ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է իրանական չորս փաստավավերագրական ստեղծագործություններով
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել են իրանական չորս փաստավավերագրական ստեղծագործություններ,որոնք փաստավավերագրական կինոյում մեծ արժեք են ներկայացնում պատմական, հասարակական ու նաև կենսոլորտային առումով։
Վավերագրական ֆիլմը կինեմատոգրաֆիայի տեսակ է, երբ ֆիլմի հիմքում են իրական իրադարձություններ և անձինք։ Վավերագրական կինոյում, որպես կանոն, դերասաններ չեն նկարահանվում, չեն օգտագործվում դեկորացիաներ և գեղարվեստական (խաղարկային) կինոյի այլ բաղադրիչներ։ Այս տեսակ կինոն օգտագործում է իրական գործոններ և իհարկե կարող է հատուկ դեպքերում էլ ընդգրկել նաև պատմություն, բայց ոչ սովորական ու տարածված դրամատիկական ժանրով պատմություն ,որը առևտրային բնույթ ունի։Այս դեպքում էլ հիմքում իրական փաստեր են։
Այս օրերին վավերագրական ֆիլմը լայն կիրառություն ունի աշխարհում ։ Այն մեծ արժեք է ներկայացնում ։ Իր, հասարակության , բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու իրազեկության մակարդակի բարձրացման, ուսուցման և ընդհանրապես աշխարհաճանաչողության ոլորտներում վավերագրական ֆիլմը փաստորեն հանդես է գալիս ազդեցիկ ու նպատակասլաց մեդիայի դերում։
Փաստագրական կինոն ոչ-առևտրային բնույթ է կրում։Այն ճանաչված է ,որպես «առողջ ու անկախ կինո»։
Վավերագրական տերմինը ֆիլմերի վերաբերյալ առաջին անգամ առաջարկել է Ջոն Գրիրսոնը 1920-ականներին։ Մինչև այդ ֆրանսիացի ժուռնալիստները և քննադատները անվանում էին այդպես ճանապարհորդության նկարահանումների նյութով պատրաստված ֆիլմերը։
Վավերագրական և պատմողական ֆիլմերի հիմնական տարբերությունն այն է,որ պատմողական ֆիլմը հիմնված է մի պատմության վրա , մինչդեռ վավերագրական ֆիլմը ներկայացնում է իրական իրադարձություն։Այդ ֆիլմերը տարբեր եղանակներով են պատրաստվում։ Վավերագրական ֆիլմեր պատրաստողներն ավելի ազատ են իրական թեման մեկնաբանելու և նկարագրելու գործում քան պատմողական ֆիլմերի հեղինակները,ինչի բերումով ավելի գրավիչ ու հետաքրքիր են փաստավավերագրական ֆիլմերում տագնապից զուրկ և ոչ-դրամատիկական թեմաները։
Ջոն Գրիրսոնը համարվում է Բրիտանիայի փաստավավերագրական ֆիլմի շարժման դրոշակակիրը։ Նա գտնում էր,որ առօրյայի դեպքերին պետք է էսթետիկական մոտեցում ցուցաբերել։Նա կարևորում էր այդ ֆիլմերի հասարակական ազդեցությունը։
Նա մի հաղորդագրության մեջ գրի է առել վավերագրական ֆիլմերի նախնական սկզբունքները և նշել է վավերագրական ֆիլմերի յուրահատկություններն ու առավելությունները։
Ըստ՝Գրիրսոնի ներկայացրած առաջին սկզբունքի՝ Կինոի հնարավորությունները կարելի է կիրառել շրջապատող աշխարհում որոնումներ կատարելու և կյանքի որոշ հատվածներ ընտրելու և այն կենդանի ու գեղարվեստական ձևով ներկայացնելու համար։Կինոստուդիաները մեծամասամբ անտեսում են իրական աշխարհի էկրանահանման հնարավորությունը։Բայց վավերագրական կինոն ցուցադրում է կենդանի տեսարաններն ու իրական պատմությունները։
Երկրորդ սկզբունք՝ տեղացի դերակատարներն ու տեղական կադրերը ավելի մեծ հնարավորություն են ստեղծում նոր աշխարհը կինոյի միջոցով մեկնաբանելու համար։Այս հնարավորությունները մեր տրամադրության տակ են դնում բաղադրիչների մեծ կապիտալ և ստուդիաների մթնոլորտը ստեղծող տեխնիկների համեմատությամբ ավելի խոր մեկնաբանությունների հնարավորություն են ստեղծում կյանքի բարդ ու զարմանալի իրադարձությունները մեկնաբանելու համար։
Երրորդ սկզբունք՝ Իրական կյանքից և իրական դեպքերից վերցված պատմություններն ու տարրերը կարելի է խաղարկված բաղադրիչներից ավելի գեղեցիկ ներկայացնել։Մարդու բնական շարժումներն էկրանի վրա ունեն հատուկ արժեքներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի ազգային կոմիտեի վերջին նիստում ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել են Իրանի հեռուստատեսության չորս վավերագրական ֆիլմեր։Այդ նիստում ներկայացվեցին ԻԻՀ Ռադիոհեռուստատեսության կազմակերպության առաջարկները և անդամներն այդ առաջարկները քննարկման ենթարկելուց հետո, համաձայնություն եկան «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրել իրանական չորս վավերագրական ֆիլմերով, որոնք արտադրվել են Իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիներին։ Հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերն են՝«Հիշատակ և հիշողություն», «Ազատության կամուրջը», «Քամու հետ միասին անապատի մենության մեջ» և «Իրանի երեխաները»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցված իրանական ստեղծագործություններն են՝ «Բայսոնղորի Շահնամե»-ն, «Ռոբե Ռաշիդի Վաֆղնամե»-ն, «Ասթան Ղոդս Ռազավիի վարչական փաստաթղթեր»-ի հավաքածուն, Աբու Ռեյհան Բիրունիի «Ալթաֆհիմ»-ը և Նիզամի Գյանջավիի «Փանջ Գանջ»-ը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների Սահար հեռուստաընկերության պատրաստած «Հիշատակ և հիշողություն» 120 րոպե տևողությամբ հեռուստատեսային փաստագրական ֆիլմը 1998-99 թ․-ին պատրաստել են Մուստաֆա Ռազաղ Քարիմին և Ֆարհադ Վարահրամը: Ֆիլմը պատմում է Իրանի տարածքի առաջացման, ինչպես նաև մինչև ժամանակակից շրջանն այստեղ բնակված տարբեր ժողովուրդների քաղաքակրթության մասին: Սա միակ առանց խոսքի իրանական ֆիլմն է։
«Հիշատակ և հիշողություն» ֆիլմը ստեղծվել է եզակի պահերի երաժշտության ու պատկերների համադրությամբ։ Այն համարվում է 70-ական թթ․-ի Իրանի լավագույն փաստագրական ֆիլմերից մեկը։
Ֆարհադ Վարահրամն ասում է․-«Այս ստեղծագործության պատրաստման մեջ խորապես ներշնչվել է «Բարաքա» և «Անհավասարակշիռ կյանքը» փաստագրական ֆիլմերից և փորձել է առանց խոսքի երաժշտության միջոցով և իր գործընկերների փայլուն ու պրոֆեսիոնալ նկարահանումների օգնությամբ գոհացուցիչ փաստագրական ֆիլմ պատրաստել։
Առանց ըմբռնելու հասարակությանը, վավերափաստագրական ֆիլմը կլինի սահմանափակ, անձնական ու պատահական երևույթ և առանց ուշադրություն դարձնելու հասարակության կարևոր իրադարձություններին , ֆիլմը անպայման կլինի թերի։Երկրների միջև պատերազմների ու բախումների նման իրադարձությունները համարվում են փաստագրական ֆիլմեր պատրաստողների կարևոր թեմաները ,որոնք կարող են գալիք սերունդներին թափանցիկ պատկեր ներկայացնել պատերազմի ժամանակ ժողովուրդների քաջություններից ու հերոսություններից։
«Ազատության կամուրջը» ֆիլմը անդրադառնում է Խորրամշահր քաղաքի ազատագրմանը և Քարուն գետի վրա կառուցված կամրջին: Ֆիլմը պատրաստվել է 1980-82 թթ․-ին հեռուստաընկերության առաջին կայանի միջոցով:Ֆիլմի ենթավերնագիրն է․-«Խորրամշահրի պատմությունը , սիրահարների պատմությունը»:
«Ազատության կամուրջը» փաստավավերագրական ֆիլմը համարվում է պատերազմի ժամանակաշրջանի կարևոր փաստը,որը նախ ցուցադրվեց կինոներում և ապա հեռուստատեսությունում։ Այս պատմական ու արժեքավոր ֆիլմի ռեժիսորն է Մեհդի Մադանին։
«Քամու հետ միասին՝ անապատի մենության մեջ» ֆիլմը ևս պատրաստվել է հեռուստաընկերության առաջին կայանի միջոցով, ռեժիսորն է Մանուչեհր Թայյաբը: Ֆիլմը ուսումնասիրում է Իրանի անապատային տարածքներն ու նրա բնությունը։
Մանուչեհր Թայյաբն այս ֆիլմը պատրաստելու համար իր նկարահանող խմբի անդամների հետ այցելել է Սեմնանի և Լութի անապատները և հիշարժան պատկերներ է նկարահանել ։ Թայյաբը իրանցի ամենահին կինոգործիչներից է ։ Նա արժեքավոր փաստավավերագրական ֆիլմեր է պատրաստել Իրանի հին մշակույթի, պատմության ու աշխարհագրության մասին։
«Քամու հետ միասին՝ անապատի մենության մեջ» ֆիլմը 2001 թ-ին Իտալիայի Տերենտո քաղաքում փաստավավերագրական կինոյի միջազգային փառատոնում արժանացել է «լավագույն կինոսցենար» և «լավագույն ռեժիսոր» մրցանակներին։«Քամու հետ միասին՝ անապատի մենության մեջ» ֆիլմը եղել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում Եվրոպայի կինոքննադատների ընտրած յոթ ֆիլմերից մեկը։
«Իրանի երեխաները» ֆիլմը պատրաստվել է 1995-97 թթ-ին, հեռուստատեսության 2-րդ կայանի մանկա-պատանեկան բաժնի միջոցով։ Այն անդրադառնում է Իրանի տարբեր վայրերի մշակութային կյանքին: 52 մասերից բաղկացած ֆիլմի ռեժիսորներն են Նասեր Թաղվային, Մոհամմեդ Ռեզա Ասլանին, Խոսրո Սինային, Ֆարզադ Մոթմանը, Ֆարհադ Մեհրանֆարը եւ Մոհամմադ Ռեզա Մողադդասյանը:Այս ֆիլմում միմյանց հետ համագործակցել են Իրանի կինոյի նոր ու հին սերնդի լավագույն ռեսժիսորները։ Այս ֆիլմը երկրի ներսում ու դրսում 75 անգամ գնահատանքի է արժանացել։