Իրանի հեղափոխություն , եզակի հեղափոխություն (1)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի բնութագրմամբ. «Ժամանակակից դարի խոշորագույն դեմքը հանդիսացող՝ Հոգելույս Իմամ Խոմեյնին բարեպաշտ գիտնական էր, ողջախոհ մտավորական, իմաստուն քաղաքական գործիչ, նորարար մտածող, խիզախ ու խոհեմ միստիկ, արդար առաջնորդ և նվիրյալ մոջահեդ: Նա իրավագետ-ֆակիհ էր, փիլիսոփա, միստիկ , բարոյագիտության ուսուցիչ, գրականագետ ու բանաստեղծ»:
Իրանի իսլամական հեղափոխությունը խոշոր, շքեղ ու ազդեցիկ շարժում էր, բայց ինչպես որ այս հեղափոխության առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին է ասել.«Իսլամական հեղափոխությունն առանց Խոմեյնիի անվան աշխարհի ոչ մի կետում ճանաչված չէ»: Իրականում Հոգելույս Իմամ Խոմեյնիի դերն այնքան մեծ էր Իրանի ժողովրդի փառապանծ ու շքեղ շարժման առաջնորդման մեջ,որ այս շարժման հաղթանակը հնարավոր չէր առանց նրա առաջնորդության ու ցուցումների: Այդ իսկ պատճառով, Իմամ Խոմեյնիին վերաբերող դեպքերը, որպես հեղափոխության կարևոր մաս գրանցվել են պատմության մեջ: Մասնավորապես 1964 թվականին (իրանական 1343թ.) Իմամ Խոմեյնիի ձերբակալությունը և աքսորումը և 1979 թվականի փետրվարի 1-ին (1357 թվականի բահման ամսի 12-ին) ժողովրդական առաջնորդի հայրենիք վերադարձը: Այս հաղթական վերադարձը մեծ դեր ունեցավ իմամի վերադարձին հաջորդող 10 օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններում, երբ փետրվարի 11-ին (բահման ամսի 22-ին) հաղթանակեց Իրանի իսլամական հեղափոխությունը:
Այսօր Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից 37 տարի անց, պարզվում է ,որ այս մեծ ու կենսունակ հեղափոխությունը աշխարհի ամենաազդեցիկ իրադարձությունն է եղել, որը մեծապես պայմանավորված է իսլամական քաղաքական մոդելների շարժունակությամբ, ինչպես նաև կենսունակության անվիճելի հատկանիշներով: Այն տարիների ընթացքում ոչ թե խամրում ,այլ նրա լույսը օրըստօրե ավելի է տարածվում: Ուրեմն նա ով կարողացել է նման հեղափոխություն մինչև հաղթանակը ու հաղթանակից հետո առաջնորդել, ունի վեհ հատկանիշներ: Իմամ Խոմեյնին ապացուցեց, որ մեծ ու անգերազանցելի առաջնորդ է եղել Իրանի ժողովրդի իսլամական շարժման համար: Իմամ Խոմեյնիի կարևորագույն հատկանիշը ,որ նրան առանձնացնում է մյուս հեղափոխությունների առաջնորդներից , նրա աստվածային լինելն ու իսլամ կրոնի նկատմամբ կուռ հավատքն է: Իմամ Խոմեյնին հոգևոր առաջնորդ էր: Նա տիրապետում էր իսլամական իրավաբանության(ֆիկհ) հիմքերին, և բարոյագիտության, միստիկայի ու իսլամական փիլիսոփայության գիտության լայն սպեկտորի: Այդ պատճառով Իրանի մուսուլման ժողովուրդը մեծ հավատքով հետևում էր Իմամին:
Իրանի ժողովուրդը վստահում էր իր առաջնորդին ոչ միայն նրա վեհ դիրքի պատճառով: Ժողովուրդը համոզված էր ,որ իր առաջնորդը հավատում է իսլամի և Ղուրանի ուսուցումներին: ԻԻՀ հիմնադիրը խորապես հավատում էր կրոնական ուսուցումներին և ինչպես մյուս հեղափոխությունների որոշ առաջնորդներ, ուսմունքը միջոց չէր դարձրել հաղթանակին հասնելու համար: Իմամ Խոմեյնիի Աստծո նկատմամբ խոր հավատքը անդորր էր պարգևում նրան: Ինչպես Ղուրանում է ասված.«Նրանք ովքեր հավատում են Աստծուն և իրենց սրտերը գոտեպնդվում են Աստծուն հիշելով. իմացեք միայն Աստծուն հիշելն է խաղաղություն բերում սրտերին»:Այդ խաղաղությունն ու անդորրը մեծ ու որոշիչ դեր է ունեցել խնդիրների դեմ պայքարում: Որպես օրինակ, երբ Իմամ Խոմեյնին 14-ամյա աքսորից և հայրենիքից հեռու մնալուց հետո, որոշեց 1979 թվականի փետրվարի մեկին(Իրանական 1357 թվականի բահման ամսի 12-ին) վերադառնալ Իրան, շահի ռեժիմը սպառնաց ,որ կկործանի իմամին Իրան փոխադրող ինքնաթիռը: Բայց Իմամ Խոմեյնին ապավինելով Աստծուն իր որոշումն իրականություն դարձրեց: Հետաքրքիր է,որ Իմամի ուղեկիցները ինքնաթիռում իմամի հոգեվիճակը շատ խաղաղ ու բնական են բնութագրել:
Իմամ Խոմեյնին իրոք Աստծուց բացի ոչ ոքուց,ոչ մի կառավարությունից ու իշխանությունից չէր վախենում :Ինչպես ասված է Ֆասիլաթ սուրայում.«Նրանք ովքեր ասացին «Մեր Արարիչը միակն Աստված է»,ապա դիմադրեցին: Հրեշտակները երևացին նրանց ու ասացին.«Մի վախեցեք ու մի տխրեք , Ձեզ ավետում ենք այն դրախտի մասին, որ խոստացվել է ձեզ»: Հեղափոխությունների ու երկրների շատ ղեկավարներ են եղել,որոնք վախի ու պահպանողական նկատառումների պատճառով դիմել են թշնամուն և մոռացել են իրենց հեղափոխության գաղափարները: Բայց Իրանի իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդը ոչ միայն այդպես չարեց ,այլ իր վճռական գործունեությամբ սարսափի մատնեց Իրանի հեղափոխության ու մեծ ժողովրդի թշնամիներին:
Իմամ Խոմեյնին երբեք չվախեցավ Փահլավի վարչակարգից և նրա վերաբերյալ այնպիսի բացահայտումներ կատարեց ու ելույթներ ունեցավ, որոնք ինքնավստահություն առաջացրին պայքարող ժողովրդի մոտ: Իմամ Խոմեյնին 1964 թվականին իր ձերբակալման մասին ասում է.«Աստված վկա, ես իմ կյանքում երբեք չեմ վախեցել: Այն գիշեր երբ շահի գործակալները ինձ տանում էին, իրենք վախենում էին ու ես նրանց սիրտ էի տալիս»: Իմամը ոչ միայն Փահլավի բռնապետական ռեժիմից, այլ նաև նրա տիրոջից՝ ԱՄՆ-ից էլ չէր վախենում: Նա բազմիցս նվաստացրել է այդ երկրի կառավարությանը: Իմամը ԱՄՆ-ին կոչում էր «Մեծ սատանա» և այդ կառավարության իշխանության տակ գտնվող բոլոր բռնահարված ժողովուրդներին կոչ էր աանում ընդվզել նրա դեմ: Նա ասում էր.«Մենք համառ պայքար ենք սկսել ԱՄՆ-ի դեմ և հուսով ենք,որ մեր երեխաները փրկվելով իմպերիալիստների տիրակալությունից, միասնության դրոշը կծածանեն աշխարհում: Մենք համոզված ենք,որ եթե ճիշտ կատարենք մեր պարտականությունը, որն է ոճրագործ ԱՄՆ-ի դեմ պայքարը, մեր երեխաները կճաշակեն հաղթանակի համը:
Այն ժամանակաշրջանում, երբ հաղթեց Իրանի իսլամական հեղափոխությունը, տարբեր երկրներում հեղափոխություններն ու քաղաքա-հասարակական իրադարձություններն հետևում էին կա՛մ կոմունիզմին կա՛մ էլ դրամատիրության մոդելներից մեկին: Բայց Իմամ Խոմեյնին որպես մեծ կրոնագետ և հոգևորական Իսլամական համակարգն առաջարկեց Իրանի ժողովրդին և ժողովուրդն էլ գրկաբաց ընդունեց այն: Նա իսկամական իշխանությունը այսպես է բնութագրում. «Մենք ցանկանում ենք իսլամական հանրապետություն ունենալ: Հանրապետությունը կազմում է իշխանության ձևը և իսլամականը, այսինքն` այդ ձևի բովանդակությունը Աստվածային օրենքներն են»: Ուրեմն Իմամ Խոմեյնիի նկատի առած իսլամը միայն չի սահմանափակվում բարեպաշտությամբ: Այն համապարփակ կրոն է,որում ներառված են մարդու անհատական ու հասարակական կյանքի բոլոր ասպեկտները, այդ թվում իշխանության կառավարումը: Նման իսլամը նա կոչում էր «Մահմեդական անարատ իսլամ», իսկ իսլամի խեղաթյուրված ըմբռնումը, որը այդ կրոնը միայն սահմանափակում էր անհատական հարցերի ու երկրպագության մեջ ու անտեսում բռնապետների դեմ պայքար, կոչում էր «ամերիկյան իսլամ»:
Հետևելով Իսլամի մեծ մարգարեին ու նրա շառավիղներին, Իմամ Խոմեյնին ապրեց շատ ասկետիկ կյանքով, և երբեք չօգտվեց իշխանության բարիքներից՝ համարելով, որ իշխանությունը ժողովրդին և հատկապես ընչազուրկ խավերին ծառայելու միջոց է և ոչ թե անձնական բարեկեցություն ստեղծելու հնարավորություն: Ապրելով համեստ պայմաններում, Իմամ Խոմեյնին խոսել է աղքատներին և ընչազուրկներին ծառայելու պետության առաքելության մասին: Իրանի ժողովուրդը հավատացել է Իմամի խոսքերի անկեղծությանը, որովհետև նա իր օրինակով ցույց է տվել, որ չի կարելի մի բան ասել սեփական ժողովրդին, բայց բոլորովին այլ կերպ ապրել:Իմամի համեստ պայմաններում վարած կենցաղը եղել է նրա կարևոր յուրահատկություններից,ինչն ավելի ու ավելի է ամրացրել նրա և ժողովրդի միջև կապը: Մինչդեռ աշխարհի շատ ղեկավարներ ու պետական գործիչներ ապրում են շքեղության մեջ:
Երկրների շատ դիվանագետներ ու ղեկավարներ, ժողովրդին գովաբանելը դարձնում են իրենց կարգախոսների ու ելույթների նշանաբանը, բայց գործնականում աշխատում են իրենց կուսակցության ու խմբերի օգտին: Իսկ Հոգելույս Իմամ Խոմեյնին Իրանի իսլամական շարժման սկզբից մեծ հարգանք էր տածում ժողովրդի նկատմամբ: Նա ժողովրդին լուսաբանելու միջոցով հեղափոխության հաղթանակն իրականացրեց: Ժողովուրդն էլ շատ էր սիրում Իմամ Խոմեյնիին և ամենայն վստահությամբ հետևում էր նրան,ինչի վառ օրինակներն են՝ հեղափոխության հաղթանակի ուղղությամբ ժողովրդի անձնազոհությունը և նրա բուռն մասնակցությունը ագրեսոր Սադդամի բանակի դեմ 8-ամյա պատերազմին: Իմամ Խոմեյնին համեստորեն իրեն կոչում էր ժողովրդի ծառա և երկրի պատասխանատուներին հորդորում էր ծառայել ժողովրդին: «Եթե ժողովուրդն աջակցի մի իշխանության, այդ իշխանությունը երբեք չի տապալվի, եթե մի ժողովուրդ աջակցի մի ռեժիմի , այդ ռեժիմը երբեք չի ոչնչանա», ասել է Իմամ Խոմեյնին:
Իմամ Խոմեյնին իր վճռական խոսքով կարողացել էր շատ կարճ ժամանակահատվածում վստահության և հարգանքի արժանանալ բոլորի կողմից՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից և կրոնական դավանանքից։ 20-րդ դարի ամենաշրջադարձային իրադարձություններից մեկը համարվող Իմամ Խոմեյնիի առաջնորդած Իրանի իսլամական հեղափոխությունը համաշխարհային պատմության մեջ առանձնակի նշանակություն է ունեցել։ Իմամ Խոմեյնին Իրանի արդի պատմության, ինչպես նաև աշխարհում, մնայուն անուն է: Իրանի իսլամական փառապանծ հեղափոխությունը մի խոշոր շարժում էր, իսկ Իմամ Խոմեյնին այդ առաքելության հիմնադիրն էր։ Իմամ Խոմեյնիի ուներ գիտական, իրավական, սկզբունքային, միստիկական գաղափարներ, հստակ քաղաքականություն։
Հեռատեսությունն ու շրջահայեցությունը , խորաթափանցությունն ու հաստատակամությունը Իմամ Խոմեյնիի առանձնահատկություններից էին։ Նա առավել քան մյուսները մեծ ուշադրություն էր դարձնում ներքին ու արտաքին հարցերին և իրադարձություններին։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին նա սկսեց իր պայքարը։ Հեղափոխությունից հետո իմամի հեռատեսությունը բազմիցս վտանգներից փրկեց Իրանը։ Նա խորհուրդ տվեց, որ իրենից հետո Այաթոլլահ Խամենեին դառնա առաջնորդ, ինչը խոսում է նրա հեռատեսության ու շրջահայեցության մասին։Այսօր երբ 27 տարի է անցել Այաթոլլահ Խամենեիի խոհեմ առաջնորդությունից , կարելի է հասկանալ ,որ Իմամ Խոմեյնին որքանով է տեղյակ եղել քաղաքականության, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահպանման ու պաշտպանման ոլորտում իր իմաստուն աշակերտի կարողությունների մասին։ Աշակերտ,ով երբեք չի շեղվել իր ուսուցչի գաղափարներից; Մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այսպես է բնութագրում Իմամ Խոմեյնիին,-« «Ժամանակակից դարի խոշորագույն դեմքը հանդիսացող՝ Հոգելույս Իմամ Խոմեյնին բարեպաշտ գիտնական էր, ողջախոհ մտավորական, իմաստուն քաղաքական գործիչ, նորարար մտածող, խիզախ ու խոհեմ միստիկ,արդար առաջնորդ և նվիրյալ մոջահեդ: Նա իրավագետ-ֆակիհ, էր, փիլիսոփա, միստիկ , բարոյագիտության ուսուցիչ, գրականագետ ու բանաստեղծ»: