Ամերիկայի միացյալ նահանգները ջլատվել է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i40606-Ամերիկայի_միացյալ_նահանգները_ջլատվել_է
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ` նոյեմբեր ամսին: ԱՄՆ-ն հիմնադրվել է մոտ 230 տարի առաջ: Այդ թվականից ի վեր, այդ երկրում անցկացվել են ավելի քան 50 ընտրություններ` երկրի գլխավոր պաշտոնյային ընտրելու համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 08:02 Asia/Tehran
  •  Ամերիկայի միացյալ նահանգները ջլատվել է

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ` նոյեմբեր ամսին: ԱՄՆ-ն հիմնադրվել է մոտ 230 տարի առաջ: Այդ թվականից ի վեր, այդ երկրում անցկացվել են ավելի քան 50 ընտրություններ` երկրի գլխավոր պաշտոնյային ընտրելու համար:

Վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահի աթոռին թիկնել է մեկ հանրապետական կամ մեկ դեմոկրատական թեկնածու: Նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում ևս նույնն է տեղի ունենալու: Ամեն դեպքում, ԱՄՆ այս տարվա նախագահական ընտրություններն աննախադեպ են  քաղաքական ու հասարակական ուժերի միջև ընթացող բախումների տեսանկյունից: Այդ բախումները համարյա  ջլատել   ու մասնատել են ԱՄՆ-ն:

ԱՄՆ-ում առաջին քաղաքական մասնատումը  ձևավորվել է գաղափարական հակադրությունների շուրջ: Ներկայումս այդ երկրում իրենց ուժն են ցուցադրում լիբերալ և պահպանողական քաղաքական հոսանքները: Պահպանողականները ջատագովում  են փոքր կառավարությունը, նահանգային իշխանությունների դերակատարության ամրապնդումը, հարկերի նվազեցումը, կրոնական, բարոյական ու ընտանեկան  արժեքների պահպանումը և զենք կրելու ազատությունը: Իսկ  լիբերալների գերակայություններն են՝ հարուստներից հարկային եկամուտների գանձումը և ռասայական, կրոնական փոքրամասնությունների  իրավունքների  ու գենդերային հավասարության հարգումը: Այդ երկու հոսանքները ներկայումս սուր պայքար են մղում ԱՄՆ Դաշնային գերագույն դատարանի թափուր տեղը զբաղեցնելու համար: Այդ պայքարի ճակատագիրը կախված է ԱՄՆ հաջորդ նախագահից: Եթե առաջիկա ընտրություններում հաղթեն հանրապետականները , կարող են մի քանի տասնամյակ իշխել այդ իրավական ու դատական կարևոր կառույցում: Հակառակ դեպքում լիբերալները կնվաճեն ԱՄՆ-ի պահպանողականների ամենակարևոր ամրոցներից մեկը: Ընթացիկ տարվա ընտրություններում դեմոկրատականների ու հանրապետականների նախընտրական քարոզարշավների ընթացքում հնչող կոշտ հայտարարություններն  ու վիրավորանքները բխում են գաղափարական խոր տարաձայնություններից։

 Թրամփ-Քլինթոն

 

Գաղափարական հակամարտությունից բացի, ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունները սրել են նաև ներկուսակցական վեճերը: Սպիտակ Տանը իշխող Դեմոկրատական կուսակցությունը փորձում է վերջ դնել ԱՄՆ-ի 70-ամյա քաղաքական ավանդույթին և երրորդ  անգամ անընդմեջ իր ձեռքը վերցնել երկրի կառավարման ղեկը: Ի դեպ, նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Դեմոկրատների հաղթանակը ինչ-որ տեղ հանրաքվե կնշանակի ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբամայի դեմոկրատական կառավարության գործունեության  վերաբերյալ։ Մինչդեռ հանրապետականները փորձում են Կոնգրեսում իրենց գերակայությունը պահպանելով Սպիտակ տան ղեկավարությունը խլել մրցակից կուսակցությունից, որպեսզի ավելի մեծ շանս ունենան իրենց ծրագրերի իրականացման համար։ Վերջին վեց տարիների ընթացքում Սպիտակ Տանը իշխող դեմոկրատների և Կոնգրեսում իշխող հանրապետականների  միջև առկա տարաձայնությունը խախտել է ԱՄՆ-ում  գործադիր և օրենսդիր իշխանությունների գործունեության գործընթացը, ինչի ապացույցն է՝ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքների 16-օրյա դադարեցումը։ Նշվում է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում , ԱՄՆ-ում քաղաքական ու կուսակցական մթնոլորտի նման երկբևեռացումը նախադեպ չի ունեցել։

ԱՄՆ տնտեսական ոլորտում ևս  նկատվում է տեսակետների երկբևեռացում։ «Սոցիալական (կամ Բարեկեցության) պետության» և «Մինիմալ պետության» կողմնակիցների միջև առկա սովորական տարաձայնություններից բացի,   տարաձայնություններ են հասունացել  նաև մեկ այլ հարցի շուրջ։ Այս ընտրությունները պետք է պարզեն ,թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի գլոբալացման գործընթացը, թե՞ կխորասուզվի ազգային տնտեսության մեջ։ Ներկայումս ԱՄՆ նախագահի դեմոկրատ  թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի և հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփի գլխավոր վեճերից մեկն այդ հարցն է։ Քլինթոնը ձգտում է շարունակել Համաշխարհային տնտեսությանն ԱՄՆ-ի տնտեսության ինտեգրման գործընթացը, որի շրջանակում այդ երկիրը վավերացրել է ազատ առևտրի դաշինքները և պաշտոնապես ճանաչել է աշխարհի մասշտաբով կապիտալների ազատ շրջանառությունը։ Մինչդեռ Թրամփը մերժում է գլոբալացումը և ազատ առևտուրը: Նա խիստ դեմ է ազատ առևտրի պայմանագրերին , որոնք գործարաններն արտերկիր տեղափոխելու հնարավորություն են ստեղծում։ ԱՄՆ-ի սկանդալային թեկնածուն «ԱՄՆ-ն վերստին կհզորացնենք» կարգախոսով ներկայացնում է այն քաղաքական-գաղափարական հոսանքը ,որը մեծապես տուժել է գլոբալացման գործընթացից։ Թրամփի խումբը ձգտում է  փակել սահմանները և ամրապնդել  ազգային տնտեսությունը։ Այդ կողմնորոշումը հակադրվում է Գլոբալացման և ազատ առևտրի կողմնակիցների տեսակետին։

Ամերիկացի ազգայնականների ու գլոբալացման կողմնակիցների միջև տարաձայնությունը չի սահմանափակվում տնտեսական հարցերով։ Հիլարի Քլինթոնի աջակիցները  ընդգծում են արտաքին քաղաքականության ոլորտում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու  և անվտանգության որոշ հարցերի նկատմամբ երկաթե բռունցք կիրառելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ, այդ խումբը համոզված է, որ ԱՄՆ-ն դեռ ունի իր  հեգեմոնիան պահպանելու կարողություն և պետք է շարունակի իր զորաշարժերը դեպի աշխարհի տարբեր անկյուններ: Այն դեպքում ,երբ «Վերադարձ դեպի ներքին սահմաններ» գաղափարի կողմնակիցները համոզված են, որ  ԱՄՆ-ն ներսից թուլացել է: Նրանք զգուշացրել են, որ եթե կառավարությունը չափից դուրս զբաղվի արտաքին ու միջազգային հարցերով , երկիրը  ներսից կփլուզվի: Թրամփը շեշտը դրել է հենց այդ հարցի վրա ու կարողացել է ֆինանսական ճգնաժամերից տուժած քաղաքացիների շրջանում մեծ թվով աջակիցներ ձեռք բերել: Նա  խոստացել է հաղթելու դեպքում նվազեցնել ԱՄՆ-ի միջազգային արկածախնդրությունները և անվտանգության ապահովման պարտականությունը դնել Եվրոպայում, Ասիայում և Միջին Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների ուսերին: Հակառակ դեպքում  նրանք պետք է իրենց անվտանգության ապահովման գինը վճարեն ԱՄՆ-ի կառավարությանը: 

ԱՄՆ-ի հասարակության մեջ առկա քաղաքական ճեղքվածքից անկախ, այդ երկիրը սոցիալական առումով նույնպես բաժանվել  է երկու մասի: Որպես օրինակ՝ վիթխարի ճեղքվածք է առաջացել երկրի մեծահարուստների և մնացած բնակչության միջև: ԱՄՆ-ի քաղաքական կառուցվածքը դրված  է էլիտայի իշխանության հիմքի վրա: Թեև այդ երկրում պաշտոնապես ճանաչված է ժողովրդավարությունը, սակայն երկրի գործերը ղեկավարում են քաղաքական փորձառու  գործիչները: 2008 թվականին ծագած տնտեսական ճգնաժամի լուծման հարցում վերնախավի անկարողության հետևանքով, երկրում ապստամբություն սկսվեց: « Գրավի՛ր Ուոլ Սթրիթը»  շարժման ընթացքում երկրի բնաչության մեկ տոկոսը 99 տոկոսին մեղադրեց  կոռուպցիայի մեջ: Շարժումը պահանջում էր վերացնել ԱՄՆ-ում իշխող ֆինանսական օլիգարխիան: Թրամփը  ընտրություններում հաղթելու նպատակով կարևորում է ժողովրդի այդ պահանջը և ինքը հանդես է գալիս որպես  էլիտայի իշխանությունից զայրացած քաղաքացիների  իրավունքների պաշտպան: Քլինթոնը հանդես է գալիս որպես օլիգարխների ու քաղաքական էլիտայի պաշտպան :

 

Ժողովրդի զանգվածների՝ վերնախավի դեմ դուրս գալուց բացի, ներկայումս բացահայտ հակամարտություն կա ԱՄՆ-ի վարչակազմի ու ժողովրդի միջև։ Ժողովուրդը դեմ է Վաշինգտոնի դիվանագետներին ու «Ուոլ Սթրիթ»-ին։ ԱՄՆ-ի ժողովրդի խոշոր տոկոսը հոգնել է և՛ քաղաքական և՛ տնտեսական ոլորտի գործիչներից։ Նախագահական ընտրությունների քարոզարշավներում  լիբերալ և պահպանողական թևերի մոտ նկատվում հակադրվածությունը իշխող վարչազմին։ Լիբերալ  ընդդիմադիրները հավաքվել են Սենատոր Բեռնի Սանդերսի թիկունքում։  Սանդերսն իր կարգախոսներում խոսում էր վարչակազմի դեմ քաղաքական հեղափոխություն իրականանցնելու մասին, ինչի հետևանքով Դեմոկրատական կուսակցության ղեկավարները գաղտնի համաձայնությամբ նրան հեռացրին ընտրական դաշտից։ Հանրապետական կուսակցության մեջ  այդ գործընթացը շարունակվեց և Թրամփը հաղթեց վարչակազմի կողմից հովանավորվող դիվանագետներին։ Թրամփը հայտարարում է, թե մտադիր է պայքարել վարչակազմի դեմ և իր դեմ քարոզչական հարձակումները կազմակերպվել են վարչակազմի կողմից։

Ամեն դեպքում, 2016 թվականի  նախագահական ընտրություններն ավելի են բացահայտել ԱՄՆ ներքին տարաձայնություններն ու ճեղքվածքները: Հաշվի առնելով, որ երկրի բնակչության, մեծահարուստ խավի և  վարչակազմի միջև հսկայական   ճեղքվածքները հեշտությամբ չեն վերանալու, այդ ընտրություններն ավելի մեծ նշանակություն են ստացել: Թրամփը նոյեմբերին կայանալիք ընտրությունները վերջին առիթն է համարել ԱՄՆ-ն փրկելու համար ,իսկ Քլինթոնն այն որպես ամերիկյան ժողովրդավարության պաշտպանություն է որակել: Անկախ այն բանից, թե որ տեսակետն է ավելի մոտ իրականությանը, կարելի է ասել ,որ ԱՄՆ-ն գտնվում է բարդ ու խորդուբորդ ճանապարհի վրա: