Հատուկ հաղորդում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Մկրտության առիթով
Քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի սրբ.Ծննդյան ու Մկրտության արարողությունները նշում են եկեղեցիներում ։Ոմանք էլ փողոցներում կրոնական երգեր են երգում և փառաբանում այս բարեբաստիկ օրը։
Սուրբ Մարիամ Աստվածածնի հոգին պատել էր ուրախության ու տխրության միջև մի զգացողություն: Մինչ այդ նման զգացում ոչ ոք չէր ունեցել : Իր գորովագութ գիրկն էր առել լույսի շողերով պատված նորածնին և քայլում այն ժողովրդի միջով ,որոնց ծանր հայացքները միաձուլվում էին Մարիամ Աստվածածնի անմեղ հայացքների հետ ,սակայն այդ մոտեցումները ավելի էին ամրապնդում նրա քայլերը իր առաքելությունը իրականացնելու գործում: Կային մարդիկ ովքեր բարձրաձայն պախարկում էին նրան ասելով.«Ով դու Մարիամ շատ զարմանալի ու վատ արարք ես կատարել»: Մյուսն ասում էր. «Ով Ահարոնի դուստր, քո ծնողներն անբարոյական չէին, դու ինչու այդպիսին դարձար»: Մարիամը, ով սրբության ,վեհանձնության ու բարեպաշտության մարմնացում էր առանց մի բառ արտասանելու ակնարկեց իր որդուն:Մարդիկ զարմացած հարցրին. «Մենք ինչպես ենք կարող խոսել մի նորածին երեխայի հետ»:Ահա մանուկ Հիսուսը հրաշքով սկսեց խոսել.«Ես Աստծո ծառան եմ: Նա ինձ նշանակեց որպես մարգարե, ինձ տվեց երկնային գիրք և շնորհաշատ արարած նշանակեց: Նա ինձ պատվիրել է աղոթել, քանի դեռ կենդանի եմ: Նա ինձ պատվիրել է բարի լինել մորս հետ և ինձ դժբախտ ու անհնազանդ չի արարել: Ուրեմն ողջույն այն օրվան, որ ես ծնվեցի, այն օրվան, որ մեռնելու եմ և այն օրվան, որ մարգարե եմ հռչակվելու»:
Աստվածային բոլոր կրոնների հետևորդներին շնորհավոր ենք Հիսուս Քրիստոսի Ս․ Ծննդյան և Մկրտության կապակցությամբ։
***
Աշխարհի շատ քրիստոնյաներ դեկտեմբերի 25-ին նշել են Հիսուսի Ք․-ի Ծնունդը ,իսկ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն այսօր են նշում Քրիստոսի ծնունդը : Իհարկե այս տարի Կորոնավիրուսի համաճարակը թույլ չի տալիս շուքով նշել տոները և բոլորս ցանկանում ենք ,որ այս վիրուսը հնարավորինս շուտ վերանա և աշխարհի ժողովուրդը առանց սթրեսի և մտահոգության ,ուրախությամբ հավաքվեն միմյանց շուրջ:

Ինչպես նշեցինք աշխարհի շատ քրիստոնյաներ դեկտեմբերի 25-ին են նշում ,որպես Քրիստոսի ծննդյան տոն,իսկ հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության իսկ հունվարի 6-ի առավոտյան Քրիստսի սուրբ մկրտության տոները: Այս առիթով եկեղեցիներում մատուցվում են սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Նաև փողոցներում ևս հատուկ եռուզեռ է տիրում:
Աստվածային այս մեծ մարգարեի ծնունդը ոչ միայն հրաշք էր ու զարմանալի ,ում մայրն էր ազնվագույն սուրբ Մարիամը ,այլև Հիսուս Քրիստոսի համակ կյանքը առլեցուն էր Աստվածային հրաշքներով ,որոնց գեղեցիկ ձևով անդրադարձել է սուրբ Ղուրանը:
Սուրբ Ղուրանը պարզ ու սահուն լեզվով և պատմվածքի ձևով նկարագրել է Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հիսուս Քրիստոսի կյանքի յուրահատուկ դրվագները և լավագույնս ներկայացրել Հիսուս Քրիստոսին և Մարիամ Աստվածածնին:
Մուսուլմանների դիտանկյունից Մարիամը ,աշխարհի չորս ականավոր կանանցից մեկն է: Նա դուստրն էր՝ Հովակիմի և Աննայի,որոնք խիստ Աստվածավախ էին: Սուրբ Ղուրանի «Ալ-ե Օմրան»սուրահում հետաքրքիր դրվագներ կան Մարիամ Աստվածածնի մոր ուխտի և Մարիամի ծնվելու և հասակ նետելու մասին: Մարիամի մայրը հղության շրջանում ուխտում է ,որ եթե իր որդին տղա լինի ,հենց մանկուց նրան ընծայի Աստծու ճանապարհին ծառայելու (Ալ-ե Օմրան սուրահ ,35-րդ այա):
«Այլ-ե Օմրան»սուրահի 36-րդ այայում Մարիամ Աստվածածնի մոր մասին ասված է.«Երբ , զավակը լույս աշխարհ եկավ պարզվեց որ աղջիկ է: Վիշտը պատեց նրան ,որ միգուցե հնարավոր չլինի իրականացնել իր ուխտը,այնուամենայնիվ իր դստերը «Մարիամ» կոչեց ,այսինքն տաճարի ծառա ,որպեսզի նրան դարձնի տաճարի սպասավոր»:
Ապա քահանաները խորհրդակցեցին ու վիճեցին Մարիամի խնամակալության մասին :Մինչև որ Զաքարիան նշանակվեց խնամակալ:(Ալ-ե Օմրան սուրահի 44-րդ այա):
Զաքարիա քահանայապետը ,ով լավագույնն էր բարեպաշտության մեջ և ժողովրդին ուղղորդում էր դեպի բարեպաշտություն ու երջանկություն ,ստանձնեց Մարիամի խնամակալությունը: Մարիամը ծառայեց տաճարին մինչև հասնություն: Ապա Զաքարիան Մարիամի համար տաճարում մի փակ տարածք պատրաստեց ,որպեսզի նա աղոթք բարձրացնի առ Աստված ,և միայն Զաքարիան էր արտոնված մուտք գործել այդ վայրը:
Մարիամը ,տաճարում այնքան խորասուզված էր աղոթում Աստծուն ,որ սնվում էր աստվածային սնունդով:
Այս մասին «Ալ-ե Օմրան» սուրահի 37-րդ այայում նշվել է.«Երբ Զաքարիան մուտք էր գործում Մարիամի աղոթավայր ,տեսնում էր սնունդ:Մի օր դիմեց նրան և հարցրեց «Ով Մարիամ,քեզ այս սնունդը որտեղից»,Մարիամը պատասխանեց.«Աստծու առաքածն է, Աստված ում կամենա կշնորհի իր բարիքները»: Սուրբ կույս Մարիամը սնվում էր դրախտային սնունդով ,որպեսզի աշխարհին նվիրի Սուրբ Հիսուս Քրիստոսին:
Աստված սուրբ Ղուրանում ոչ միայն գովաբանում է Մարիամ Աստվածածնին ,այլև կանանցից ու բոլոր հավատացյալներից պահանջում նրան դարձնեն խորհրդանիշ: «Թահրիմ»սուրահի 13-րդ այայում ասված է.«Եվ Աստված Հովակիմի դուստր Մարիամին ,հավատացյալների համար խորհրդանիշ է համարում»:
Սուրբ Ղուրանը գեղեցիկ ձևով է նկարագրում սուրբ կույս Մարիամին եւ նրա միածին որդի, Աստծու մարգարե՝ Հիսուս Քրիստոսին,որի արդյունքում ոչ միայն քրիստոնյաները ,այլ՝ մուսուլմանները ևս մեծ հարգանք են տածում Սուրբ Մարիամի և Հիսուսի նկատմամբ և նրանք զանազան առումներով ներշնչանքի աղբյուր են մուսուլմանների համար:
Մեծն կրոնագետ հանգուցյալ «Քաշեֆ Ալ Ղաթան» այս մասին ասում է.«Եթե սուրբ Ղուրանում Հիսուս Քրիստոսին և սուրբ Մարիամ Աստվածածնին նման գովասանք և մեծարանք ձոնված չլիներ ,աշխարհի մարդկությանը այսինքն հասանելի չէր լինելու Հիսուս Քրիստոսի վեհությունը,քանի որ եթե Յիսուս Քրիստոսի դիրքը և դերը մեկնաբանելու համար միայն դիմեինք ավետարաններին գրիչը անզոր կլիներ ներկայացնելու Քրիստոսի վեհությունը»:
Սուրբ Ղուրանում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ամենագեղեցիկ նախադասություններից ՝վերաբերում է Հիսուսի տածած հարգանքը և խոնարհությունը սուրբ կույս Մարիամի նկատմամբ: Շատ կարևոր առաքինություն, որը իսլամական ավանդույթներում հատուկ և լուրջ ուշադրության է արժանացել և երեխաներին զգուշացրել է հեռու մնալ ծնողների, հատկապես մայրերի նկատմամբ յուրաքանչյուր ըմբոստությունից և դաժանությունից:Հիսուս Քրիստոսը այս մասին ասում է.««(Եվ Աստված) ինձ բարի և առաքինի է դարձրել մորս նկատմամբ և հեռու պահել դաժանությունից ու չարությունից»:(Մարիամ սուրահի 32-րդ այա):
Աստծո մեծ մարգարեի ՝ Հիսուսի բնավորության մեկ այլ ոսկե կետը, որը հաշվի է առնվել Սուրբ Ղուրանում, Աստծուն հնազանդ և Աստծու նկատմամբ խոնարհությունն է: Կարևոր ցուցանիշ, որը, չնայած նրան վերագրվող բազում չարամիտ մեկնաբանությունների, չի առնչվում նրան:«Մարիամ»սուրահի 30-րդ և 31-րդ այաներում ասվել է.«(Միանգամայն սկսեց խոսել Հիսուս )և ասաց.« Ես Աստծո ծառան եմ: Նա ինձ նշանակեց որպես մարգարե, ինձ տվեց երկնային գիրք և շնորհաշատ արարած նշանակեց: Նա ինձ պատվիրել է աղոթել, քանի դեռ կենդանի եմ: Նա ինձ պատվիրել է բարի լինել մորս հանդեպ և ինձ դժբախտ ու անհնազանդ չի արարել: Ուրեմն ողջույն այն օրվան, որ ես ծնվեցի, այն օրվան, որ մեռնելու եմ և այն օրվան, որ մարգարե եմ հռչակվելու»:Սուրբ Ղուրանը Քրիստոսին ոչ թե Աստված ,այլև Աստծու հնազանդ ծառան է համարում ,որից զերծ է բազմաստվածությունը:
Հիսուս Քրիստոսը ինչպես աստվածային մյուս մարգարեները, հնազանդ ու բարեպաշտ էր և իրեն հեռու էր պահում աշխարհիկ շռայլություններից :Իմամ Ալին ,Հիսուս Քրիստոսի ապրելաոճի մասին ասում է.«Նրա բարձը քարից էր, հագուստը կոպիտ և սնունդը ոչ բավարար: Նա գիշերում էր անոթի,նրա լույսը լուսնի լույսն էր, իսկ ցերեկը նրա հովանոցը և երկրագնդի արևելքն ու արևմուտքը: Նա սնվում էր ամենուր աճող բույսերով »: Իմամ Քազեմը , Հիսուս Քրիստոսի անունից անարատ հավատքի քաղցրության մասին նույնպես ասել է.«Հիսուս ասաց.«Ով քուք վատ արարածներ.Մաքրեք ցորենը և լավ աղացրեք այն համտեսելու և համեղ դարձնելու համար:«Նաև մաքրեք և կատարելագործեք հավատը, որպեսզի գտնեք դրա քաղցրությունը, և, ի վերջո, դա ձեզ օգտակար է»:

Հիսուս Քրիստոսը Աստծու կողմից առաքվեց առաջնորդելու մարդ արարածին ,որպեսզի մարդուն ուղղորդի դեպի հավերժական փրկություն: Նա տոգորված էր հրաշքների ուժով և բարեպաշտության ոգով:Մանկության սկզբից նա խոսում էր ինչպես մեծահասակ և քարոզում էր մարդկանց:Աստվածային շնչով կենդանություն պարգևում ննջեցյալներին :Իր ձեռքով ցեխից թռչուն պատրաստում և սուրբ հոգով կենդանացնում այն: Կույրերին տեսողություն շնորհում,և նրանք տեսնում էին Աստծու բարի լույսը:Եկավ Հիսուսը ,որպեսզի տարածելով բարին ու բարությունը ,պայքարի այն ժամանակվա հրյա աշխարհակուլների բռնապետության դեմ, սրտերի սլաքը ուղղի դեպի բարություն ,և Աստվածային վարք ու բարք:
Նա բազմիցս իր առաքյալներին խոստացավ ,որ իրենից հետո գալու է «Ահմադ»անունով մարգարե ,ով ունի սուրբ գիրք և օրենք:Այո, մարգարեները միմյանց հաստատում էին և այլ նպատակ չունեին, քան մարդկությանը մարդկային և հոգևոր վեհության առաջնորդելը: Ըստ Ղուրանի , Հիսուսը չի խաչվել կամ սպանվել, այլ Աստված նրան համբարձեց երկինք և մարդկային աշխարհի փրկչի ՝ Հազրաթ Մահդիի գալուստով, Հիսուսը նույնպես գալու է: