Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (20)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141582-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(20)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի վերջին թողարկումը:Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք այն հնարավորություններին, որ ստեղծում են Tap և Tanap նախագծերը՝ դրանց մասնակից և  այլ երկրների համար: Այսօր ներկայացնելու ենք Tap և Tanap նախագծերի թերություններն ու մարտահրավերները և գեոտնտեսական ու գեոպոլիտիկական մրցակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 06:05 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի վերջին թողարկումը:Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք այն հնարավորություններին, որ ստեղծում են Tap և Tanap նախագծերը՝ դրանց մասնակից և  այլ երկրների համար: Այսօր ներկայացնելու ենք Tap և Tanap նախագծերի թերություններն ու մարտահրավերները և գեոտնտեսական ու գեոպոլիտիկական մրցակցությունը:

 

Չնայած Ադրբեջանի Շահ Դենիզի ավազանը շահագործվում է  British Petrolium ընկերության կողմից, սակայն առկա են որոշակի կասկածներ՝ կապված այդ ավազանից Tap և Tanap  խողովակաշարերով Եվրոպա արտահանվող գազի խոշոր  ծավալների հետ:

Tap և Tanap  խողովակաշարերի նկատմամբ ուշադրությունը բխում է հենց այդ հանգամանքից, քանի որ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը չունի նավթի նման մեծ ծավալներ: Արդյունքում հավանական է, որ արտահանումը կդադարեցվի կամ կիջեցվի արտահանվող գազի ճնշումը:

 

Մյուս խնդիրը քաղաքական է: Թուրքիայի կառավարությունն արտաքուստ փորձում է թույլ չտալ, որպեսզի առճակատում առաջանա Ադրբեջանի հարավային միջանցքի և Tap և Tanap-ի, և մյուս կողմից Turkish Stream խողովակաշարերի միջև, որին մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանը: Դա այն դեպքում, երբ Անկարան փորձում է և՛ Ադրբեջանից և՛ Ռուսաստանից որոշակի արտոնություններ ստանալ: Քաղաքական մյուս մարտահրավերները, որ առկա են Tap և Tanap խոշովակաշարերի ճանապարհին, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև լարվածությունն է,քանի որ այն կարող է բացասաբար ազդել էներգակիրների աշխատանքի վրա:

-------

Tap և Tanap  գազատարներ

 

Փորձահետ Էբրահիմ Թահերիի ասելով. «Նավթի ու գազի խողովակաշարերի հարցում դերակատարություն ունեն ոչ միայն տնտեսական այլ նաև քաղաքական գործոնները: Գեոպոլիտիկական խաղերն այստեղ ամենակարևոր դերն են կատարում: Ուստի այստեղ ըստ երևույթին գեոպոլիտիկական կշիռն ավելի ծանր է տնտեսականից: Դրանից բացի, վերոնշյալ նախագծերի շուրջ առկա է որոշակի ընդդիմություն, օրինակ՝ Ռուսաստանի կողմից»:

Tap և Tanap նախագծերը կանգնած են նաև անվտանգության հետ կապված սպառնալիքների առջև: Պետք է ասել, որ այս խողովակաշարերն անցնում են Թուրքիայի 21 նահանգներից, որոնցից  շատերը ենթարկավում են ԻԼԻՊ-ի և ՔԲԿ-ի ահաբեկչական հարձակումներին: Եթե Սիոնիստական ռեժիմն ու Իրաքի Քուրդիստանը միանան այս նախագծին, խնդիրն ավելի կլրջանա:  

 

Գազատարների կառուցումը

 

Tap և Tanap-ի առջև ծառացած մյուս մարտահրավերն է այն, որ Իրանը չի միացել այս նախագծին, ինչն ազդել է բնական գազի արտադրության ու արտահանման ծավալների վրա: Իսկ դա կարող է խնդիրներ առաջացնել այս խողովակաշարերով Եվրոպա գազի  արտահանման ճանապարհին: Այլ խոսքով, առանց իրանական գազի, հնարավոր չէ ապահովել նշված էներգակրով տեղափոխվող գազի ողջ ծավալը:

----

Մյուս հարցը վերաբերում է Թուրքմենստանին: Ինչպես նշեցինք նախորդ հաղորդման ժամանակ, Թուրքիան և ԵՄ անդամ երկրները պնդում են, որ օգտվում են Պարսից ծոցի ուղղությունից, վերականգնելով Տրանսկասպյան ձախողված նախագիծը: Սա կարող է արժանանալ Իրանի ու Ռուսաստանի բողոքին, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել ծովի էկոլոգիային և Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիային: Իսկ դա լարվածություն կառաջացնի էներգետիկ ոլորտում համագործակցության մեջ:

Պետք է ասել, որ Tap և Tanap խողովակաշարերի շուրջ առաջացած խնդիրն սկսվեց այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը հասավ 100 դոլարի և Ադրբեջանը մեծ հույսեր ուներ նավթային եկամուտների հետ կապված: Սակայն հիմա, երբ նավթի գինը նվազել է, այս նախագծերի ֆինանսական աղբյուրների ապահովումը բարդացել է:

------

Բնական գազի սպառումը բարձրանում է նախ այն պատճառով, որ դրա փոխանցման ուղիները բազմաթիվ են, բացի այդ, արտահանման ծախսերը շատ մեծ չեն ու ավելի մրցակցային են մյուս էներգակիրների համեմատ: Փորձագետների կարծիքով, բնական գազը 21-րդ դարի լավագույն էներգակիրն է լինելու: Հենց այդ պատճառով էլ Կենտրոնական Ասիան, Կասպյանի տարածաշրջանը և Կովկասը, որ ունեն գազի մեծ պաշարներ, վերջին երկու տասնամյակներում հայտնվել են եվրոպական խոշոր ընկերությունների ուշադրության կենտրոնում:

Մյուս կողմից, քանի որ Միջին Արևելքն ու Ասիան գնալով ավելի անապահով են դառնում, այդ տարածաշրջանում առկա ճգնաժամերին զուգահեռ, սրվում են Ռուսաստանի և Եվրոպայի տարաձայնությունները հատկապես Ուկրաինայի հարցով, և այն երկրները, որ ունեն գազի կարիք, ավելի մեծ ուշադրություն են դարձնում Կենտրոնական Ասիայի, Կասպյանի և Կովկասի տարածաշրջաններին:

Երեք խողովակաշարերից բաղկացած TAPI նախագիծը, որին մասնակցում են Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանն ու Հնդկաստանը  և Tap և Tanap նախագծերը, որոնց մասնակցում են Ադրբեջանը, Թուրքիան և հարավային եվրոպայի երկրները, ներկայումս   գազի արտահանման ամենակարևոր խողովակաշարերն են  Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում:

Այս հաղորդման շրջանակներում ցանկանում էինք պատասխանել այն հարցերին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Tap, Tanap և TAPI նախագծերը տարածաշրջանից էներգիայի արտահանման գործընթացի վրա: Պատասխանը հետևյալն է՝ արդյունքում կմեծանան գեոտնտեսական ու գեոքաղաքական մրցակցությունները: Այլ խոսքով, TAPI նախագիծը նոր մրցակցային վիճակ է ստեղծել բնական գազի արտահանման ոլորտում: Այն ազդել է նաև Թուրքմենստանի վրա, որը մշտապես գազ է արտահանում ՌԴ:  

Tap և Tanap նախագծերը, որ անցնում են Կասպից ծովի արևմուտքով, Ադրբեջանի ու Ռուսաստանի մրցակցության վրա են  ստեղծվել: Այս երկրները ներկայումս մրցակցում են հարավային միջանցքից բաժին ստանալու շուրջ, որով Եվրոպա է տեղափոխվում  էներգիան: Իսկ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև տարաձայնությունների պատճառով, վերոնշյալ մրցակցությունն ավելի է  ուժեղանալու: Արդյունքում, տարածաշրջանում աճելու է գեոպոլիտիկական ու գեոտնտեսական մրցակցությունը:

Ավարտեցինք մեր հերթական հաղորդումը: Հաղորդման շրջանակներում փորձեցինք ներկայացնել էներգիայի, տնտեսության և էներգակիրների ոլորտում առկա քաղաքականությունը:

Հուսով ենք, այս հաղորդաշարն արժանացել է ձեր ուշադրությանը։