Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141700-Սիոնիստական_ռեժիմին_բոյկոտելու_համաշխարհային_շարժում(6)
Վեց մասից բաղկացած «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարը պատրաստվել է կիրառական հետազոտությունների բաժնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 08:51 Asia/Tehran

Վեց մասից բաղկացած «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարը պատրաստվել է կիրառական հետազոտությունների բաժնում:

Հանուն բարեգութ միակն Արարչի: Բարև ձեզ հարգելի ռասիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի 6-րդ և վերջին թողարկումը: BDS շարժումը հիմնադրվել է 2005թ. հուլիս ամսին: Այս շարժման նպատակներն են քաղաքական ու տնտեսական ճնշում բանեցնել Սիոնիստակն ռեժիմի վրա և հակառասիստական, ազատատենչական ու մարդասիրական հարցերի ուղղությամբ աջակցել Պաղեստինի ժողովրդին: Այս հաղորդաշարի ընթացքում անդրադարձել ենք BDS շարժման պատմական անցյալին, նպատակներին, գործառույթներին և ձեռքբերումներին: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք այս շարժմանը ցուցաբերվող աջակցությունների ավելացման հեռանկարին  և BDS-ի պրոպականդման հարցում ազատախոհ մտավորականների դերակատարությանը: Իսկ Դուք թանկագին բարեկմաներ կարող եք կապ հաստատել հայերեն ռադիոժամի հետ ու ձեր տեսակետները կիսել մեզ հետ:

Սիոնիստական ռեժիմը շարունակում է ջանքեր գործադրել այս ժողովրդական շարժումը ոչնչացնելու  և նրան անօրինական ներկայացնելու համար: Սիոնիստական ռեժիմն այս շարժումը վարկաբելելու համար կիրառում է ստեր հորինելու և տարածելու միջոցը: Այդ միջոցներից կարող ենք հիշել այս շարժմանը «Հակասեմականության» մեջ մեղադրելը: BDS շարժման դեմ ռեժիմի ամենահիմնական միջոցը փափուկ ուժն ու ԶԼՄ-ներն են: BDS   շարժումը լիովին պաշտպանում է Պաղեստինցիներին ու գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ: Այս շարժումը քննադատում է Պաղեստինի ինքնավար վարչակազմի հանդուրժողական ու կոմպրոմիսային քաղաքականությունները և շեշտում, որ այս վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը դարձել է «ճանապարհ հարթող» Սիոնիստական ռեժիմի ու արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորման համար:

Օրըստօրե մեծանում է Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու արշավի ժողովրդականությունը

Բոյկոտի շարժման կողմնակիցները պարծանքով ու բարձր ձայնով հայտարարում են իրենց հակասիոնիստական դիրքորոշումների մասին: BDS շարժման կանոնադրությունը հստակորեն մերժում է սիոնիզմը և այն համարում է օկուպանտ, գաղութարար ու ապարտեիդ ռեժիմի գաղափարական հիմքը և բացահայտորեն ասում է, որ Սիոնիստական ռեժիմը ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները և առավելագույն ջանքեր է գործադրում պաղեստինցիների դեմ հանցագործություններ կատարելու և խտրականություն կիրառելու հարցում: Սիոնիստական ռեժիմին համալսարանական ու մշակութային բոյկոտի ենթարկելու պաղեստինյան կոմիտեի հիմնադիր կազմի անդամ Օմար Բարղուսին, այս կապակցությամբ ասում է.«Սիոնիստական կառավարությունը ոտնահարում է Պաղեստինի տեղաբնիկների հիմնական իրավունքները և իրականացնում է ռասսայական  խտրականության քաղաքականություն»:

Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժումը հնարամիտ շարժում է: Այս շարժումը Պաղեստինի նորաստեղծ քաղաքացիական հասարակության կառույցների բացահայտ մեծամասնության պահանջն է: BDS շարժումը աշխարհի ժողովուրդներին ու իր գործընկերներին հայտարարել է, որ քանի դեռ համաշխարհային օրենքների համաձայն չի վերականգնվել պաղեստինցիների իրավունքները, կշարունակի Սիոնիստական ռեժիմին ծավալուն բոյկոտի ենթարկելու և նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը: Այդ պատճառով էլ Սիոնիստական ռեժիմը զայրացած է BDS  շարժման կենտրոնական կոմիտեի ակտիվիստների վրա և հետապնդում է նրանց։

BDS շարժման պաղեստինցի ակտիվիստների համոզումներում բացահայտորեն նկատելի է դիմադրության մոտեցումն ու գրականությունը և այս շարժման համալսարանական ու մշակութային ուղեկիցների մեծամասնությունը գիտեն այդ մասին: Հաշվի առնելով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների աճը և պաղեստինցիներին զորակցելու համար BDS շարժման կողմից հնչեցված կոչը, ցանկացած իրական ու իրավաբանական անձ չի կարող անտեսել այս նպատակասլաց քաղաքական մեխանիզմը: Բոլորը պետք է կամ համաձայն ու կամ էլ հակառակ դիրքորոշում որդեգրեն BDS շարժման նկատմամբ:

Կանադայի ու ԱՄՆ-ի ուսանողները բոյկոտել են Սիոնիստական ռեժիմին

Բոյկոտի շարժումը գործնական ու ռազմավարական մեխանիզմ է, որը բացահայտորեն ներկայացրել է իր քաղաքացիական, իրավական ու մարդկային նպատակները: Այս շարժումը ոչ մի պետության վերահսկողության ու ազդեցության տակ չէ: Բոյկոտի շարժման աջակիցներն ու հետևորդներն են, որ այս շարժման նպատակների ու միջազգային մարդու իրավունքների հիմունքներով լրջորեն հետևում  են Սիոնիստական ռեժիմին մշակութային, քաղաքական, գիտական ու տնտեսական բոյկոտի ենթարկելու քաղաքականությանը:

Բոյկոտի շարժման ինքնությունը ոչ մի կերպ չի առնչվում հատուկ ազգության կամ կրոնի այդ թվում հրեական կրոնի հետ բախվելու խնդրին: Պաղեստինցիների նկատմամբ սիոնիստաների բռնությունները պատճառ են դարձել, որ տարբեր քաղաքական ու մշակությային անցյալ ունեցող անձինք համախմբվեն BDS շարժման շուրջ: Նրանք իրար շուրջ հավաքվել են որպեսզի միասնական կարգախոսով բոլորին կոչ անեն կասեցնել օկուպանտ ու մարդկային իրավունքները խախտող ռեժիմի հետ հարաբերությունները ու համագործակցությունները: Բոյկոտի շարժումը միայն գործունեություն է ծավալում հօգուտ պաղեստինցիների շահերի: Հատուկ քաղաքական կառույցի հետ կապ չունենալը պատճառ է դարձել, որ ազատորեն ու ներկայումս Արևմտյան Ասիայում ու Պաղեստինում ընթացող խնդիրներից անկախ՝ համալսարանական ու մշակութային կառույցների միջոցով տարածի իր ուղերձը:

Չնայած Սիոնիստական ռեժիմի արտադրության ապրանքների վրա բոյկոտի շարժման կոչերի թողած ազդեցության մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն Թել Ավիվի ռեժիմի կոշտ արձագանքները և տնտեսական որոշ ցուցանիշները վկայում են, որ BDS շարժման գործունեությունը դարձել է այդ ռեժիմին անհանգստացնող կարևոր գործոններից մեկը: Աշխարհի ազատախոհները նույնպես ողջունել են Սիոնիստական ռեժիմի հաստատությունները գիտական բոյկոտի ենթարկելու կոչը, ինչը, իսրայելական համալսարանների վրա թողած ազդեցության առումով, անհանգստացնում է այդ ռեժիմի ղեկավարներին:

Ժողովրդի կողմից BDS շարժմանը ցուցաբերվող աջակցության ավելացումը

BDS շարժման ակտիվիստների շարունակական ջանքերի շնորհիվ 70 մլն. անդամ ունեցող Բրիտանիայի ուսանողական միությունը միացել է բոյկոտի շաժմանը: Օնթարիա նահանագի ավելի քան 300 հազար անդամ ունեցող ուսանողական միությունը նույնպես միացել է այս շարժմանը: Սրանցից բացի որոշ համալսարաններ ինչպես ԱՄՆ-ի DePaul և Northwestern համալսարանները բոյկոտել են Սիոնիստական ռեժիմի ուսումնական հաստատություններին: Սիոնիստական ռեժիմին տնտեսական բոյկոտի ենթարկելու առումով նույնպես BDS շարժման գործունեության ծավալները մեծանում են: Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին անհանգստացնում է այն փաստը, որ այս շարժման ծավալուն գործունեությունը ապագայում հանգեցնի ռեժիմի տնտեսական վիճակի վատացմանը և օկուպացված տարածքներում արտաքին ներդրումների նվազեցմանը:

Սա այն դեպքում, երբ արտաքին ներդրումները Սիոնիստական ռեժիմի ուժի և տնտեսության զարգացման կարևորագույն աղբյուրներից են համարվում: Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժման ռազմավարությունն ու ազդեցիկ գործունեությունը, որպես օրինակ, Եվրոպայում հանգեցրել է իսրայելական արտադրության ապրանքների բոյկոտին և օկուպացված տարածքներում եվրոպական որոշ ընկերությունների կողմից կատարվող ներդրոումների նվազեցմանը: Սիոնիստական ռեժիմի վիճակագրության կենտրոնական գրասենյակը համոզված  է, որ սիոնիստաբնակ ավանների գյուղատնտեսական արտադրանքների դեմ եվրոպական պատժամիջոցների հետևանքով Իսրայելի տնտեսությունը 2013 և 2014թթ. 6 մլրդ. դոլարի վնաս է կրել:

Հարգելի բարեկամներ ինչպես այս հաղորդաշարի ընթացքում է ասվել, հաշվի առնելով Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների խստացման ու ավելացման փաստը, Դիմադրության ճակատի հզորացման գործընթացի հետ զուգահեռ նույնպես ավելացել են պաղեստինցիներին աջակցող քաղաքացիական ու իրավաբանական շարժումների աշխատանքները, որոնց թվում է նաև BDS շարժումը: Անկասկած աշխարհում BDS շարժման մարդկային նպատակների ճանաչումը կավելացնի Սիոնիստական կեղծ ռեժիմի վրա գործադրվող ճնշումները: Ինչպես նշվեց, Պաղեստինի ժողովրդին համահունչ և միջազգային իրավունքի կանոններին համապատասխան իսլամական կամ աշխարհիկ քաղաքացիական և իրավական շարժումների ստեղծումը բռնազավթմանը դիմակայելու համար պայքարին և զինված դիմադրությանը զուգահեռ, պաղեստինցիների իրավունքները վերականգնելու միակ միջոցն է:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարը: Հուսով ենք,որ մենք կարողացանք այս հաղորդաշարի ընթացքում BDS շարժման մասին թեկուզ հակիրճ  տեղեկություններ փոխանցել Ձեզ: Դուք նույնպես կարող եք կապ հաստատել մեզ հետ և  հայտնել ձեր տեսակետները: