ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i152482-ԻԻՀ_առաջնորդի_դերը_Իրանի_հաջողություններում_(3)
Իսլամական մշակույթում մարդն ունի արժանապատվություն և պատիվ, հետևաբար, այն անձը, ով ղեկավարում է հասարակությունը, պատասխանատու է ոչ միայն հասարակության կառավարման համար,այլ նաև պետք է քայլի մարդկանց հարգելու և արդարություն հաստատելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 08:58 Asia/Tehran

Իսլամական մշակույթում մարդն ունի արժանապատվություն և պատիվ, հետևաբար, այն անձը, ով ղեկավարում է հասարակությունը, պատասխանատու է ոչ միայն հասարակության կառավարման համար,այլ նաև պետք է քայլի մարդկանց հարգելու և արդարություն հաստատելու ուղղությամբ:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ  Վալի Ֆաղիհն   Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում բարձրագույն մակարդակն է։ Գերագույն Ֆաղիհ՝ Այաթոլլահ Խամենեին, արդեն 32 տարի, որ լուսահոգի իմամ Խոմեյնիի մահվանից հետո,  իսլամական հեղափոխության նավի ղեկին է։ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության առաջին օրերին և տարիներին շատերը չէին հավատում, որ նա կարող է երկրում ունենալ այնպիսի կարևոր դեր, ինչպիսին ուներ իմամ Խոմեյնին  և կարողանա դիմակայել թշնամիների դավադրություններին և Իսլամական հեղափոխությանը առջև ծառացած իրադարձությունների փոթորկին: Միջազգային փորձագետները կարծում էին, որ  Իսլամական հեղափոխությունը Իմամ Խոմեյնիից հետո ոչնչացման եզրին էր: Associated Press-ը հաղորդեց, «Խոմեյնիի հեռանալով, Իսլամական հեղափոխությունն ավարտվեց»։

Բայց շատ չանցավ, երբ այս քաղաքական գործիչները հասկացան, որ իրենց վերլուծությունները ճիշտ չեն: Այաթոլլահ Խամենեին, որպես երկրի ամենաբարձր պաշտոնյա,  խորը և անբաժանելի կապ հաստատեց ժողովրդի հետ և առաջնային տեղ հատկացրեց իմամ Խոմեյնիի իդեալներին ու նպատակներին: Ժողովրդի առջև ունեցած իր առաջին ելույթում նա ասաց. «Մենք ուխտ ենք կապել Աստծու հետ ՝ հետևել իմամ Խոմեյնիի ուղուն, որն իսլամի և Ղուրանի և մուսուլմանների արժանապատվության ճանապարհն է, և մենք չենք անտեսելու  իմամի ուրվագծած գաղափարները»:

 

Իսլամական մշակույթում մարդն ունի արժանապատվություն և պատիվ,  հետևաբար, այն անձը, ով ղեկավարում է հասարակությունը, պատասխանատու է ոչ միայն հասարակության կառավարման համար,նաև պետք է քայլ կատարի  մարդկանց հարգելու  և արդարություն հաստատելու ուղղությամբ և հաշվի առնելով իր գերակա դիրքը արժանի օրինակ հանդիսանա իր ժողովրդի համար։ Մարդկանց համար օրինակելի լինելը հիմք է տալիս աճելու, ինքնավստահության և սոցիալական հանգստության համար: Իսլամական իշխանավորներին բնութագրելիս, իմամ Ալին ասում է․-«Իսլամական հասարակության ղեկավարները պետք է առավելագույնս տեղյակ լինեն աստվածային օրենքի և Աստծու պատվիրանների և սահմանած արգելքների մասին, և նրանք պետք է ունենան գիտելիքներ  այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է իսլամական հասարակության համար»:

---

Արևմտյան համակարգերում իշխանության բուրգի գագաթին կանգնած  անհատի պարտականությունն ու առաքելությունն է պարզապես ապահովել հասարակության նյութական կարիքները, բարեկեցությունը և պահանջները, և նա այլ առաքելություն չունի: Մինչդեռ կրոնական իշխանությունում  իսլամական հասարակության առաջնորդը պարտականություն ունի, հասարակության նյութական կարիքներն ապահովելուց և բավարարելուց բացի, նաև ապահովել նրա բարոյական և մարդկային առաքինությունների աճի և հոգևոր արժեքների  մակարդակի բարձրացման անհրաժեշտ հիմքերը։  Այսպիսով, նա ոչ միայն պետք է լինի այս առաքինությունների և կատարելությունների արարողը, այլ  պետք է ունենա բավականաչափ ուժ, գիտելիք և խորաթափանցություն `հասարակությունը նման բարձր մակարդակի հասցնելու համար: Նահատակ Մորթեզա Մոթահարին գրում է.«Եթե ցանկանանք իսլամական առումով գտնել  առաջնորդության և կառավարման այսօրվա հոմանիշն ու նմանությունը, պետք է ասել, որ դա նշանակում է առաջնորդություն, աճ կամ ուղղորդում: Առաջնորդության ուժը նույնն է, ինչ  ուղղորդման ուժը: Աճ նշանակում է նաև հոգևոր հասունություն, արժանավորություն և խորաթափանցություն ՝ պահպանելու և ճիշտ օգտագործելու կյանքի միջոցներն ու ակտիվները»: Նա ասում է, որ մարդկային ռեսուրսներն ամենակարևոր արժեքներն են, ընդ որում դրանց կազմակերպելը, տաքացնելը և դեպրեսիայի ու լճացման սառնությունից դուրս բերելը նույն աճն է, որն այսօր կոչվում է կառավարում կամ առաջնորդություն:

--- 

Այաթոլլահ Խամենեի

Իրանի ժողովրդի հավատարմությունը կրոնական արժեքներին և վստահությունը  լուսահոգի իմամ Խոմեյնիի՝  որպես ամենաարժանի կրոնական առաջնորդի նկատմամբ, հասարակության մեջ ստեղծեց խորը սոցիալական համախմբվածություն և համերաշխություն: Նրանից հետո Այաթոլլահ Խամենեին, որպես առաջնորդ և Վալի ֆաղիհ 1980 -ականների սկզբին, կարևորելով կրոնական ժողովրդավարության տեսությունը, և Իրանի մուսուլման ժողովրդի քաղաքական մասնակցության անհրաժեշտությունը, նշեց․ «Վելայաթ, այսինքն՝ երկու ասպեկտների  փոխկապակցվածություն, որոնց հիմքում ընկած են նույն` իսլամական սկզբունքները։ Սա իսլամական հասարակությունում  և համակարգում վելայաթի իմաստն է, ձևը և հասկացությունը ...»:

 

Այս առումով ժողովուրդը հավատարմություն հայտնեց Այաթոլլահ Խամենեին, մասնակցեց երթերի, հրապարակեց հայտարարություններ և շնորհավորական ուղերձներ հղեց նրան: Իմամ Խոմեյնիի մահվան 40-օրյակի շեմին ամբողջ երկրից մարդիկ իրենց ուխտակցությունը հայտնեցին իմամին, և  հավատարմությունն առաջնորդին: Մինչ օրս, յուրաքանչյուր դավադրության դեպքում, առաջնորդին սատարելը և նրա  նկատմամբ հավատարմությունը , ցուցադրում են առաջնորդի ու ժողովրդի խորը կապի  գեղեցիկ դրսևորումներ:

Իսլամական հեղափոխության առաջնորդի գաղափարն այն է, որ կրոնական ժողովրդավարության համակարգում պաշտոնյաները չպետք է հեռու մնան մարդկանց կյանքի իրողություններից, իսկ մարդիկ, իսլամական համակարգին ուղեկցելով և աջակցելով, պետք է հիմք ստեղծեն համակարգի առաջընթացի  ու կայունության համար: Այս գաղափարի համաձայն, մարդը պետք է տիրապետի իր ճակատագրին, քանի որ ճնշված ու որևէ մեկի իշխանության տակ գտնվող մարդը չի կարող  հանրային և մասնավոր ոլորտներում որոշում կայացնել ու ձգտել վեհության: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծեց, որ մարդկային ինքնությունը և՛ արժեքավոր է, և՛ հզոր և արդյունավետ: Հետևաբար, մարդկանց գործերի, բարեկեցության  խնդիրները լուծելը պետք է լինի կարևոր սկզբունք, և նման համակարգում արարածի գոհունակությունը բերում է Արարչի գոհունակությանը:

--- 

Այաթոլլահ Խամենեին, կրոնական ժողովրդավարության համակարգի շրջանակում, հեղափոխությունը կայունացման փուլից առաջնորդեց դեպի աճ և զարգացում՝ իր բոլոր հարթություններում և ընդգծեց, որ որևէ պաշտոնական և իրավական կառույցի առջև կրոնական մարդիկ պարտականություն ունեն  զգայուն լինել ղեկավարների օրինազանցությունների, նույնիսկ առաջնորդի նշանակման հարցում: Այժմ Իսլամական Հանրապետության համակարգում նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից, և ժողովուրդն ընտրում է նաև իսլամական խորհրդարանի պատգամավորներին, Բանիմացիների խորհրդի անդամներին և քաղխորհուրդների ու գյուղխորհուրդնեի ներակայացուցիչներին։  

Այաթոլլահ Խամենեին հատուկ ուշադրություն է դարձրել ընտրություններին`որպես կրոնական ժողովրդավարության վկայություններից մեկի: Նա միշտ խրախուսել է մարդկանց ներկա լինել ասպարեզում, լինել սրտցավ և խելամիտ քննադատներ, ծառայել հայրենակիցներին և օգնել բնական աղետներից տուժածներին և այլն: Նրա ղեկավարության 32 տարիների ընթացքում բոլոր տեղական, խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվել են հնարավորինս մրցունակ ձևով, և ժողովրդի տարբեր շերտերի խանդավառ  մասնակցությունն ընտրություններին եղել է  Իսլամական հեղափոխության կարևոր երաշխիքը՝ թշնամիների սպառնալիքներին և դավադրություններին դիմակայելու հարցում:  Վերջին դեպքը այս տարվա հունիսին կայացած նախագահական եւ քաղաքային խորհրդի ընտրություններն են: Չնայած մարդիկ դժգոհում են որոշ անկարգություններից և որոշ պաշտոնյաների սխալ կառավարումից, սակայն իրենք իրենց համարում են երկրի ճակատագրի տերը և վստահելով մեծարգո առաջնորդի ցուցումներին ամենայն վստահությամբ մասնակցում են ընտրություններին: Միջին Արևելքի ներկայիս փոթորկոտ տարածաշրջանում չկա մի երկիր, որը կարող է  լիարժեք անվտանգության և քաղաքական հոսանքների միջև լուրջ մրցակցության պայմաններում  նման ընտրություններ անցկացնել։

Գերագույն առաջնորդի խոսքերը հիմնված են այն բանի վրա, որ իսլամական համակարգում մարդիկ «իրենց երկրի տերն են», «իշխանություն ունեն», «իրավունք ունեն բարին պատվիրելու և չարը արգելելու», «օրինականություն են տալիս նրանց ովքեր իրականացնում են այս գործերը» և ... ամեն անգամ, առավել քան  քան երբևէ, մարդկանց վստահեցնում են ավելի հաստատակամ դերակատարություն ունենալ երկրի բարգավաճման գործում։

Իրողությունն  այն է, որ մարդկանց գոհունակությունը կառավարությունների գոյատևման բանալին է: Մալեք  Աշթարին հղած նամակում Իմամ Ալին նշել էր․ «Իրոք որ, կրոնի հենասյուները մուսուլմանների խանդավառ հավաքներն են, պահեստային ուժերը և ժողովուրդը։ Ուրեմն հակվիր նրանց կողմը»։

Ժողովրդի հետ հոգևոր կապ հաստատելով, Այաթոլլահ Խամենեին վճռական դեր խաղաց անվտանգության ապահովման և երկրի քաղաքական հոսանքները դեպի  կրոնական ժողովրդավարության զարգացում ուղղորդելու  և իսլամական հեղափոխության գերագույն արժեքների պաշտպանության գործում: Նա այս հարցը դիտարկում է որպես կրոնական համակարգի առանձնահատկություն և ասում. «Մեր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ,Իրանի ժողովուրդը հեղափոխությունից հետո, որոշիչ դեր  ստացավ։  Ինչպես պարզ է, երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, երկրի առաջնորդը, և տարբեր այլ պաշտոնյաներ, պատասխանատվություն են ստանում ժողովրդի ընտրությամբ, ու անցնում աշխատանքի։ Նրանք պետք է պատասխան տան ժողովրդին։ Սա հեղափոխության բերած ամենակարևոր իրադարձություններից, փոփոխություններից և զարգացումներից  էր»:

Այսպիսով, Այաթոլլահ Խամենեին, ժողովրդի աջակցությամբ. տագնապալի օրերին ձախողման մատնեց  համակարգի թշնամիներին և հակառակորդներին, և իր իմաստուն ղեկավարությամբ, մտահոգ սրտերը բերեց դեպի ապահով ու անվտանգ ափ: Հասարակությանը փոխանցելով կենսուրախության և հույսի ոգին ՝ նա իր արժանավորությունը գեղեցիկ ձևով ցույց տվեց  աշխարհին  և ճանապարհ հարթեց երկրում հաջողության հասնելու համար: