Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53677-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(13)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցի պատրաստումը, տրաուլերային օվկիանոսային լողամիջոցի ստեղծումը և GPS-ի ընդունիչների տեղայնացումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 08, 2017 16:29 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցի պատրաստումը, տրաուլերային օվկիանոսային լողամիջոցի ստեղծումը և GPS-ի ընդունիչների տեղայնացումը:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Իրանի Ալբորզի նահանգում մասնագետների ու գիտնականների ջանքերի արդյունքում, պատրաստվել է ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցը: Իրանական ավանդական բժշկական գիտության օգնությամբ գլխուղեղային հիվանդություններով տառապողների  շրջանում ուսումասիրություններ անցկացնելով, իրանցի գիտնականները պատրաստել են արժեքավոր դեղամիջոց : Փորձնական փուլերն անցնելուց հետո, դեղը ներկայացվելու է գիտական աշխարհին:

Պատրաստվել է ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցը

 

Իրանի համալսարանական Ջիհադի դեղաբույսերի հետազոտական կենտրոնի վարիչ Շամս Ալի Ռեզազադեն ասել է.«Գլխուղեղային հիվանդությունների բուժման համար իրանական հին ու տեղական բժշկական գիտության օգնությամբ, Ջիհադի հետազոտական կենտրոնի գիտնականները պատրաստել են ալցհեյմեր հիվանդության բուժման դեղամիջոցը: Հետազոտական թիմի անդամներն ուսումնասիրություններ են անցկացրել  65-80 տարեկան տարբեր աստիճանների ծանրությամբ հիվանդների շրջանում: Հիվանդների մի խմբին տրվել է կիտրոնի բալասան, իսկ մյուս խմբին կեղծ դեղեր: Չորս ամիս տևող ուսումնասիրությունների ընթացքում գնահատվել են հիվանդների մոտ նկատվող փոփոխությունները: Պարզվել է, որ կիտրոնի բալասան պարունակող դեղեր օգտագործողների մոտ համեմատաբար վերահսկվել են մոռացության դրսևորումները: Նրանց մոտ նաև պակասել է տագնապային վարքագիծը: «Melitropic» բուսական դեղը միջազգային մասշտաբով դեղագործական շուկաներում ներկայացվելու մեծ հնարավորություն ունի:

«Melitropic» բուսական դեղը համարվում է աշխարհում ալցհեյմերի դեմ առաջին բուսական դեղամիջոցը

Բուշեհրում առաջին անգամ շահագործման հանձնվեց «Սադրայ» ընկերության արտադրած իրանական առաջին տրաուլեր օվիկանոսային լողամիջոցը: Տրաուլերը ձկնորսական նավ  է , որը նախատեսված է տրալով ձուկ որսալու համար։ Ըստ ձկնորսական սխեմայի տիպի տրաուլերները լինում են կողային և նավախելի: Ունի ձկնորսական, սառցարանային, ձկնամշակման, էլեկտրառադիոնավագնացային սարքավորումներ։ Իրանական տրաուլերը ունի օրական 36 տոննա տարողությամբ սառցարանային չորս թունելներ, որսի երկու պահեստներ ՝ 550 խորանարդ մետր տարողությամբ : Իրանական լողամիջոցն նաև ունի 230 հազար լիտր վառելիք և ավելի քան 70 հազար լիտր ջուր փոխադրելու կարողություն:

 

«Սադրայ» ընկերության արտադրած իրանական առաջին տրաուլեր օվիկանոսային լողամիջոցը

 

Իրանական օվիկանոսային լողամիջոցը նախագծվել է «Փարս մարին» ընկերության և արտադրվել է Իրանի ծովային արդյունաբերական ընկերություն «Սադրա»-ի կողմից: Նախագծի նախնական կապիտալը կազմել է 80 միլիարդ ռիալ: Նախագծի  իրականացման համար պահանջվել է ութ ամիս, իսկ ստացված արտադրանքի ծախսերը երեք անգամով զիջում են արտասահմանյան նմուշին: Լողամիջոցը կարող է հեռավոր ջրերում , շրջակա միջավայրին չվնասող  ուռկանով և կայուն ու վստահելի միջոցներով ձկներ որսալ:

Տրաուլերը դասվում է արդիական լողամիջոցների շարքին, որոնք կարող են փոթորկային պայմաններում նավարկել և ձկնորսել : Աշխարհի սակավաթիվ երկրներ կարող են արտադրել տրաուլերային լողամիջոցներ: Լողամիջոցն ունի հետևյալ առավելությունները ՝ տեղայնացնում է Իրանի հարավային ջրերի որսին համապատասխան համակարգը, օժտված է ամուր և արդյունաբերական ու որսի մեխանիզացված համակարգով , առավել երկար ժամկետով կարող է մնալ ծովերում, կարող է իրականացնել մեծածավալ որս, եղանակային վատ պայմաններում ձկնորսել, որսի պրոցեսի ընթացքում կապիտանն ունի 360 աստիճանի տեսադաշտ: Լողամիջոցը նաև կարող է միաժամանակ տեղաշարժել քսան անձնակազմի:

Իրանի իսլամական հանրապետության հեռահաղորդակցական կապերի նախարարի տեղեկացմամբ, ավարտվել են «Նահիդ-1» և «Դուսթի» արբանյակների արտադրման աշխատանքները: Նա հայտարարել է, որ «Դուսթի» արբանյակը տիեզերք է արձակվելու այս տարի, իսկ «Նահիդ-1»-ը հաջորդ տարի: «Նահիդ 1 և 2» արբանյակները պատրաստ են առաջիկայում որպես հեռահաղորդակցական արբանյակներ, հայտնվել մյուս արբանյակների կողքին:  Իրանի տիեզերական հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքերով, «Նահիդ-1» արբանյակն արձակելուց հետո, առաջին անգամ մեզ համար հնարավորություն է ստեղծվելու  տիեզերքում Իրանի հեռահաղորդակցական կապեր հաստատելու համար : Ինչ վերաբերում է «Նահիդ-2» արբանյակին, ապա Իրանը մտադիր է առաջ շարժվել ՝ երկու շրջանների միջև սահմանափակ հեռախոսակապեր ստեղծելով:

 

Արբանյակներ են տիեզերք արձակվել

 

Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, տիեզերական ու արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում ծավալուն գործունեություն է կատարվել: Վերջին տարիներին տեղայնական արբանյակների արտադրման և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման  ուղղությամբ աշխատանքներին մեծ բյուջե է հատկացվել : Իրանի ավիա-տիեզերական ու արբանյակային հաջողությունների արդյունքում, Իրանի գիտության, արդյունաբերության ու պոլիտեխնիկ համալսարանում արբանյակների տեղորոշման լաբորատորիայի գիտնականներին հաջողվել է  տեղայնացնել  դիտավորյալ կամ ոչ-դիտավորյալ խափանումների դեմ GPS ՝ այն է տեղորոշման միջազգային համակարգի գիտությունը:

GPS  տեղորոշման միջազգային համակարգի ընդունիչները

 

Իրանի գիտության, արդյունաբերության ու պոլիտեխնիկ համալսարանի դասախոս ՝ Դկտ. Սեյյեդ Մոհամմեդ Ռեզա Մուսավի Միրքալային և նրա աշխատանքային խումբը նախագծել են տեղորոշման միջազգային համակարգի մեկ հաճախականությամբ ընդունիչների համակարգ , որը կարող է խափանման կամ սխալ տեղորոշման դեպքում, հաստատ գտնել ճիշտ ուղղությունը: Նախագիծն իրականացվել է Իրանի գիտության ու արդյունաբերության գիտահետազոտական համագործակցությունների գրասենյակի և ավիա-տիեզերային արդյունաբերության բաժինների միջև ստորագրված պայմանագրի շրջանակում: Համակարգի ընդունիչների առավելությունը կայանում է նրա արդիականության և արտասահմանյան տարբերակի համեմատությամբ ավելի հարմարավետության մեջ: Այդ մասին հիշատակվել է հեղինակավոր մի քանի հանդեսներում: Ռազմական տարածքներում տեղորոշման հարցում կարևոր հանգամանք է դիտավորյալ կամ ոչ-դիտավորյալ խափանումներին դիմադրումը: Խափանման կամ սխալ տեղորոշման դեպքում , ընդունիչը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել : Իրանցի գիտնականների նախագծած ու իրականացրած տեղորոշման  համակարգը բարեբախտաբար օժտված է այդ առավելությամբ: