Հունիս 23, 2021 12:19 Asia/Tehran

Շումերներն առաջիններն էին ովքեր գրանցեցին մարդկային նվաճումները ,ապագա սերնդի համար այն պահպանելու նպատակով:Շումերները գրքի համար հատուկ դեր վերապահեցին ,որը մինչ օրս պահպանվել է: Այն իմաստով ,որ պահպանվեն մարդու մշակութային ու տեխնոլոգիական նվաճումները, բավարարելով նրա օրինավոր ու ուսումնական նպատակները և առօրյա այլ կարիքները:

Երկար ոլորապտույտ և զարմանալի գրադարաններ այցելելը միգուցե գրավիչ ու խանդավառող լինի ընթերցասերների համար,սակայն պատկերացրեք ,որ մի գիրք վերցնելու նպատակով դիմեք  նման մի գրադարան և մոլորվեք: Արդյ՞ոք կցանկանաք մնալ այդտեղ և մինչև ձեր մահը  ընթերցել հազարավոր գրքեր ,իսկ եթե իմանայիք   ,որ մի խորամանկ բանտապետ մտադիր է ծամել ձեր ուղեղը ,որոշում կընդունե՞ք փախուստի դիմելով  վերադառնալ Ձեր ընտանիքի մոտ:

 Ճապոնացի հանրահայտ գրող Հարուքի Մորաքամին  իր «Տարօրինակ  գրադարան »գրքում ներկայացրել է այս պատմվածքը: Մի երիտասարդ  տղա մտնում է գրադարան ՝ Օսմանյան կայսրությունում հարկահավաքության վերաբերյալ մի քանի գիրք ստանալու համար:Գրադարանապետը, որը տարօրինակ մի մարդ է, նրան գրադարանի գաղտնի ոլորապտույտ ճանապարհով  առաջնորդում   է դեպի ներքևի հարկում գտնվող համար 107  սենյակը:Բայց տղան հասկանում է, որ բանտարկված  է այդ սենյակում:Գրադարանապետը նրան ասում է ,որ պետք է անգիր անի բոլոր գրքերը ,որպեսզի նրան հեռանալու իրավունք տա:Այսպիսով տղամարդը ցանկանում էր ուտել նրա ուղեղը, որը ամեն անգամ լցվում էր նոր տեղեկություններով, քանի որ, նրա կարծիքով, այդ ուղեղը շատ համեղ էր: 

Բայց տղան որոշում է այլ անձանց  օգնությամբ փախչել այդ բանտից :

«Տարօրինակ գրադարանը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել ճապոներեն 2005 թվականին ,որից հետո թարգմանիչները սկսել են գիրքը թարգմանել այլ լեզուներով:Պատկերազարդ այս գրքի գրվածքները սկսվում են շատ մեծ տառատեսակով և ավարտվում են փոքր տառատեսակով:Իրականում, այս գրքի պատմությունը  մի հերոս տղայի երկար ու հոգևոր ճանապարհորդությունն է, որը պատմության վերջում մի  տխուր տեսարանի դեմ հանդիման է կանգնում:

Առերևույթ գիրքը ուղղված է պատանիներին ու երիտասարդներին, սակայն  այս տարօրինակ գրադարանում ընթերցասեր  տղայի ճանապարհորդության մեջ կան խորհրդանշական նշաններ, որոնք ապացուցում են , որ այս ճանապարհորդությունը մի տեսակ հոգևոր ճանապարհորդություն է, որը կարող է գրավիչ լինել նաև մեծահասակ ընթերցողների  համար:Ինչպես օրինակ  պատմությունը կատարվում է մի գրադարանում և Մորաքամիի խորհրդանշական ակնարկը գրադարանին ,որպես մի վայր է մարդկային անվերջ հիշողությունները պահպանելու և զանազան տեսակետները ի մի բերելու  համար: Այս այլաբանական լեզուն առավել ակնհայտ է, երբ տարեց գրադարանապետը  մշտական ​​պայքարի  մեջ է մարդկային գիտության և գիտելիքների այս կուտակման հետ և որպես ընդիմադիր ,պատմության հիմնական ընթացքի դիմաց է կանգնում :

Այս տարօրինակ խորհրդանշական պատմության մեջ Հարուքի Մուրաքամին ՝ իր խորհրդավոր և բարդ կերպարներով, պատմում է մարդկային պայքարի մասին ՝ աշխարհիկ ստրկությունից ազատվելու համար, մի պատմություն, որում  ազատության ձգտող մարդը նույնիսկ կորցնում է իր  կոշիկները:

«Տարօրինակ գրադարանը» ընթերցողի համար լաբիրինթոսային կառույց է ստեղծում, որը նրան տանում է դեպի պատմության ավարտը և վերափոխում կյանքի իրական կառուցվածքները `ստեղծելով իր եզակի պատճառահետեւանքային կապերը:Մուրաքամին մի տարածություն է ստեղծում  իրականության և ֆանտազիայի միջև, և դրա համատեքստում նա մոտենում է իր սոցիալական ուղերձներին և մտահոգություններին, ինչպիսիք են՝ միայնությունը, սիրո և բարեկամության պակասը և բարու և չարի հակադրությունը:

***

Հաղորդման այս հատվածում   խոսելու ենք  նախնական  գրքերի մասին և կներկայացնենք   սեպագիր գրքերից մինչև  էլեկտրոնային գրքերի էվոլյուցիան:

Ըստ ավանդույթների ու պատմական փաստաթղթերի,  Միջագետքի բերրի հովիտները, Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած դաշտերը, որոնք հայտնի են ,որպես Ռաֆիդինի երկիր, եղել են գրքի ծննդավայրը:Հին շումերական քաղաքների ավերակներից ստացված տվյալները վկայում են , որ շումերները 2700 տարի Ք.Ծ .առաջ  հիմնել են անձնական, կրոնական և պետական ​​գրադարաններ:Հայտնի է, որ Թելո գրադարանն ունեցել է ավելի քան  30,000 սեպագիր գրքեր:

Շումեր պատմաբանները լուրջ էին վերաբերվում ընթացիկ պատմության գրանցմանը և անցյալի պատմությունների վերակենդանացմանը:Հայտնի ամենահին գրային համակարգը «սեպագիրն» է, իսկ շումերների հեղինակությունը պայմանավորված է այս գրերի գյուտով ,որը  մարդկության մատուցած նրանց մեծ ծառայությունն է: Նրանք գրելու համար օգտագործել են սուր մետաղական գրիչ (մեխի տեսքով) և գրել այնպիսի նյութերի վրա, ինչպիսիք են՝ փափուկ կավը, փղոսկրը կամ փայտը:Այդ նպատակով դաստիարակվում էին  դպիրներ, ովքեր գրելուց հետո փափուկ կավը եփում էին  ,որպեսզի թրծվի:

Կավե եփված սալիկները ,առաջին սեպագիր գրքերն են ,որոնք հայտնաբերվել են: Կավե սալիկները օգտագործվում էին գրանցելու համար առևտրական տեղեկությունները, աղոթքները,արարողությունները,կախարդական նշանները,սրբազան առասպելները և էթնիկական ու ազգային պատմվածքները:

Հին շումերական քաղաքների ավերակներից պեղված նյութերի թվում կան «Իլիական» -ից հազարամյակներ հին գրական կտորներով սեպագիր կավե սալիկներ: Շումերները կազմել են մարդկությանը ծանոթ  ամենահին  գրականությունը:Սեպագիր բոլոր տեքստերից,պարզվում է ,որ այդ տեքստերի 95% -ը վերաբերում են բիզնեսին, վարչարարությանը և իրավաբանությանը:

Շումերական մշակույթը գերիշխում էր Ռաֆիդինի երկրում ավելի քան 1500 տարի ՝ Ք.Ծ.Ա. չորրորդ հազարամյակի կեսերից մինչև երկրորդ հազարամյակի սկիզբը:Այս երկար ժամանակահատվածում շումեր գրողները կարողացան գրել մեծ թվով տեքստեր, տարբեր թեմաներով և բազմաթիվ օրինակներով:Որոշ ընդհանուր առասպելներ, այդ թվում «Գիլգամեշի ձախողված հերոսի» պատմությունը, գոյատևել են բազմաթիվ տարբերակներում և պատմվածքներում:Շումերները  սեպագիր արձանագրությունները պահում էին մեհյաններում, արքայական պալատներում կամ դպրոցներում:Փաստորեն, շումերներն առաջիններն էին ,որ  այդ ձեռքբերումները գրանցել էին հստակ նպատակի համար,այսինքն՝փոխանցել ապագա սերնդին:

Շումերներից հետո մենք հասնում ենք բաբելոնական քաղաքակրթությանը:Բաբելոնացիները շումերներից սովորեցին սեպագիր և այնպիսի գիտություններ, ինչպիսիք են՝ մաթեմատիկան և աստղագիտությունը:Տաճարներում ու մեհյաններում և պալատներում կային գրադարաններ, որոնցից ամենակարևոր և լավագույն օրինակներից էր՝ Բորսիպայի գրադարանը:Պատմական  աշխարհում նրանց անվանում էին «գրչասերներ»:

Ասորեստանի թագավորությունը համընկավ բաբելոնական իշխանության հետ, և հայտնի է, որ գրադարանապետությունը, որպես մասնագիտություն սկիզբ է առել այդ ժամանակներից:Գրադարանի պատմության մեջ առաջին անգամ  Նինվեի գրադարանում տեսնում ենք մի ցանկ և Աշուրբանիպալը նշանակել է գրադարանապետության   առաջին մեկնաբանին: Նրա մահից հետո գրադարանը գոյատևեց մինչև Ք.Ծ.Ա. 612 թվականը, երբ Միդի Չիազաս թագավորը քանդեց Նինվեն ,ապա վերակառուցվեց  քաղաքը :

 

Աշուրբանիպալի գրադարանը հայտնաբերվել է պատմական Նինվե քաղաքի պեղումների ժամանակ ՝առլեցուն կավե սեպագիր  սալիկներով

 

Չնայած Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը վերելք ապրեց շումերական, բաբելոնական և ասորական քաղաքակրթությունների հետ միաժամանակ, սակայն եգիպտացիները տարբերվում էին նրանցից , գրքերի և գրելու համար օգտագործվող  նյութերով:Նրանք գրում էին   «պապիրուսի» վրա և  գրելու համար օգտվում էին վրձինից և սեւ ու կարմիր թանաքից:Գիզայում (Գազա) և Տաբեզում (Թաբ) եղած մեծ գրադարանները,  վերագրվում են Ռամզես Երկրորդին:

Եգիպտացիները գիրքն այնքան  էին մեծարում ու կարևորում  որ, կարծես երկրպագում էին այն:Օրինակ ՝ տեքստերից մեկում մենք կարդում ենք խորիմաստ տեսակետ  «գրավոր խոսքի» արժեքի մասին,ըստ հետևյալի.«Մարդը մահանում է, և նրա մարմինը վերածվում է հողի , և նրա բոլոր ժամանակակիցները ևս հանձնվում են հողին ,սակայն այս գիրքն է ,որը փոխանցում է նրա հիշողությունը սերնդե սերունդ: Գրությունը  ավելի օգտակար է, քան արևմտյան կողմն աշխարհի մի տուն կամ տաճար կառուցելը , կամ անառիկ բերդ հիմնելը ու մեհյանում չաստված տեղադրելը»: 

Պապիրուսի մագաղաթները սովորաբար պահվում էին լայն (թեքված) կավե տարաների կամ ընդունված  գծանշումներով մետաղյա տակառների  մեջ:Եգիպտական ​​ամենահին և ամենահայտնի գիրքը «Պապիրուս Փրես»-ն  է, որը գրվել է Ք.Ծ.ա. 2880 թվականին և այսօր պահվում է Փարիզի ազգային թանգարանում: Եգիպտոսի շատ բարենպաստ կլիմայի պատճառով շատ պապիրուսային մագաղաթներ են պահպանվել, հատկապես գերեզմանոցներում, տաճարների ավերակներում  և նույնիսկ սեփական  տներում:

Թվում է, թե Եգիպտոսում մեծ թվով վերարտադրված և վաճառված միակ գրությունները «մահախոսականներն » էին:Բազմազան տեքստերով «Մահախոսականները » առնչվում էին կախարդություններին,դրանցից ակնկալվում էր  մահացածի խաղաղությունը ապահովվեր:

Ամենագեղեցիկ մահախոսականները  զարդարված էին գունագեղ նկարչություններով ,որոնք պատկերում էին գերեզմանում թաղված մարդու կյանքը:Մահախոսականները գրվում էին մոգպետների կողմից,իսկ  շուկայում վաճառման համար ներկայացվող նմուշներում ,մի տեղ էր նշված, որպեսզի գրվեր հանգուցյալի անունը: Եգիպտոսում ընդհանուր գրքերի համեմատությամբ մահախոսականները ավելի քան 90 տոկոս են կազմում:

Թանկագին ունկնդիրներ հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը գրքերի և գրավոր տեքստերի պատմականի  մասին: Տերն ընդ Ձեզ:

Պիտակ