Մարտ 11, 2017 17:06 Asia/Tehran

Իրանն ու 5+1 խումբն ամիսներ տևած բարդ ու սեղմ բանակցություններից հետո ի վերջո 2015 թվականի հունիսին միջուկային համաձայնության հանգեցին և այս համաձայնությունը գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարից:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի վավերացմամբ միջազգային բնույթ ստացավ: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) Իրանի միջուկային որոշ ծրագրերի սահմանափակման դիմաց հանգեցրեց Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկման: Թեև Բարաք Օբամայի վարչակազմը թերացավ ՀԳՀԾ-ի գործադրման հարցում, իսկ ԱՄՆ-ի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՀԳՀԾ-ն համարել է ամենավատ համաձայնությունը, Իրանի ու եվրոպացիների դիտանկյունից ՀԳՀԾ-ի գործադրումը պիտի շարունակվի, ինչը  սակայն ամերիկացիների կողմից  դիտվում է կասկածով:

ՀԳՀԾ-ի գործադրումը սկսվելուց հետո ԱԷՄԳ-ն անգամներ հաստատել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը: Դա նաև կրկնվել է ԱԷՄԳ-ի վերջին զեկույցում:

2017 թվականին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոյի առաջին զեկույցն էլ հաստատեց, որ ԻԻՀ-ի միջուկային բոլոր աշխատանքներն իրականանում են ՀԳՀԾ-ի շրջանակներում:

ԱԷՄԳ-ն ուրբաթ՝ փետրվարի 24-ին, մի զեկույցով հայտարարեց. «Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և մինչև հունվարի 17-ն Իրանի 3.67 տոկոս հարստացված ուրանի ծավալը 101.7կգ է եղել, ինչը միայն մեկ երրորդն է այն ծավալի, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում թույլատրված է եղել ունենալ»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն էլ վերջերս Մյունիխենի անվտանգության համաժողովին մասնակցած տարբեր երկրների պաշտոնատարների ու ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԻԻՀ-ն հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջագծում իր միջազգային բոլոր պարտավորություններին և ուշադրությամբ հետևում է ներկա պայմաններին:

Հանդիպման ժամանակ Զարիֆը ԵՄ-ին ու եվրոպական երկրներին կոչ արեց ընդդիմանալ իրանաֆոբիայի տարածմանը, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում կեղծ սարսափի, նաև սպառնալիքի ու անորոշության մթնոլորտի ստեղծմանը:

Տարբեր երկրների պաշտոնատարները և միջազգային կառույցների ու կազմակերպությունների պատասխանատուներ Մյունխենում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպումներում ընդգծեցին ՀԳՀԾ-ն պաշտպանելու նշանակությունը, իր ստանձնած պարտավորություններին Իրանի լիարժեք հավատարմությունը, համաշխարհային ու տարածաշրջանային կայունության վրա ՀԳՀԾ-ի ազդեցությունը, ՀԳՀԾ-ի հանդեպ բոլոր կողմերի լիարժեք պարտավորություններն ու նաև Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

Իրանը պահպանելով ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ իր բարիացակամությունը շարունակ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի  խախտման դեպքում պատասխան քայլի կդիմի և կվերականգնվեն մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող Իրանի միջուկային աշխատանքները: Այս հիմնական կետը շարունակ ընդգծվել է ԻԻՀ-ի պատասխանատուների տարբեր հանդիպումներում ու ելույթներում և շեշտը դրվել է դիմացի կողմի ու հատկապես ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանի կտրուկ դիրքորոշման վրա:

Այս շրջագծում Զարիֆն ընդգծել է ՀԳՀԾ-ն ոտնահարվելու դեպքում իր միջուկային ծրագրին վերադառնալու ԻԻՀ-ի լիարժեք պատրաստվածությունը: ԻԻՀ ԱԳ նախարարը 2017 թվականի փետրվարին ԱՄՆ-ի «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում մատնանշելով այն կետը, որ ՀԳՀԾ-ն մշակվել է փոխադարձ անվստահության հիման վրա, ընդգծեց. «Այս ծրագրում կողմերին դրա միակողմանի ոտնահարման դիմաց պաշտպանող անհրաժեշտ կանխատեսումներ են կատարվել»:

Զարիֆը հերքելով իրանական միջին հեռահարությամբ հրթիռի փորձարկման և ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելու միջև ցանկացած կապի գոյությունն, ասաց. «Իրանը տեխնիկական առումով անհրաժեշտ նկատվելու դեպքում կդիմի հրթիռային փորձարկումների»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով պաշտպանական միջոցներ արտադրելու համար Թեհրանի ջանքերի շարունակվելն, ընդգծեց. «Իրանի քայլերը երբևէ անհատների կամ երկրների դեմ հրահրումների շրջագծում չեն լինելու»:

Հակառակ ԱՄՆ-ին, որ խափանում է ՀԳՀԾ-ի գործադրման ուղին, եվրոպացիներն իրենց հայտարարած քաղաքականություններում ընդգծում են ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը: ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Եվրոպայից Թեհրան գործուղված քաղաքական տարբեր պատվիրակությունների դիրքորոշումների ընդհանուր եզրը ՀԳՀԾ-ի պաշտպանումն ու բոլոր կողմերի միջոցով դրա գործադրման անհրաժեշտությունն է:

Անկախ նրանից, թե եվրոպացիներն ինչ աստիճան հաջող են եղել ՀԳՀԾ-ի գործադրման հարցում, միջուկային համաձայնությունը նրանց ապացուցեց, որ ԱՄՆ-ն որևէ հարցում վստահելի գործընկեր չի կարող համարվել նրանց համար: Այսօր եվրոպական երկրների համար ապացուցվել է, որ ԱՄՆ-ն միայն իր շահերի մասին է խորհում և այդ ուղղությամբ պատրաստ է ամեն քայլի գնալ  և իր շահերի շրջագծում նույնիսկ պատրաստ է օգտվել ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերից, որոնք ներկայացնում են այն ահաբեկչությունը, որն ԱՄՆ-ի հովանավորության ներքո թիրախ է դարձրել նույնիսկ Եվրոպան:

 Այս շրջագծում ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին փետրվարի 23-ին Մաշհադում ասաց. «Մինչև ՀԳՀԾ-ն աշխարհն Իրանի դեմ ու ԱՄՆ-ի կողքին էր, իսկ միջազգային այդ համաձայնությունից հետո, աշխարհի բոլոր երկրները ՀԳՀԾ-ի կողքին ու ԱՄՆ-ի դեմ են»:

Էրաղչիի ընդգծմամբ արտաքին քաղաքականության դիտանկյունից ԻԻՀ-ի դիրքը ՀԳՀԾ-ից հետո, երկնքից գետին դրական փոփոխություն է կրել, այնպես որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն ամենանենգ պայմանագիրն է անվանել Վաշինգտոնի համար:

Էրաղչին մատնանշելով  որ մինչև ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագիրը միջազգային ասպարեզում արգելած ծրագիր էր համարվում, ասաց, որ այս պայմանագրից հետո ԻԻՀ-ի դերակատարությունն ու ազդեցիկությունն այնպես է փոխվել, որ ԱԽ-ն Իրանին  տարածաշրջանում խաղաղության երաշխիք է համարում:

ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԻԻՀ-ի հզորության և Իրանի ժողովրդի դիմադրության շնորհիվ և աշխարհի հզոր երկրներին նստեցրել է բանակցության սեղանի շուրջ: ԻԻՀ-ի հզորության իրական աղբյուրը ժողովուրդն է և  քանի դեռ  այս ուժի աղբյուրը գոյություն ունի, ԻԻՀ-ն հզոր կմնա:

Հենց այս հզորությունը պատճառ դարձավ, որ աշխարհի վեց գերպետությունները պաշտոնապես ընդունեն Իրանի միջուկային ծրագիրը և այս հիմնական հարցը ՀԳՀԾ-ի ամենագլխավոր նվաճումն է:

ՀԳՀԾ-ի շնորհիվ եվրոպացիները ծանոթացան Իրանի ազդեցիկության ուժին և այդ պատճառով եվրոպացի տարբեր պատասխանատուներ, այդ թվում ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն Իրանին տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար կարևոր ուժ են համարել:

Ֆեդերիկա Մոգրենին Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների քննարկմանը նվիրված այդ միության ԱԳ նախարարների հանդիպման ավարտին պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտահոգված է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության գործադրման կապակցությամբ, ասաց. «Թույլ տվեք թափանցիկ ու հստակ կերպով հայտարարել, որ սա երկկողմ համաձայնություն չէ, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով հաստատված բազմակողմ համաձայնություն է: Հետևաբար դա բխում է մեր շահերից ու և ՄԱԿ-ի շահերից»:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին 2017 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահի տեղակալ Մայքել Փենսի հետ հանդիպմանը զրուցեց Իրանի միջուկային համաձայնության շուրջ և ընդգծեց դրա պահպանման ու գործադրման անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳ նախարարի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին 2017 թվականի փետրվարին «Փրես Թի Վի»-ի հետ զրույցում մատնանշելով , որ ծանր ջուր արտադրող երկրների թիվը մեծ չէ, սակայն Իրանի ծանր ջուր է արտադրում ու արտահանում և սա ՀԳՀԾ-ի շրջագծում ձեռք բերված մեծ նվաճում է համարվում, ընդգծեց. «Չնայած Դոնալդ Թրամփի լեզվագարություններին, եվրոպացիները հակված են ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը և բանակցության ընթացքում էլ արտահայտեցին իրենց ցանկությունը»:

ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հայացքը իրականություն դարձրեց իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի այն կանխատեսումը, որ չի կարելի վստահել ԱՄՆ-ին: ՀԳՀԾ-ի գործադրումը սկսվելով ԱՄՆ-ն չհարգեց իր պարտավորությունները և ապացուցեց, որ միջազգային համակարգում վստահելի երկիր չէ:

Թեև Բարաք Օբամայի վարչակազմը չնայած ԱՄՆ-ի ներքին տարաձայնություններին ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի համառ դիմադրության ընդունեց ՀԳՀԾ-ն, սակայն դրա գործադրման ընթացքում շարժվեց այն ուղղությամբ, որը գոհ է պահում ՀԳՀԾ-ի ընդդիմադիրներին: Իրանի դեմ ԱՄՆ-ի 10-ամյա շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի երկարացումը, վկայեց ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ն չհարգվելու մասին և հանգեցրեց Ռուսաստանի և 5+1 խմբի անդամ այլ երկրների կտրուկ դիրքորոշման:

ՀԳՀԾ-ի հանդեպ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումներն էլ այսօր փոխվել են: Ժամանակին Թրամփն առաջնորդվելով Նեթանյահուի ցուցումներով խոսում էր ՀԳՀԾ-ն պատռելու մասին, ինչն հանդիպեց Իրանի կտրուկ պատասխանին: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանցի զորայինների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն պատռի ՀԳՀԾ-ն, Իրանը դա կայրի:

Թրամփն ու նրա թիմակիցները նախագահական ընտրապայքարի օրերին ՀԳՀԾ-ի կապակցությամբ երազային դիրքորոշումներ ունեին, սակայն ժամանակի ընթացքում նկատելով, որ միջազգային հանրությունը նրանց չի պաշտպանում, նահանջեցին նախկին դիրքորոշումներից: Թրամփի վարչակազմն էլ Օբամայի վարչակազմի նման դիմեց միակողմանի քայլերի, որը կարելի է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը շարունակվելու իմաստով լինել: Իրանի իրավական ու իրավաբանական մի շարք անձանց դեմ նոր շրջափակումների գործադրումը ՀԳՀԾ-ն խախտող ԱՄՆ-ի վերջին քայլն է և նկատի առնելով ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի կոշտ դիրքորոշումները չի բացառվում ՀԳՀԾ-ի խախտման շարունակվելը:

 

 

Պիտակ