Դիմադրողական տնտեսություն՝ առաջադիմության ու զարգացման իսլամական մոդել (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53675-Դիմադրողական_տնտեսություն_առաջադիմության_ու_զարգացման_իսլամական_մոդել_(8)
Որակյալ արտադրանք ունենալու համար պահանջվում են գիտություն ու գիտելիքներ և արդյունաբերության բաժինների ու համալսարանների միջև սերտ հարաբերություն: Հետևաբար կարող ենք ասել դիմադրողական տնտեսության ամենաազդեցիկ տարրերից մեկը գիտական հիմք ունենալն է: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այն տնտեսությունն է, որ փորձում է գիտությունից հարստություն ստեղծել, հենված է տեխնոլոգիաների վրա և միտված է գիտության ու տեխնոլոգիայի առևտրայնացմանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 08, 2017 16:25 Asia/Tehran
  • Դիմադրողական տնտեսություն՝ առաջադիմության ու զարգացման իսլամական մոդել (8)

Որակյալ արտադրանք ունենալու համար պահանջվում են գիտություն ու գիտելիքներ և արդյունաբերության բաժինների ու համալսարանների միջև սերտ հարաբերություն: Հետևաբար կարող ենք ասել դիմադրողական տնտեսության ամենաազդեցիկ տարրերից մեկը գիտական հիմք ունենալն է: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այն տնտեսությունն է, որ փորձում է գիտությունից հարստություն ստեղծել, հենված է տեխնոլոգիաների վրա և միտված է գիտության ու տեխնոլոգիայի առևտրայնացմանը:

Դիմադրողական տնտեսություն

Հարգելի ունկնդիրներ, Ձեզ հետ ենք «Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման և առաջադիմության իսլամական մոդել» հաղորդաշարի հերթական համարով, որպեսզի քննարկենք այս թեմայի տարբեր կողմերը: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, քանի որ դիմադրողական տնտեսության մեջ արտադրությունը մեծ նշանակություն ունի, այդ խնդրի նկատմամբ գիտական մոտեցումը այն անհրաժեշտություններից է որին պիտի ուշադրություն դարձնել: Դիմադրողական տնտեսության մեջ արտադրության առանցքայնությունը պահանջում է,որ  արտադրության ոլորտում ակտիվ անհատները, կառավարությունը և համալսարանները կայուն համագործակցության սերտ օղակ ունենան միմյանց հետ: Ուստի  որակյալ արտադրանք ունենալու համար պահանջվում են գիտություն ու գիտելիքներ և արդյունաբերության բաժինների ու համալսարանների միջև սերտ հարաբերություն: Հետևաբար կարող ենք ասել դիմադրողական տնտեսության ամենաազդեցիկ տարրերից մեկը գիտական հիմք ունենալն է: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այն տնտեսությունն է, որ փորձում է գիտությունից հարստություն ստեղծել, հենված է տեխնոլոգիաների վրա և ձգտում է  գիտության  ու տեխնոլոգիայի առևտրայնացմանը: Մասնագիտության առաջացման ու արտադրության բարելավման պատճառով տնտեսության ոլորտում գիտության դերը մշտապես ուշադրության կենտրոնում է եղել և տնտեսական զարգացման հարցում մշտապես կարևորվել է տեխնոլոգիայի դերը: Հաշվի առնելով այն փաստը, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսության մեջ արտադրությունը, բաշխումը և գիտության ու տեղեկությունների կիրառությունը տնտեսական զարգացման, արտադրության, աշխատատեղերի ստեղծման և տնտեսական բոլոր գործողությունների հիմնական գործոնն  ու շարժիչն են համարվում, ուստի գիտության ստեղծման, սովորելու, տարածելու և գործնական կիրառության գործընթացները պիտի ճշգրտությամբ ծրագրավորվեն, որպեսզի նշված գործընթացների միջև եղած կապի շնորհիվ տեղի ունենա տնտեսական զարգացումը: Գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման նախապայմաններից են համարվում՝ ներդրումներ կատարելու համար տնտեսական, քաղաքական ու հասարակական համապատասխան միջավայրը, արտադրությունն ու առևտուրը, մարդուժի դաստիարակումը, կառավարության հովանավորման քաղաքականությունները և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությանը հասանելիություն ունենալու համար պիտի պայմաններ ստեղծել նորարարությունների համար, որպեսզի ներդրումների միջոցով գաղափարները վերածվեն նոր արտադրանքների:

Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը բացատրվել է տնտեսագետների միջազգային կազմակերպությունների կողմից: Ստորև կբերենք տարածված բացատրություններից մեկը: Համաձայն տնտեսական ու զարգացման համագործակցության կազմակերպության՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այն է, որ ձևավորվել է արտադրության ու բաշխման և գիտելիքների ու տեղեկությունների կիրառության հիմունքով և ուշադրության կենտրոնում է գիտության ոլորտում կատարվող ներդրումները: Գիտության ոլորտում կատարվող ներդրումները գիտության զարգացման ու տարածման համար կատարվող ծախսերն են: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այն տնտեսությունն է, որ ձևավորվել է գիտելիքի և տեղեկությունների կիրառման վրա և այդ ոլորտի ներդրումների մեծ մասը հատկացվում է հայտնագործություններին ու նորարարություններին, ստեղծված տեխնոլոգիան սպառվում է արագ տեմպերով և աշխատուժը օժտված է բարձրագույն ուսմամբ: Գիտելիքի վրա հիմնված արտադրանքների յուրահատկություններից մեկը այդ արտադրանքները ավելացած արժեքի բարձր մակարդակն է: Այդ արտադրանքների նորարարական հիմքի բերումով կա հնարավորություն առավել հատկություններ ու ավելացած բարձր արժեք ունեցող տեսակների արտադրության համար: Հետևաբար այդ բնագավառում ներդրումներ կատարելը կարող է ապահովել մշտական աճը:

Գիտելիքի բաժնեմասը դիմադրողական տնտեսության մեջ

Գործոններից մեկը, որ կարող է դյուրություններ ստեղծել գիտելիք վրա հիմնված արտադրության մեջ և պատճառ հանդիսանա, որ ապրանքների արտադրության համար նվազ գումար ծախսվի՝ յուրաքանչյուր հասարակության ենթակառույցներն ու  հիմնական պայմաններն են: Միջազգային առևտրի տեսության համաձայն՝ ցանկացած երկիր այն ժամանակ է կարող ցածր արժեքով ապրանք արտադրել, երբ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ միջոցները համարյա առատ լինեն այդ երկրում: Ի հակադրություն արտադրության ավանդական մեթոդներին գիտելիքի  վրա հիմնված արտադրությունը հիմնված է գիտության ու հնարամտության վրա և այդ իսկ պատճառով մեծ թվով ուսյալ ու մասնագետ մարդուժի ներկայությունը նշանավոր դերակատարություն ունի մրցակցային յուրահատկության առաջացման մեջ: Չնայած որ հնարավոր է մի շարք հիմնական նախապայմանների հարցում Իրանը չունենա բավարար ու անհրաժեշտ ռեսուրսներ, սակայն ուսյալ մարդուժի ու էլիտայի ներկայացուցիչների առումով բարձր տեղ է զբաղեցնում աշխարհում: Էլիտայի ներկայացուցիչը այն անձն է, ով կարող է զգալի ազդեցություն ունենալ երկրի գիտության, արվեստի և տեխնոլոգիայի արտադրության մեջ և գիտության արտադրության ու նորարարության ոլորտում նրա ուշիմությունը, հնարամտությունը և ունակությունները կարագացնեն գիտության աճի ու զարգացման տեմպերը:

Դիմադրողական տնտեսության յուրահատկություններից մեկն էլ էլիտայի ներկայացուցիչներին՝ արդյունաբերության, առևտրի ու գյուղատնտեսության ոլորտում աշխատելու հնարավորություն ընձեռելն է: Իհարկե այնպիսի պայմաններ պիտի ստեղծել, որ առանց որևէ արգելքի նրանք կարողանան իրենց գործերը առաջ տանել: Այդ կապակցությամբ հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասել է.«Դիմադրողական տնտեսության կայուն հիմքերից մեկը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է: Դիմադրողական տնտեսության աշխատանքային հիմքը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է, քանի որ դիմադրողական տնտեսությունը ներծին է: Այն մի տնտեսություն է, որ ամուր հիմքեր ունի և միջազգային ու համաշխարհային ցնցումները չեն կարող կործանել նրան, այդ տնտեսությունը դիմադրողական է.... Տնտեսության ամենահիմնական հիմքերից մեկը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է: Սա շատ կարևոր է:Մեր կարծիքով էլիտայի երիտասարդ ներկայացուցիչները կարող են Դիմադրողական հիմնասյունը համարվող գիտելիքի վրա հիմնված տնտեսության մեջ դերակատարություն ունենալ: Սակայն ինչպե՞ս: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծրագրել, որ մեր երիտասարդ ինչպե՞ս պիտի դեր ունենա այդ հարցերում: Ես այս հարցի պատասխանը ուզում եմ լսել ձեզանից: Ծրագրավորեք: Մի սպասեք, որ ուրիշները ծրագրեն: Դուք՝ էլիտայի խավի երիտասարդ ներկայացուցիչներդ ձեր հավաքներում քննարկեք Դիմադրողական տնտեսության կամ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ոլորտում երիտասարդ գիտնականների դերակատարության եղանակները: Խմբեր ստեղծեք, բաժանվեք տարբեր խմբերի, մտածեք, գործեք, ուսումնասիրեք, լիքը ձեռքով մասնակցեք հավաքներին: Այն ժամանակ էլիտայի ներկայացուցիչների հիմնադրամը կհովանավորի գիտական էլիտայի երիտասարդ ներկայացուցիչների կողմից ներկայացված նախագիծը: Ըստ իս, մի փոփոխություն  կառաջանա: Ե՛վ մտածելու և խորհելու և՛ տնտեսության ոլորտում անշուշտ մեծ փոփոխություն կառաջանա», ասել է մեծարգո Այաթոլլա Խամենեին:

Եթե Գիտական Էլիտայի ներկայացուցիչները ներառվեն արտադրության ոլորտում և համապատասխան հովանավորություն ստանան կարելի կլինի տեխնոլոգիան վերածել տնտեսական գործունեության:

Այնպես որ հեղափոխության մեծահարգ առաջնորդն է ասել, դիմադրողական տնտեսությունը ներծին տնտեսություն է: Ներծին տնտեսությունը սեփական հնարավորությունների կիրառման և սեփական մտավորականների ու փորձագետների փորձի ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն է: Այսինքն սեփական մտավորականների հմտություններն ու մասնագիտությունը շահագործել տնտեսական խնդիրները կարգավորելու համար: Տնտեսության պատմության մեջ համարյա բոլոր հաջողակ և առաջադեմ երկրները սկսել են առաջ ընթանալ հենվելով  ներքին ռեսուրների վրա: Ցանկացած կայուն տնտեսություն նախ ճանաչում է իր ներքին ու բազմացող պոտենցիալները: Հաջորդ փուլում տնտեսությունը պիտի կարողանա հասնել այն կետի, որ հարված ստանալու դեպքում չվնասվի: 

Տնտեսության ներծին լինելու հատկությունը արտաքին կախվածություններից կտրվելը և սեփական աղբյուրների ու պաշարների վրա հենվելն է: Ներծին լինելուն զուգընթաց դիմադրողական տնտեսությունը արտածին (էքսոգեն) է: Այսինքն հիմնվելով սեփական միջոցների վրա համագործակցության մեջ է մտնում համաշխարհային տնտեսությունների հետ: Այլ խոսքով միջազգային ասպարեզում դիմադրողական տնտեսությունը կարող է փոխշահավետ հարաբերություններ ունենալ այլ երկրների տնտեսության հետ: Ի տարբերություն ոմանց համոզումներին տնտեսական գրականության մեջ ներծին լինելու հատկությունը չի հավասարվում մեկուսացմանը: Ներծին լինելը ոչ մի կերպ չի առնչվում փակ դռներին ու միջազգային հարաբերությունների ու համագործակցությունների բացակայությանը: Այն տարբերվում է արտածին լինելու հատկությունից և չի նշանակում անտեսել համաշխարհային նպաստավոր առիթները: Այն երբեք չպիտի հավասար համարվի պասիվության ու համաշխարհային միջավայրից կտրվելու և մեկուսացված լինելու հետ:

Դիմադրողական տնտեսություն՝ ներծին տնտեսություն

Բացատրելով այս խնդիրը մեծահարգ առաջնորդը ասել է.«Ներծին տնտեսությունը ծաղկում է երկրի ու ժողովրդի պոտենցիալների միջից: Դրա աճը կախված է երկրի հնարավորություններից: Բայց դիմադրողական տնտեսությունը արտածին  չէ: Այսինքն այն չի սահմանափակվում միայն երկրի մեջ: Այս տնտեսությունը համագործակցում է համաշխարհային տնտեսության հետ և հզորությամբ առճակատվում է դրանց հետ, ուրեմն դիմադրողական տնտեսությունը ոչ թե արտածին  այլ ներծին է»:

Ներծին(էնդոգեն) և արտածին (էքսոգեն)   տնտեսությունը ունի հետևյալ հատկությունները: Այն հիմնվում է սեփական ուժերի վրա, հիմնական կարիքները բավարարելու հարցում ինքնաբավ է: Այս տնտեսության շրջանակում նվազում  է նավթից կախվածությունը, սպառումը կառավարվում է, արագությունը ուղեկցված է հնարամտությամբ, խուսափվում է անհաշիվ ներկրումներից և կանխվում են  արտաքին միջամտությունները:

Ակնհայտ է, որ այսօր ոչ մի երկիր չի կարող իրեն շրջապատել տնտեսական պարիսպներով: Տնտեսությունը վնասներից հեռու պահելու ելքը միջազգային ասպարեզում մրցակցության  կարողություն ձեռք բերելն է: Այդ ուժն ու կարողությունը ձեռք բերելու համար արտադրության շուկայում պետք է իր ուրույն տեղը զբաղեցնի,ինչին  կարող են նպաստել մի շարք բարեկամ երկրների հետ տնտեսական հատուկ հարաբերությունների ձևավորումը, տարածաշրջանային բլոկների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և առևռտրական գործընկերների թվի ավելացումը և  մեկ խոշոր գործընկերոջ փոխարինվի քանի փոքր գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը: