Իսլամական հեղափոխության ուղերձը․ միասնությունը իսլամական աշխարհում
Այաթոլլահ Խամենեի․ «Մենք իսլամական աշխարհի կրոնական տարբեր խմբերին կոչ չենք անում թողնել իրենց հավատալիքները և միանալ այլ խմբի, այլև բոլոր մուսուլմաններին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե հակասությունների, այլ ընդհանրությունների վրա, որոնք իսլամական ժողովուրդների շրջանում ավելի շատ են քան տարբերությունները։
Մեր թշնամիները հիմնվում են հակասությունների վրա, իսկ մենք պետք է ընդհանուր եղբայրական մթնոլորտ ստեղծելով թույլ չտանք որպեսզի նրանք չկարողանան որևէ ազդեցություն ունենալ իսլամական աշխարհի միասնականության վրա»։
Իսլամական միասնությունը շատ կարևոր գաղափար է, որին հատուկ ուշադրություն է հատկացված նաև Ղուրանում։ Ղուրանում միասնության մասին խոսքը եզրավորվում է իսլամական միասնությամբ և դատապարտվում է հակասություններն ու միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը։ Ղուրանի գաղափարական առանձնահատկություններից մեկը աստվածային արքայությանը հասնելու համար միասնականորեն պայքար մղելու կոչն է։ Մուսուլմանների սուրբ գիրքը քարոզում է հեռու մնալ երկպառակություններից։

Միասնության շաբաթը իսլամական աշխարհի կարևորագույն իդեաներից է, որը յուրաքանչյուր ճշմարիտ մուսուլմանի համար պետք է ազատասիրության խորհրդանիշ լինի։ Իսլամ կրոնը պահպանողներն ու սերնդեսերունդ փոխանցողները մշտապես կարևորել են միասնությունը և այն համարել են իսլամական հասարակության հաջողության գրավականներից մեկը։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի իսլամական արժեքներն ու իսլամական աշխարհը կանգուն պահող գիրքը՝ Ղուրանը պահապանվեն։ Ղուրանը իսլամական աշխարհում միասնության, հավատարմության և մաքուր արժեքների մի հավաքածու է, որի պահպանումը յուրաքանչյուր մուսուլմանի սրբազան պարտքն է։
1979 թվականին՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իմամ Խոմեյնին իսլամական միասնության գաղափարն ու իսլամական արժեհամակարգի շատ տարրեր բազմաթիվ քննարկումների առարկա դարձրեց։ Մարդկանց ազատություն շնորհվեց իրենց հավատալիքներին ազատորեն հետևելու հարցում, ինչպես նաև կրոնական փոքրամասնություններին թույլատրվեց դիմել հատուկ իրենց համար նախատեսված դատարաններ։
Միասնության շաբաթին պետական մակարդակով նման մեծ նշանակություն տալը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բացառապես խաղաղ նպատակներ ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ասպարեզներում։ ԻԻՀ պետական համակարգի և արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը իսլամական աշխարհի միասնության ապահովումն է։ Կարևոր է գիտակցել, որ խաղաղության, միասնության և անվտանգության մեջ է թաքնված զարգացման գաղտնիքը։
Մուսուլմանների ուժը նրանց միասնության մեջ է։ Անշուշտ հարկավոր է որքան հնարավոր է շուտ միավորել բոլոր մուսուլմանների ջանքերը, քանի որ նենգ թշնամին իր ամեն մի վայրկյանը օգտագործում է իսլամական աշխարհին վնաս հասցնելու պլանները իրագործելու համար։ Ահա այսպես է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամիներից մեկը՝ Սիոնիստական ռեժիմը տարիներ շարունակ իրականացնում է իր ապօրինի գործողությունները։ Այդ հանցագործ ռեժիմը ցանկանում է գրավել ամբողջ Պաղեստինը և այնտեղից վերացնել բոլոր մուսուլմաններին։ Իրանը մշտապես աջակցել է պաղեստինցիներին անօրեն սիոնիստների դեմ պայքարում։ Հատուկ այդ նպատակով Իրանում հռչակված է Երուսաղեմի՝(Ղոդսի) օրը։ Օրվա կարգախոսը ճնշված պաղեստինցիներին օժանդակություն ցուցաբերելն է։ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելու համար շատ կարևոր է, որպեսզի իսլամական աշխարհում միասնության, հանդուրժողականության և միմյանց օգնելու պատրաստակամության մթնոլորտ տիրի։

Իսլամական հեղափոխության գլխավոր ուղերձներից մեկը միասնականությունն է։ Եթե հիշենք ոչ հեռավոր անցյալի պատմությունը, ապա կհամոզվենք, որ ամբողջ իրանցի ազգը մեկ մարդու պես, միասնաբար ոտքի կանգնեց որպեսզի տապալի շահական համակարգը և որոշի իր ճակատագիրը։ Միասնությունը և Իմամ Խոմեյնիի առաջնորդության լույսն էր, որ նախանշեց իսլամական հեղափոխության հաղթանակի ուղին։ Իրանցիները մեկ անգամ արդեն Իրանի իսլամական հեղափոխության օրինակով տեսել են թե ինչ բան է միասնությունը և ինչպիսի մեծ խնդիրներ կարող է այն լուծել։ Այժմ բոլոր իրանցիները ցանկանում են նույն միասնությունը տեսնել ողջ իսլամական աշխարհում։
Իրանի իսլամական հեղափոխությունը նախորդ դարավերջի կարևորագույն իրադարձություններից էր և որպես այդպիսին իր մեջ կրում էր և այժմ էլ կրում է բազմաթիվ ուղերձներ։ Ուղերձներից կարևորագույնը իսլամական միանության գաղափարն է, որը իրենից ներկայացնում է մուսուլմանների ներուժի միասնականացում։ Իսլամական միասնությունը բազմաոլորտ պետք է լինի, այնպես որ մեկ մուսուլման գիտնական բացահայտում կատարի և այն փոխանցի մյուս մուսուլմանական երկրների գիտնականներին։ Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում զարգացումը ակնհայտ է լինելու։ Իսլամական միասնության գաղափարի իրագործման դեպքում խաղաղությունն ու առաջընթացը կդառնան մուսուլմանական երկրների մշտական ուղեկիցները։

Իհարկե պետք է նշել, որ Իրանի իսլամական հեղափոխության ուղերձը վերաբերում է աշխարհի բոլոր մուսուլմաններին բացի ծայրահեղականներից, ինչպիսիք են օրինակ վահաբիստներն ու սալաֆիստները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում պայքարել է ծայրահեղականության դեմ։ Իրանում ոչ միայն չի գնահատվում, այլև խստորեն դատապարտվում է ծայրահեղական ցանկացած դրսևորում։ Իսլամական միասնության գաղափարը գլխավորապես վերաբերում է շիա-սուննի խաղաղ գոյակցությանը։ Մինչ օրս ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կատարել և կատարում է բազմաթիվ հանցագործությունններ և բնականաբար այս փաստը չի կարող գնահատվել ոչ մի ճշմարիտ մուսուլմանի կողմից։ Եղբայրասպան ահաբեկիչները մուսուլման կոչվելու իրավունք չունեն։
Մուսուլմանների միասնությունը այն գաղափարներից էր, որն ընկած էր Իրանի իսլամական հեղափոխության հիմքում։ Հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնին այս գաղափարը դիտարկում էր որպես ստրատեգիական առավելություն, որը կարող էր ապահովել երկրի ներքին և արտաքին կայունությունը։ Նա մուսուլմանների հավաքական ուժն ու միասնությունը մեծ կարևորություն ունեցող գործոն էր համարում, որի դեմ անզոր է համաշխարհային իմպերիալիզմը։ Եվ իսկապես եթե փաստերի վրա օբյեկտիվ հայացք նետենք կհասկանանք, որ ազգի կամ ազգերի հավաքական ուժի և իսկական միասնության դեմ պայքարելը գրեթե անհնար է։ Այս ամենը շատ լավ հասկանում էր մեծն Իմամ Խոմեյնին այդիսկպատճառով նրա առաջնորդությամբ իրանցիները կարողացան տապալել շահական ռեժիմը և ամբողջ աշխարհին ապացուցել, որ իսլամական միասնությունը մի ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել։
Այաթոլլահ Խոմեյնին բազմիցս կրկնում էր, որ անհանդուրժողականությունը միասնականության ստեղծման կարևոր նախապայմաններից է։ Նա համոզված էր, որ հանդուրժողականությունը բարձրյալ Աստծո կողմից տրված է բոլոր մարդկանց, պարզապես յուրաքանչյուրը այն պետք է բացահայտի և զարգացնի իր մեջ։ Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ ինքնազարգացումը դեպի միասնություն տանող ճանապարհն է։ Մարդիկ պետք է սովորեն լսել և հասկանալ միմյանց, ընդունել միմյանց տարբեր տեսակետները և հավատալիքներ ունենալու իրավունքը։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իսլամական միասնության մասին այսպես է ասել․ «Մուսուլմանների հաղթանակի և հաջողությունների միակ գաղտնիքը միասնականությունն ու հավատն է․այս երկուսի առկայության դեպքում ամենաթույլ զորքն անգամ կարող է կայսրություններ հպատակել։ Մուսուլմաննե՛ր, ձեր հաղթանակի գաղտինքը միասնությունն է, իսկ պարտության պատճառը՝ հակասությունները։ Պետք է պայքարենք, որպեսզի կարողանանք երկպառակությունը վերացնել մեր հավատակիցների միջից»։
Ինչպես Իմամ Խոմեյնին, այնպես էլ Այաթոլլահ Խամենեին իսլամական միասնականությունը դիտարկել են որպես ստրատեգիական անհրաժեշտություն։ Ըստ նրանց տեսակետի այդ գաղափարը շատ կարևոր է առողջ իսլամական հասարակություն ձևավորելու, իսլամական արժեքները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու տեսանկյունից։ Բնականաբար այս ամենին հասնելու ամենակարևոր նախապայմանները համբերատարությունն ու հանդուրժողականությունն են։Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա և ընդունի, որ բոլոր մարդիկ տարբեր են և ցանկացած մարդու առաջնային խնդրիրը բազմազան հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ դառնալը պետք է լինի։ Իսլամական հեղափոխության առաջնորդը այս մասին ասել է․«Մենք իսլամական աշխարհի կրոնական տարբեր խմբերին կոչ չենք անում թողնել իրենց հավատալիքները և միանալ այլ խմբի, այլ բոլոր մուսուլմաններին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե հակասությունների, այլ ընդհանրությունների վրա, որոնք իսլամական ժողովուրդների շրջանում ավելի շատ են քան տարբերությունները։ Մեր թշնամիները հիմնվում են հակասությունների վրա, իսկ մենք պետք է ընդհանուր եղբայրական մթնոլորտ ստեղծելով թույլ չտանք որ նրանք որևէ ազդեցություն ունենան իսլամական աշխարհի միասնականության վրա»։

Այաթոլլահ Խամենեին, անդրադարձ կատարելով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը ևս մեկ անգամ շեշտել է իսլամական աշխարհի միասնական լինելու կարևորությունը:Նա ասել է․«Բոլոր մուսուլմանները պետք է գիտակցեն, որ Արևմուտքը փորձում է արհեստածին խնդիրներ և հակասություններ առաջացնել իսլամադավան ազգերի միջև։ Պետք է խելամիտ լինենք և ճիշտ վերլուծենք ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը»։