Ապրիլ 22, 2017 20:45 Asia/Tehran

Փոքրամասնությունների և հատկապես մուսուլմանների կարգավիճակն արևմտյան երկրներոմ պարզում է, որ այդ երկրներոմ նրանց նկատմամբ ատելությունն ու խտրականությունն օրեցօր ավելանում են: Ստորև կխոսենք ապրիլ ամսին տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին

Ատելության հողի վրա իրականացվող բռնությունները հիմնված են կրոնական ու ռասիստական շարժառիթների վրա: Դա կարող է լինել թե ֆիզիկական բռնություն, թե կողոպուտ, թե հայհոյանք կամ վիրավորական գրություններ: Լոնդոնի ոստիկանության հաղորդման համաձայն` քաղաքում վերջերս մի էմիգրանտ պատանի բռնության էր ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Նրա վիճակն այժմ ծանր է, քանի որ նա ստացել է գանգի վնասվածք: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հարավում` ապրիլի 2-ին: Երեկոյան կայարանում ավտոբուսի սպասող 17-ամյա պատանին հարձակման էր ենթարկվել 8 հոգանոց խմբի կողմից:

Ահմադ Ռեքեր: Իրանցի պատանին, ով Բրիտանիայում բռնության զոհ է դարձել

 

Այս միջադեպի վերաբերյալ մի բրիտանացի սպա ասել է. «Մենք պարզել ենք, որ երբ հանցագործներն իմացել են, որ պատանին իրանցի է, հարձակվել են նրա վրա: Մենք բոլորս պետք է կանգնենք ատելութան հողի վրա հիմնված բռնությունների դեմ»: Նա քաղաքացիներին կոչ է արել միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում այն փոխանցել ոստիկանությանը:

Բրիտանիայի Խորհրդարանում աշխատավորների ներկայացուցիչ  Դայան Աբութն ասել է, որ կառավարությունը նման միջադեպերը կանխելու համար որևէ քայլ չի կատարել: Նա ասել է. «Մենք բոլորս պետք է հայտարարենք, որ մեր հասարակությունում տեղ չկա ատելության ու այլատյացության համար»:

Վերջին հաղորդումները ցույց են տալիս, որ Բրիտանիայում բռնություններն ավելացել են: փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ դրա պատճառը երկրի ընդհանուր բյուջեի պակասն է: Վերջին ժամանակներում դեպքերի մի մասը տեղի են ունեցել  զենքի կիրառմամբ: Վերջին 12 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 42 բռնություն, որոնց ժամանակ կիրավել է դանակ

Ցույցեր Բրիտանիայում` ռասիզմի դեմ

 

Բրիտանիայի ՆԳ նախարարության հաղորդման համաձայն` այն ժամանակվանից, երբ Բրիտաիան դուրս եկավ Եվրամիությունից, այդ երկրում բռնությունների 40 տոկս աճ գրանցվեց: Անցած ամիս մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, այդ թվում` Amnesty International  կազմակերպությունը, հայտարարեցին, որ Լոնդոնում մեկ ամսվա ընթացքոմ տեղի են ունցել մեծ թվով հանցագործություններ` ռասիզմի հողի վրա: Միայն անցած տարվա ընթացքում այդ երկրում գրանցված նման դեպքերի թիվը 14. հազար 400-ից հասել է 16հազար 618-ի :

Բրիտանիայում ավելանում են բռնության դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպանները այս ամենը կապում են Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հետ, որի ընթացքում օգտագործվեց թունավոր գրականություն: Amnesty International-ը համոզված է, որ նման գրականություն վերջին մի քանի տարիների ընթացքում չէր օգտագործվել:

Amnesty International-ի տնօրեններից Քերրի Մասքոջերին ասում է. «Եթե վերոնշյալ տվյալները ճիշտ լինեն, պետք է մտահոգվել: Ուստի պետք է ամբողջ քաղաքական ապարատն ավելի խիստ դիրորոշում կիրառի նման գրականություն օգտագործելու դեմ»: Նրա ասելով, Դոնալդ Թրամփի ընտրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի քաղաքական շրջանակներում նույնպես առկա է ռասիզմ: Անշուշտ, պետական պաշտոնյաների ծայրահեղական հայտարարությունները նույնպես չեն կարող այս հարցում ազդեցիկ չլինել: Վերջերս Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այն մուսուլման էմիգրանտները, ովքեր պատրաստ չեն ընդունել եվրոպական արժեքները, պետք է դուրս գան ԵՄ անդամ երկրներից: Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ  Շոյբլեն, չորեքշաբթի օրը Բեռլինում ասաց. Դուք սխալ քայլ եք կատարել ժամանելով Եվրոպա: Գերմանացի նախարարը նշել է, որ մուսուլմաններին պետք է ասել, որ Եվրոպայից դուրս կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ կարելի է ապրել իսլամական օրենքներով:  Շոյբլեն, ով Անգելա Մերկելի դաշնակիցներից է, նախապեսս հայտարարել էր, որ էմիգրանտների հոսքն այդ երկիր մարտահրավեր է հասարակության մտավոր ուժի համար: Այս 74-ամյա դիվանագետը վերջերս մի հոդվածով այդ երկիր ժամանած մուսուլմաններին կոչ էր արել համակերպվել Գերմանայում առկա իսլամի հետ, որը հիմնված է ազատության ու համբերության վրա:

Վոլֆգանգ  Շոյբլե

 

Ավստրիայում նույնպես 2016թ գրանցվել են մուսուլմանների նկատմամբ բռնությունների  բազմաթիվ դեպքեր: Անատոլու լրատվական ծառայության համաձայն` անցած տարի այդ բռնարարքները 60 տոկոս աճ են արձանագրել: Իսկ մուուլմանների խորհրդատվության կետրոնը վերջերս հայտարարեց, որ 2015թ. Ասվտրիայում գրանցվել է մուսուլմանների դեմ իրականցված 156 հարձակում: Իսկ 2016թ. այդ թիվը հասել է 253-ի:

 

 Ավստրիայի մուսուլմանների դեմ հարձակումները սրվել են

Այս հիման վրա պետք է ասել, որ մուսլման կանայք, հատկապես հանրային տրանսպորտում, ավելի շատ են ենթարկվում բռնության: Հատկանշական է, որ այս դեպքերի մեծ մասը տեղի է ունենում հանրային տրանսպորտում կամ այլ հանրային վայրերում: Հաղորդման համաձայն` բռնարարքների 31 տոկոսը եղել են բանավոր կամ գրավոր, 30 տոկոսը` այլատյացության վրա հիմնված հայտարարությունների տեսքով, 12 տոկոսը` մուսուլմանական կենտրոնների դեմ հարձակումների և 5 տոկոսը ֆիզիկական բռնությունների տեսքով: Աստրիայում, որն ունի 9 միլիոն բնակչություն, ապրում է 600 000 մուսուլման: ԱՄՆ-ում բռնություններն այնքան են շատացել, որ վերջերս նման բռնությունների զոհ դարձավ մի մուսուլման դատավոր: 65-ամյա Շիլա Աբդոլսալամի դիակը հայտնաբերվեց Նյու Յորքի Հառլեմ շրջանում`ջրում:  Աբդոլսալամը Նյու Յորքի գերագույն դատարանի դատավորի օգնականն էր: Նա առաջին մուսուլման կինն էր, որ այդ երկրում աշխատում էր որպես դատավոր:

Շիլա Աբդոլսալամ

 

 

Ոստիկանները հայտարարեցին, որ կնոջ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աբդոլասլամին 2013թ Նյու Յորքի գերագույն դատարանի դատավոր էր նշանակել նահանգի դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Քումոն: New York Post-ի համաձայն` Աբդոլսալամն անհետացել էր չորեքշաբթի առավոտյան:  Քումոն հայտարարել էր, որ  Աբդոլասլամը հարգանքի է արժանի` որպեսի աֆրոամերիկացի կին, ով աշխատում էր իրավաբանական ոլոտում: Նա նշել է «Շիլա Աբդոլսալամն ուներ ամուր կամք, որը հիշվելու է մշտապես»:  

 

Նյու Յորքի քաղաքապաետ Բիլ դե Բլազիոն  նույնպես ցավակցական ուղերձ  է հղել Աբդոլսալամի մահվան կապակցութամբ, նրան հիշելով որպես համեստ ու առաջատար մարդ:

Այս պաշտոնյաները դեռևս չեն ժխտում, որ Աբդոլսալամի մահվան դեպքը տեղի է ունեցել այլատյացության հողի վրա: Սրանից մի քանի ամիս առաջ, Նյու Յորքի մզկիթի իմամներից մեկը սպանվեց կրակոցի հետևանքով: Իսկ այլատյացության հողի վրա տեղի ունեցած հանցագործությունների կենտրոնի ավագ հետազոտող Բրայան  Լևինը հայտարարել է, որ նման հանցագործություններն անցած տարվա ընթացքում տեղի են ունեցել ԱՄՆ 9 խոշոր  նահանգներում, այդ թվում` Նյու Յորքում: Այս հանցագործությունները անցած տարվա համեմատ 20 տոկսանոց աճ են արձանագրել: Լևինը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ռասիստական հայտարարություններն այս հարցում մեծ դերակատարություն են ունեցել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում այլատյացությունն արևմտյան երկրներում ավելի է խորանում: Խորանում է նաև խտրությունը

Այլատյացությունը և ռասիզմը սպառնում են արևմտյան երկրների անվտանգությանը

 

Պարզ է, որ արևմտյան երկրների փոքրամասնությունները մտահոգված են իրենց կյանքի համար, ինչը հաստատվել է մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիայի առաջին հոդվածով: Իսկ կառավարությունները  պարտավոր են իմանալ, որ փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները վերջին հաշվով բոլոր քաղաքացիների կյանքն են դժվարացնում: Ուստի պետք է մարդու իրավունքների վերաբերյալ գեղեցիկ լոզունգներ տալու և ծայրահեղ խմբերին հրահրելու փոխարեն փորձել իրականացնել մարդու ամենանախնական իրավունքներից մեկը,  հարգել այլ մարդկանց կարծիքները և կրոնի ազատության նկատմամբ հարգանք ցուցաբերել:

 

 

 

Պիտակ