Սրբազան պաշտպանությունն՝ այլ տեսանկյունից(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i35635-Սրբազան_պաշտպանությունն_այլ_տեսանկյունից(2)
Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրյալ պատերազմն սկսվեց բազմաթիվ նպատակներով: Բոլոր հետազոտողները համակարծիք են այս հարցում,որ պարտադրյալ պատերազմի նպատակները և պատերազմը հովանավորող երկրները նույն մետաղադրամի երկու երեսն են:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 21, 2016 15:48 Asia/Tehran

Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրյալ պատերազմն սկսվեց բազմաթիվ նպատակներով: Բոլոր հետազոտողները համակարծիք են այս հարցում,որ պարտադրյալ պատերազմի նպատակները և պատերազմը հովանավորող երկրները նույն մետաղադրամի երկու երեսն են:

Այն փաստաթղթերը ,որ բացահայտվեցին պատերազմի ընթացքում և նույնիսկ պատերազմին հաջորդող տարիներին , ապացուցեցին ,որ ԱՄՆ-ն և եվրոպական  շատ երկրներ ,ինչու չէ նաև տարածաշրջանային այլ դերակատարներ ղեկավարում էին Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը:

Տարիների ընթացքում ավելի բացահայտվեցին այդ պատերազմի ծալքերը և նրանց դերակատարությունը,ովքեր մասնակից են եղել Իրանի դեմ Սադդամի ագրեսիային։ Հետագայում հրապարակված փաստաթղթերը ցույց տվեցին,որ ովքեր և ինչ պետություններ են կանգնած եղել Իրանի դեմ իրականացված ագրեսիայի թիկունքում։Փաստորեն Սադդամին ցուցաբերված  այդ աջակցությունները հանգեցրին Իրանի դեմ պատերազմի երկարաձգմանը և  Սադդամի ոճրագործությունների ծավալմանը։

Իրանի դեմ Իրաքի ագրեսիվ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն որպես աշխարհի երկու երկբևեռ գերտերություններ, հիմնական դեր են ունեցել պատերազմը սրվելու և ագրեսիան շարունակվելու հարցում։

Նախքան Շահի վարչակարգի տապալվելը, Իրանը,որպես Խոհրդային միության հարևան երկիր և ոչ-կոմունիստական երկրների շղթայի մի օղակ,որը նավթի ու գազի խոշոր պաշարների տեր էր, ռազմավարական մեծ նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար։Այդիսկ պատճառով  Թրումանից հետո, ԱՄՆ-ի մյուս նախագահները շարունակեցին Իրանի վերաբերյալ նրա քաղաքականությունը և տնտեսական, տեխնիկական ու ռազմական մեծ օգնություն տրամադրեցին Իրանին, նույնիսկ ռազմական ու անվտանգության դաշինք կնքեցին կոմունիզմը սանձելու նպատակով։ Որպես արևմուտքի հովանավոր՝ Իրանի հետ կնքվեց ՍԵՆՏՈ դաշինքը և Իրանը դարձավ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցը Պարսից ծոցի տարածաշրջանում։

Թուրքիայում Եվրասիայի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն՝ Պրոֆեսոր Ումիթ Օզդախը այս կապակցությամբ այս հարցն է առաջ քաշում,թե ինչո՞ւ Միջին Արևելքում անցողիկ լարվածությունները վերածվում են թշնամության։ Նրա կարծիքով տարածաշրջանի ռազմական պատմությունը լի է պատմական, մշակութային ու քաղաքական վաղեմի համակարգերով , որոնք արդարացված են ներկայացնում քաղաքական հարցերի կարգավորման մեջ ռազմական ուժի կիրառումը։

Ազգամիջյան , միջկրոնական ու էթնիկական տարաձայնությունները բխում են այդ մրցակցություններից,որոնք հանգեցնում են պատերազմին ուղղված քաղաքական կոնսենսուսի ու մոբիլիզացիայի։ Միգուցե այս տեսությունը համապատասխանում է տարածաշրջանի այժմյան պայմաններին և Սիրիայում, Իրաքում ու Եմենում ընթացող պատերազմների իրավիճակին։

Պարտադրյալ պատերազմում Սադդամի վարչակարգին ցուցաբերվող  աջակցության պատճառների վերաբերյալ ուսումնասիրությունն ու հետազոտությունը և դրանց  ու    տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ համեմատություններ անցկացնելը  ուշադրության արժանի է։

Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմում ԱՄՆ-ի կողմից Սադդամին ցուցաբերված աջակցությունն այսօր  նմանում է տարածաշրջանում ընթացող պատերազմում այդ երկրի կողմից Սաուդյան ռեժիմին ցուցաբերվող հովանավորությանը ,ինչն ուղղված  է Դիմադրության  թուլացմանը։

Պարտադրյալ պատերազմի տարիներին ԱՄՆ-ն իր առաջին քայլը վերցրեց Սադդամին հովանավորելու ուղղությամբ ,բայց Իրանին դիմակայելու քաղաքականության ֆոնին Իրաքի անունը հանեց ահաբեկչության հովանավորների ցուցակից։ Այսօր ԱՄՆ-ն նույն քաղաքականությունն է կիրառել Սաուդյան Արաբիայի նկատմամբ`  կապված 11 սեպտեմբերյան դեպքերի հետ։ ԱՄՆ-ն արգելելով  11 սեպտեմբերյան դեպքերի հետաքննության արդյունքների կարևոր մասի հրապարակումը, տարիներ Արաբիայի անունը թաքցրել է,որպեսզի չվտանգվի Սիրիայի ու Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայից օգտվելու իր ռազմավարությունը, առավել ևս Դիմադրությանը դիմակայելու առաջնագծում Արաբիային պահպանի , որպես Իրանի դեմ պրոքսի պատերազմի առաջին օղակ։

ԱՄՆ-ն պարտադրյալ պատերազմի ժամանակ Սադդամի վարչակարգին արտոնություններ շնորհեց: Ամերիկյան զենքի Իրաք արտահանման վրա դրված արգելքը հանվեց։ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին հորդորեց զենք ու զինամթերք մատակարարել Իրաքին։

Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել ԱՄՆ-ից իբր թե Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։ ԱՄՆ ժամանակի նախագահ՝ Ջիմի Քարթերն էլ  Իրանին հարվածելու նպատակով բավարարեց Ռիադի պահանջը և 1980 թ․-ի հոկտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիային չորս հետախուզական Ավաքս տիպի ինքնաթիռ տրամադրեց։ ԱՄՆ-ի այդ քայլերը փաստորեն նույն քաղաքականությունն են ,որ այսօր Վաշինգտոնը վարում է Ռիադի նկատմամբ փորձելով իր նպատակներն իրականացնել տարածաշրջանում։ԱՄՆ-ն Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ Սադդամին հովանավորելու գործընթացում իր արևմտյան դաշնակիցներին հարկադրեց,որպեսզի իրենց ռազմական նավատորմը գործուղեն Պարսից ծոց,որից հետո, երեք շաբաթվա ընթացքում Հնդկական օվկիանոսում ու տարածաշրջանում Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ավստրալիայի  ու  Կանադայի համատեղ ռազմական ներկայության շրջանակում  30 ռազմանավ ավելանալով,նրանց ռազմանավերի թիվը հասավ 60-ի։Իրաքը մեկուկես միլիարդ դոլարի արժողությամբ զենք գնելու մասին պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հետ։ Իսկ Բրիտանիայի հետ մեկ միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր կնքեց։

Իրաքը 1984 թվականին Ֆրանսիական Super Etendard ինքնաթիռներ ստանալով Փարիզից ծավալուն հարձակումներ սկսեց Խարք կղզում գտնվող Իրանի նավթային տերմինալների և տանկերների ու առևտրական նավերի վրա։ ԱՄՆ-ի պատվերով 1981 թվականի վերջերին Քուվեյթը 7 միլիարդ, Արաբիան 3 միլիարդ, Արաբական միացյալ էմիրությունները մեկ  միլիարդ և Կատարը 500 միլիոն դոլարի  կանխիկ գումար տրամադրեցին Իրաքին, որպեսզի Իրանի դեմ Իրաքի պատերազմի ծախսը ապահովվի տարածաշրջանի արաբական պետությունների հաշվին։Այժմյան ժամանակահատվածում  նախքան Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրումը  Օբաման Սաուդյան Արաբիային հրավիրեց Քեմփդեյվիդյան համաժողովին և նրան ռազմական աջակցություն խոստացավ : Նա Սաուդյան Արաբիային ներկայացրեց, որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը տարածաշրջանում։

Վերջերս Ռոյթերս լրատվական գործակալությունը հաղորդել է,որ Սպիտակ Տունը ավելի քան 115 միլիարդ դոլարի արժողությամբ սպառազինություն վաճառելու առաջարկ է ներկայացրել  Սաուդյան Արաբիային։Սա կարելի է ասել վերջին 71 տարիների ընթացքում   ԱՄՆ-ի ամենախոշոր վաճառքն է Ռիադին։  

Միջազգային բեմում էլ ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդի միջոցով երկստանդարտ քաղաքականություն էր վարում և խորհրդի բոլոր բանաձևերն ծառայեցնում էր Սադդամի վարչակարգին։

Ութամյա պատերազմի տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  8 բանաձև ընդունեց Իրանի ու Իրաքի վերաբերյալ և չորս հաղորդագրություն հրապարակեց քիմիական զենքի կիրառման կապակցությամբ։ Անվտանգության խորհրդի թիվ 479 բանաձևն այդ ժամանակահատվածում ընդունվեց ագրեսորի օգտին,որում առանց անդրադառնալու պատերազմը սկսող երկրին և առանց դատապարտելու Իրաքին ,որպես ոտնձգիչ, երկու հակամարտ կողմերից պահանջվեց խուսափել ուժային միջոցից և հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքների ու արդարության սկզբունքների շրջանակում։

ԱԽ-ի թիվ 479 բանաձևի հրապարակումից հետո, ՄԱԿ-ի այդ կառույցը 21 ամիս շարունակ լռություն պահպանեց այդ պատերազմի նկատմամբ:Միայն Խորրամշահրի նվաճումից հետո,երբ ուժերի հավասարակշռությունն Իրանի օգտին եղավ ու Իրանը ակնառու հաղթանակներ արձանագրեց, Անվտանգության Խորհուրդը անհապաղ քայլի դիմեց և Հորդանանի առաջարկությամբ ու ԱՄՆ-ի հովանավորությամբ, 1982 թ. հունիսի 12-ին թիվ 514 բանաձևն ընդունեց և ՄԱԿ-ի կանոնագրի 24-րդ հոդվածի համաձայն՝ կողմերին կոչ արեց հրադադար հաստատել և անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին ու նահանջել դեպի միջազգային սահմաններ: Այդ իրավիճակը վեց տարի շարունակվեց ,մինչև, որ ԱԽ-ը 1987 թ.-ի հուլիսի 20-ին  ձայների մեծամասնությամբ թիվ 598 բանաձևը վավերացրեց Իրանի և Իրաքի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու կապակցությամբ:

Թիվ 598 բանաձևում առաջին անգամ պախարակվեց պատերազմը սկսողն ու շարունակողը և Անվտանգության խորհուրդը ցավ հայտնեց ոչ-ռազմական տարածքների ռմբակոծման , չեզոք նավերի կամ խաղաղ բնակչության վրա իրականացված հարձակման կապակցությամբ  և 7 տարի պատերազմից անցնելուց հետո, առաջին անգամ պահանջեց չեզոք  փաստահավաք խումբ կազմել պատերազմի պատասխանատվության հետ կապված հարցերը քննարկելու համար:Վերջապես հրադադար հաստատելուց և պատերազմի ավարտից  տասը տարի անց ՄԱԿ-ի ժամանակի գլխավոր քարտուղար՝ Խավիեր Փերեզ Դեքոյարի զեկույցը հրապարակվեց և Իրաքը ոտնձգիչ ճանաչվեց,սակայն ոտնձգիչին ուղղված պարտավորությունները չիրագործվեցին  ,այդ թվում Իրանին վնասի հատուցում չկատարվեց: