Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթը(3)
Ավելի քան կես դար է, ինչ «մարդու իրավունքների» հարցը,որպես ճնշման լծակ չարաշահվում է ԱՄՆ-ի կողմից:
Այս գործընթացում, այն երկրները, որոնք ինչ որ ձևով ԱՄՆ-ի դեմ հանդիման են կանգնած առանց որևէ փաստարկի մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Սա այն իմաստով է ,որ ցանկացած երկիր ,որի հետ ԱՄՆ-ը խնդիր ունի, ներկայացվում է, որպես մարդու իրավունքները խախտող:
Երկակի այս մոտեցումը նաև համահունչ է ԱՄՆ-ի հասարակության ներքին իրադարձություններին:ԱՄՆ-ի պատմությունը ապացուցում է , որ այս երկրում բնակվող փոքրամասնությունները ենթարկվում են ԱՄՆ-ի կառավարության խիստ ճնշումներին:Պատմությունը ապացուցում է թե՝ ամերիկացիները ինչպես են կոտորում հնդկացիներին և գերության վերցնում սևամորթերին:Այս փաստերը ապացուցում են ,որ ԱՄՆ-ում ևս այդ երկրի ժողովուրդը զերծ չէ ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքից և ենթարկվում է ռասիստական ու խտրական խիստ քաղաքականությունների:
ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտման օրինակներից մեկը վերաբերում է այդ երկրի երեխաների իրավունքներին:Չնայած երեխաների իրավունքները կարևորագույն հիմնական իրավունքներից են և ճանաչված են բոլոր երկրների կողմից,ու թեև ԱՄՆ-ը խիստ քարոզչություններ է տանում մարդու իրավունքների վերաբերյալ ,սակայն միակ երկիրն է, որը չի ստորագրել երեխաների իրավունքների վերաբերյալ կոնվենցիան:Սա այն դեպքում, երբ բոլոր երկրները անդամակցում են Երեխաների իրավունքների վերաբերյալ կոնվենցիային, քանի որ երեխաների իրավունքները տարրական իրավունք են:
Թրամփի օրոք ԱՄՆ կառավարությունն իր հակամիգրացիոն քաղաքականության շրջանակում ընդունեց ներգաղթյալ ընտանիքներից երեխաներին բաժանելու նախագիծ,այն կիրառելով,որպես ճնշման ու պատժի միջոց։ Մինչդեռ այդ միգրացիաներն իրականանում են այն գաղութատիրական ճնշումների հետևանքով, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ կիրառել է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։
Սոցիալ-մշակութային ոլորտում ևս ԱՄՆ-ը խախտել է մարդու իրավունքները և բազմաթիվ խնդիրներ ստեղծել երեխաների և ժողովրդի համար:
ԱՄՆ-ի օրենսդրությանը հայացք նետելով ապացուցվում է ,որ այդ օրենքները գրվել են ի շահ բնակչության միայն մեկ տոկոսի:Ուստի ԱՄՆ-ի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարումը կատարվում է այդ մեկ տոկոսի շահերը ապահովելու նպատակով :
Այս խտրականության հետևանքով , ԱՄՆ-ում ոստիկանական ռասիզմը դարձել է հանցագործությունների , ոճրագործությունների և բանտարկյալների թվային պատկերի հավելման գործոն և ԱՄՆ-ը վերածել է համակենտրոնացման ճամբարի և Գուլագի նման մեծ բանտի:Փաստորեն, ԱՄՆ-ի կոռումպացված կապիտալիստական համակարգը ստվերել է այս երկրի բանտերն ու դատական համակարգը:
Միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի պետական համալսարանի գիտական կազմի անդամ ՝Ֆոադ Իզադին անդրադառնալով մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի անհավասարակշռված քաղաքականություններին ասել է.
«...ԱՄՆ-ն Մարդու իրավունքների հարցը որպես ճնշման լծակ է օգտագործում իր թշնամիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար :Սա այն պայմաններում է,երբ ԱՄՆ-ի քաղաքացիներն մարդու իրավունքների խախտվելու առումով ամենախիստ ճնշումների են ենթարկվում»:
Իզադին շեշտելով ,որ մարդու իրավունքների խախտումը համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարություններից մեկը ,հիշատակել է.«ԱՄՆ-ը, ով հավակնում է թե՝ պաշտպանում է մարդու իրավունքները,ոչ միայն այլ երկրների ժողովուրդների դեմ անմարդկային քայլեր է իրականացնում ,այլ իր ժողովրդի նկատմամբ ևս հենց այդ քաղաքականությանն է հետևում:Իրակնությունը հետևյալն է ,որ ամերիկյան մարդու իրավունքների առաջին զոհերը ,հենց՝ԱՄՆ-ի ժողովուրդն է»:
Այդ երկրում ,ամեն տարի հազարավոր մարդիկ զոհ են դառնում զենք արտադրողների եսասիրության և փողասիրության , ինչպես նաև զենքի ու զինամթերքի դժոխային մաֆիայի, և սրանց թվին պետք է ավելացնել նրանց, ովքեր պաշտոնապես և օրինական ձևով սպանվում են ոստիկանության կողմից:
Սեւամորթներից բացի, բնիկ ամերիկացիները, որոնք Միացյալ Նահանգների իրական տերերն են, ավելի քան մեկ դար է, ինչ պայքարում են ամերիկյան կործանարար և միաձուլող մշակույթի դեմ, իրենց տեղական և բնիկ ինքնությունը պահպանելու համար,սակայն աշխարհում ոչ ոք չի լսում նրանց ձայնը: Ավելի քան քառորդ դար է ինչ չկա որևէ կամք ու վճռականություն ,հետապնդելու Դավիդական աղանդի դեմ իրականացվող դաժան և միջնադարյան սպանդը:
ԱՄՆ-ի կողմից իր սեփական ժողովրդի դեմ իրականացվող անմարդկային մոտեցումներից են՝ փոքրամասնությունների,գունամորթների,մուսուլմանների ,կանանց և սևամորթերի իրավունքների կարգավիճակը,ժողովրդի քաղաքացիական ազատություններն ու անձնական կյանքը, և սևամորթերի դեմ այդ երկրի ոստիկանության վայրագությունների նկատմամբ վերջին տարիների համընդհանուր բողոքի ակցիաների ժամանակ ժողովրդի բողողքները ճնշելը և նրանց սպանելը :
Համալսարանի դասախոս և գիտահետազոտող դոկտ.Սեյեդ Ջավադ Հաշեմի Ֆեշարաքին ,ԱՄՆ-ի մարդու իրավունքների շաբաթվա առիթով հրապարակած հոդվածում գրել է.
«...ԱՄՆ-ը աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է և մարդու իրավունքների ոտնահարումները և մարդկության դեմ հանցագործությունները, ԱՄՆ-ի կառուցվածքային և գործառական քաղաքականության բաղկացուցիչ տարրերից են:Ամերիկացիները իրենց պատմության ընթացքում բազմազան հանցանքներ են գործել աշխարհի ժողովրդի և մարդկային հասարակությունների դեմ.Հանցագործություններ, որոնք վստահաբար դարեր շարունակ չեն ջնջվելու պատմության հիշողությունից և տարօրինակը հետևյալն է ,որ մարդու իրավունքների հասկացությունը այն կարևոր խնդիրներից մեկն է, որի միջոցով ԱՄՆ-ը փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարության օրրան և ջանանում է ,որպես հայցվոր փոխել մեղադրյալի և իրավազրկվածի տեղերը: Այսօր աշխարհի թալանչիները և հանցագործները, հանցագործ ԱՄՆ-ի գլխավորությամբ, բարձրաձայնում են մարդու իրավունքների մասին և փորձում են ներթափանցել և հասնել իրենց անօրինական նպատակներին՝ ռազմաբազաներ ստեղծելով և մի շարք դաշինքների միջոցով, ինչպիսիք է՝ ՆԱՏՕ-ն »:
ԱՄՆ-ը, նաև հեղինակն է բազմաթիվ երկրներում ռազմական ագրեսիայի և անմարդկային գործողությունների:ԱՄՆ-ի ագրեսիաների թվում են՝1901 թվականին ամերիկյան ուժերի ուղղակի ներթափանցումը Կոլումբիա,1907 թվականին Նիկարագուայի դեմ հարձակումը , 1912 թվականին Պանամայի դեմ հարձակումը :
ԱՄՆ-ի ագրեսիայի և հանցագործությունների մաս են կազմում՝1917-1933 թվականներին Կուբայի օկուպացիան, ինչպես նաև Չինաստան ներխուժումը և Ճապոնիայի Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները, որի ռադիոակտիվ ճառագայթահարումը 220,000 մարդու ողբերգական մահվան պատճառ դարձավ:
ԱՄՆ-ն աշխարհի տասնյակ երկրներում և Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան և Իտալիան, ինչպես նաև այն երկրներում, որոնք իրենց երկրի վերակառուցման համար ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն, կառուցեց ռազմաբազաներ:
Միայն քսաներորդ դարի երկրորդ կեսին ,ԱՄՆ-ը պլանավորել և ղեկավարել է շուրջ 100 ռազմական հեղաշրջում և կառավարությունների տապալում և տասնյակ անգամներ ուղղակիորեն ռազմական բռնագրավման է ենթարկել երկրները կամ սպառնացել ռազմական միջամտությամբ:Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր օկուպացված երկրները, հիմնական ասպարեզն են եղել միջամտությունների ,ռազմական հեղաշրջումների, կամ հակահեղաշրջումների պես ակտերի և ռազմական միապետությունների հաստատման : Հեշտությամբ կարելի է հասկանալ ,թե՝ԱՄՆ-ը ինչքանով է վնասել երկրների անկախությանը և կառավարությունների որոշումների կայացման գործընթացին ՝ սպառնալիքների, հեղաշրջումների, ռազմական օկուպացիայի և պատժամիջոցների միջոցով:Միջամտությունների այս շարանում, ԱՄՆ-ի լրտեսական ու ռազմակական զանազան գործակալություններ և կազմակերպություններ ակտիվորեն մասնակցել են ժողովրդական կառավարությունները տապալելու, հեղաշրջումներ և դավադրություններ կազմակերպելու գործում և ԱՄՆ-ը պատասխանատու է աշխարհում անհամար հեղաշրջումների:
ԱՄՆ-ը ,բազմիցս բացահայտ միջամտությամբ ,ինչպես՝ տնտեսական գերիշխանություն և շահագործում, մշակութային ներխուժում , ռազմական հարձակում , զինուժի տեղակայում, ռազմական հեղաշրջումների սպառնալիք կամ նման քայլեր և ազգային ու ժողովրդական կառավարությունների տապալում,խախտել է մարդու իրավունքները և մարդկության դեմ հանցագործություն իրականացրել ,որոնք համարվում են ԱՄՆ-ի ռեժիմի կառուցվածքի և գործեղանակի անբաժանելի տարրերը:
ԱՄՆ-ի կողմից տարիների ընթացքում Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի անապահով դարձնելը և ժողովրդին սպանելը , տարածաշրջանի այս օրերի անկայունության նախադրյալներն են:Արևմտյան Ասիայում այդ երկրի զինվորականների ներկայությունը ,տարածաշրջանում սաստկացրել է անապահովությունը ,ահաբեկչությունը ,հակամարտությունները և պատվիրված պատերազմները և նման միջամտությունների հետևանքով ,կատարվում են բազմաթիվ քողարկված հանցագործություններ:
1958 թվականին Լիբանանի դեմ ներխուժումը,1991 թվականին Պարսից ծոցի առաջին պատերազմի ընթացքում Իրաքում ռազմական ծավալուն գործողությունները, Սոմալիի բռնագրավումը , 2001 թվականին՝Աֆղանստանի դեմ հարձակումը և ապա բռնագրավումը՝ Ալ-Ղաիդային հետապնդելու պատրվակով ,որը սակայն հետագայում ապացուցվեց ,որ Ալ-Ղաիդային զինում է հենց ԱՄՆ-ը ,2003 թվականին առանց ՄԱԿ-ի հավանության Իրաքի դեմ հարձակումը և բռնագրավումը և Իրաքում զինուժի ներկայության շարունակվելը, հակառակ այդ երկրի խորհրդարանի հաստատած բանաձևի ,նաև՝ Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված համակարգը տապալելու նպատակով՝ Սիրիայում, ահաբեկչական զինյալ խմբերին պաշտոնապես հովանավորելը ,համալրում են այդ ցանկը: