Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից (10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53679-Իրանի_Իսլամական_հեղափոխությունը_մտավորականների_դիտանկյունից_(10)
Այս թողարկման ընթացքում կներկայացնենք ամերիկացի, գերմանացի, ավստրիացի և բրիտանացի մտավորականների տեսակետները՝ Իսլամական հեղափոխության կրոնական և հոգևոր ազդեցությունների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 08, 2017 16:34 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կներկայացնենք ամերիկացի, գերմանացի, ավստրիացի և բրիտանացի մտավորականների տեսակետները՝ Իսլամական հեղափոխության կրոնական և հոգևոր ազդեցությունների մասին:

Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից

Յուրաքանչյուր հեղափոխություն տեղի է ունենում որոշակի տեսլականի և գաղափարների իրականացման նպատակով: 1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխությունը ևս տեղի ունեցավ որոշակի նպատակների հասնելու համար: Ի տարբերություն այլ հեղափոխությունների Իսլամական հեղափոխությունը առաջնորդվում էր իսլամական գաղափարներով տոգորված  լուսամիտ և հոգևոր մի մարդու կողմից և ժողովրդի լայն զանգվածների մասնակցությամբ: 

20-րդ դարի աշխարհաքաղաքական կարևոր և ազդեցիկ իրադարձություններից մեկը Իրանի իսլամական հեղափոխությունն էր: Իսլամական հեղափոխությունը մեծ ձեռքբերումներ ունեցավ Իրանի և ամբողջ աշխարհի համար: 

Հեղափոխություն ,որը ոչ միայն փոխեց տարածաշրջանային ու համաշխարհային հավասարությունները, այլև անակնկալի բերեց աշխարհի շատ քաղաքական վերլուծաբաններին: 

Արևմտյան և արևելյան տեսաբանները լայն ուսումնասիրություն են կատարել Իսլամական հեղափոխության  վերաբերյալ:

Նոամ Չամսկի

Իրանի Իսլամական հեղափոխության վերաբերյալ ամերիկացի ժամանակակից մտավորական Նոամ Չամսկին ասել է.-«1979 թ.-ին Իրանի իսլամական հեղափոխությունը առաջին անգամ կարողացավ անցնել ԱՄՆ-ի կարմիր գծերից և հասնել անկախության»: 

Կանադացի գիտնական Ռաբերտ Կալստոնը այս մասին գրել է.-«Ես որպես արևմուտքցի ոչ մուսուլման  կարծում եմ ,որ Իսլամական հեղափոխությունը մի մեծ հրաշք էր: Այս գաղափարական և հոգևոր հեղափոխությունը ժամանակակից աշխարհում  հաջողությամբ կարողացավ իրագործել իր արդար նպատակները: Անկասկած այդ հեղափոխությունը հաղթեց Աստծո օգնությամբ»:

Մայքլ Ֆիշեր

Ամերիկացի մարդաբան Մայքլ Ֆիշերն Իսլամական հեղափոխությունը համարում է հոգևոր շարժում և այդ մասին գրել է.-«Իմամ Խոմեյնիի տեսակետից դա միայն քաղաքական ու հասարակական հեղափոխություն չէր, այլև հոգևոր շարժում, որը փոփոխության ենթարկեց կառավարության և հասարակության արժեքային համակարգը»:

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի համալսարանի դասախոս Մայքլ Դենիս Բրադինն ասել է.-«Իմ կարծիքով շուտով սպառվելու է արևմտյան քաղաքակրթությունը  և նրան փոխարինելու է իսլամական քաղաքակրթությունը: Այսօր ԱՄՆ-ը և ամբողջ աշխարհն այնպիսի ճգնաժամում են գտնվում, որը նախընթաց չի ունեցել պատմությունում: Այժմ մենք գտնվում ենք նախաիսլմական շրջանի խավարամտության մեջ: Միայն Իսլամն է, որ կարող է ԱՄՆ-ն և աշխարհը փրկել անիրավություններից»: 

«Եվրոպայում իսլամական ուղղություն» միության նախագահ և Գերմանիայում համալսարանի դասախոս պրֆ. Յավես Ուսուսը ասել է.-«Իմամ Խոմեյնին բոլոր հավատացյալների առաջնորդն է մեր դարաշրջանում: Այն ժամանակաշրջանում, որ աշխարհում տարածվել է մատերիալիստական և հակակրոնական գաղափարախոսությունը, Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության շնորհիվ  կրոնն ու հոգևոր արժեքները զարթոնք ապրեցին աշխարհում»:

Անտոնի Գիդենս

 

Բրիտանացի նշանավոր սոցիոլոգ Անտոնի Գիդենսը ևս համոզված է, որ 80-ական թվականների սկզբին Իսլամական հեղափոխության հաղթանակով նոր գործընթաց մեկնարկեց կրոնական գաղափարախոսության տարածման ուղղությամբ աշխարհում:

Ավստրիացի մուսուլման մտավորական պրոֆ. Մոհամմեդ Հոսեյն Հեդին համոզված է, որ Իմամ Խոմեյնիի շարժումը իրականում արևմտյան արժեքների դեմ ուղղված հեղափոխություն էր: Իրանը կրկին ապացուցեց, որ  սխալ է արևմուտքի այն պատկերացումը որ Արևմտյան քաղաքակրթությունը կարող է կլանել այլ հասարակությունների մշակույթները: