Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144848-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ(8)
Ներկա աշխարհում տեքստային հաղորդագրությունը կարևոր նշանակություն ունի: Առաջ տեքստ ասում էին միայն գրությանը, սակայն այսօր ցանկացած ֆիլմ, նկար, տեսահոլովակ, երաժշտական ստեղծագործություն անվանում են մեդիա տեքստ: Ամեն օր մենք վիրտուալ աշխարհում հանդիպում ենք մեդիա տեքստի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 10:07 Asia/Tehran

Ներկա աշխարհում տեքստային հաղորդագրությունը կարևոր նշանակություն ունի: Առաջ տեքստ ասում էին միայն գրությանը, սակայն այսօր ցանկացած ֆիլմ, նկար, տեսահոլովակ, երաժշտական ստեղծագործություն անվանում են մեդիա տեքստ: Ամեն օր մենք վիրտուալ աշխարհում հանդիպում ենք մեդիա տեքստի:

Առաջին հաղորդավար

Հանուն գթած և ողորմած Աստծո: Բարի օր, երդվում եմ գրչով, և այն, ինչ  գրում են,(Ղալամ սուրահի առաջին այա)։

 

Երկրորդ հաղորդավար

Բարև Ձեզ, որ խիստ կարևորում եք հասարակական հարաբերությունները և այդպիսով փորձում նպաստել ձեր հասարակության զարգացմանը:

Առաջին հաղորդավար

Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ տառերի ստեղծումը կարևոր դերակատարություն ունեցավ մարդու հաղորդակցման հարցում: Դա այնքան կարևոր էր, որ մարդու կյանքում մեծ փոփոխություններ առաջացրեց, նրան օգնելով սովորել գրել ու կարդալ: Արդյունքում, ի հայտ եկան մեծ թվով քաղաքակրթություններ ու մարդկությունը զարգացավ: Գրի հայտնաբերումը մարդուն օգնեց գրի առնել իր պատմությունը: Միևնույն ժամանակ, գիրը պաշտպանեց գիտություններն ու գիտնականների փորձը։ Այսօր կարդալն ու գրագետ լինելն այնքան կարևոր է, որ համարվում է յուրաքանչյուր մարդու իրավունքը:

---

 

Երկրորդ հաղորդավար

Մենք այսօր ապրում ենք մեդիա աշխարհում: Մեդիան ամենուր է՝ դպրոցում,  տանը, աշխատավայրում և նույնիսկ մեր գրպանում: Խոսեցինք այն մասին, թե ինչպես  է մեդիան փոխում տեղի, ժամանակի և շատ այլ հասկացությունների իմաստը:   

Ներկա  աշխարհում տեքստային հաղորդագրությունը կարևոր նշանակություն ունի: Առաջ տեքստ ասում էին միայն գրությանը, սակայն այսօր ցանկացած ֆիլմ, նկար, տեսահոլովակ, երաժշտական ստեղծագործություն անվանում են մեդիա տեքստ: Ամեն օր մենք վիրտուալ աշխարհում հանդիպում ենք մեդիա տեքստի:

Առաջին հաղորդավար

Մեդիան այնքան հրապուրիչ կերպով է խոսում օգտատիրոջ հետ, որն ըստ երևույթին շատ պարզ է ու հասկանալի, սակայն միևնույն ժամանակ, այդ տեքստերը հասկանալու համար պետք է լինել մեդիա գրագետ: Մեր օրերում շատ քիչ մարդիկ ունեն մեդիագրագիտություն: Սակայն այն շատ կարևոր է, քանի որ մեզ թույլ է տալիս վերլուծել համացանցում տարածված ինֆորմացիան: Անցյալում անգրագետ մարդը շատ հարցերում կախված էր ուրիշներից: Այսօր էլ, եթե մեդիան ճիշտ օգտագործելու հմտությունը չլինի, մենք լիարժեք չենք կարողանա շփվել ուրիշների հետ և նույնիսկ հնարավոր է, որ երբեմն այդ անգրագիտությունը շահագործվի ուրիշների կողմից:

Երկրորդ հաղորդավար

Նրանք, ովքեր մեդիագրագետ են, ավելի լավ են ընկալում մեդիաինֆորմացիան: Նրանք նաև վիրտուալ աշխարհում ավելի քիչ սխալներ են թույլ տալիս:Մեդիագրագիտության նպատակն է օգնել զատել իրականի ու ոչ իրականի սահմանը: Մեդիագրագիտություն չունեցող անձինք ազդվում են դրանից ու դառնում կառավարելի: Մեդիան ճանաչելը մեզ օգնում է մեր կյանքը կառավարել ըստ մեր կարիքների:   

---

Առաջին  հաղորդավար

Մեդիագրագիտությունն օգնում է նաև սահմանել սննդի ճիշտ ռեժիմ: Մենք ունենք մեր քաշի համար հարմար ռեժիմ, սակայն քչերն են, որ  ունեն նույն ռեժիմը մեդիայում: Մեդիայից սխալ օգտվելը նշանակում է ուտել սխալ կերակուր և պահել սննդի սխալ ռեժիմ, ինչը դառնում է գիրության պատճառ: Իսկ մեդիայից չափից դուրս օգտվելը, հատկապես սոցիալական ցանցերի դեպքում, բացասական արդյունք է ունենում: Մեդիայի չափաբաժինը չափից դուրս մեծ է լինում, ինչը մեզ թույլ չի տալիս ապրել սովորական կյանքով:

Երկրորդ հաղորդավար

Չնայած մենք ամեն օր ստանում ենք տարբեր տեսակի ինֆորմացիա, սակայն երբեմն չենք կարողանում այն լիովին վերլուծել: Ուրեմն պետք է ստանալ ինֆորմացիայի ճիշտ չափաբաժին, որպեսզի հնարավոր լինի վերլուծել մեր ստացած ողջ ինֆորմացիան: Դրան զուգահեռ, գոյություն ունի նաև մեդիայի չափից դուրս շատ օգտվելու խնդիրը, ինչը մարդու մոտ առաջացնում է սթրես, որը նման է կերակուրը չմարսելուն:

---

Առաջին հաղորդավար

Մեդիայի աշխարհում կա մեկ այլ խնդիր՝ մարդիկ կարող են սթրես ունենալ որևէ լուրը ուշ ստանալու պատճառով: Ոմանք ասում են, որ այն պահերին, երբ սոցիալական ցանցում չեն, սթրես ունեն, քանի որ մտածում են որ տեղեկացված չեն իրենց շրջապատի իրադարձություններից: Արդյունքում օգտատերն ավելի շատ ժամանակ է վատնում սոցիալական ցանցում, ինչն առաջացնում է կախվածություն:  

Երկրորդ հաղորդավար

Սոցիալական ցանցերի օգտատերերը կանգնում են բազմաթիվ խնդիրների առջև: Շատերը կյանքին նայում են սոցիալական ցանցի պատուհանից: Որպես օրինակ, կերակուրն ուտելուց առաջ նկարում ու այն տեղադրում են սոցիալական ցանցերում: Կամ օրինակ ճամփորդության ժամանակ, հանգիստը վայելելու փոխարեն, նկարվում են ու այդ նկարներով կիսվում սոցիալական ցանցերում:  

Առաջին հաղորդավար

Ուրեմն իրական աշխարհում մենք անընդհատ փնտրում ենք ինչ որ մի բան, որը կարելի է տեղադրել սոցիալական ցանցերում ու ստանալ մեծ թվով հավանում: Անընդհատ սոցիալական ցանցեր  մտնելը դառնում է սովորություն, որից հրաժարվելը բարդ է: Ուստի անհրաժեշտ է որոշակի ժամ հատկացնել սոցիալական ցանց մուտք գործելուն, որպեսզի հասկանանք, թե որքան ժամանակ պետք է լինել սոցիալական ցանցերում:

Երկրորդ հաղորդավար

Վերջում պետք է հասկանալ, որ սոցիալական ցանցերը միայն զբաղմունք չեն և պետք է դրանց տրամադրած հնարավորությունները ճիշտ օգտագործենք:

Հաջորդ  հաղորդման ժամանակ կխոսենք մեդիագրագիտության մասին: