Սրբազան պաշտպանությունն՝ այլ տեսանկյունից(5)
Փափուկ պատերազմը վաղ ժամանակներից ի վեր ձևավորվել է աշխարհում: Այս երևույթի նպատակն է թիրախում գտնվող հասարակության գաղափարների վրա ազդել և թուլացնել նրա գաղափարական ու մշակութային հիմքերը։ Փափուկ պատերազմը նաև նպատակ ունի ծավալուն քարոզչությամբ ու լրատվությամբ խարխլել քաղաքական ու հասարակական համակարգի հիմքերը և ապակայունացնել այն:
Կոշտ պատերազմի դիմաց փափուկ պատերազմն ընդգրկում է հոգեբանական քայլեր ու մեդիա-քարոզչություն, թիրախ դարձնելով ցանկացած հասարակությանը, խմբին կամ խմբերին,որպեսզի առանց արյունահեղության ու ռազմական բախումների մրցակցին պարտություն պարտադրի:
Իրանի դեմ փափուկ պատերազմը լայնածավալ է,որում թշնամին օգտագործում է տնտեսական խնդիրները, փորձում է Իրանի հասարակության մեջ պառակտում ու տարաձայնություն սերմանել , ազգամիջյան ու միջկրոնական զգայնություններին ընթացք տալ և Իրանին հարևան երկրների անվտանգության դեմ սպառնալիք ներկայացնել:Այս եղանակներն արդեն տարիներ է ինչ կիրառվում են Իրանի դեմ մղվող փափուկ պատերազմում:
---
Soft Warfare՝ փափուկ պատերազմ բառակապակցությունը ,որ կիրառվում է Hard Warfare կոշտ պատերազմի դիմաց, դարձել է քաղաքա-հասարակական գիտությունների փորձագետների, ստրատեգների ու տեսաբանների նամակագրությունների ու բանակցությունների տարածված հասկացություններից մեկը:
ԱՄՆ-ի բանակը 1955 թվականի մարտին իր մարտական կանոնագրում այսպես է մեկնաբանել փափուկ պատերազմը միջազգային բեմում:
«Փափուկ պատերազմը թշնամու հավատալիքների , զգացմունքների ու վերաբերմունքի վրա ազդելու նպատակով քարոզչության ճշգրիտ պլանավորումն ու օգտագործումն է, որը պետք է ծառայի ազգային նպատակների իրականացմանը»։
Ամենաընդգրկուն մեկնությունը ներկայացրել է ամերիկացի հետազոտող Ջոզեֆ Նայը։ Նա 2004 թվականին հրատարակեց «Փափուկ ուժը, միջոց է՝համաշխարհային քաղաքականության մեջ հաջողելու համար» խորագրով գիրքը։
Գրքում նշվել է,որ տապալել (subversion) բառը ռազմական տերմին է, որ անօրինական գործունեության շրջանակում կատարվում է մի երկրի շահերի դեմ և հիմնական նպատակը մի համակարգի տապալումն է։
Փափուկ պատերազմը կարելի է ամփոփել մի նախադասության մեջ։ Փափուկ պատերազմը նպատակ ունի ներազդել մի հասարակության գաղափարների վրա , և թուլացնել նրա գաղափարական ու մշակութային հիմքերը; Փափուկ պատերազմը նաև նպատակ ունի ծավալուն քարոզչությամբ ու լրատվությամբ խարխլել իշխող քաղաքական ու հասարակական համակարգի հիմքերը և ապակայունացնել այն:Այս երևույթը դեռ վաղ ժամանակներում է ձևավորվել աշխարհում։
Այսօր փափուկ պատերազմն իրականանում է նոր եղանակներով ու նոր մեդիա-տեխնոլոգիաներով։
---
Վերջին 38 տարիների ընթացքում ԱՄՆ-ն իր թշնամական քայլերով դիմակայել է Իրանի ժողովրդին։ Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ն երբեք չի դադարել հակաիրանական քայլել կատարել։Իրանին տնտեսական շրջափակման է ենթարկել, այս երկրի նկատմամբ խափանարարական ու միջամտողական քայլեր է իրականացրել։Իրանի դեմ նոր ու բարդ եղանակներ է կիրառել, այդ թվում է փափուկ պատերազմը։ԱՄՆ-ն և միջազգային սիոնիզմի հոսանքը ԻԻՀ-ի դեմ փափուկ պատերազմ իրականացնելու համար տարբեր ռազմավարություններ են կիրառել ,որոնցից է արբանյակային ու վիրտուալ ցանցերի օգտագործումը։Այդ քայլերն իրականանում են ֆիլմ արտադրող ընկերությունների և մեդիա-կազմակերպությունների գործունեության շրջանակում,որոնց բոլորի նպատակն է՝Իրանի իսլամական հանրապետությունից վտանգավոր պատկեր ներկայացնել աշխարհին։
Փափուկ պատերազմն իրականում դարձել է Իրանաֆոբիայի նախագծի մի մասը,ինչը փաստորեն արգելում է Իրանի նախաձեռնությամբ հավաքական անվտանգության ու կայունության հաստատումը տարածաշրջանում։
---
ԱՄՆ-ն անցած երկու տասնամյակների ընթացքում ,այն բանից հետո, երբ անցան կոշտ պատերազմի ժամանակները, միջուկային հարցն առաջ քաշեց և տարբեր եղանակներով փորձեց Իրանին սպառնալիք ներկայացնել ,ուստի Իրանի նկատմամբ սահմանեց կաթվածահար անող շրջափակումներ և նույնիսկ ուժային միջոցի կիրառմամբ սպառնաց։
ԱՄՆ-ն հոգեբանական պատերազմով և փափուկ պատերազմով փորձեց մեկուսացնել Իրանին ։ Նա միջազգային բեմում տարածաշրջանի դրածո ռեժիմների օգնությամբ Իրանի ժողովրդին ծնկի բերելու հույսեր էր փայփայում։Բայց ժամանակի ընթացքում պարզվեց ,որ այդ քայլերից և ոչ մեկը չի կարող վախեցնել Իրանի ժողովրդին։
Այս կապակցությամբ վերջին տարիներում Հոլիվուդյան կինոն փափուկ պատերազմի նախագծի ամբողջացման և Իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակում օգնում է արևմուտքին; Հոլիվուդյան կինոն իր ֆիլմերով փորձել է մշակութային ու հասարակական առումներով մտահոգություն ներշնչել Իրանի նկատմամբ: Արևմտյան լրատվամիջոցները փորձել են Իրանի իսլամական հանրապետությանը ներկայացնել որպես ահաբեկչության ու ծայրահեղականության հովանավոր և անվստահելի երկիր։Եվ այս ամենը նկատվում է Հոլիվուդյան հակաիրանական ֆիլմերում։Այս եղանակը բազմիցս կիրառվել է արևմուտքի կողմից։ Փափուկ պատերազմը կիրառվել է նաև համակարգչակային խաղերում ,որտեղ փորձ է կատարվել հատկապես երիտասարդների շրջանում Իրանի նկատմամբ վախ առաջացնել։
Միջուկային հարցում ևս արևմուտքը այդ հոսանքների օգնությամբ փորձեց վտանգավոր սպառնալիք ներկայացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Նույնիսկ նրանք իրենց քարոզչություններում հայտարարեցին որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրով ու միջուկային համաձայնությամբ փակեցին այն ճանապարհը ,որ կարող էր Իրանին տանել դեպի ատոմական զենքի ստեղծում։Մինչդեռ դա բացարձակ սուտ էր և նրանք մտացածին հայտարարությունը դարձրին իրական սպառնալիքների հիմքը և նույնիսկ հանդես եկան Իրանի դեմ պատերազմի սպառնալիքով։Այս կողմնորոշմամբ Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը անցած 12 տարիների ընթացքում ԱՄՆ-ի ստաբանությունների ու հակաքարոզչությունների ազդեցության տակ քաղաքական, միջազգային ,տնտեսական ու հասարակական ծավալներ ստացավ, հայտնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի առջև։ Բայց վերջապես Իրանը և «5+1» խումբը և Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչը 2015 թ․-ի հուլիսի 14-ին ստորագրեցին միջուկային համաձայնությունը,ըստ որի՝հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով վավերացվեց Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի փաստաթուղթը։ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վավերացմամբ ավարտվեց Իրանաֆոբիայի և փափուկ պատերազմի սկանդալի մի մասը։ Բայց այս իրադարձությունը վերջ չտվեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քայլերին։
---
38 տարի անցնում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից և այս հեղափոխությունը շարունակում է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ արթուն ու անկախատենչ ժողովուրդների համար։
Իսլամական հեղափոխությունը մեծ իրադարձությունների ենթահող է հանդիսացել և այս հեղափոխության շնորհիվ Աշխարհի ժողովուրդները ծանոթացել են Իսլամ կրոնին։Պարզից էլ պարզ է,որ այսօր ԻԻՀ-ը համեմատելի չէ 40 տարի առաջվա Իրանի հետ։ Այսօր այն դարձել է մեծ ուժ ու ոչ ոք չի կարող կոշտ պատերազմով հարվածել Իրանին։
Ամերիկացի հայտնի գրող ,տեսաբան Նվամ Չամսկին համոզված է,որ մինչև այն ժամանակ,որ Իրանը անկախ մնա ու գլուխ չխոնարհի ԱՄՆ-ի առջև, կշարունակվեն ԱՄՆ-ի թշնամություններն ու ընդդիմությունները; ԻԻՀ-ն ԱՄՆ-ի տեսանկյունից ընդունելի չէ, որովհետև Իրանը չի անտեսում իր անկախությունը։
ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման նույնիսկ իր նախագահության վերջին ամիսներին փորձում է Իրանին ահաբեկչության հովանավոր ներկայացնել։ ԱՄՆ-ի
նախկին նախագահ՝ Ջորջ Բուշը 2002 թվականին իր ելույթում Իրանին,Իրաքին ու Հյուսիսային Կորեային չարիքի առանցք ներկայացնելով փորձեց մեկուսացնել Իրանին ,բայց վերջում պարզվեց ,որ ԱՄՆ-ն հանդիսանում է տարածաշրջանի ու աշխարհի բոլոր չարիքների առանցքը։
Հարկ է նշել , որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն այսօր էլ անցյալի ընչաքաղցությունների շարունակությունն է, բայց նոր եղանակներով։ԱՄՆ-ն շարունակում է թշնամություն տածել Իրանի նկատմամբ։
Իրանի ժողովրդի թշնամիներն անցած տարիներում փորձել են հոգեբանական պատերազմով և իրենց կարծիքով ավելի բարձր դիրքից հանդես գալով Իրանի ժողովրդի հաջողությունները անկարևոր ներկայացնել և այսպես կոչված կաթվածահար անող շրջափակումներով գիտական ու պաշտպանական ոլորտներում կասեցնել Իրանի առաջընթացը։
Այսօր Իսլամական Իրանը անցյալի և նույնիսկ արևմուտքի կողմից հովանավորվող տարածաշրջանի շատ երկրների համեմատությամբ օժտված է այնպիսի ուժով ,որ ի զորու է համարժեք պատասխան տալ թշնամիներին ՝ ոչ միայն կոշտ պատերազմի այլև փափուկ պատերազմի ասպարեզում։ Իսլամական Իրանն ապացուցել է,որ բոլոր ասպարեզներում իր պատրաստվածության բարձր մակարդակը պահպանելով դիմակայում է բոլոր սպառնալիքներին ու սադրանքներին և ԱՄՆ-ն Իրանի դեմ փափուկ պատերազմով չի կարող հասնել իր նպատակներին։