ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները զայրացրել են այդ երկրի քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i41026-ԱՄՆ_ի_նախագահական_ընտրությունները_զայրացրել_են_այդ_երկրի_քաղաքացիներին
2016 թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կոպիտ տեսք են ստացել անցյալ շրջանի ընտրությունների համեմատությամբ: Վերջերս ԱՄՆ-ի Կառոլինա նահանգում հարձակում իրականացվեց հանրապետական կուսակցության գրասենյակի վրա: Իսկ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Լոս Անջելեսում ունեցած քարոզարշավի ժամանակ անարգանքի արժանացավ բողոքարարների կողմից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 16:55 Asia/Tehran

2016 թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կոպիտ տեսք են ստացել անցյալ շրջանի ընտրությունների համեմատությամբ: Վերջերս ԱՄՆ-ի Կառոլինա նահանգում հարձակում իրականացվեց հանրապետական կուսակցության գրասենյակի վրա: Իսկ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Լոս Անջելեսում ունեցած քարոզարշավի ժամանակ անարգանքի արժանացավ բողոքարարների կողմից:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում նաև արյունալի բախումներ են տեղի ունեցել հանրապետականների և դեմոկրատականների կողմնակիցների միջև: Նույնիսկ ներկուսակցական քարոզարշավներում երկու կուսակցությունների հետևորդները  չեն խուսափել միմյանց հայհոյելուց: 

Այս երևույթները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի հասարակությունը և քաղաքագետներն ու ակտիվիստները սաստիկ զայրացած են և իրենց կուտակված ցասումը վիճաբանությամբ ու փոխադարձ անարգանքներով են դրսևորում: 

ԱՄՆ-ում անցկացված սոցիալական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի ժողովուրդը մինչև անցյալ դարաշրջանի ավարտը ինչ-որ տեղ գոհ  է  եղել այդ երկրում տիրող իրավիճակից:

Այդ ժամանակաշրջանում դեռ կենդանի էր «Ամերիկյան երազանք» գաղափարը և ժողովուրդը լավատես  էր ապագայի հանդեպ:  Այն ժամանակ ԱՄՆ-ի տնտեսությունը աճում էր, ժողովուրդը ավելի քիչ հարկ էր վճարում և կային շատ աշխատավայրեր:Թվում էր թե ԱՄՆ-ում արդեն ավարտվել է ռասիստական դրդապատճառներով լարվածության շրջանը և հասարակությունը հասել է մշակութային և  էթնիկ կայունության:

Սառը պատերազմի ավարտը համարվում էր ԱՄՆ-ի բարոյական և քաղաքական հաղթանակը և ԱՄՆ-ի ժողովուրդը հասարակական, քաղաքական և ազգային ոլորտներում իրեն հպարտ էր զգում: ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության համար մեծ նշանակություն չուներ թե որ կուսակցության ներկայացուցիչն է իշխում Սպիտակ տանը կամ կոնգրեսում: 

21-րդ դարի սկզբում փոխվեց անցյալ դարի լավ շրջանը: 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո փշրվեց ամերիկացիների ինքնավստահությունը և վախի մթնոլորտը տիրեց այդ երկրում: Հանկարծ ԱՄՆ-ի ժողովուրդը հասկացավ, որ ռազմական ոլորտին հատկացված խոշոր բյուդջներով, ԱՄՆ-ի պետայրերը չեն կարողանում ապահովել այդ երկրի անվտանգությունը: 

Ահաբեկչական հարձակումների կրկնությունը կանխելու և հանրությանը հանգստացնելու նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը  ուժեղացրեց ոստիկանական վերահսկողությունը: Ներքին ոլորտում հետախուզական գործակալությունները հսկողություն սահմանեցին ժողովրդի նկատմամբ և յուրաքնչյուր կասկածելի քայլ համարվեց կապ ունենալ ահաբեկիչների հետ: Արտաքին ոլորտում ԱՄՆ-ը մխրճվեց Աֆղանստանի և Իրաքի դեմ մեծածախս պատերազմ մեջ: Ամերիկացի հարկատուների ավելի քան 1000 միլիարդ դոլար գումարը ծախսվեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմներում: Արդյունքում անվտանգություն չհաստատվեց ԱՄՆ-ի քաղաքացիների համար: 

11 սեպտեմբերյան դեպքերից հետո ստեղծված անվտանգության մթնոլորտին զուգահեռ ԱՄՆ-ն հայտնվեց տնտեսական ճգնաժամի առջև: Մեկը մյուսի հետևից սնանկացան բանկերը և միլիոնավոր քաղաքացիներ բնակարանային վարկերը չկարողանալով հետ վճարել կորցրեցին իրենց խնայողական հաշիվների գումարներն ու բնակարանները: Տուժեց նաև ԱՄՆ-ի արդյունաբերությունը և փակվեցին գործարանները: Միաժամանակ 10 տոկոսով մեծացավ գործազրկության ցուցանիշը: Կառավարությունը ճգնաժամը կարգավորելու նպատակով հարյուրավոր միլիարդ դոլար սրսկեց տնտեսությանը, որի հետևանքով մեծացավ կառավարության պարտքերի ծավալը:  ֆինանսական գանձարանի գումարները  սպառվելով կառավարությունը դիմեց խնայողական քաղաքականության և կրճատվեց սոցիալական ծառայության ծախսերը: Սոցիալական ծառայության ծախսերի կրճատումով միլիոնավոր քաղաքացիներ աղքատության մատնվեցին և վերացվեց «Ամերիկյան երազանք»-ը:   

ԱՄՆ-ի քաղաքական, անվտանգության և տնտեսական կայունության հավասարակշռությունը խախտվելով կրկին այդ երկրում ծայր առավ ռասիզմը: Տնտեսական բարենպաստ շրջանում ԱՄՆ-ի սպիտակամորթները հանդուրժում էին գունամորթներին ու այլազգերին քանի որ նրանց ներկայությունը օգնում էր երկրի տնտեսական աճին:

Սակայն, ֆինանսական ճգնաժամի շրջանում որոշ սպիտակամորթներ փոքրամասնություններին ու ապօրինի էմիգրանտներին էին համարում ստեղծված վիճակի մեղավորները:  Ապօրինի էմիգրանտները մեղադրվում էին աշխատանքի առիթները խլելու , իսկ մուսուլմանները ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ: 

Մի քանի տասնյակ տարիներ ազգային հանդուրժողականությունից հետո ԱՄՆ-ը կրկին վերադարձավ քաղաքացիական իրավունքների պաշտպանության շրջանում տիրող լարված ու բռնությամբ լեցուն ժամանակաշրջանին: Ոստիկանության կողմից կիրառվող ռասիստական բռնությունների հետևանքով ԱՄՆ-ի շատ քաղաքներում բարձրացան բողոքի ցույցերի ալիք: Ռասիստները երկաթե բռունցք քաղաքականությամբ դիմակայեցին զայրացած սևամորթների կողմից կազմակերպված արշավներին, իսկ սևամորթներն էլ դիմեցին զինյալ պայքարի: Միաժամանակ հնչեց ապօրինի էմիգրանտներին երկրից դուրս վտարելու կարգախոսներ, որը մեծ դժգոհություն առաջացրեց Միացյալ Նահանգներ գաղթած քաղաքացիների շրջանում:

Ներկայումս ԱՄՆ-ում ստեղծվել է բողոքարարների երեք շարժում: Մի խումբ ամերիկացիներ այդ երկրի նախագահ Բարաք Օբամային մեղադրում են սոցիալիստական համակարգ ստեղծելու մեջ: Նրանց կարծիքով բժշկական ապահովագրության օրենքի «Օբամաքեր»-ի վավերացումը կարող է վնասել ազատ առևտրի համակարգին: Այս խումբը ստեղծել է պահապանողական «Թի Փարթի» անունով շարժումը:

Մյուս կողմից ԱՄՆ-ում առաջացել է մի այլ շարժում, որի նպատակը տնտեսական անհավասարության և կապիտալիստական համակարգի դեմ պայքարելն է: «Գրավիր Ուոլ սթրիթ» շարժումը իր հարվածների թիրախն է դարձրել ԱՄՆ-ում տիրող օլիգարխիայի ներկայացուցիչներին և պահանջում է հասարակարգից մաքրել անգործունյա քաղաքական գործիչներին ու կապիտալիստներին:  

«Սևամորթների կյանքը արժեք ունի» շարժումը հետևում է հակառասիստական քաղաքականության: Այս շարժումը փորձում է ԱՄՆ-ի դատական և անվտանգության կառույցներում հիմնական փոփոխություններ մտցնել: Նրանք ձգտում են ռասայական և կրոնական հավասարություն ստեղծել ԱՄՆ-ում:

Այս պայմաններում ԱՄՆ-ում օրերս կայանալու է նախագահական ընտրություններ: Դեմոկրատական կուսակցության սենատոր Բեռնի Սանդերզը և հանրապետական Դոնալդ Թրամփը օգտագործելով հասարակության մեջ տիրող դժգոհությունները կարողացան նախնական ընտրություններում հաղթել: Սակայն, Սանդերզը դեմոկրատական կուսակցության հակառակության հետևանքով դուրս դրվեց ընտրարշավից: Իսկ Դոնալդ Թրամփը «Վերադարձնենք ԱՄՆ-ի փառքը» կարգախոսներով կարողացավ մեծ թվով հովանավորներ ձեռք բերել: Թրամփի կողմնակիցները կարծում են, որ նա կարող է ԱՄՆ-ին վերադարձնել անցյալի լավ օրերը: Հետևաբար զարմանալի չէ, որ տնտեսական և հասարակական ճգնաժամերից տուժած մարդիկ դիմում են կոպտության:

Դեմոկրատականների թեկնածու Հիլարի Քլինթոնը նույնպես նախագահական ընտրությունները համարում է ամերիկացիների վերջին շանսը ԱՄՆ-ի ժողովրդավարությունը փրկելու համար: Նրա կողմնակիցներն էլ իրենց նպատակին հասնելու համար չեն խուսափում մրցակիցների դեմ բռնություններ կիրառելուց:  

Հետևաբար, կարելի է ասել, որ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները աննախընթաց են  համարվում այն առումով որ զայրացած ժողովուրդն իր ատելությունը դրսևորում է կոպտարարքներով ու վայրահաչությամբ: