Իրանը և միջազգային կազմակերպությունները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i31816-Իրանը_և_միջազգային_կազմակերպությունները
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանը և միջազգային կազմակերպությունները» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի և ԻԻՀ-ի հետ այս կազմակերպության կապի մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 24, 2016 11:40 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանը և միջազգային կազմակերպությունները» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի և ԻԻՀ-ի հետ այս կազմակերպության կապի մասին: Ընկերակցեք մեզ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ստեղծվել է 1946 թ. դեկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ 1953 թվականի հոկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ կազմակերպությանը ճանաչեց որպես ՄԱԿ-ի մշտական կառույցներից մեկը և ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումը փոխվեց ներկայիս անվանման: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում երեխաներին անհրաժեշտ օգնության և աջակցության ցուցաբերմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու-Յորքում և կառավարվում է պետությունների, մասնավոր ընկերությունների և ժողովրդի ֆինանսական համագործակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առավել քան որևէ այլ կազմակերպություն տեղեկություններ է հավաքում աշխարհի երեխաների մասին և ուշադրություն է դարձնում երեխաների առողջությանն ու ապրելու վայրին: Այս կազմակերպությունը ողջ աշխարհում ուղղորդում է կարիքավոր երեխաների համար նախատեսված ֆինանսական օգնությունները:

Ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հինգ գլխավոր նպատակներ է հետապնդում, որոնք են՝ երեխաների աճն ու գոյատևումը, երեխաների, հատկապես աղջիկների ուսուցումը, երեխաներին բռնությունից, սեռական ոտնձգությունից ու ՁԻԱՀ-ից պաշտպանելը և մանուկների իրավունքները պաշտպանելու քաղաքականությունը: Այս կազմակերպության գործունեությունն ընդգրկում է մանկության տարիները, երիտասարդության շրջանում  փոփոխությունը և ուսուցման հիմամբ կյանքի հմտությունների ձեռքբերումը:

************

Իրանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն իր աշխատանքն սկսել է 1963 թվականին, երեխաների սննդի և առողջության վիճակը բարելավելու նպատակով: Ժամանակի ընթացքում աշխատանքների շրջանակն ընդլայնվել է և այդ աշխատանքներում ընդգրկվել է աղջիկների ուսուցումը, հասարակության մեջ առավել ակտիվություն դրսևորելու համար կանանց վերապատրաստումը, վտանգի թիրախում գտնվող անձանց ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվություն և մանուկների իրավունքներին վերաբերող օրենքների տարածումը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, 1984 թվականին, Իրանի իսլամական հանրապետությունը միացավ Մանուկների իրավունքների դաշինքին և վերսկսվեց Իրանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը: Այդ համագործակցությունը ծավալվում է մի համաձայնագրի հիմամբ ձևավորված 5-ամյա ծրագրով: Ներկայումս իրագործվող հնգամյա ծրագիրն սկսվել է 2012 թվականին և ավարտվելու է 2016-ին: Այդ ծրագրի նպատակն է վստահություն ձեռք բերել այն մասին, որ բոլոր երեխաներն օգտվում են համատարած ծառայություններից, նվազեցնել աղքատությունը և առիթներ ստեղծել պատանիների ու երիտասարդների համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն աջակցում է տարբեր ոլորտներում Իրանի կառավարության ծրագրերին: Այդ թվում կարելի է անդրադառնալ առողջապահական, պատվաստման, երեխաների սննդի ու աճի ոլորտներում, ինչպես նաև մանուկների աճի հարցում լավ փորձեր ձեռքբերած երկրներ այցելելու ուղղությամբ համադրումներ կատարելու հարցում Իրանի առողջապահության նախարարության հետ շարունակվող համագործակցությանը:

Վերջին երեք տասնամյակներում, Իրանն ուշագրավ առաջընթաց է արձանագրել մանուկների առողջության, հատկապես մահացության նվազեցման և բուժական ու առողջապահական ծառայությունների ավելացման ոլորտներում:

ԻԻՀ-ը երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիան ընդունելով միացել է այս հիմնադրամին: Սակայն այդ կոնվենցիան ընդունելով, Իրանը մեկ իրավունք վերապահեց իր համար, որի համաձայն կարող է չկատարել իսլամի ուսուցումներին և շարիաթին հակասող դաշինքի յուրաքանչյուր սկզբունքը: Իհարկե պետք է նկատի առնել այն, որ իսլամում մանուկները կատարյալ իրավունքներ ու արժանապատվություն ունեն և երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան էլ նման նպատակներ է հետապնդում: Ուստի այդ դաշինքի որոշ կետերը այլ կերպ մեկնաբանելը չի նշանակում իսլամի հետ հակասության մեջ լինել: Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիան իրականում գործեղանակ է ներկայացնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխայի իրավունքները որպես բարոյական մնայուն սկզբունքներ ներկայացնելու և երեխայի հետ վերաբերվելու միջազգային չափանիշներ հիմնադրելու համար: Այդ կոնվենցիայի համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է հատուկ աջակցություն ցուցաբերել ամենածանր պայմաններում ապրող երեխաներին, այդ թվում պատերազմի ու բնական աղետների զոհերին, ծայրահեղ աղքատության մեջ ապրող և բռնության, շահագործման ու խտրականության ենթարկվող երեխաներին: Այդ ուղղությամբ երբեմն խոսվում է որոշ երկրներում մարդու, հատկապես երեխաների իրավունքների ոտնահարման մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ազդեցիկ քայլեր է ձեռնարկել պատերազմների ժամանակ սպանված կամ անօթևան դարձած երեխաների վերաբերյալ: Այս կառույցը հակամարտող խմբերից պահանջում է հարգել երեխաների իրավունքները: 

Օրինակ 2015 թ. մարտին Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակման  սկզբից ի վեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը բազմիցս հաստատել է հազարավոր եմենցի երեխաների սպանվելը կամ վիրավորվելը: Անգամ այդ կազմակերպության պաշտոնատարներից մեկը հայտնել էր, թե Եմենում երեխաները ծանր գին են վճարում ռմբակոծությունների և կրակոցների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկատվության արդյունքում ՄԱԿ-ը հարկադրված Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին ներառեց մանուկների իրավունքները ոտնահարող պետական ուժերի սև ցուցակում և նրանց մեղավոր ճանաչեց Եմենի պատերազմում սպանված երեխաների 60 տոկոսի մահվան համար: Իհարկե Եմենի հարցով Սաուդյան Արաբիային ուղղված ՄԱԿ-ի քննադատությունը երկար չշարունակվեց և Ռիադի բողոքի ու նրա արևմտյան դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով, ՄԱԿ-ն այդ սև ցուցակից հեռացրեց Սաուդյան Արաբիայի անունը: Այնուհետև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զավեշտալի քայլ կատարելով  սխալ համարեց լուրերն այն մասին, թե իր երկիրը ճնշում  է գործադրել ՄԱԿ-ի վրա Սաուդյան Արաբիայի անունը մանուկների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից հանելու համար և կեղծ հայտարարություն տարածեց, թե ԱՄՆ-ի կառավարությունը Սաուդյան Արաբիային խորհուրդ է տվել եմենցի մանուկների ճակատագրի հարցով լրջորեն համագործակցել ՄԱԿ-ի հետ: Այդ դեպքից հետո, վկայակոչելով Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենում մանուկների սպանության մասին գոյություն ունեցող բազմաթիվ փաստերը, մարդու իրավունքների պաշտպան 20 խմբավորումներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունից պահանջեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անունը ներառել մանուկների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում: Այդ ուղղությամբ, «Պատերազմի մանուկներ» բրիտանական ընկերության գործադիր տնօրեն՝ Վիլիամզը «Գարդիան» օրաթերթում տպագրված հոդվածում գրել է.«Մանուկների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից Սաուդյան Արաբիայի անունը հանելով, ՄԱԿ-ը սաուդացիներին թույլատրել է ռմբակոծել Եմենի դպրոցներն ու հիվանդանոցները»: Ըստ նրա՝ սաուդացիները ԱՄՆ-ի և Բրիտանիայի նման հզոր ընկերներ ունեն, որոնք երկուսն Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Նրանք նաև կարող են ներազդեցություն գործել ՄԱԿ-ի գործակալությունների, այդ թվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վրա հատկացվող բյուջեով:

****************

Մանուկների իրավունքները ոտնահարողների ցուցակից Սաուդյան Արաբիայի անունը կրճատելուց հետո, սուր քննադատությունների ենթարկվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը և աննախադեպ հաղորդագրություն տարածելով, փորձեց պաշտպանել իր այդ քայլը և նշեց, որ այդ որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական ճնշումների ազդեցության տակ և Անվտանգության խորհրդի կողմից չհովանավորվելու պատճառով:

«Սա ամենացավալի և ամենադժվար որոշումներից էր, որ կայացրել եմ: Որովհետև հնարավոր էր ՄԱԿ-ի ծրագրերի բյուջեն կրճատվելով, միլիոնավոր երեխաներ տառապանքի մեջ հայտնվեին Պաղեստինում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Եմենում և այլ տարածքներում»,-ասել է Պան Գի Մունը: Նա դատապարտել է Սաուդյան Արաբիայի ճնշումները այդ երկրի գլխավորած արաբական ռազմական կոալիցիայի անունը մանուկների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից կրճատելու համար:

Իհարկե ՅՈՒՆԻՍԵՖ-ի ոչ բոլոր քայլերն են հաստատվում տարբեր կառույցների ու խմբավորումների կողմից: Օրինակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չհաջողեց աշխարհի որոշ շրջաններում, այդ թվում Սահարայում նվազեցնել մանուկների մահացությունը: Սա այն դեպքում, երբ փորձագետների կարծիքով այդ մահացության դեպքերի 60 տոկոսը հնարավոր էր կանխել: Ասվում է, թե 42 երկրում, որտեղ տեղի է ունենում մանուկների մահվան դեպքերի 90 տոկոսը, ոչ-ցանկալի և քիչ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած օգնությունները: Որոշ ժամանակ առաջ, Կաթոլիկ եկեղեցին և ծնողների տարբեր խմբեր դժգոհություն են հայտնել Էլսալվադորի երեխաներին սեռական ուսուցումներ փոխանցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործելակերպից: Մարդու իրավունքների պաշտպաններն ու որոշ շրջանակներ հայտարարել են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն անկարող է տնտեսական, հոգեկան և ուսումնական ապահով մթնոլորտ ստեղծել պաղեստինցի ու սիրիացի երեխաների համար: Նրանք նշել են, որ այդ կազմակերպությունն իր տարեկան քաղաքականությունները որդեգրելիս անուշադրության է մատնում մշակութային բազմազանությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ին քննադատում են նաև այն պատճառով, որ անկարող է եղել Սուդանում դադարեցնել ստրկատիրությունը, ինչպես նաև զարգացող երկրների հիվանդանոցներում մոր կաթի փոխարեն, լրացուցիչ սննդի օգտագործումն է տարածել: Իհարկե ՅՈՒՆԻՍԵՖ-ին հիմնականում քննադատում են տիրակալ պետություններից կախվածության պատճառով,ինչը հակակշռի տակ է առել երեխաներին հովանավորելու հարցում այդ կառույցի ազդեցիկ ու արդյունավետ ծրագրերը:

***********

Բարեկամներ սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս կապակցությամբ մեկ այլ թեմայի: Մինչ այդ մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք: