Ծայրահեղականությունը խոչընդոտում է Իսլամական աշխարհի միասնությանը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i46093-Ծայրահեղականությունը_խոչընդոտում_է_Իսլամական_աշխարհի_միասնությանը
Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական աշխարհի միասնությանն սպառնացող ծայրահեղականության մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 09:48 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական աշխարհի միասնությանն սպառնացող ծայրահեղականության մասին։

Այս օրերին իսլամական աշխարհը նշում է Մոհամմեդ  մարգարեի ծննդյան տարեդարձը: Իսլամի մեծ մարգարեի ծննդյան վերաբերյալ երկու տարբեր ավանդույթներ կան: Սուննի դավանանքի հետևորդները համոզված են, որ Իսլամի մարգարեն ծնվել է 570 թվականի ռաբի ալ ավվալ ամսի 12-ին: Իսկ շիաները համոզված են որ Մոհամմեդ մարգարեն ծնվել է ռաբի ալ ավվալի 17-ին: Այս երկու ավանդույթների համաձայն՝ Մոհամմեդ մարգարեի ծննդյան թվականի միջև ընկած մեկ շաբաթ տարածությունն առիթ է հանդիսացել մուսուլմանների միավորման համար։ Այս առիթով այս մեկ շաբաթը հռչակվել է  «Միասնության» շաբաթ:  

Մուսուլմանների միասնության շաբաթ

«Մուսուլմանների միասնության» շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում  մուսուլմանները  նշում են Մոհամմեդ մարգարեի ծննդյան տոնը: Մոհամմեդ մարգարեն իսլամի բոլոր դավանանքների համերաշխության և բարեկամության խորհրդանիշն է: Ինչպես մյուս կրոններում, Իսլամում ևս կան մարդիկ ովքեր ծայրահեղական մեկնաբանություններ են անում կրոնի մասին: Կրոնական ծայրահեղականները երբեք չեն հանդուրժել այլախոհներին: Կրոնական ծայրահեղականները միշտ փորձել են ծայրահեղականությամբ ճնշել չափավոր կրոնականներին և նրանց մեղադրել են թաքֆիրականության մեջ: Իսլամական դավանանքներում ծայրահեղականությունը  պառակտման առիթ է ստեղծել մուսուլմանների մեջ:

Իսլամի թշնամիները նույնպես փորձել են ծայրահեղականության պատրվակով պառակտում առաջացնել մուսուլմանների մեջ: Անցած տասնամյակներում Իսլամական աշխարհում Բրիտանիան միշտ վարել է իր հայտնի«Պառակտիր ,որ իշխես»  քաղաքականությունը։ Այդ երկիրը միշտ փորձել է պառակտում առաջացնելով իշխել իսլամական աշխարհին: Նրանք շիաների և սուննիների միջև պառակտում սերմանելով պատճառ են դարձել մուսուլմանների ուշադրությունը շեղվի իսլամին սպառնացող իսկական թշնամիներից: Այսօր ևս իսլամական երկրներում Արևմտյան թշնամիները և սիոնիստական ռեժիմը հետևում են նույն քաղաքականությանը: 

Պառակտման քաղաքականությունը իսլամական աշխարհում

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իսլամի թշնամիները ջանքեր գործադրեցին հեղափոխությանը հարվածելու համար: Սակայն, նրանց ջանքերն ապարդյուն անցան և իսլամական հեղափոխության հակաիմպերիալիստական գաղափարախոսությունը կարողացավ օրինակ հանդիսանալ աշխարհի մուսուլմանների համար: Սիոնիստները և նրանց հովանավորող արևմտյան ուժերը փորձեցին ծայրահեղական շարժումների միջոցով պառակտում  և անկայունություն առաջացնել իսլամի տարբեր դավանանքների և մուսուլմանական երկրների միջև:

Սաուդյան Արաբիայի թաքֆիրական վահաբականներին հանձնարարվեց իրականացնել ԱՄՆ-ի և սիոնիստների քաղաքականությունները: Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբի և այլ թաքֆիրական ինչպես ԻԼԻՊ, Ալ-Նուսրա, «Լաշքար-է-Ջհանգվի» և «Բոկո հարամ» խմբավորումների  ղեկավարները դաստիարակվել են Պակիստանի, Աֆղանստանի և մի շարք այլ երկրների վահաբական դպրոցներում: 

Վահաբականների գաղափարախոսության համաձայն նրանց գաղափարին չհամակրող մուսուլմանները թշնամի են համարվում և պետք է վերացնել նրանց : Վահաբականների նման մեկնաբանությունը իսլամ կրոնից, պառակտման և թշնամության առիթ է ստեղծել մուսուլմանների մեջ: 

Թալիբների, Ալ-Ղաիդայի, ԻԼԻՊ-ի, «Լաշքար-է-Ջհանգվի»  և «Բոկո հարամ»-ի նման խմբերի վահաբական գաղափարախոսության տարածումն պատճառ է դարձել, որ Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Սիրիայում և Աֆրիկայում հազարավոր մուսուլմաններ զոհվեն կամ՝ անօթևան դառնան :  

Ծայրահեղական վահաբականությունը իսլամական աշխարհում

Ի հարկե կրոնական ծայրահեղականությունը չի տարածվել միայն սուննիների մեջ: Սուննի դավանանքի չորս ճյուղերի հոգևորականների համոզմամբ  թաքֆիրական վահաբականությունը չի ներառվում իսլամական գաղափարախոսության մեջ: Սաուդյան Արաբիայի հոգևորական Մոհամեդ Բեն Ալավի Մալեքին քննադատել է վահաբականության մտածելակերպը: Նա գրքեր հրատարակելուց հետո ձերբակալվեց և մահվան դատապարտվեց: Մալեքին իր գրքերից մեկում գրել էր.-«Ոմանք  փորձում են անաստվածություն տարածել և սխալ գաղափարներ ու կրոնական վճիռներ տարածելու մեջ վարպետ են: Անկասկած այս քայլերը վայել չեն մուսուլմաններին և հակասում են իսլամի մարգարեի ուսմունքներին: Վահաբականներն իրենց գաղափարների ընդդիմադիրներին մեղադրում են աղանդավորության, կեղծիքի և անաստվածության մեջ»:  

Շիա դավանանքում ևս կան որոշ ծայրահեղական գաղափարներ:

Շիա դավանանքի դեմ  մղած պայքարում  ծայրահեղական թաքֆիրականները փորձում են դիմել շիաների այդ  ծայրահեղական գաղափարներին և կեղծ ու անհիմն մեղադրանքներ են հնչեցնում շիա դավանանքին հավակնող որոշ ծայրահեղական խմբերի հետևորդների հասցեին: 

Շիա դավանանքի պատմության ընթացքում որոշ անձինք հետևել են ծայրահեղական գաղափարների, սակայն երբեք այդ ծայրահեղականությունը որպես գաղափարախոսական քարոզչություն չի ծառայել  ծայրահեղական խմբեր կազմավորելու նպատակին: 

Սա այն դեպքում, երբ Բրիտանական շիա կոչվող շարժումները օգտագործելով կրոնական ծայրահեղականությունը  փորձում են՝ մուսուլմաններից տարբեր և  տհաճ պատկեր ներկայացնել և կանխել իսլամական հեղափոխության տարածումը աշխարհում: Եվրոպական երկրների  և հատկապես Բրիտանիայի կողմից հովանավորվող որոշ շարժումներ փորձում են Իրանի ներսից հարվածել շիականությանն ու իսլամական հեղափոխությանը և կրոնական պառակտում առաջացնելով  խախտել շիա դավանանքի հիմքերը: 

Չարաշահելով ժողովրդի կրոնական զգացմունքները այս շարժումը կրոնական գաղափարները շեղում է դեպի սուննիների հետ թշնամության ուղղությամբ և կրոնական նեղ մտածելակերպով բոլոր հարցերը դիտում է սուննիների և շիաների թշնամության տեսանկյունից: Այդ շարժման քարոզիչները միայն խոսում են կրոնական որոշ հարցերի վերաբերյալ շիաների և սուննիների միջև գոյություն ունեցող որոշ անհամաձայնությունների մասին և այդպես փորձում են խորացնել երկու դավանանքի թշնամությունը:   

Այսպես կրոնական շատ հիմունքներ՝ ինչպես միաստվածությունն ու մարգարեությունը անտեսվել են այդ շարժման կողմից: Նրանք իսլամական գաղափարախոսության սկզբունքները դիտում են միայն շիաների և սուննիների թշնամության դիտանկյունից և չեն կարողանում տրամաբանական ու համոզիչ պատասխան տալ մյուսների հարցերին ու : Չնայած նրանք հավակնում են, որ իրենց առաքելությունը վահաբականության դիմակայումն է, սակայն խոսքով ու գործով համակրում են վահաբականներին և քայլում են նրանց գաղափարի ուղղությամբ:

Շիա ծայրահեղականները, վահաբականների նման չեն հանդուրժում ընդդիմախոսներին և այլ մուսուլմաններին ու նույնիսկ  մյուս շիաներին համարում են իրենց թշնամին:

 

Իլամական աշխարհում միասնության գաղափարի հիմնադիր՝ Լուսահոգի Իմամ Խոմեյնի 

Իսլամական միասնության գաղափարի հիմնադիր՝ Լուսահոգի իմամ Խոմեյնին միշտ ընդգծում էր, որ չպետք է առիթ ստեղծել շիաների և սունների միջև թշնամություն առաջացնելու համար: Նա ասում էր.-«Շիաները և սուննիները միաբան են և բոլորը մուսուլման եղբայրներ են, եթե ոմանք փորձեն պառակտում առաջացնել մուսուլմանների միջև , ապա իմացեք որ նրանք անմիտներ են»: «Շիաների և սուննիների միջև չկա տարբերություն  և նրանք բոլորը  հավասար եղբայրներ են».-ասում էր իմամ Խոմեյնին: 

Իսլամական միասնության շաբաթը և Մոհամմեդ մարգարեի ծննդյան տարեդարձը պատեհ  առիթ են, որպեսզի իսլամ կրոնի հոգևորականները համախմբվեն միմյանց շուրջ և կարևորեն բոլոր մուսուլմանների միասնության անհրաժեշտությունը: 

Իսլամական դավանանքների կրոնագետները պետք է դիմակայեն ծայրահեղականությանը: