանգվածային խաղաղասիրական կյանքի անհրաժեշտություններից է՝ փոքրամասնությունների իրավունքների հարգելը

 

Կարելի է ասել ,որ փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի համաձայն, չորս կարգի փոքրամասնություններ,ինչպես՝ կրոնական,էթնիկական ,լեզվական և ազգային փոքրամասնությունները  վերածվել են սովորական փոքրամասնությունների: Փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի հեղինակության մասին մեկ այլ կետի համաձայն՝  հռչակագիրը  ,որը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի անդամ երկրների ձայների մեծամասնությամբ և միայն Թուրքիան է դեմ քվեարկել, ունի նորմատիվային արժեք:Արդարադատության միջազգային ատյանը երկու անգամ է անդրադառնում այն բանաձևերի իրավական արժեքին ,որոնք Գլխավոր ասամբլեայում հաստատվում են ձայների մեծամասնությամբ կամ միաձայնությամբ : 

Փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի վավերացումը  մի քայլ է փոքրամասնությունների հատուկ կարգավիճակի ստեղծման համար ,և այս հարցով կա երկու տեսակետ.«Առաջին տեսակետը հետևյալն է ,որ փոքրամասնությունների իրավունքը հարգելու առումով բավարար է համարվում մարդու իրավանց ընդհանուր համակարգը: Երկրորդ տեսակետն ընդգծում է փոքրամասնությունների համար հատուկ համակարգի և հատուկ իրավունքների ստեղծումը և նրանց հավաքական ինքնության պաշտպանությունը» :

«Հավասար իրավունքները ,իդիմաց փոքրամասնությունների հովանավորման  և խտրականության կանխարգելման համար մասնավոր իրավունքի » գրքի հեղինակ՝Քրիստին Հենրարդը գրում է.«Փոքրամասնությունների հատուկ իրավունքներն ավելի ծավալուն են, քան մարդու իրավունքների ընդհանուր համակարգի դրույթները:Այս իրականությունից ելնելով անհրաժեշտ դարձավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին ավելացնել 27-րդ հոդվածը:Այս հոդվածը ապացուցում է, որ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները գերազանցում են մարդու իրավունքների համակարգի այլ դրույթներին,հակառակ դեպքում անհրաժեշտ չէր լինելու 27-րդ հոդվածը: Այս մեկնաբանությունից  բացի, փոքրամասնությունների իրավունքները կարող են համարվել ,որպես յուրահատուկ մարդու իրավանց   բազմակի կատեգորիաներից  մեկը՝խոցելի խմբերին պատկանող անձանց համար» :

Անհրաժեշտ է փոքրամասնությունների մասնակցությունը հանրային կյանքում

 

Հարգելի ունկնդիրներ, այսօրվա  հաղորդման ընթացքում քննարկեցինք  1966 թվականի  դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական  իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, ինչպես նաև «1992 թվականի հռչակագիրը՝ ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների» մասին:Երկու փաստաթղթերն էլ արդյունավետ են միջազգային համակարգում փոքրամասնությունների իրավունքների զարգացման ու տարածման  գործում:Այս առումով , միջազգային իրավունքի իրանցի հետազոտող դոկտոր Սաթար Ազիզին ասում է.«Համարձակորեն կարելի է ասել ,որ փոքրամասնությունը մեկնաբանելու առումով հակառակ գոյություն ունեցող դժվարությունների ,Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների դաշնագրի 27-րդ հոդվածի հաստատումը ,կարևոր քայլ է փոքրամասնություններին և նրանց իրավունքները ճանաչելու ուղղությամբ: Հատկապես ,որ Դաշնագրի անդամ երկրները պարտավորություն են ստանձնել ,որ դրա անհրաժեշտ գործադրման ուժը ստանալուց մինչև  մեկ տարի ,Մարդու իրավունքների կոմիտեին տրամադրեն զեկույց ՝ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկել են Դաշնագրի կետերի արդյունավետության համար: Օրինակ ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 27-րդ հոդվածի վերաբերյալ զեկուցելու դեպքում,զեկույցը  պետք է ներառի փոքրամասնությունների անդամների թիվը մեծամասնության համեմատությամբ , ինչպես նաև զեկուցող պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները, փոքրամասնության՝ էթնիկական, կրոնական, մշակութային և լեզվական ինքնությունը պահպանելու համար:

Նաև պետք է նկատի առնել,որ  «Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագրի»վավերացումը մի  քայլ է ներկա ժամանակաշրջանում փոքրամասնությունների միջազգային իրավունքի զարգացման գործում:Բազմաթիվ երկրներ ստորագրել են Հռչակագիրը:Բայց Թուրքիան միակ երկիրն է, որը դեմ է քվեարկել փաստաթղթին:Սա, կարծես, կապված է այս երկրի քրդերի, ալավիների, հայերի և մի շարք այլ փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի Հանրապետության վերաբերմունքի հետ, որին կանդրադառնանք առաջիկա  հաղորդումների ընթացքում: