Մորդադ 28-ի հեղաշրջումը՝ Իրանում ԱՄՆ-ի միջամտությունների պատմության էջերից մեկը
Մորդադ ամսվա 28-ը՝ օգոստոսի 18-ը, հիշեցնում է իսլամական հեղափոխությանը նախորդած տարիներին Իրանի քաղաքական պատմության դառն էջերից մեկը:
Մինչև իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանը դիմագրավում էր քաղաքական մեծ մարտահրավերներ, որոնք ընչաքաղց ուժերը քաղաքական ու տնտեսական ճնշումների միջոցով կամ ռազմական սպառնալիքներով պարտադրում էին Իրանին, որպեսզի խոչընդոտեն Իրանի զարգացման ու առաջադիմության ուղին: Դրանցից մեկն էր 1953 թվականի օգոտոսյան ամերիկյան-բրիտանական հեղաշրջումը:
Իրանի օրինական կառավարության դեմ 1953 թվականի հեղաշրջումը, որը հայտնի է դարձել 1332 թվականի մորդադի 28-ի հեղաշրջման անվամբ, տեղի ունեցավ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման զգայուն ժամանակահատվածում: Մոսադեղի գլխավորությամբ Իրանի ժամանակի օրինական կառավարության կործանմանը հանգեցրած այս հեղաշրջումը ծանր հարված հասցրեց Իրանի քաղաքական ու տնտեսական շահերին: Այդ հեղաշրջման կապակցությամբ տարիներ անց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետախուզական կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ ԱՄՆ-ն ուղղակի միջամտություն է ունեցել այդ հեղաշրջմանը:
Այս իրադարձությունն Իրանի ժողովրդի համար առավել բացահայտեց ԱՄՆ-ի իրական էությունը և Իրանի պատմության մեջ արձանագրվեց, որպես օտարների միջամտության շրջադարձային կետերից մեկը:
Իրանում 1953 թվականի օգոստոսյան ամերիկյան-բրիտանական հեղաշրջումը հիշեցնում է մինչև իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանի քաղաքական պատմության դառն էջերից մեկը: Այս դառն իրադարձությունը նաև տարբեր դասեր է պարունակում: ԱՄՆ-ն տարիներ առաջվանից Իրանում միջամտությունը համարել է իր իրավունքը և նույն մտայնությամբ չի հանդուրժել Իրանի ժողովրդի անկախությունն ու այն ժամանակ երբ Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց ու կարճվեց ԱՄՆ-ի ձեռքը, ԱՄՆ-ի թշնամությունների ու սադրանքների նոր ալիքն Իրանը թիրախը դարձրեց, որպեսզի մարտահրավերի դիմաց կանգնեցնի ԻԻՀ-ին համակարգը:
Իրանի ժողովուրդը պարտադրյալ պատերազմի նման ճակատագրական ասպարեզներում կանգուն մնալով չեզոքացրեց ԱՄՆ-ի սադրանքները: Չնայած արևմուտքի շրջափակումներին ու խափանարարություններին ԻԻՀ-ն առաջադիմություն արձանագրելով, պահպանելով իր անկախությունն ու իր հեղափոխական արժեքներում զիջումների չգնալով կարողացավ արժանի պատասխան տալ թշնամիներին:
Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած բոլոր տարիների ընթացքում ԻԻՀ-ն դիմակայելով մեծապետական ուժերինն ապացուցեց, որ իսլամական հեղափոխության սկզբունքներին ու իդեալներին կառչած մնալով հնարավոր է մարտահրավեր նետել համաշխարհային գերպետությունների տիրակալատենչությանը:
Ամբողջ անցած տարիների ընթացքում Իրանի ժողովուրդն ընդգծել է իր արդար պահանջները և չի թույլատրել, որ ԻԻՀ-ի թշնամիները նրան զիջումներ պարտադրեն:
Իրանն այսօր դասվում է այն երկրների շարքը, որոնք ոչ միայն ապացուցել են իրենց քաղաքական անկախությունն, այլև տիրակալ ուժերին ապացուցել են, որ ժողովուրդները հիմնվելով սեփական ուժերի ու միասնականության վրա կարող են բոլոր ասպարեզներում ծաղկում ապրեն: Այս կենսունակությունն ու շարունակական շարժումն անկախության ձգտող ժողովուրդների մոտ վառ է պահել ապագայի հանդեպ հույսն ու համաշխարհային զոռբա ուժերին դիմակայելու համար նրանց մղումը:
Իրականությունն այն է, որ այսօր ԱՄՆ-ն խոտովանում է Իրանի ժողովրդի հզորությունը և գիտակցում է, որ անցել է հեղաշրջումների և միջամտողական քաղաքականությունների շրջանը: Իսլամական հեղափոխությունն իր փափուկ ուժով փոխել է մեծապետականության քաղաքական հավասարությունները և մարտահրավեր է նետել տիրակալական և աշխարհի գաղութարարական բաժանման քաղաքականությանը:
ԱՄՆ-ն այսօր ականատեսն է տարբեր ասպարեզներում, այդ թվում միջուկային հարցում Իրանի արձանագրած հաջողությունների և հենց այս անհերքելի իրականությունները զայրույթ են պատճառել տիրակալ համակարգին: Այդ պատճառով էլ տիրակալ ուժերն ու նրանց գլխավորող ԱՄՆ-ն փորձում են թուլացնել Իրանի համակարգը և թույլ չտալ, որ այս հեղափոխությունն աշխարհում տիրակալության դեմ պայքարի օրինակ ծառայի: Անցած վեց տասնամյակներում ԱՄՆ-ն տարբեր ձևերով իր թշնամությունն է ցուցադրել հանդեպ Իրանը: Այդ թշնամությունը մի ժամանակահատվածում երևան եկավ ի պաշտպանություն Իրանում Շահի ռեժիմի հեղաշրջման նման քայլերով, իսկ հեղափոխության հաղթանակից հետո իշխանափոխության ձգտող քայլերով, որոնցից էին Թաբասի դեպքում ռազմական ոտնձգությունը, դեսպանատան միջոցով լրտեսությունը, Նոժեի հեղաշրջման նախագծումը, պարտադրյալ պատերազմի ժամանակ Սադդամի ռեժիմի հովանավորումը և ԻԻՀ-ի համակարգի թշնամի ու ահաբեկչական խմբերի պաշտպանումը:
Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական ու տնտեսական բնագավառներում օգտագործել է կոշտ ու փափուկ ուժ, սակայն չի կարողացել նվազագույն հարվածը հասցնել այս հեղափոխությանը, քանի որ Իրանի ժողովուրդը լավապես ծանոթ է ԱՄՆ-ի էությանն ու սադրանքներին և դիմադրելով ճնշումներին ու նաև տնտեսական խնդիրները «Ոչ» է ասել ԱՄՆ-ի ընչաքաղցություններին: Սա ամենակարևոր պատասխանն էր, որ Իրանի ժողովուրդն այս ամբողջ տարիների ընթացքում տվել է ԱՄՆ-ի տիրակալ համակարգին:
Այս դիմադրության հիմքը դրվեց Մորդադ 28-ի հեղաշրջմամբ և Իրանի ժողովրդի հեղափոխական ընդվզմամբ և Իրանի ժողովուրդը թշնամու էությունը ճանաչելու ուղղությամբ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հեղափոխական լուսարարության ներքո Իրանի ժողովուրդն ընտրեց պայքարի ճիշտ ուղին:
Մորդադի 28-ի հեղաշրջումից հետո Իրանի ժողովրդի առաջընթաց քայլը, դրան հաջորդած 1963 թվականի հունիսի պատմական ընդվզումն ու 1979 թվականի փետրվարին իսլամական հեղափոխության հաղթանակը ԱՄՆ-ի ու Շահի բռնապետական ռեժիմի ճնշումների դիմաց ժողովրդի դիմադրության ու միասնականության արգասիքն էին: Ի վերջո ժողովրդի ներկայության շնորհիվ ծնվեց իսլամական հեղափոխությունը և փլուզվեցին Մորդադի 28-ի հեղաշրջումից հետո առաջացած փլատակների վրա կառուցված ԱՄՆ-ի երազանքները:
Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովրդի վերցրած մեծ քայլերը խանգարեցին գերպետությունների կատարած հաշվարկները: Այսօր գուցե ԱՄՆ-ի պետայրերը գերադասում են մոռացության տալ անցյալը, սակայն պատմությունը հիշողություններից չի ջնջվում: Այսօր ԱՄՆ-ին վստահելու համար Իրանի ժողովրդի ցուցանիշը նրանց անցյալ թշնամություններն ու ներկա արարքներն են: Առկա իրականություններն ապացուցում են, որ նույնիսկ միջուկային հարցում ԱՄՆ-ի պատրվակները վերանալով և միջուկային համաձայնությունը ստորագրվելով որևէ փոփոխություն չի առաջացել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումներում ու սադրանքներում:
ԱՄՆ-ն արտաքուստ ձգտում այնպես ձևանալ, որ իր կողմնորոշումները փոխվել են և թաքցնել իր էությունը, սակայն գործնականում այլ կերպ է վարվում: Այսօր Իրանի ժողովուրդն առավել քան երբևէ գիտակից, իսկ ԻԻՀ համակարգն առավել կայուն է և հիմնվելով արժեքային իմաստով ազատախոհության, անկախատենչության ու մեծապետականության դեմ պայքարի երեք սկզբունքների վրա ամուր դիրք է ապահովել իր համար, իսկ համակարգի ժողովրդային հենարանը համարվում է ԻԻՀ համակարգի հզորության ակունքը:
Ներկա զգայուն պայմաններում, երբ տարբեր տեսակի սադրանքներն, այդ թվում ահաբեկչությունը, պատերազմն ու անապահովությունը տարածվել են Ասիայի արևմուտքի գլխավոր բաժնում, ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրելով և օգտվելով շրջափակումների ու սպառնալիքների լծակներից հիասթափեցնել Իրանի ժողովրդին, սակայն չնայած այդ սադրանքներին դիմադրութկությունը, սեփական ուժերին հավատք ընծայելը և հեղափոխական աչալրջությամբ ոգեկանը մղիչ ուժ են հանդիսացել Իրանի ժողովրդի համար:
Իրանի ժողովուրդն անցած ամբողջ տարիների ընթացքում օրինակելի դիմադրությամբ դիմակայել է զոռբա գերպետություններին և այս դիմադրությունը եղել է ասպարեզում նրանց միասնականության ու ներկայության շնորհիվ և ապացուցել է, որ իսլամական Իրանն ունի այնպիսի տարողություն, որ կարող է բոլոր սպառնալիքները, շրջափակումներն ու բարդությունները մեծ հաջողությունների արձանագրման առիթների վերածել:
Որոշ վերլուծաբաններ մինչև միջուկային համաձայնությունն ասում էին, որ միջուկային ծրագրի պատրվակով Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից հարուցված աղմկահարույց տասնամյա գործը փակվելով հող է պատրաստվելու Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման համար: Այդ ակնկալիքի սխալ լինելը կրկին անգամ ապացուցվեց գործնական դաշտում և ԱՄՆ-ն իր կողմնորոշմամբ ապացուցեց, որ Իրանի հանդեպ անկեղծ չէ: Հայացք նետելով ԱՄՆ-ի անցյալ քայլերին, նաև թշնամություններին ու Իրանում կատարած միջամտություններին կարելի է ըմբռնել, թե ինչո՞ւ Իրանի ժողովուրդը դրական հայացք չունի ԱՄՆ-ի պետայրերի հանդեպ և չի կարելի ԱՄՆ-ին վստահել:
Մորդադի 28-ի նման սև օրերն Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերության պատմության մեջ արձանագրված են, որպես մութ կետեր և հիշեցնում են այդ իրողության մասին: