Պայծառ ապագա(9)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Շինարարական ջիհադի» աշխատանքներին,որը հիմնադրվել է Իսլամական Հեղափոխությունից հետո:
Բարի օր սիրելի ունկնդիրներ,ձեզ ենք ներկայացնում «Պայծառ ապագա»հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում 'անդրադառնալու ենք Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին:Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գյուղերում և զրկված տարածքներում աղքատությունը վերացնելու ամենակարևոր և արդյունավետ կառույցներից մեկի «Շինարարական ջիհադի» ձևավորման և նպատակների մասին : «Շինարարական ջիհադի»կառույցը հիմնադրվել է իսլամական հեղափոխության արդար նպատակների շրջանակներում ,իսլամական հեղափոխության հաղթանակից չորս ամիս անց ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի հրամանով:Իմամ Խոմեյնիի հրամանագրից մեկ օր անց ՝ 1979 թվականի Հունիսի 17-ին ,երկու հիմնական նպատակներով հիմքը դրվեց «Շինարարական ջիհադի»:Առաջինը՝ գյուղերից զրկվածությունը վերացնելը և բավարար եկամուտ ապահովելը ու այդ տարածքներում աշխատատեղեր ու եկամուտներ ստեղծելն էր, իսկ երկրորդը ՝ երկրում գյուղատնտեսությունը վերականգնելու փորձը:Շինարարական ջիհադի ձևավորումը պարունակում էր այս ուղերձը գյուղացիներին ՝ առաջնահերթ համարելով գյուղերը ,որպես արտադրության և կախվածությունը թոթափելու հիմնական կենտրոններ, ինչպես նաև գյուղում,ենթակառուցվածքային ծառայություններ մատուցել և ստեղծել արդյունավետ աշխատատեղեր:Շինարարական ջիհադի կանոնադրությունը կառավարության կողմից հաստատվեց երեք հոդվածներով՝նպատակ,գործելաձև և պարտականություններ :Շինարարական ջիհադի նպատակն էր՝ «մոբիլիզացնել մարդկանց և կառավարության հնարավորությունները և կարողականությունը` համագործակցելու շինարարական նախագծերի նախապատրաստման և արագ իրականացման գործում »,Շինարարական ջիհադի աշխտանքային ձևը հետևյալն է՝ «անհատների, խմբերի և կամավորական կազմակերպությունների մասնակցությունը պարզ կանոններ կիրառելով »,իսկ պարտականությունները՝« նախապատրաստել և հաստատել անհրաժեշտ ծրագրեր `աշխատանքներն առաջ տանելու և ծրագրերի իրականացման գործում համագործակցել պետական հիմնարկների հետ»:Շինարարական ջիհադին շատ շուտ հաջողվեց մոբիլիզացնել մեծ թվով սրտցավ և երիտասարդ ուժերի , ինչպես նաև տարբեր ոլորտներում նվիրված մասնագետների, գյուղերի վերակառուցման և վերանորոգման համար,և մյուս կողմից օժտվել անհրաժեշտ հնարավորություններով՝հանձնարարված առաքելություններն ու ,աշխատանքները իրականացնելու համար ,որոնք մեծամասնաբար շինարարական բնույթի էին: Շատ արագ, Շինարարական ջիհադի կառույցը հավատքի և կրոնական հնարավորությունների առումով , որը բաղկացած էր հեղափոխության բնագավառում սրտցավ և ակտիվ անհատներից ,որպես հեղափոխական հզոր կառույց , հիմնարար փոփոխություններ առաջացրեց գյուղերում: Շինարարական ջիհադի գործունեությունը տարածվեց գտավ գյուղերում և հեռավոր շրջաններում և կարողացավ մեծ ծառայությունների հիմքը հանդիսանալ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:Շինարարական ջիհադի ենթաբաժիններից մեկը կոչվում էր «ջիհադի մշակութային կոմիտե»:Այս կոմիտեն, որը համարվում էր ջիհադի հիմնասյուներից մեկը, զբաղվեց գյուղացիների կրթությամբ: Այս կոմիտեի առաքելություններն էին՝ գրագիտություն տարածելը , գաղափարական հիմքերի ուսուցումը, գյուղական գրադարանների կառուցելը, տեղական իսլամական խորհուրդների ձևավորումը և գյուղացիների վեճերի լուծելը:

Շինարարական ջիհադի աշխատանքները սկսվելով, իրանցի երիտասարդները գյուղական և զրկված ու հեռավոր քաղաքների կարիքավորներին օգնելու նպատակով աշխատանքի լծվեցին և փոքր ու մեծ խմբերով մեկնեցին այդ շրջաններ:Նրանք հիմնականում այն ուսանողներն և կրթվածներն էին, ովքեր երկար տարիներ տառապել և դժվարություններ էին կրել Փահլավի ժամանակաշրջանում և ահա ցանկանում էին իրենց զրկված հայրենակիցների հրամցնել հեղափոխության հաղթանակի քաղցր արգասիքը: Այսպիսով նրանք շտապեցին օգնության հասնել գյուղացիներին և հեռավոր շրջանների բնակիչներին և փորձեցին բավարարել նրանց հիմնական կարիքները: 1979-ի սկզբին այդ աշխատանքները տարածվեց համայն երկրում: Շուտով պարզվեցին ու ճանաչվեցին երկրի զրկված տարածքները և այդ տարածքների կարիքները, և կամավորական խմբերը ուղևորվեցին հեռավոր գյուղեր ու քաղաքներ՝ ըստ յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքների: Խիստ ուշագրավ էր աշակերտների և ուսանողների ներկայությունը,յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի և ուրբաթ օրերին, երբ փակ էին դպրոցներն ու համալսարանները,դա պատեհ առիթ էր երիտասարդների համար ,որպեսզի շինարարության հարցով մեկնեին ամենամոտ կենտրոնները:Ոմանք դիմում էին ցանքսատարածքներ ,իսկ ոմանք էլ անասնաբուծարաններ:Մի խումբ երիտասարդներ ևս գնում էին խաղողի այգիները և բրնձի դաշտերը :Ճանապարհաշինությունը, ջրամատակարարումը, էլեկտրահաղորդման գծերի փոխանցումը, առողջապահությունը և բուժումը նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, դպրոցաշինությունը, գյուղական բաղնիքների կառուցումը և այլն, սկսվեցին այնպիսի վայրերում, որոնք մինչ այդ զրկված էին նման հնարավորություններից: Ժամանակի ընթացքում ,հակահեղափոխական խմբերի գործունեության պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության իրավիճակը լարված էր զանազան տարածքներում ,ինչպես Քուրդստանում, Գոնբադում,Խուզիստանում և Սիստան և Բալուչեստանում և հակահեղափոխական տարրերը ,իրենց նպատակներից էին համարում ՝ կանխել Շինարարական ջիհադի աշխատանքները,քանի որ նրանք իրենց քարոզչություններում Իրանի Իսլամական հանրապետության քայլերը ներկայացրել էին ազգային շահերին հակասող: Բայց Շինարարական ջիհադի ջանքերը ապացուցեցին , հակահեղափոխական կարգախոսների դատարկությունը: Դա պատճառ դարձավ, որ հակահեղափոխական խմբավորումները ոչնչացնեն երկրի զրկված տարածքներում ձեռնարկված աշխատանքները: Այնուհետ ֆերմերները, այգիները, էլեկտրահաղորդման գծերը և այլն հրկիզվում կամ ոչնչացվում էին պայթուցիկ նյութերի միջոցով, իսկ ջիհադականները սպանվում էին:Այս ժամանակահատվածում հակահեղափոխականների միջոցով նահատակվեցին Շինարարական ջիհադում աշխատող մեծ թվով կամավորներ, բայց ջիհադականների կառուցողական աշխատանքները չդադարեցին:

Շինարարական ջիհադը տնտեսա-սոցիալական զանազան ոլորտներում աշխատում էր ժողովրդի ակտիվ համագործակցությամբ: Շինարարական ոլորտներում ջիհադականների շարունակական և անդադար ջանքերը,ակտիվ և ազնիվ մարդկանց ներգրավումը ,դժվարությունները կարգավորելու նպատակով ժողովրդի կարողություններին կառչելը և ամենակարևորը՝ շինարարության ու բարգավաճման բոլոր ոլորտներում ներկայությունը ,շատ կարճ ժամանակահատվածում ,այս կառույցը վերածեց հզոր, գործունյա և աշխատունակ համալիրի:
Շինարարական Ջիհադի աշխատանքները չսահմանափավեցին միայն գյուղերով և զրկված տարածքներով: Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց ,Իրաքի բռնապետ՝ Սադդամը, արեւմուտքի և արևելքի երկու գերտերությունների աջակցությամբ, լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:1980 թ․-ի սեպտեմբերի 22-ին Իրաք-Իրան պատերազմի մեկնարկով սկսվեց Շինարարական ջիհադի գործողությունների նոր փուլը `զինված ուժերին օգնելու համար:Պարտադրյալ պատերազմի տարիներին,Շինարարական ջիհադի ուժերը ստեղծելով շտաբներ, հիմնելով ՝ռազմաբազաներ և ռազմական աջակցության ու ինժիներական կենտրոններ ,ակտիվորեն ծառայում էին զինվորներին ու պատերազմից տուժածներին: Նրանք ապացուցեցին իրենց ամենամեծ արդյունավետությունը ՝ կառուցելով կամուրջներ, պատնեշներ, խրամատներ, հրթիռային բազաներ, հրետանային հենակետեր, ուղղաթիռների թռիչքուղիներ, շտապ օգնության կենտրոններ և սահմանային միգրանտներին տեղակայեցին թշնամու հարձակումներից հեռու անվտանգ վայրերում, ինչպես նաև աշխատեցին պատերազմական գոտիների, հատկապես գյուղական շրջանների վերակառուցման և արդիականացման ուղղությամբ:Շինարարական ջիհադը պատերազմի մեկնարկից 15 օր անց սկսեց իր առաջին թիմերը գործուղել երկրի արևմտյան և հարավային ճակատներ և նրանց տեղակայել առաջնագծում և ռազմաճակատի հետեւում, և հենց սկզբից սկսեց իր շարունակական գործունեությունը:Կառույցի ուժերից շատերը կամավոր միացան երկրի և իսլամական հեղափոխության սահմանապահներին և արագորեն դարձան պատերազմի հիմնական կողմերից մեկը:«Շինարարական ջիհադի պատերազմի ինժեներական աջակցության »ստորաբաժանման ձևավորմամբ այս դերը ավելի կազմակերպված և արդյունավետ իհայտ եկավ , և այնուհետ Շինարարական ջիհադի գործողությունները մտան նոր փուլ, որը շարունակվեց մինչև պատերազմի ավարտը:Շինարարական ջիհադի պատերազմի աջակցության շտաբը, ստանձնեց ռազմաճակատին հարկավոր ֆինանսական աջակցությունը, սարքերի և մարդուժի ու այլ ծառայությունների ապահովումը,իսկ ջիհադի պատերազմի լոգիստիկական շտաբը նույնպես պատասխանատու էր պատերազմի սարքավորումների ապահովման, ռազմական տեխնիկայի նորոգման, ջիհադի ինժեներական և մասնագիտացված տեխնիկական սարքավորումների օգտագործման և այլնի համար:
74հազար 205 կմ պատնեշի, 29հազար 447 կմ խրամատի կառուցումը,11 հազար846 կմ ճանապարհաշինությունը , 4 807 կամրջի, 35 նավամատույցի , 30 ամբարտակի կառուցումը և 216 կմ ջրանցքի հորատումը,համարվում են Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրած 8-ամյա պատերազմի տարիներին Շինարարական ջիհադի աշխատանքների մի մասը:Աշխարհի ամենաերկար լողացող կամրջի (Խայբեր կամուրջ) նախագծումը և կառուցումը, որի երկարությունը տասնչորս կիլոմետր է, ինչը հնարավոր դարձրեց կապը Մաջնուն կղզիների և Հուրի ափի միջև, Շինարարական ջիհադի կարևոր աշխատանքներից էր:Ջիհադական երիտասարդների անձնազոհությամբ ու նվիրվածությամբ ,նրանք փամփուշտների տարափի և թշնամու ուղղակի կրակահերթի տակ, կառուցում էին պատնեշներ, կամուրջներ, խրամատներ և ամրություններ:Իրանի ուժերի միջոցով Արվանդ գետի հատումը և «Վալֆաջր 8» գործողության ընթացքում ,այսինքն՝ Ֆավի գրավումը - 1985 թվականին, իրաքյան ուժերին անակնկալի բերելը համարվում էր ջիհադի ամենանշանակալի մարտական լոգիստիկական գործողություններից մեկը, որը զարմացրեց աշխարհին և ապացուցեց շինարարական ջիհադի ակնհայտ դերը պատերազմի ընթացքում: Սրբազան պաշտպանության տարիներին Շինարարական ջիհադի ուժերը հեղափոխությանը նվիրաբերեցին ավելի քան 3000 նահատակ, և Իմամ Խոմեյնին նրանց անվանեց «Առանց խրամատի ,խրամատ կառուցողներ»: