Նովռուզը և վիրտուալ միջավայրը (2)
Շարունակելով մեր նախորդ զրույցը այսօր կխոսենք նովռուզյան ափլիքեյշնների ու համակարգչային ծրագրերի մասին:
Վերջին տարիների ընթացքում օրացույց գնելը մտել է նովռուզյան ավանդույթների մեջ: Օրացույցներ տպագրվում են տարբեր չափսերով ու գծագրությամբ: Հետաքրքիր է իմանալ, որ ոմանք օրացույց են նվիրում իրենց մտերիմներին ու իրենց հյուրերին: Արդեն մի քանի տարի է ինչ այդ օրացույցների վիրտուալ տեսակն էլ է արտադրվել: Մի ափլիքեյշն, որի մեջ կա արեգակնային, լուսնային և փրկչական օրացույցները ամբողջությամբ և դրանց հետ նաև բոլոր տոների ու այլ առիթների թվականները: Այնտեղ նաև զետեղված են տարեմուտի աղոթքը և նովռուզյան թելեգրամային պիտակները:
Առանց չափազանցնելու պիտի ասենք, որ անկախ սեռից ու տարիքից՝ հաֆթսինի սփռոց պատրաստելը ուրախացնում է բոլոր իրանցիներին: Հաֆթսինի սփռոց պատրաստելու ափլիքեյշն միացնելը գարնան դմիավորման լավ միջոց է: Սկզբում այս ափլիքեյշնի անվճար տարբերակը արտադրվեց, որը սովորեցնում էր ինչպես ձու ներկել ու կանաչի սերմերն աճեցնել: Ապա որոշ բաժիններ էլ ավելացվեց այդ ծրագրին: Նովռուզի պատմական անցյալի մասին տեղեկություններից բացի այդ ծրագրի ուսուցողական բաժինը շատ ընդարձակ է: Այս բաժնում այն մի քանի կիրառական բաղադրատոմսեր է տրամադրում ձեզ, որպեսզի կարողանաք դրանցից մեկն ընտրել կամ էլ ինչ-որ գաղափարներ վերցնել ու գործի անցնել: Այս բոլոր բաժինների մեջ ուսուցողական տեքստերից բացի ավելի լավ պատկերացնելու համար կան նաև նկարներ և իհարկե նաև ներկայացվել է հաֆթսինի սփռոց զարդարելու փիլիսոփայությունը: Հաֆթսիսնի սփռոցի զարդարման, կանաչիի սերմերի աճեցման և ձու ներկելու ուսուցման ու նաև որպես նովռուզյան սեղանի ուտեստ կանաչիի դոնդող պատրաստելու ձևը:

Նովռուզյան ափլիքեյշնը և գրքույկը զբոսաշրջության նախագծերից են, որոնք պատրաստվել են մի շարք նահանգների կողմից և տրամադրվում են զբոսաշրջիկներին: Այդ գրքույկների մեջ զետեղված են տեղեկություններ նահանգի պատմական կոթողների, ձեռարվեստի ու մշակութային ժառանգության մասին՝ պարսկերեն ու անգլերեն լեզուներով և զբոսաշրջիկներին տրամադրվում է քաղաքների մուտքի մոտ: Զբոսաշրջինկերը կարող են կարճ հաղորդագրությամբ ուղարկել 1396 կոդը և ստանալ ծրագրի միացման լինքն ու այդպես ծանոթանալ այդ նահանգի գրավչություններին: Այդ նախագծի հեղինակը Հարավային Խորասան նահանագն է եղել և այդ նախագիծը մեկնարկել է մի քանի օր նախքան Նովռուզը:

Մոտենալով Նովռուզի օրերին, ժողովրդի մեջ նովռուզյան ուղևորոււթյունների մեկնելու եռուզեռ է սկսվում: Մի քանի տարի է ինչ նովռուզյան ուղևորությունների հարցում իրանցիներին օգնում են պատրաստված համակարգչային ծրագրերը: Իհարկե այդ ծրագրերը միայն չեն սահմանափակվում մշակութային ժառանգությունների ու պատմական տեղեկությունների տրամադրմամբ: Կան նաև այլ ծրագրեր ինչպես ավտոմեքենայի անսարքության բացահայտման, ուղևորության տոմսերի ապահովման և այլն:
Այդ ծրագրերից են՝ «Չարթերզ» անդրոյդային ափլիքեյշնը, որ օգտատերերին օգնում է ներքին ու արտասահմանյան ուղևորությունների համար էժան գներով ինքնաթիռի տոմսեր գտնել: «Իրան 361»-ը նույնպես մի ափլիքեշն է, որ օգնում է Իրանի տարբեր քաղաքներում ծանոթանալ պատմական կոթողներին ու զբոսաշրջության գրավչություններին: Այս ափլիքեյշնի հետաքրքիր յուրահատկություներից մեկն այն է, որ կարող եք ձեր քաղաքի կամ գյուղի գրավչությունները ներկայացնել ու տրամադրել այդ ափլիքեյշնի օգտատերերին: «Համսաֆար» (ուղեկից) ափլիքեյշնը նույնպես մի ծրագիր է, որտեղ տեղադրված են կիրառական նախադասություններ տարբեր լեզուներով ինչպես հայերենով, արաբերենով, անգլերենով և թուրքերենով: «Ավտոմեքենայի անսարքության բացահայտման» ափլիքեյշնի մեջ նույնպես տեղ են գտել ավտոմեքենաների հավանական անսարքություններ և ամենապարզ ձևով ներկայացվել են դրանց վերացման տարբերակները: Այս ափլիքեյշնը աջակցում է ավտոտերերին, երբ որևէ ծառայություն հասանելի չէ:

Տարօրինակ չէ, որ ժողովուրդը ռադիո է լսում միայն մեքենավարության ու ֆուտբոլի մրցույթների ուղիղ հեռարձակման ժամանակ: Դրանով հանդերձ ռադիոհաղորդումները իրենց հատուկ ունկնդիրներն ունեն և նովռուզի օրերին մարդիկ ավելի շատ ժամ են ունենում ռադիո լսելու համար: Եթե դուք էլ գտնվում եք այդ անձանց շարքում «Իրան Սեդա» (Իրանի ձայնը) ափլիքեյշնով հնարավորություն կունենաք թաբլեթների ու սմարթֆոների օգնությամբ լսել ռադիոհաղորդումների ուղիղ հեռարձակումները և արխիվային հաղորդումները:
«Իրան Սեդա» ծրագիրը օնլայն ծրագիր է, որ առցանց կապի կարիք ունի, սակայն ինտերների մեծ ծավալ չի սպառում: Այս ծրագրով կարող եք լսել Իրանի ռադիոյի 14 կարևոր ալիքների ուղիղ հեռարձակումները շատ պարզ ու որակյալ ձայնով:
Այս առանձնահատկությունից բացի «Իրան Սեդա» ափլիքեյշնի հնարավորություններից մեկը ռադիոհաղորդումների մասին տրված բացատրություններն են, օրինակ երբ լուր եք լսում դուք տեղեկանում եք, որ այդ բաժինը քանի րոպե է տևելու կամ էլ ռադիոյի այս կամ այն ալիքի հետ կապ հաստատելու համար հեռախոսի կամ կարճ հաղորդագրության համակարգի համարն է տրամադրում: «Իրան Սեդա» ափլիքեյշնը կարող եք ներբեռնել Google play, Kafe Bazar, Store ծրագրերից: Նույնպես բոլոր բրաուզերների միջոցով դուք կարող եք օգտագործել նրա կայքեջային տարբերակները:

Մյուս ափլիքեյշնը, որ կարող է նովռուզի օրերի ընթացքում ուղեկցել ձեզ «Իրանի ուղեկից ռադիո-հեռուստատեսություն» ափլիքեյշնն է, որ կարող եք ներբեռնել ուղղակի լինքով: Այս ափլիքեյշնի մեջ ներկայացված է Իրանի ռադիոյի և հեռուստատեսության ալիքների ամբողջական ցանկը՝ առանձին բաժանումներով ինչպես ընդհանուր, արտասահմանյան, նահանգային, ուղիղ հեռարձակում և կրոնական:
Այս ափլիքեյշնի հնարավորություններից կարող ենք հիշել՝ կրոնական վայրերից և տարբեր հաղորդումների ուղիղ հեռարձակման 13 ալիքները, ռադիոյի 45 ալիքների և հեռուստատեսության 53 ալիքների հաղորդումների հեռարձակման ծրագիրը, հաղորդումների հեռարձակման հուշարար, սմարթֆոնի վրա դյուրանցում (Shortcut) ստեղծելու և ալիքները 9 տարբեր որակներով դիտելու հնարավորությունը:
Այս ափլիքեյշնը ունի նաև ձայնային բոլոր ֆորմատներ հեռարձակելու, 4 տարբեր վիճակներում, հորիզոնական և ուղղահայաց դիրքով հեռարձակելու և հեռարձակման պահին էջի անջատումը ավտոմատ կանխելու հնարավորությունը՝ նույնիսկ եթե ծրագիրն ենք փակում կամ էջի լույսն է անջատվում:

Իրանական ռադիոյի և հեռուստատեսության ալիքներից բացի այս ափլիքեյշնի մեջ նաև կան արտասահմանյան թողարկումների ալիքները ինչպես՝ Այ Ֆիլմը, Ջամեջամ 1, Ջամեջամ 2, Ջամեջամ 3, Փրես Թիվի, Ալ-Քոսար, Հիսփան Թիվի և Հոդհոդ Ֆարսի անիմացիոն ալիքը:
Այս ափլիքեյշնի միջոցով հասանելի են նաև մի շարք կրոնական ալիքներ ինչպես՝ Ռազավի և Լաբեյք ինտերնետային ալիքները, «Վելայաթ» համաշխարհային ալիքը, Իմամ Ռեզայի սրբավայր, Իմամ Հոսեյնի սրբավայր, Հազրաթ Աբոլֆազլի սրբավայր, Հազրաթ Աբդոլազիմի սրբավայր, Հազրաթ Մոսլեմ Իբն Աղիլի սրբավայր և Քուֆեի մզկիթ ալիքները:
Նույնպես Իրանի տարբեր նահանգների բոլոր ռադիոալիքները և արտասահմանյան 6 ռադիոալիքները այդ ափլիքեյշնով հասանելի են օգտատերերին:
Կարծում եմ ամեն բան պատրաստ է: Բոլորին շնորհավորել եք, պատրաստել եք հաֆթսինը, այցելել եք բոլորին ու դրանից հետո էլ ուզում եք ճամբորդել և ճանապարհին էլ լսում եք ռադիոի ձայնը: Այժմ լուսանկարվելու և հուշերը հավերժացնելու պահն է: Pixlr Express-ը հզոր ափլիքեյշն է լուսանկարները խմբագրելու համար: Ափլիքեյշնը արտադրել է Autodesk ընկերությունը, որի միջոցով կարող եք անվճար ֆիլտերներով ու էֆեկտներով, ստեղծել գեղեցիկ ու պրոֆեսիոնալ լուսանկարներ: Դուք կարող եք օգտագործել Գաջեթ տեսախցիկը կամ էլ ձեր սմարտֆոնում եղած լուսանկարները խմբագրել այդ ծրագրի միջոցով: Այդ ափլիքեյշնը հնարավորություն է տալիս լույսային էֆեկտները ճշտել, ավելորդ մասերը հանել լուսանկարից, և կատարել այլ գործեր: Լուսանկարները գեղեցկացնելու համար կան նաև մի քանի շրջանակներ, որոնց կարելի է ավելացնել հիմանական լուսանկարին ու նաև լուսանկարի վրա գրել ցանկացած գրություն: Դրանից բացի Flipagram ծրագրով նույնպես կարող եք տարբեր լուսանկարները իրար միացնել, ստեղծել կարճ վիդեո, օգտագործել երաժշտություն կամ էլ ձայնագրված խոսակցությունը օգտագործել յուրաքանչյուր լուսանկարի համար և կատարել լուսանկարների ցուցադրման ժամային բաժանումները:

Հարգելի բարեկամներ մաղթում ենք ուրախությամբ լեցուն տարի և ուրախ նովռուզյան օրեր: