Մարտ 20, 2017 11:32 Asia/Tehran

ՄԱԿ-ի օրացույցում մարտի 21-ը նշվում է որպես ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր: Այս կապակցությամբ հրավիրում ենք Ձեզ` լսելու մեր հաղորդումը:

 

Մարտի 21-ն ընտրվել է ռասայական խտրականության  դեմ պայքարի օր, քանի որ 1960 թ. Հարավային Աֆրիկայում տեղի ունեցավ խաղաղ ցույց ընդդեմ Ափարթեիդի կամ Ռասայական բաժանման   քաղաքականության:  Օրենքը երկրի սևամորթներին պարտադրվել էր իշխող սպիտակ փոքրամասնության կողմից: Ցույցը խաղաղ չանցավ, քանի որ ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա և սպանեցին 69 հոգու: 5 տարի անց` 1965թ դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակեց միջազգային կոնվենցիա, որով դատապարտվում էր ռասիզմի ցանկացած դրևսորում: Կոնվենցիան ունի մեկ նախաբան, 25 կետ և բաղկացած է 2 բաժնից: Առաջին բաժնում խոսվում է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ռասիզմը և ինչ պարտավորություններ ունեն ՄԱԿ-ի անդամներն այս կապակցությամբ: Երկրորդ բաժինը խոսում է կոնվենցիան գործադրող հանձնաժողովի պարտավորությունների մասին:

Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր

 

Կոնվենցիայի երկրորդ կետի համաձայն` ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվում են դատապարտել ռասիզմը և անհապաղ իրացնել ազգային հաշտություն: Որպեսզի այս կոնվենցիան գործադրվեր, կյանքի կոչվեց "Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը, որն ուներ 18 անդամ: Վերջիններս պետք է ուշադիր լինեին, թե ինչ պայմաններ են տիրում ՄԱԿ-ի անդամ երկրներում: Կոնվենցիայի հաստատման ժամանակ գոյություն ուներ 3 պաշտոնական ռասիստ պետություն`  սպիկատամորթների պետությունը Ռոդեզիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և բռնագրավյալ Պաղեստինում սիոնսիտների իշխանությունը: Հատկանշական է, որ նման պետությունները ստեղծվել են հիմնականում   եվրոպացի էմիգրանտների կողմից, ինչի մասին միջազգային փաստաթղթերում բազմիցս նշվել է: Երբ 1979թ Ռոդեզիայում ավարտվեց Յան Սմիթի իշխանությունը, իսկ 1990 թ, Հարավաֆրիկյան հանրապետությունում ռասիստների իշխանությունը, պաշտոնապես ավարտվեց ռասիստական համակարգերի գոյությունը, որոնցում սպիտակամորթները գերակշռում էին սևամորթների նկատմամբ: Սակայն սիոնիստական վարչակարգը դեռևս շարունակում է գոյատևել:

Սիոնիստական վարչակարգն աշխարհի ամենառասիստական վարչակարգը

 

Վերոնշյալ կոնվենցիայով դատապարտվում է  ռասիզմի ցանկացած  դրևսորում: Դա վեաբերում է  երկրում բնակվող կրոնական, ազգային փոքրամասնություններին: Այսօր թերևս դժվար լինի գտնել մի երկիր, որը լինի մոնոէթնիկ և որում բոլորը խոսեն մեկ լեզվով ու դավանեն մեկ կրոն: Բոլոր երկրներում գոյություն ունի մեծամասնություն, որն ունի ընդհանուր պատմություն, մշակույթ, լեզու, ազգություն, կրոն: Իսկ փոքրամասնություններն ապրում են մեծամասնության կողքին, պահպանելով իրենց ազգային և կրոնական պատկանելիությունը: Սակայն պետք է ասել, որ Հարավաֆրիկյան հանրապետությունը և Ռոդեզիան աշխարհի միակ ռասիստական երկրներից չէին: ԱՄՆ-ին նույնպես կարելի է դասել նման երկրների շարքին: Թեև այս երկիրը մշտապես հայտարարել է, որ այնտեղ ռասիզմ չկա, սակայն իրականում այդպես չի եղել: ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի օրոք չեղարկվեց ստրկատիրության օրենքը: Սակայն մինչ այսօր, ԱՄՆ շատ նահանգներում սևամորթները համարվում են երկրորդ կարգի քաղաքացիներ: Դա հատկապես ուժեղ է արտահայտված հարավային նահանգներում:

Իսրայելի կեղծ  վարչակարգի  կանոնակարգված ռասիզմը

 

Իսկ երբ 1943թ. ստեղծվեց կրոնական մի խումբ` Կուկլուս կլան անունով, երկրում ապրող սևամորթները սկսեցին ենթարկվել հարձակումների: ԱՄՆ-ում հանրային տրանսպորտում, ԲՈՒՀ-երում և հանրային վայրերում մշտապես առկա են եղել ռասիզմի դրսևորումներ և միշտ էլ նախապատվությունը տրվել է սպիտակամորթներին: Հենց այս վիճակում էր, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն Նյու Յորքում հաստատեց "Ռասիստական խտրականությունը վերացնելու մասին" կոնվենցիան: 1942թ ԱՄՆ-ում Ռոզա Բարկեսը հրաժարվեց ավտոբուսում իր տեղը զիջել սևամորթ մի տղամարդու: Դեպքից հետո երկրում քաղաքացիական ապստամբության մեծ ալիք բարձրացավ:Ոստիկանությունը Ռոզա Բարկեսին  ձերբակալեց և տուգանեց: Այս լուրն այնպիսի լայն արձագանք գտավ, որ Մարտին Լյութեր Քինգի ղեկավարությամբ սկսվեց նոր շարժում, որի նպատակն էր վերջ տալ սևամորթների նկատմամբ խտրականությանը: Քաղաքացիական շարժումն իհարկե վերջ տվեց սևամորթների նկատմամբ խտրականությանը: Սակայն Լյութեր Քինգը շարժման ընթացքում զոհվեց: ԱՄՆ քաղաքացիական շարժման ղեկավարը սպանվեց 1968թ ապրիլի 4-ին` Թեննեսի նահանգի Մենֆիս քաղաքում:

Մարտին Լյութեր Քինգ

 

Մարտին Լյութեր Քինգը մահացավ, սակայն նրա մասին հիշողությունը մշտապես  գոյություն ունի: 1986թ, նրան մեծարելու նպատակով, ԱՄՆ-ում հունվարի երրորդ երկուշաբթին հայտարարվեց ոչ աշխատանքային օր: Ներկայումս այդ օրը նշվում է  երկրի ողջ տարածքում: Մարդիկ հիշում են Մարտին Լյութեր Քինգին ու տարբեր միջոցառումներ կազմակերպում այդ կապակցությամբ:  2011թ օգոստոսին ԱՄՆ ազգային զբոսայգում  կանգնեցվեց Մարտին Լյութեր Քինգի արձանը: Նա առաջին սևամորթն էր, ում հուշակոթողը տեղադրվեց ԱՄՆ-ում, այն էլ այնպիսի սպիտակամորթների կողքին, ինչպես`Աբրահամ Լինքոլնը, Թոմաս Ջեֆերսոնը, Թեոդոր Ռուզվելտը:

Մարտին Լյութեր Քինգի հուշակոթողը ԱՄՆ ազգային զբոսայգում

 

Չնայած Մարտին Լյութեր Քինգը մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ռասիզմի դեմ պայքարի խորհրդանիշ, իսկ նրանից հետո Մալքոլմ Հիքսի ղեկավարությամբ ձևավորվեց նոր քաղաքացիական շարժում, այդուհանդերձ պետք է ասել, որ այս երկրում ռասիստական վերաբերմունքը  հատկապես մեքսիկացիների ու մուսուլմանների նկատմամբ, առկա է: Ամեն տարի ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվում են տասնյակ սևամորթներ` միայն ռասայական պատկանելիության պատճառով: Իսկ սևամորթների և այլ ռասայի ներկայացուցիչները մի քանի անգամ ավելի շատ են: Սևամորթները և ռասայական այլ պատկանելիություն ունեցող փոքրամասնությունների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում ապրում են աղքատության մեջ: Եվ դա կարելի է ասել  արդեն կանոնակարգված բնույթ է կրում:

Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում

 

Իսկ այժմ Սպիտակ տունը ղեկավարում է  այնպիսի նախագահ, ով համաշխարհային հանրության շրջանում հայտնի է որպես ռասիզմի և այլատյացության կողմնակից:

Թրամփի ստորագրած միգրացիոն  հրամանագիրը

 

Նրանք, ովքեր երեկ իրենց համարում էին ազատության և հավասարության ջատագովներ , այսօր փոխել են իրենց քաղաքականությունը: Սպիտակ տուն մուտք գործելուց անմիջապես հետո, Թրամփը ստորագրեց հրամանագիր, որով արգելեց իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ` ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Իսկ դա ցույց է տալիս, թե ինչպիսի ռասիստական քաղաքականություն է  վարում այդ երկրի նախագահը: Սակայն այս երևույթը միայն ԱՄՆ-ին հատուկ  չէ: Եվրոպայում նույնպես գլուխ է բարձրացնում ռասիզմը, որն ուղղված է հատկապես մուսուլմանների դեմ:  Դա համարվում է  ազգային ինքնությունը պահպանելու փորձ: Ռասիզմը և այլատյացությունը տարածվում են այնպիսի երկրներում, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան: Իսկ դա հակասում է  վերոնշյալ կոնվենցիային, որի ստորագրումից անցել է 50 տարի: Եվ այսօր առավել քան երբևէ, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրա կետերին: ԱՄՆ-ն և երվրոպական պետությունները , որ ստորագրել են կոնվենցիան, նախքան որևէ ռասիստական քայլ անելը, պետք  է հիշեն այդ կապակցությամբ իրենց պարտավորությունները:

 

Պիտակ