Ահաբեկչությունը  համաշխարհային սպառնալիք (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i33244-Ահաբեկչությունը_համաշխարհային_սպառնալիք_(2)
Իրանն ահաբեկչության գլխավոր զոհերից է: Իրանն ինչպե՞ս և ինչո՞ւ է ահաբեկչության զոհ դարձել և ովքե՞ր են պաշտպանում Իրանի դեմ ուղղված ահաբեկչությունը: Օգոստոսի 30-ն Իրանի օրացույցում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հարյուրավոր ոճրագործական քայլերից մեկի հիշատակի օրն է: Օգոստոսի 30-ն Իրանի օրացույցում Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի հարյուրավոր ոճրագործական քայլերից մեկի հիշատակի օրն է:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 11:15 Asia/Tehran

Իրանն ահաբեկչության գլխավոր զոհերից է: Իրանն ինչպե՞ս և ինչո՞ւ է ահաբեկչության զոհ դարձել և ովքե՞ր են պաշտպանում Իրանի դեմ ուղղված ահաբեկչությունը: Օգոստոսի 30-ն Իրանի օրացույցում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հարյուրավոր ոճրագործական քայլերից մեկի հիշատակի օրն է: Օգոստոսի 30-ն Իրանի օրացույցում Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի հարյուրավոր ոճրագործական քայլերից մեկի հիշատակի օրն է:

 

35 տարի առաջ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն Իրանի վարչապետի գրասենյակում ռումբ պայթեցնելով նահատակեց Իրանի ժամանակի նախագահ Ռաջայիին և վարչապետ Բահոնարին: Դա Իրանում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման առաջին ու վերջին քայլը չէր, սակայն շրջադարձային դարձավ ահաբեկչության դեմ Իրանի ժողովրդի պայքարում և Իրանի պաշտոնական օրացույցում գրանցվեց որպես ահաբեկչության դեմ պայքարի օր: Այդ օրը հիշեցնում է ահաբեկչությունն արմատախիլ անելու Իրանի վճռականությունը:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տարիներին դիմելով զինված քայլերի առճակատվեց ԻԻՀ-ի համակարգի հետ: Ահաբեկչական քայլերի շարանում 1980-ական թվականներին այս խմբավորման իրականացրած ռմբադրությունների ու մահափորձերի հետևանքով նահատակվեցին Իրանի բազմաթիվ պատասխանատուներ և շարքային քաղաքացիներ: Ահաբեկչության ավելի քան 17000 զոհերը հիշեցնում են ահաբեկչության պաշտպանների կողմից Իրանի ժողովրդին պարտադրված դառն իրադարձությունների ու անարդարության մասին:

Այսօր Արաբիայի նման ռեժիմները բացահայտել են ահաբեկչական խմբերի հանդեպ իրենց հովանավորությունը և հրապարակավ մասնակցելով նրանց համաժողովներին ահաբեկիչներին հովանավորելն իրենց արտաքին քաղաքականության ռազմավարության բաղադրիչ տարրն են դարձրել:

Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության նախկին պետ և Երուսաղեմը զավթող ռեժիմի հետ Արաբիայի գաղտնի կապերի նախագծող Թորքի Ալ-Ֆեյսալը վերջերս մասնակցելով Փարիզում գումարված Մոնաֆեղին խմբավորման  համաժողովին քաղաքական մի ներկայացման ժամանակ մեծարեց ու լիարժեքորեն հովանավորեց Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործունեությունը:

Ռիադը մինչ այսօր ֆինանսական ուշագրավ օժանդակություններ է կատարել ահաբեկչական այս խմբին: Այս օժանդակությունները վերջին երկու տարիներին 800 տոկոսով ավելացել են, այնպես որ Ռիադն այս տարի նաև ստանձնեց Փարիզում Մոնաֆեղին կազմակերպության համաժողովի բոլոր ծախսերը և Թորքի Ալ-Ֆեյսալն էլ պարտականություն ստացավ մասնակցելով այդ նիստին հայտարարել այդ խմբավորման հետ սաուդացիների միավորման մասին:

Իր խնդրահարույց այդ քայլով Ռիադը ոչ միայն վտանգել է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը, այլև քայլ է վերցնում Սադդամի ճանապարհով և կարող է արժանանալ նրա ճակատագրին:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանդեպ Ս. Արաբիայի ծայրահեղական շեյխերի բացահայտ պաշտպանությունն այն ուղերձն  է փոխանցում, որ Ռիադը պաշտպանում է շեղված ծայրահեղական խմբերին ու կարևոր չէ, որ նրանք Մոնաֆեղին խմբավորման տեսակից են, թե աշխարհում իսլամի հավակնություն ունեցող ծայրահեղական ԻԼԻՊ-ի:

Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Նիս քաղաքում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական վայրագ քայլը և Մոնաֆեղին խմբավորման հաստատումն ունեն ընդհանուր մի եզր և դա Սաուդյան Արաբիան է: Երբ ԻԼԻՊ-ը գրավեց Իրաքի Մոսուլ քաղաքը, Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության կայքը գրեց՝ «Հեղափոխականները նվաճեցին Մոսուլը»:

Թեև ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված ահաբեկչական քայլերի պատճառով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը մի առ ժամանակ ներառվեց ահաբեկչական խմբերի ցուցակում, սակայն երբ այդ խմբավորումն սկսեց ծառայել Իրանի դեմ ԱՄՆ-ի նպատակներին, նրա անունը հանվեց ԱՄՆ-ի ահաբեկչության ցուցակից, մինչդեռ այս խմբավորման գործունեությունը շարունակում է մնալ ահաբեկչական բնույթի:

Այս ահաբեկչական խմբավորման ձեռքը շաղախված է ոչ միայն անհամար իրանցիների արյամբ, այլև նա մասնակից է եղել 1991 թվականին Իրաքի հարավում իրականացված վայրագ հալածանքների ժամանակ խաղաղ քաղաքացիների կոտորածին: 1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո Մոնաֆեղին խմբավորումը մահափորձի ենթարկելով սպանեց Իրանի ավելի քան 17000 բարձրաստիճան պաշտոնատարների ու խաղաղ քաղաքացիների, իսկ Իրանի դեմ Սադդամի ոտնձգության ժամանակ դարձավ Սադդամի մասնավոր բանակը և ոտնձգելով իր սեփական հայրենիքի դեմ սպանեց իր հայրենակիցներին՝ արժանանալով Իրանի ժողովրդի մշտական ատելությանը:

1994 թվականի հոկտեմբերին «Ուալսթրիթ Ժուռնալ»-ը հղում կատարելով ներկայումս ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնին գրեց. «Սադդամը իր բանակից ավելի շատ վստահում էր Մուջահեդներին»: Վերջին տարիներին այս խմբավորումը ահաբեկչության է ենթարկել Իրանի միջուկային որոշ գիտնականներին: ԱՄՆ-ի Էն Բի Սի հեռուստակայանը 2012 թվականին բացահայտեց, որ Իսրայելը այս խմբավորմանը  վարժություններ է փոխանցել Իրանի միջուկային գիտնականներին սպանելու  համար:

ԱՄՆ-ն ամբոխավարական քայլերի դիմելով, ահաբեկչության դեմ պայքարը պաշտպանելու փոխարեն քողարկում է ահաբեկչությունը: Եթե Մոնաֆեղին խմբավորման ահաբեկչությունը չարդարացվեր այսպես կոչված պայքարի անվան տակ ամփոփվող քաղաքական աշխատանքների արևմտյան չափանիշներով և ԱՄՆ-ն ահաբեկչական այս խմբավորման անունը հանելով ահաբեկչական խմբերի ցուցակից նրան իր հովանու ներքո առած չլիներ, գուցե այսօր ահաբեկչությունը նման սանձարձակ ու հանդուգն կերպով ասպարեզ չէր իջնի:

Այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն իրականության մեջ Իրանում իսլամական հեղափոխության սկզբնական շրջանում բեմադրված ու ձախողած սցենարի կրկնությունն է: Այսօր նույն սցենարը առավել մեծ ծավալներով իրականացվում է տարածաշրջանի մի քանի երկրներում:

Ահաբեկչական խմբավորումները հեղափոխության առաջին տարիներին Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման և կամ որոշ ծայրահեղական ազգայնական խմբերի տեսքով հրահրումներ կատարեցին Իրանի արևելյան ու հարավային սահմաններում ու նույնիսկ Թեհրանում: Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ղեկավարված ահաբեկչությունը, որպես քաղաքական միջոց ու ճնշման լծակ անգամներ ԱՄՆ-ի կողմից շահագործվել է ԻԻՀ-ի դեմ: Այսօր էլ ահաբեկչության հովանավորները ձգտում են որոշ տարածքներից Իրան գործուղել ահաբեկչական տարրերի, որպեսզի նրանց օգնությամբ Իրանում ահաբեկչական քայլեր իրագործեն:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի նման երկրներ երկակի կողմնորոշում ցուցաբերելով հյուրընկալում են Մոնաֆեղին խմբավորմանը, իսկ նրանց տարածաշրջանային դաշնակիցներն, այդ թվում Արաբիան գլխավորում ու հովանավորում են այդ խմբերին և իրենց աշխարհաքաղաքական շահերի ապահովման համար ահաբեկչությունը բաժանում են լավ ու վատ տեսակի: Մինչդեռ իրենց այդ քայլով վտանգել են համաշխարհային անվտանգությունը: Բրիտանիայի Համայնքների պալատը վերջերս մի զեկույց ներկայացնելով հաստատեց, որ Պարսից ծոցի արաբական իշխանություններին մոտիկ կանգնած անձինք ֆինանսավորում են ահաբեկչական խմբերին:

Նկատի առնելով Ֆրանսիայում, այդ թվում Նիսում ու նաև «Շառլի Էբդո»-ի հետ կապված ահաբեկչական դառն իրադարձությունները միջազգային հանրությունը պիտի գիտակի, որ ահաբեկչական խմբերի աճող սպառնալիքը համաշխարհային երևույթ է դարձել ու գերազանցելով մի քանի երկրների սահմանները մեծ ծավալ է ստացել: Հետևաբար միջազգային հանրությունն այն դեպքում կարող է արմատախիլ անել համաշխարհային անվտանգությանն սպառնացող ահաբեկչությունը, երբ դրա դեմ պայքարը լինի լիարժեք, համակողմանի ու առանց խտրականության: Այլ խոսքով Նիսում, Բաղդադում և կամ Աֆրիկայում հազարավոր մարդկանց կյանք խլած ահաբեկչական դեպքերի ու նաև Մոնաֆեղների միջոցով հազարավոր իրանցիների զոհվելու հանդեպ նույն մոտեցումը պիտի ցուցաբերվի: Իրականությունն այն է, որ այդ ոճրագործությունների հեղինակները և նրան գաղափարական, ֆինանսական ու սպառազինական հովանավորները նույն փազելի տարբեր մասնիկներն են, որոնց դեմ պայքար պիտի ծավալվի:

Ահաբեկչության համաշխարհային սպառնալիքը չի կարող կարգավորվել, միթե այն որ այդ հավաքականությունը համարվի մի փազելի տարբեր մասերը և դրա դիմակայման համար լուրջ, զուգահեռ ու համադրված պայքար ծավալվի: Հետևաբար ոչ միայն պիտի նկատի ունենալ կանխարգելիչ քայլերը, այլև միաժամանակ պիտի դիմակայել այն հովանավորներին, որոնք օրինականություն են փոխանցել, աճեցրել ու հովանավորում են ահաբեկչությունը` սկսած Մոնաֆեղներից մինչև ԻԼԻՊ-ը:

Վերջին քանի տարիների միջադեպերն ապացուցել են, որ ահաբեկչությունը, բռնարարքներն ու ծայրահեղականությունը սահման չեն ճանաչում: Հետևաբար ահաբեկչության արմատախիլ անելը՝ միջազգային մասշտաբով լուրջ վճռականության դրսևորման կարիք ունի:

Ահաբեկչության դեմ պայքարի ազդեցիկ ելքերից մեկը ահաբեկչության արմատների քննարկումն ու դրա դեմ պայքարի անհրաժեշտության ընդգծումն է: Նրանք ովքեր 34 տարի շարունակ իրենց նպատակների իրագործման համար բռնության սերմ են ցանել Իրանում, այսօր իրենք հայտնվել են ահաբեկչության ու բռնարարքների սպառնալիքի ներքո:

Հետևաբար ամբոխավարական քայլերը, կեղծ կոալիցիաներն ու մակերեսային նախաձեռնություններն իրականությունից խույս տալու իմաստով են: Այդ պատճառով էլ արևմուտքն իրեն ու ուրիշներին խաբելու ուղղությամբ վերցրած ցանկացած քայլով ավելի է հեռանում բռնարարքների ու ահաբեկչության իրական արմատներից: Դա համարվում է ահաբեկչության դեմ պայքարում արևմուտքի թույլ տված ամենամեծ սխալը: