Հինգ իրանական գրքեր ներառվել են Մյունխենի գրադարանի ցանկում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i43642-Հինգ_իրանական_գրքեր_ներառվել_են_Մյունխենի_գրադարանի_ցանկում
Հինգ իրանական գրքերի անունները ներառվել են «Սպիտակ ագռավ փառատոն» անվամբ Մյունխենի գրադարանի 2016 թվականի լավագույն գրքերի ցանկում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 22, 2016 09:33 Asia/Tehran

Հինգ իրանական գրքերի անունները ներառվել են «Սպիտակ ագռավ փառատոն» անվամբ Մյունխենի գրադարանի 2016 թվականի լավագույն գրքերի ցանկում:

 

Մյունխենի գրադարանի լավագույն գրքերի ցանկում ներառված հինգ  իրանական գրքերն են՝ Ֆարհադ Հասանզադեի  «Ինձ Զիբա կանչիր» ,մանուկների  ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնի հրապարակած Ահմեդռեզա Ահմեդիի «Ձին ու խնձորն ու գարունը» , Փեյդայեշ հրատարակչության հրատարակած Մաասումե Անսարյանի «Թաքցրու վկայականդ», Օֆող հրատարակչության հրատարակած Մահդի Ռաջաբիի գրչին պատկանող «Մազերը «ձիու պոչ»հյուսող սենդվիչ պատրաստողը» և Նեյեստան հրատարակչության հրատարակած Բաբաք Սաբերիի «Մեծ ընկերը»   գրքերը: 

Մյունխենի գրադարանն ամեն տարի հրատարակում է  «Սպիտակ ագռավ» անվան  հավաքածուում ներառված աշխարհի լավագույն գրքերի ցանկը։ Այդ գրքերը ուսումնասիրվում և ընտրվում են  մանկական գրքերի մասնագետների կողմից։ Մյունխենի միջազգային գրադարանը հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ամեն տարի վարկ է հատկացնում տարբեր երկրների հետազոտողներին ու բանասերներին։ Մյունխենի գրադարանն ի մի է բերում աշխարհի տարբեր երկրների գրական ստեղծագործությունները և միջոցներ է ձեռնարկում` աշխարհի երկրների երեխաների ու պատանիների միջև ավելի ամուր կապեր հաստատելու ուղղությամբ։ 

 «Սպիտակ ագռավ » փառատոն

 

«Պարոն ագռավի փեսայությունը» գրքի պատկերը տպագրվել է Մյունխենի գրադարանի ամենամյա օրացույցում: Իրանական ևս մեկ այլ մանկական գրքի լուսանկարն ընտրվել է 2018 թվականի օրացույցում հրատարակվելու համար: 

Մյունխենի միջազգային մանկական գրադարանը համարվում է աշխարհի ամենամեծ գրադարանը մանկական ու պատանեկան գրքերի ոլորտում: Գրադարանն ունի ավելի քան 50 տարվա անցյալ: Գրադարանում կան ավելի քան 500 հազար անուն գրքեր ողջ աշխարհից: Այն հիմնադրվել է երկրորդ աշխարհամարտից չորս տարի անց՝ 1949 թվականին խաղաղասեր գերմանուհի՝ Յելա Լիմենի կողմից:Որոշ չափանիշների, այդ թվում` բովանդակության մեջ նորարական մեթոդների կիրառման  հիմամբ գրքերն ընտրվում են տարբեր երկրներից: Լավագույն ստեղծագործությունների ընտրության չափանիշը դրանց հզոր ու ամբողջական բովանդակությունն է և երեխաների ներաշխարհին ու նրանց տարիքային խմբերին  համահունչ  ու համապատասխան լինելը: Մյունխենի գրադարանի իրավարար կազմը զերծ է մնում  յուրահատուկ գաղափարական հոսանքների պատկանող գրքերի ընտրությունից, քանի որ համոզված է ,որ նման գրքերը չեն  կարող համապարփակ ու ընդհանրական մտքեր փոխանցել երեխաներին:

Գրադարանն ամեն տարի  հրատարակում է «Սպիտակ ագռավը» խորագրով հավաքածուն,որում նշվում են գրքերի անունները, հատկությունները և համառոտ պատմությունը: Մյունխենի գրադարանը տարին մեկ անգամ ընտրում է աշխարհի լավագույն մանկական գրքերը: Ընտրության առաջին փուլում գրադարանը ընտրում է  250, հաջորդ փուլում` 30  և վերջին փուլում 5 անուն գիրք: Գրադարանում կան 130 լեզուներով գրքեր:Այս տարվա կատալոգը ներառում է 200 անուն գիրք աշխարհի 60 երկրից: Այդ գրքերը տպագրվել են 42 լեզուներով: 

Մյունխենի միջազգային մանկական գրադարանը

 

Ֆարհադ Հասանզադեի գրչին պատկանող «Ինձ Զիբա կանչիր» գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունը և քաղաքում տիրող մթնոլորտը: Գիրքը պատմում է մանկատանը գտնվող15-ամյա աղջկա և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին:  Զիբայի մայրը լքել է նրանց և  ամուսնացել  ուրիշ տղամարդու հետ: Զիբայի հայրը մի օր զանգում է իր դստերը և նրանից օգնություն խնդրում` հոգեբուժարանից փախչելու համար: Զիբան օգնում է հորը: Նրանք միասին որոշում են Թեհրանի փողոցներից մեկում  երկու հոգով նշել աղջկա տարեդարձը: Զիբայի կյանքի պայմանները լիովին տարբերվում են իր տարեկիցների կենսապայմաններից: Գրքի հեղինակը փորձել է ընթերցողներին ցույց տալ ,որ մարդիկ տարբեր կյանք են վարում:  

Այս գրքի հեղինակ՝ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոներում և գրողների միություններում: Հասանզադեն առաջադրվել է  2017 թվականին  Աստրիդ Լինդգրենի   և 2018 թվականին Հանս Քրիստիան Անդերսենի  անվան մրցանակների  թեկնածու:

«Ինձ Զիբա կանչիր» և «Ձին ու խնձորն ու գարունը» գրքերը

 

 «Ձին ու խնձորն ու գարունը» խորագրով գրքի հեղինակն է հայտնի մանկագիր  Ահմեդռեզա Ահմեդին: Ռաշին Խեյրիեն պատկերազարդել է գիրքը: Հեղինակը իր գրքում միայնությունն  ու տխրությունն է նկարագրում  պատանիների համար: Նա պատմում է միայնակ ձիու, միայնակ աղջնակի և միայնակ խնձորի մասին, որոնք ընկերանում են իրար հետ և մեծ ուրախություն են ապրում ու այդ ուրախությունը փոխանցում են պատանի ընթերցողին:

Գրքի պատմությունն այսպես է սկսվում.«Երբ ձիերի երամակին տարել էին գետի մոտ նրանց լողացնելու , Սպիտակ ձին hեռացել էր  երամակից  ու հայտնվել խնձորենու այգում: Ձիու տերը մինչև գիշեր փնտրում էր նրան: Սպիտակ ձին մինչև առավոտ քայլել էր խնձորենիների տակ: Ձին միայնակ էր: Նա քաղել էր ծառերի խնձորները և դրանք լցրել էր զամբյուղների մեջ ու տարել քաղաք: Խնձորենիների այգում ընդամենը մեկ խնձոր էր մնացել ծառի ճյուղին: Սպիտակ   ձին քաղում է այդ միակ խնձորը իր միայնությունը փարատելու հույսով:

Ահմեդռեզա Ահմեդին ավելի քան 90 մանկական ստեղծագործությունների հեղինակ է: Նա իրանական 1388  թ. (2009) պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակով: «Ձին ու խնձորն ու գարունը» գրքի հիման վրա ստեղծված պիեսը բեմադրվել է:

 «Թաքցրու վկայականդ» գիրքն ընդգրկում է վեց կարճ պատմվածքներ, որոնք են՝ «Ընթերցանության ճրագն ինձ համար»,«Եթե տողաշար չլիներ»,« Հին ժապավենը»,«Նկարչական վրձինը»,«Թաքցրու վկայականդ» և «Սառցե ծաղիկները»:  Պատմվածքների թեման ընտանեկան առօրյա հարաբերությունների մասին է: Պատմվածքները գրվել են պատանիների համար պարզ ու հասկանալի լեզվով: Պատմվածքների գլխավոր հերոսը կրտսեր դպրոցի աղջնակ է: Ընտանիքը նրա նկատմամբ  սահմանափակություններ է կիրառում ,որովհետև նա աղջիկ է: Նա ամեն ինչ անում է այդ սահմանափակությունները փշրել ու ազատ մթնոլորտ ստեղծելու համար:

Պատմությունը պատմում է ութամյա աղջնակը: Նրա անունը Սեթարե (Աստղ) է: Նա ունի երկու եղբայր և երկու քույր:Մայրը տղաներին ավելի շատ է սիրում ու աղջիկներին ուշադրություն չի դարձնում: Իսկ հայրը աղջիկներին է ավելի շատ սիրում: Աղջիկները հակառակ տղաների, ավելի լավ են սովորում իրենց դասերը : Այդ օրը Սեթարեն դպրոցից ուղիղ գալիս է տուն: Նա պատրաստվում էր մինչ գիշեր դաս սովորել, քանի որ հաջորդ օրը պատմության քննություն պիտի հանձներ: Սակայն հենց գիրքը վերցրնում է, մայրը կանչում է նրան:

«Ընթերցանության ճրագն ինձ համար» պատմվածքում կարդում ենք «Տղաների վիճակը   գերազանց էր, քանի որ նրանց մայրը այդպես էր ցանկանում»:

Գրքի հեղինակ՝ Մաասումե Անսարյանը հեղինակել  ու թարգմանել է 20 մանկական գրքեր:

Նա «Թաքցրու վկայականդ» գրքի մասին ասել է.«Այս գրքի իրադարձությունները բխում են իմ ներաշխարհից: Դրանք իրական լինելով հանդերձ համեմված են երևակայական  պատկերացումներով»:

 «Թաքցրու վկայականդ» գիրքը

 

 «Մազերը ձիու պոչ հյուսող սենդվիչ պատրաստողը» բարության և մանկական երազանքների մասին պատմող պատմվածք է: Այն գրված է պարզ ու հասկանալի լեզվով և պատմում է մի քանի երեխաների  երազանքների մասին: Հեղինակը պատմում է մի տղայի մասին, ով ունի շատ սովորական երազանք: Նա քաղցած է և սենդվիչ է որոնում: Պատմության մյուս հերոսը մի աղջիկ է ով ունի ոչ այնքան անհասանելի երազանք: Աղջիկն ունի խճճված մազեր և ուզում է հյուսել իր մազերը: Գրքում հեղինակը պատմում է միայնակ շնիկի մասին, որն ուզում է մի տեր ունենալ: Պոչատ մողեսը նույնպես գրքի կերպարներից է: Բոլորն ձգտում են մի սարք գտնել ,որը կիրականացնի իրենց երազանքները: Շատ են փնտրում ու վերջում էլ հոգնած ու հուսահատ գտնում են մի գիտնականի,ով ասում է,թե ստեղծել է  պոչ հանող տեր գտնող մազերը ձիու  պոչ հյուսող ու սենդվիչ պատրաստող  մի սարք ։

Այս գրքի հերոսները բոլորը փողոցում ապրող երեխաներ են ,որոնք աշխատում են: Իհարկե գրքում չի նշվել այդ մասին,սակայն պատմության մեջ չկան ծնողներ: Գրքի հերոսները սեր ու բարություն են փնտրում և այս ճանապարհին հանդիպում են կենդանիներին ,որոնք ևս ունեն իրենց երազանքները: Անմեղություն խորհրդանշող կենդանիներին ուղեկցում են երեխաները։ Նրանք ամեն ինչ անում են իրենց երազանքներին հասնելու համար: Բոլորը սեր, բարություն ու ջերմ գիրկ են որոնում ու վերջում էլ հանդիպում են գիտնականին ,որը նրանց սեր ու խաղաղություն  է պարգևում և իրականացնում նրանց երազանքները:

Գրքի հեղինակ՝ Մահդի Ռաջաբին դրամատիկական գրականության ոլորտում ունի մագիստրոսի աստիճան , իսկ ֆիլմարտադրության ոլորտում բակալավրի աստիճան: Նա  ավելի քան 10 մանկապատանեկան գրքերի հեղինակ է: 2009 և 2015 թթ.-ին ևս նրա հեղինակած «Կապույտ գլխանի խելագարի առեղծվածը» և «Պահածոյացված հսկան» խորագրերով գրքերը ներառվել են Մյունխենի գրադարանի գրքերի ցանկում։  

 «Մազերը ձիու պոչ հյուսող սենդվիչ պատրաստողը» գիրքը

 

«Մեծ ընկերը» գրքի հերոսները կենդանիներ են։ Գրքում հեղինակը փորձել է տպավորիչ  պատկերներով պատմությունը պատմել երեխայի համար։ Պատմության թեման ագռավաձագի և փղաձագի միջև ընկերությունն է։ Գրքի հեղինակ՝ Բաբաք Սաբերին Օրթոպեդիկ վիրաբույժ է և մանկական գրքերի հրատարակչությունների տնօրեն։ «Մեծ ընկերը» գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Գիրքը շահել է Գերմանիայի «Ուսապարկ» մրցանակը։ Մրցույթին մասնակցել էր 2014-2015 թվականի ընթացքում հրատարակված 268 պատկերազարդ գիրք։«Մեծ ընկերը» գիրքը պատկերազարդել է Մեհրդադ Զայերին։

«Մեծ ընկերը» գիրքը