Շիմոն Պերեսը ՝ Սիոնիստական ռեժիմի հիմնադրումից մինչև մահ
Երկու շաբաթ կոմայում մնալուց հետո, սեպտեմբերի 28-ին մահացավ Շիմոն Պերեսը: Նա Արիել Շարոնից հետո Սիոնիստական ռեժիմի երկրորդ նախագահն էր: 93-ամյա Պերեսը ծագումով լեհ էր: Նա ծնվել էր Լեհաստանի Վիշնևա քաղաքում,որն այժմ գտնվում է Բելառուսի տարածքում: 82 տարի առաջ ՝ 1934 թվականին նա ընտանյոք հանդերձ , Պաղեստին էր գաղթել : Շիմոն Պերեսը 25 տարեկան էր, երբ բռնագրավյալ Պաղեստինում հայտարարվեց Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի գոյության մասին:
Պերեսի անցյալը ցույց է տալիս, որ նա եղել է Սիոնիստական ռեժիմի հիմնադրման ու տարածման, պաղեստինցիների հարկադրաբար գաղթի, տարածքը հրեաներով բնակեցնելու, ավանաշինության, 1993 թվականի Օսլոյի խաղաղության դաշինքի, , նաև 1996 թվականին «Զայրույթի Պտուղները» գործողության, Լիբանանի հարավային Կանայի ճամբարի կոտորածներում և Պաղեստինի առաջին և երկրորդ ինթիֆադաների ուղղակի դերակատար գործիչներից մեկը:
1947 թվականին Շիմոն Պերեսը միացավ իր համար քաղաքական օրինակ ծառայող ՝ Դավիդ Բեն-Գուրիոնի ղեկավարությամբ Հագանա աշխարհազորային-ահաբեկչական խմբին : Խումբ, որը հետագայում դարձավ Իսրայելի բանակը կազմող գլխավոր կորիզը ՝ մեծ դեր ունենալով պաղեստինցիների հարկադիր գաղթի և հրեա ներգաղթյալներին այդ տարածքում բնակեցնելու գործում: Շիմոն Պերեսը համարվում էր Հագանայի համար զենք գնելու պատասխանատուն: 1948 թվականին Իսրայելի գոյությունը հաստատվելով, ռեժիմի առաջին վարչապետ՝ Բեն-Գուրիոնը 24-ամյա Շիմոն Պերեսին նշանակեց բանակի ծովուժի հրամանատար: 1952 թվականին Շիմոն Պերեսը դարձավ պատերազմի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալը, իսկ 1953-1959 թթ.-ին ՝ նշանակվեց պատերազմի փոխնախարարի պաշտոնում: 1974 թվականին Պերեսը երեք տարի ՝ որպես պատերազմի նախարար , պաշտոնավարեց Իցհակ Ռաբինի կառավարությունում: 1995 թվականին, նա վերադարձավ պատերազմի նախարարություն ՝ մեկ տարի նախարարի պաշտոնը զբաղեցնելով:
1959 թվականին Պերեսը մուտք գործեց Իսրայելի խորհրդարան ՝ Քնեսեթ: Մինչև 2007 թվականը, երբ դարձավ ռեժիմի ղեկավար, Պերեսը Քնեսեթում աթոռ ուներ: Նա ներկա է եղել Իսրայելի իշխանական բարձրագույն մակարդակում: Մինչև ռեժիմի նախագահի աթոռը զբաղեցնելը, Պերեսը որպես նախարար, պաշտոնավարել է ռեժիմի հինգ նախարարություններում ՝ ներգաղթյալների նախարարություն ՝ 1969-1970 թթ.-ին, տրանսպորտի ու կապի նախարարություն ՝ 1970-1974 թթ.-ին , պատերազմի նախարարություն ՝ 1974-1977 թթ.-ին և 1995-1996 թթ.-ին, արտաքին գործերի նախարարություն ՝ 1984-1986 թթ.-ին, 1992-1995 թթ.-ին և 2001-2002 թթ.-ին , և վերջապես ֆինանսների նախարարություն ՝ 1988-1990 թթ.-ին : Նա երկու շրջան վարել է ռեժիմի վարչապետի պաշտոնը ՝ 1984-1986 թթ.-ին և 1995-1996 թթ.-ին: 2007 թվականին նա դարձավ սիոնիստական ռեժիմի 9-րդ նախագահը ՝ յոթ տարի այդ պաշտոնում մնալով: Ընդհանուր առմամբ , Շիմոն Պերեսը 15 տարի ղեկավարել է տարբեր նախարարություններ, երեք տարի եղել է ռեժիմի վարչապետը, իսկ յոթ տարի ՝ ռեժիմի նախագահը: Պերեսը մեծ դեր է ունեցել նաև Իսրայելի միջուկային ծրագրի զարգացման գործում : Նրան տվել են նաև ռեժիմի միջուկային ծրագրի ճարտարապետը մականունը: Պերեսն առաջինն էր, ում հաջողվել է զբաղեցնել Իսրայելի և՛ նախագահի և՛ վարչապետի պաշտոնները:
Իր քաղաքական գործունեության ընթացքում, Պերեսը ղեկավարել է իսրայելական չորս կուսակցություններ: Սկզբում, նա անդամակցել է Մափայ կուսակցությանը: 1965 թվականին Պերեսը և Դավիդ Բեն-Գուրիոնը լքեցին կուսակցությունը ՝ Ռաֆի կուսակցությունը հիմնելու համար: Երկու տարի անց, 1967 թվականին, Պերեսը ենթահող ստեղծեց Մափայի և Ռաֆի կուսակցությունների միավորման համար և 1968 թվականին միացավ հավասարեցում ձախակողմյան դաշինքին ։ 1977-1992 թթ.-ին Պերեսը վարում էր դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը : Նախքան Քնեսեթի 17-րդ գումարման ընտրությունների անցկացումը, Պերեսը միացավ Քադիմա կուսակցությանը: Փաստորեն Շիմոն Պերեսի, Արիել Շարոնի, Իհուդ Օլմերթի ու Ցիպի Լիվնիի նման անձինք հիմնադրեցին Լիքուդ կուսակցությունը:
Պերեսն ուղղակի կամ անուղղակի դեր է ունեցել Իսրայելի բոլոր ոճրագործություններում: Որպես Հագանա ահաբեկչական կազմակերպության գլխավոր անդամներից մեկը, նա ուղղակի դեր է ունեցել պաղեստինցիների հարկադիր գաղթի և հրեա ներգաղթյալներին այդ տարածքում բնակեցնելու , նաև ավանաշինության գործում:
1996 թվականի ապրիլին Պերեսն իրականացրեց իր ամենամեծ ոճրագործությունը: Սիոնիստական ռեժիմի վարչապետի պաշտոնում նա հրահանգել է Լիբանանի վրա հարձակումը ՝ այդ երկրի դիմադրությանը վերջ դնելու նպատակով: Այդ պատերազմում Իսրայելի բանակային ուժերը հարձակվեցին Լիբանանի հարավային Կանայի ճամբարի վրա: Հարձակման հետևանքով զոհվեց և վիրավորվեց ավելի քան 250 մարդ , իսկ Շիմոն Պերեսը ստացավ «Կանայի դահիճ»-ը մականունը: Այդ ընթացքում , երբ Պերեսը վարում էր Սիոնիստական ռեժիմի վարչապետի պաշտոնը, ռեժիմը Գազայի հատվածի և Լիբանանի դիմադրության դեմ երկու պատերազմներ շղթայազերծեց ՝ 2008 և 2012 թվականներին, որոնք հազարավոր մարդկային կյանքեր խլեցին: 2010 թվականին Գազայի հատվածի բնակիչների համար հումանիտար օգնություններ փոխադրող Մարմարա նավի վրա հարձակումը , Պերեսի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ոճրագործություններից մեկն էր:
Պերեսը համարվում էր նաև 1982 թվականին Լիբանանի դեմ Իսրայելի ոտնձգության գլխավոր դերակատարներից մեկը: Այդ պատերազմում զոհվեց ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ: 1987 և 2000 թվականներին Պերեսը կարևոր դեր ունեցավ առաջին և երկրորդ Ինթիֆադաների ճնշման գործում: Առաջին և երկրորդ Ինթիֆադաներից յուրաքանչյուրի ընթացքում զոհվեցին շուրջ երեք հազար պաղեստինցիներ, հազարավոր ուրիշեր վիրավորվեցին: Պերեսը համարվում է Գազայի հատվածի պաշարման գլխավոր հեղինակը : Պաշարում, որ սկսվել է 2006 թվականին և շարունակվում է առ այսօր:
Չնայած իր կատարած բազում ոճրագործություններին, որոշ լրատվամիջոցներ, վերլուծաբաններն ու պետայրեր Պերեսին Խաղաղության մարդ են անվանել: Այս կոչումը նրան տրվել է 1993 թվականի Օսլոյի խաղաղության դաշինքում ունեցած նրա դերակատարության համար: Խաղաղության այդ կոնֆերանսը, որ նաև արաբական երկրների կողմից Իսրայելի ռեժիմի ճանաչման միջոցն էր համարվում, ոչ մի ազդեցություն չի ունեցել Իսրայելի ոճրագործությունները պակսեցնելու հարցում, այլև նախադրյալներ է ստեղծել Իսրայելի հետ արաբական երկրների պաշտոնական ու ոչ-պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների համար: Խաղաղության այդ կոնֆերանսը փաստորեն չի քայլել Միջին Արևելքում անվտանգության հաստատման ուղղությամբ, այլև ապահովել է Իսրայելի շահերը, քանզի կոնֆերանսից առաջ էլ արաբական երկրները և Իսրայելը քսան տարի չեն պատերազմել: Եգիպտոսը, որ համարվում էր Իսրայելի դեմ պատերազմի դրոշակակիրը, 1979 թվականին Իսրայելի հետ ստորագրեց Քեմփդեվիդյան խաղաղության դաշինքը: Իսկ Օսլոյի խաղաղության կոնֆերանսից հետո, Իսրայելը շարունակեց Գազայի հատվածի և Լիբանանի հարավային շրջանների դեմ հարձակումները, սակայն արաբ իշխանները, որոնք մի ժամանակ Իսրայելի դեմ պատերազմը համարում էին ներքին օրինականության գործոն, լռություն պահեցին ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ: Օսլոյի խաղաղության կոնֆերանսում երեք հոգի եղել են գլխավոր դերակատարները ՝ Շիմոն Պերեսը, ռեժիմի ժամանակի ԱԳ նախարար՝ Իցհակ Ռաբինը և Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար ՝ Յասեր Արաֆաթը, որոնք արժանացան նոբելյան խաղաղության մրցանակի: Իցհակ Ռաբինը մահացավ 1995 թվականին , իսկ Յասեր Արաֆաթը 2004 թվականին: Այսօր Օսլոյի համաձայնագրի երեք ճարտարապետներից ոչ մեկը ողջ չէ:
Պերեսի մահից հետո, հետաքրքիր էր տարբեր լրատվամիջոցների ցուցաբերած ուշադրությունը: Արաբական որոշ քաղաքական գործիչներ , հատկապես Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասի և Բահրեյնի ԱԳ նախարար՝ Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆայի ցուցաբերած վերաբերմունքը:
Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ սոցիալական կայքում ցավակցելով , Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆան գրել էր.-«Աստված հոգիդ լուսավորի: Հանգչիր խաղաղությամբ ՝ Պերես, պատերազմի և խաղաղության մարդ: Խաղաղություն, որը շարունակում է հեռու մնալ Միջին Արևելքից»: Մահմուդ Աբբասը նույնիսկ առաջ անցավ Բահրեյնի ԱԳ նախարարից : Նա ասաց, որ Պերեսը միայն Իսրայելի բարոյական հայրը չէր: Նա համարվում էր նաև Պաղեստինի ժողովրդի առաջնորդը: Լրատու աղբյուրները հրապարակել էին Պերեսի մահվան համար Աբբասի արտասվելու լուսանկարները : Լիքուդ կուսակցությունից Իսրայելի Քնեսեթի անդամ՝ Ղարրան ասել էր, որ Պարսիցծոցյան երկրներից մեկի ղեկավարն արտասվել է ՝ Պերեսի մահվան լուրը լսելուց հետո: Անտարակույս արաբական երկրների ղեկավարներից շատերն են արտասվել Պերեսի համար ՝ սակայն թաքցրել են իրեն հուզմունքը՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
Միջինարևելյան հարցերի փորձագետ ՝ Ռաբերթ Ֆիսքը մի հոդվածում գրելե .-«Չնայած արևմտյան երկրների ղեկավարների տարած քարոզչություններին, Պերեսը խաղաղության մարդ չէր: Երբ ես լսեցի, որ Պերեսը մահացել է, հիշեցի արյան, հրի ու կոտորածների մասին: Ես տեսել էի նրա քայլերի հետևանքները: Տեսել էի երեխաների մարմիններ, ողբացող գաղթականներ, այրված մարմիններ: Այնտեղ Կանան էր: 106 զոհերի կեսը երեխաներ էին: Նրանց աճյունները մնացել էին ՄԱԿ-ի ճամբարի ավերակների տակ: Նրանք մնացել էին Իսրայելի 1996 թվականի հրետանային հարձակումների վայրում» : Արաբ գրող ՝ Ալի Աբու Նաամեն սոցիալական կայքում գրել էր.-«Պերեսը մահացավ իր պատերազմական ոճրագործությունների համար պատժվելուց առաջ»: