Մարդասիրությունն՝ առաջին քայլ (Մասնավոր հաղորդում՝մարդասիրության համաշխարհային օրվա առիթով)
Մարդասիրության համաշխարհային օրն այն օրն է, երբ բոլորն ի մի են գալիս՝ ջանքեր ներդնելու ճգնաժամերից տուժած հասարակություններում առավել ապահով ու մարդկային աշխարհ կերտելու համար : Այսօր հարգանքի տուրք է մատուցվում նրանց , ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մարդկային կյանքի փրկության:
Աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր կամավորներ պատերազմական առաջնագծերում, կամ աղետի գոտիներում, արտակարգ դժվարին պայմաններում , հումանիտար օգնություն են մատուցում մարդկանց, ովքեր ունեն դրանց կարիքը:
Մարդասիրության համաշխարհային օրը մեծարվում են մարդիկ, ովքեր հումանիստական ու փրկարարական ծառայությունների համար, իրենց սեփական կյանքն են վտանգում: ՄԱԿ-ի գլխավոր Ասմաբլեան օրն այդպես է հռչակել՝ 2003 թվականին Բաղդադում ՄԱԿ-ի շտաբի ականապատման օրվա տարելիցի օրը: Դեպքի հետևանքով զոհվեցին ՄԱԿ-ի 22 փրկարարներ: Մարդասիրության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս ՄԱԿ-ին և նրա գործընկերներին, որոնք ցանկանում են իրենց քայլերով ու ծառայություններով օգնել աշխարհում ավելի քան 130 միլիոն հոգու, որոնք գոյատևելու համար հումանիտար օգնությունների կարիք ունեն:
«Մարդասիրությունն ՝ առաջին քայլ»՝այսպես է մարդասիրության համաշխարհային օրվա այս տարվա նշանաբանը: Օրը կարևորում է Ստամբուլի գագաթնաժողովում ներկայացված համաշխարհային կազմակերպությունների և ազգերի միասնության առնչությամբ որոշումները և ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու համար ստեղծում է միջավայր, որտեղ փրկարարները կարող են օգնել կարիքավորներին: Մարդասիրության համաշխարհային օրը ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման: Սա նաև առիթ է ըստ արժանվույն գնահատելու այն աշխատանքը, որ իրականացնում են մարդասիրական ոլորտի աշխատողներն ու կամավորները ճգնաժամերի դեմ պայքարի առաջնագծում: Ավելի վաղ այս տարի, 9000 մարդ Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին: Համաշխարհային առաջնորդները իրենց վրա հանձնառություն վերցրեցին վերափոխել հակամարտության, աղետի և բարձր խոցելիության պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Նրանք միավորվեցին մարդասիրությանն ուղղված օրակարգի և այդ օրակարգի շրջանակներում ընդունված ոչ ոքի չանտեսելու մասին պարտավորության շուրջ:
Այս տարի ևս, անցյալ տարիների նման, օգոստոսի 19-ին, աշխարհի տարբեր երկրներում օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել: ՄԱԿ-ի նստավայրում կայանացել է ծաղկեմատույց, նաև թվայնացված Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրականացվել է «Աշխարհ, որ կնախընտրեիք ունենալ» քարոզարշավին: Ի լրումն նրան, որ այս քարոզարշավն ուղղված է իրազեկության բարձրացմանն ու կարեկցանքի առաջացմանը, այն ունի նաև որոշակի նպատակ` հայթայթել գումարներ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի համար և աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին գրանցել որպես «մարդասիրության սուրհանդակներ»: Միջոցառումների մաս են կազմել նաև հակամարտությունների ու պատերազմների մասին վավերագրական լուսանկարների ցուցահանդեսներ և ֆիլմերի էկրանավորումը:
Այս տարի մարդասիրության միջազգային օրվա միջոցառումների շարանում է ընդգրկված «Երբ ես մեծացա» When I Grow Up խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն կայանացել է օգոստոսի 8-ից 14-ը Նյու Յորքի գլխավոր ասամբլեայի այցելուների դահլիճում և քաղաքի լուսանկարների կենտրոնում: Այստեղ ցուցադրվել են լուսանկարներ, որոնք խոսում են երեխաների ու պատանիների հույսերի ու երազանքների մասին, որոնք կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, Հորդանանում, Մալիում և Նիգերում , հայտնվել են աղետային ու ճգնաժամային իրավիճակում: «Տունը» HOME կինոն, իրական ու վավերագրական ֆիլմ է , որը վավերագրական փաստերով պատմում է «Առաքելություն մարդասիրության համար» խորագրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն, Հորդանան և Հարավային Սուդան շրջագայությունների մասին: Այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեսանյութ է տարածում, իսկ մարդասիրական հարցերով կոորդինացման գրասենյակը ցուցադրում է օրվան նվիրված երեք րոպե տևողությամբ տեսանյութը:
Նյու Յորքում հատուկ միջոցառում է կայացել, որին մասնակցել են «Երեխաները Սիրիայում» ֆիլմում փայլած Հալա Քալիմը և նրա չորս զավակները: Բանախոսությունների ու երաժշտական կատարումների կողքին , չորս կարճամետրաժ ֆիլմերով ցուցադրվել է սիրացի փախստականների կյանքի պատմությունը , իսկ փրկարարները պատմել են ճգնաժամային իրավիճակներում մարդկանց կյանքերը փրկելու համար իրենց իրականացրած գործողությունների մասին:
«Անհնարին ընտրությունները» քարոզարշավը կայացել է տարեսկզբին: Այս տարի ևս օգոստոսի 19-ին մեկնարկել է «Աշխարհ, որ կնախընտրեիք ունենալ» թվայնացված քարոզարշավը, որի շրջանակում մրցույթ է անցկացվել: Մրցույթի մտահղացումը եղել է նույնանուն սիրված խաղը: Թվայնացված քարոզարշավն իրականացվում է ճգնաժամային իրավիճակում ապրող մարդկանց իրական կյանքի սցենարով: Այստեղ օգտատերերն իրենց ընտրած մարտահրավերը հաղթահարելուց հետո, կարողանալու են հասարակական կայքերում անձնական գրաֆիկայով կիսվել, գրություններ թողնել տարբեր երկրների ղեկավարներին կամ մարդկության զարգացմանն ուղղված նոր լուծումներ յուրացնել:
Այս տարվա միջոցառումները կայացել են մայիսի 23-ին և 24-ին Ստամբուլում : Միջոցառման ժամանակ, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ի մի էին եկել ՝ մարդկության համար նոր օրակարգային առաջարկները սատարելու համար : Նրանք հանձնառու եղան համարձակ քայլեր անել ճգնաժամի մատնված մարդկանց ցավերը մեղմելու , նաև հումանիտար օգնությունների կարիք ունեցող միլիոնավոր մարդկանց օգնելու համար: 2016 թվականի մարդասիրության համաշխարհային օրը եղել է միջազգային մասշտաբով կապերի շարունակումը:
2016 թվականի մարդասիրության համաշխարհային օրն առիթ է ողջ աշխարհում հաղորդակցությունը տարածելու համար: Անցյալ տարի օգոստոսի 19-ին տրվել է Share Humanity «Կիսենք մարդկությունը» քարոզարշավի հետհաշվարկի մեկնարկը և այդպիսով հնարավորություն ստեղծվեց հարցի կողմն ուշադրությունները գրավելու համար: Ապրիլին «Անհնարին ընտրությունները» քարոզարշավն աշխարհի ղեկավարներին կոչ էր անում քայլեր նախաձեռնել և մասնակցել նիստին: Քարոզարշավի եզրափակիչ փուլը կայացել է օգոստոսի 19-ին: Նիստի մասին զեկույցը Գլխավոր Ասամբլեայի սեպտեմբերյան նիստում ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Մարդասիրության համաշխարհային օրն այն օրն է, երբ բոլորն ի մի են գալիս՝ ջանքեր ներդնելու ճգնաժամերից տուժած հասարակություններում առավել ապահով ու մարդկային աշխարհ կերտելու համար: Այսօր հարգանքի տուրք է մատուցվում նրանց , ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մարդկային կյանքի փրկության: Աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր կամավորներ պատերազմական առաջնագծերում, կամ աղետի գոտիներում, արտակարգ դժվարին պայմաններում , հումանիտար օգնություն են մատուցում մարդկանց, ովքեր ունեն դրանց կարիքը:
130 միլիոնը ռեկորդային թիվ է համարվում: Դա խոսում է այն մասին, որ աշխարհի բնակչության մեկ տասներորդն ունի հումանիտար օգնությունների կարիք: Այս տարվա ուղերձում, Պան Գի Մունը հայտարարել է.-« Ըստ վիճակագրական տվյալների այսօր 130 միլիոն մարդ գոյատևում է հատկացվող մարդասիրական օգնության շնորհիվ: Եթե բոլոր կարիքավոր մարդկանց միասին վերցնենք, ապա նրանք կկազմեն տասներորդ ամենաբազմամարդ ազգը երկրի վրա: Այս թվերն իսկապես ապշեցուցիչ են, սակայն ներկայացնում են ընդհանուր պատկերի միայն մի փոքր մասը: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ և համայնքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է: Սրանք նույնպիսի մարդիկ են, ինչպես և դուք ու ես. երեխաներ, կանայք, տղամարդիկ, որոնք ամեն օր բախվում են ծանր խնդիրների լուծման հետ: Սրանք ծնողներ են, որ պետք է ընտրեն, թե ինչ գնեն երեխաների համար առաջին հերթին, ուտելի՞ք, թե դեղորայք. սրանք երեխաներ են, որ պետք է ընտրեն դպրոց գնալ, թե՞ ընտանիքին օգնելու համար աշխատանքի գնալ. ընտանիքներ են, որոնք ռմբակոծության ժամանակ կամ պետք է ռիսկի ենթարկելով իրենց կյանքը մնան տանը, կամ դիմեն ծովով վտանգավոր փախուստի: Այսօր մենք չունենք պարզ ու արագ լուծումները վերացնելու այն ճգնաժամային պայմանները, որ մարդկանց գցել են նման ծանր իրավիճակի մեջ: Բայց կան բաներ, որ մենք բոլորս կարող ենք անել՝ այսօր և ամեն օր: Մենք կարող ենք ցուցաբերել կարեկցանք, մենք կարող ենք բարձրացնել մեր ձայնը անարդարության դեմ և մենք կարող ենք աշխատել հանուն փոփոխության:
Ավելի վաղ այս տարի, 9000 մարդ Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին: Համաշխարհային առաջնորդները իրենց վրա հանձնառություն վերցրեցին վերափոխել հակամարտության, աղետի և բարձր խոցելիության պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Նրանք միավորվեցին մարդասիրությանն ուղղված օրակարգի և այդ օրակարգի շրջանակներում ընդունված ոչ ոքի չանտեսելու մասին պարտավորության շուրջ:
Այս խոստումը նաև Կայուն զարգացման նպատակների կենտրոնական բաղադրիչն է, որի կիզակետում են գտնվում մարդու իրավունքների, դիմակայունության ապահովման ու աղքատության վերացման հարցերը: 17 գլոբալ նպատակների իրականացումը 15-ամյա ծրագիր է, ուղղված կարիքների ու խոցելիության նվազեցմանն ու ամբողջ աշխարհում խաղաղության, արժանապատվության և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման ապահովմանը: Այս ճանապարհին միասնական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը ստանձնի իրեն հասանելիք դերը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը աշխարհը փոխելու հարցում: Այս Համաշխարհային մարդասիրության օրը եկեք միավորվենք հանուն մարդկության և ցույց տանք, որ մենք անում ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չանտեսվի».-կարդում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի ուղերձում: