Ահաբեկչությունը  համաշխարհային  սպառնալիք (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i32234-Ահաբեկչությունը_համաշխարհային_սպառնալիք_(1)
Արևմտյան երկրները հավակնում են, թե մտահոգ են աշխարհում ահաբեկչության տարածման կապակցությամբ: Բազմաթիվ մարդիկ զոհ են գնում արևմուտքի կողմից աճեցված ահաբեկչությանը, մինչդեռ ահաբեկչության դեմ պայքարի կուլիսներում արևմուտքը երկակի քաղաքականություն է վարում ու փորձում է կանխել ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման պատճառների մասին ճշմարտությունների բացահայտումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 27, 2016 10:19 Asia/Tehran

Արևմտյան երկրները հավակնում են, թե մտահոգ են աշխարհում ահաբեկչության տարածման կապակցությամբ: Բազմաթիվ մարդիկ զոհ են գնում արևմուտքի կողմից աճեցված ահաբեկչությանը, մինչդեռ ահաբեկչության դեմ պայքարի կուլիսներում արևմուտքը երկակի քաղաքականություն է վարում ու փորձում է կանխել ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման պատճառների մասին ճշմարտությունների բացահայտումը:


Հարց է ծագում, թե ահաբեկչությունն ինչպե՞ս վերածվեց համաշխարհային սպառնալիքի: Ո՞ր երկրներն են արևմուտքի աճեցրած ահաբեկչության զոհը դարձել ու ահաբեկչության կապակցությամբ արևմուտքի երկակի քաղաքականությունների կուլիսներում ի՞նչ է տեղի ունենում:

Ահաբեկչությունը նոր երևույթ չէ: Որոշ փորձագետների համոզմամբ դա առաջացել է հարյուրավոր տարիներ առաջ:

Եթե «տեռոր» եզրույթով որոնում կատարենք կնկատենք, որ այս եզրույթի արմատը լատիներեն է ու այնտեղից է այլ լեզուներ մուտք գործել: Որոշ հետազոտողների համոզմամբ ահաբեկչության մեկնաբանություններն ու դրանց դասակարգումը միջազգային քաղաքականության փորձագետների ու այդ բնագավառով հետաքրքրվողների համար ամենաբարդ աշխատանքներից է համարվում, քանի որ այս բնագավառում որոշ հասկացությունների միջև հակասություններ ու հակադրություններ գոյություն ունեն:

Հռոմեացիների մոտ քաղաքական ոճրագործության ու ահաբեկչության տարբերակումը բարդ աշխատանք էր: Որոշ ժամանակ անց աշխարհը ծանոթանում է տեռորի կամ ահաբեկչության այն տեսակի հետ, որը ավատատերերը դա օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող մարդկանց ու տարածքների վրա իրենց իշխանությունը տարածելու համար:

Միջնադարից հետո, ավատատիրության շրջանի ավարտին և 17-րդ դարի սկզբին սկսվում է համաշխարհային ջրային տարածքների վրա եվրոպական երկրների տիրապետության շրջանը և մեծանում է արևելքի ու արևմուտքի միջև երթևեկող առևտրական նավերի քանակը: Դրան զուգահեռ ակտիվանում են ծովահենները, որը ահաբեկչության տեսակներից է համարվում և շարունակվում է մինչև 20-րդ դարի սկիզբը:

Պատմության ընթացքում ահաբեկչական ակտերն իրականացվել են տարբեր ձևերով՝ կապված դրա կողմերին ու պայմաններին: Ամենայնդեպս չնայած ահաբեկչության տերմինի տարածվածությանը ահաբեկչության իմաստի մասին ոչ համաշխարհային մասշտաբով ու ոչ էլ գիտական մակարդակում համաձայնեցված ու միատեսակ կարծիք գոյություն չունի:

Ահաբեկչությունը ցանկացած բացատրությամբ ու անցյալով սպառնալիք է համարվում մարդկային հասարակությունների ու անհատների առողջության ու նաև ժողովուրդների անվտանգության համար: Այս երևույթը ժամանակակից դարաշրջանի սկզբից առավել ցայտուն տեսք է ստացել և նախ առաջին համաշխարհային պատերազմից ու ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավել տարածում է գտել:

1920-ից 1930-ական թվականներին Եվրոպան բռնարարքների ականատես եղավ: Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդրի դեմ մահափորձը Ազգերի լիգային մղեց ահաբեկչության կապակցությամբ հետաքննություն կատարող կոմիտե ստեղծել: 1930-ական թվականներին Եվրոպայում Քրեական իրավունքի մշակման բյուրոյի կողմից վեց համաժողովներ գումարվեցին, որոնցից երեքը կենտրոնացած էին ահաբեկչության թեմայի վրա: 1934 թվականին Ազգերի լիգան միաձայնությամբ բանաձև ընդունեց, որտեղ ընդգծված էր, որ բոլոր երկրներն իրենց ամբողջ կարողությունը պիտի ի գործ դնեն կանխելու ահաբեկչական բնույթի քայլերը և այդ կապակցությամբ համագործակցել այլ երկրների հետ: Հիշյալ հանձնաժողովի աշխատանքը «Ահաբեկչությունն արգելելու և պատժելու  պայմանագիր» անվան տակ ամփոփված կոնվենցիայի ձևով վավերացվեց 1937 թվականի նոյեմբերի 16-ին:

Այս որոշումն ահաբեկչությունն ամփոփում էր ընդհանուր մի կաղապարում: Ժնևի 1937 թվականի համաձայնագրի համաձայն ահաբեկչությունը միայն մեկնաբանվել է, որպես մի երկրի կամ իշխանության դեմ ուղղված անհատական քայլ: Այս համաձայնագրի միակ առանձնահատկությունն այն էր, որ հստակ կերպով սահմանում էր մի շարք ոճրագործություններ, որոնք ահաբեկչություն էին ճանաչվում: Այս համաձայնագրի առաջին հոդվածում ասված է, որ ահաբեկչություն են կոչվում «հակաիշխանական հանցագործական արարքները, որոնք վախ ու սարսափ են պատճառում որոշակի անձանց կամ խմբերի և կամ ողջ հասարակության մոտ»:

Համաշխարհային երկրորդ պատերազմը սկսվելով այս ջանքերը հայտնվեցին պատերազմական պայմանների հակակշռի տակ ու որոշակի արդյունքի չհանգեցին: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո ահաբեկչությունը կրկին արծարծվեց միջազգային իրավունքի հանձնաժողովում: Այս հանձնաժողովը պետությունների իրավունքների ու լիազորությունների մասին մի հաղորդագրություն մշակեց:

1947-ից 1955 թվականներին այս ջանքերն արդյունավորվեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ոտնձգության ու ահաբեկչության մասին թիվ 1186 բանաձևի վավերացմամբ: Այդուհանդերձ ահաբեկչությունը տարածվեց ու նոր ծավալներ ստացավ: Միջազգային հասարակայնության զարգացումները սառը պատերազմից հետո պատճառ դարձան, որ տարբեր երկրներ հայտնվեն պատերազմում հաղթած գերպետությունների միջամտությունների ազդեցության ներքո և միջազգային հասարակայնությունը դեմ առնի նոր բարդության: Դա ի տես այն բանի, որ ահաբեկչական ակտերի ճանաչման հարցում ՄԱԿ-ի ջանքերը մնացին ապարդյուն: Հատկապես Ասիայի արևմուտքի մի բաժնի մասնատման, այդ թվում սիոնիստների կողմից Պաղեստինի բռնազավթման ժամանակ վերցված քայլերը և հազարավոր պաղեստինցիների տարհանելու նպատակով նրանց վախի ու սարսափի մատնելը՝ աշխարհին ի ցույց դրեցին ահաբեկչության սարսափելի պատկերը, որը ծառայեցվում էր գաղութարարական ու զավթողական նպատակների իրագործման համար: Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ բանաձևերն ու կոնվենցիաներն անկարող էին հստակեցնել ահաբեկչության տեսակներն ու դրանք դատապարտել:

Պատմության այս ժամանակահատվածում սիոնիստական խմբերը փորձում էին սարսափ տարածել Պաղեստինում և «Շտերն»-ի ու «Հագանա»-ի նման հանցագործական խմբեր սարսափելի սպանություններ էին կազմակերպում: Նրանց կողմից  իրականացված կոտորածներից կարելի է հիշել «Դեյր Յասին»-ի կոտորածը: Սիոնիստական ռեժիմի հիմնադրումից հետո ահաբեկչությունը սկսեց ծառայել Իսրայելի նպատակներին: Սիոնիստները տարբեր տեսակի ահաբեկչական ու սարսափ տարածող քայլերով, զինված ոտնձգություններով ու մասսայական կոտորածներով ահաբեկչական քայլեր իրականացրեցին:

Այնուհետև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մի քանի բանաձևերով անդրադարձավ ահաբեկչության թեմային: Այս տարիների ընթացքում գլխավոր ահաբեկչության ճանաչման հարցում չափանիշների վրա հիմնվելուց առավել շեշտը դրել է դրա օրինակների վրա:

1990-ական թվականներին այս կապակցությամբ վերցված միակ ուշագրավ քայլը, 1995 թվականի սեպտեմբերի 11-ին գլխավոր ասամբլեայում վավերացված բանաձևն էր: Այս բանաձևում ընդգծվել էր միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու դեպքում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Անվտանգության խորհրդի դերակատարության անհրաժեշտությունը: Այդուհանդերձ մինչև 1999 թվականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ ահաբեկչությունը քննում ու դատապարտում էր պարագայաբար: Այդ թվականին Անվտանգության խորհուրդն առաջին անգամ ահաբեկչության կապակցությամբ հորդորի բնույթ ունեցող մի բանաձև ընդունեց: 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքը ամերիկացիների համար բացառիկ առիթ ստեղծեց, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո կանխարգելիչ քայլերի դիմելու արտոնություն ստանան Անվտանգության խորհրդից: Այդ կապակցությամբ առաջին քայլը ԱՄՆ-ի կողմից  Աֆղանստան կատարված կայծակնային զորաշարժն ու այդ երկրի բռնազավթումն էր:

Կարճ ժամանակ անց բացահայտվեց ահաբեկչական խմբերի հանդեպ արևմուտքի երկակի քաղաքականությունը և Ալղաիդայի ու ԻԼԻՊ-ի անվան ներքո ահաբեկչական նոր երևույթների երևան գալով արևմուտքն ապացուցեց, որ վճռակամ չէ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Իրականության մեջ ահաբեկչության հանդեպ արևմուտքի երկակի մոտեցումն աշխարհում ահաբեկչության ու մարդասպանության տարածման պատճառ դարձավ և ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն փորձեց քողարկել ահաբեկչության հանդեպ իր հովանավորությունը:

Անկասկած տարածաշրջանի ու աշխարհի դիմագրաված անվտանգության մարտահրավերն ակունք է առնում ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչությունից ու ծայրահեղականությունից:

Հնարավոր է ընդհանուր սպառնալիքների դիմակայման ուղղությամբ համագործակցության նոր ձևաչափ առաջարկել: Այսօր համաշխարհային ճգնաժամերը հասել են այն մակարդակի, որ այդտեղ հաղթող ու պարտվողի խաղ գոյություն չունի: Անվտանգությունը համաշխարհային հարց է դարձել և ներառում է բոլոր բնագավառները՝ սկսած միջուկային անվտանգությունից մինչև ահաբեկչությունը, ծայրահեղականության մերժումն ու համաշխարհային տնտեսության անվտանգությունը: Հետևաբար ծայրահեղականության դիմակայումը պահանջում է բազմակողմ կողմնորոշում, որոնցից միայն մեկը ռազմական քայլերն են: Ընդհանուր սպառնալիքների, ահաբեկչության ու ծայրահեղականության դիմակայումը պահանջում է փոխել հայացքները և իրատեսական կողմնորոշում ընդունել: