Միացյալ Նահանգները փորձում է թուլացնել Իրանին
Վերջերս Մաշհադ քաղաքում ունեցած ելույթում Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարեց, որ թշնամիները փորձում են Իրանի դեմ տնտեսական ճնշումներ գործադրել, որպեսզի մարդիկ հիասթափվեն իսլամական համակարգից: Մեր այսօրվա զրույցը այդ կապակցությամբ է:
Այս տարվա սկզբին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Մաշհադ սրբազան քաղաքում ուխտագնացների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանի ժողովուրդը մինչ այժմ հանդիպել է բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների: Նրա խոսքերով, այդ սպառնալիքներից ամենակարևորն Իրանի ժողովրդին վնաս հասցնելու ցանկությունն է: Այսօր այդ սպառնալիքները շարունակվում են` Իրանը ներսից թուլացնելու նպատակով:
Գերտերություններն այսպիսով փորձում են ճնշել աշխարհի անկախ երկրներին և այդ երկրների դեմ կիրառել տնտեսական ու ֆինանսական պատերազմ, այդպիսով վերջիններիս թույլ չտալով զարգանալ: Նույն քաղաքականությունը կիրառվում է նաև Իրանի նկատմամբ: Առաջին անգամ այն կիրառվեց 1953թ, երբ ամերիկյան ուժերը հեղաշրջում կազմակերպելով, հեռացրեցին այդ ժամանակվա Իրանի կառավարությանը: Այդ ժամանակ ԱՄՆ-ն և Բրիտանիան նպատակ ունեին իրանցիներից խլել նավթարդյունաբերության նկատմամբ ունեցած իրավունքը: Այս օրերին ձևավորված շարժման հետևանքով սահմանափակվել էին Իրանի ներքին հարցերին Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջամտությունները, ինչը հակասում էր նրանց գաղութատիրական շահերին: Հենց այդ պատճառով էլ նրանք քաղաքական և տնտեսական առումով ճնշում գործադրեցին Իրանի վրա, որպեսզի թուլացնեն ու չեզոքացնեն այդ շարժումը:
Շատ, այդ թվում`Վենեսուելայի, Չիլիի և նույնիսկ Ճապոնիայի փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ երկրի տնտեսութունը խոցելի դառնա, այդ երկիրը կխորտակվի: Հաճախ գերտերությունները սա գիտակցելով են դիմում տնտեսական ճնշումների: Որպես օրինակ, 1973թ նավթային շոկը նույնիսկ ԱՄՆ-ի ու արևմտյան մի շարք երկրների տնտեսության վրա բացասաբար ազդեց: Տնտեսագետներն այս շոկին դիմագրավելու համար տարբեր տեսակետներ ներկայացրին: Դրանցից ամենակարևորը ԱՄՆ ժամանակի նախագահ Ռեյգանի նախագիծն էր: Դրա համաձայն, հայտնի տնտեսագետ Արթուր Լաֆերն ամերիկացի տնտեսագետներին հորդորեց երկրի տնտեսությունը փրկել ճգնաժամից, որի պատճառը արտաքին շոկն էր, հատկապես` նավթի գինը: Այս նախագծի շրջանակներում, հարկերը նվազեցվեցին, որպեսզի ներդրողները մուտք գործեն արտադրության ոլորտ և ներքին արտադրությունը զարգանա: Այս նախագիծը նաև բարձրացրեց մարդկանց եկամուտը և նրանց գնողունակությունը: Ի վերջո, ԱՄՆ տնտեսությունը 1980-ական թվականներին կարողացավ փրկվել այս ճգնաժամից: Այլ խոսքով, այս նախագծերը հիմնված են դիմադրողական տնտեսութան վրա և հին պատմություն ունեն: Վերջին դարերում շատ երկրներ կանգնել են բազմաթիվ ճգնաժամերի առջև: Եվ շատ երկրների համար դիմադրողական տնտեսությունը վերածվել է անհրաժեշտության:
Դիմադրողական տնտեսության շրջանակներում փոխվում է սպառողի օրինակը, ավելի մեծ աշխատանք է պահանջվում և զարգանում է ազգային արտադրությունն օգտագործելու մշակույթը: Կիրառվում է նաև աշխատանքի ու կապիտալի նկատմամբ հովանավորության քաղաքականություն: Սա շատ կարևոր է շրջափակումները չեզոքացնելու հարցում: Հենց այդ պատճառով էլ իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով այս կապակցությամբ համաշխարհային փորձի օգտագործմանը, ներկայացրել է դիմադրողական տնտեսության մանրամասները, որի համաձայն` դիմադրողական տնտեսության նպատակներն իրացնելու համար անհրաժեշտ է մշակել որոշակի ռազմավարական քաղաքականություն: Գիտակցելով այս խնդրի կարևորությունը, ԻԻՀ առաջնորդն իր վերջին ելույթում անդրադարձավ դրան: Վերջին շրջանում նա բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Անշուշտ, այս ճանապարհն այնքան էլ հարթ չի կարող լինել: Սակայն բոլոր դժվարություններով հանդերձ, այս ուղղությամբ մեծ քայլեր են արվել: Սակայն դեռ շատ քայլեր պիտի արվեն`այն նպատակներին հասնելու համար, որոնք անհրաժեշտ են: Իրանը վերջին 30 տարիների ընթացքում դառը փորձեր է ունեցել` պարտադրված պատերազմ, տնտեսական շրջափակումներ և ճնշումներ: Սակայն Թեհրանն այս բոլորը կարողացել է օգտագործել` երկիրը զարգացնելու ուղղությամբ: Այսօր էլ Իրանը փորձում է քայլեր կատարել` դիմադրողական տնտեսության ուղղությամբ: Կանխագուշակելով թշնամիների բոլոր ծրագրերը, ԻԻՀ առանցքային է համարում դիմադրողական տնտեսության կիրառումը: Դիմադրողական տնտեսություն ասելով հասկանում ենք հատկապես երկրի կայունությանը սպառնացող տնտեսական ճգնաժամերի ժամանակ երկրի ներուժի վրա կենտրոնանալը: Այս կենտրոնացումն օգնում է, որպեսզի երկիրը կարողանա պայքարել արտաքին շոկերի դեմ: Սա հատկապես կարևոր է այն տեսակետից, որ թշնամին ամեն գնով նպատակ ունի ոչնչացնել երկրի համակարգը: Իսկ այս նպատակին հասնելու համար, թշնամիներն օգտվում են երկրի թույլ կողմերից, որպեսզի այդպիսով երկրին թույլ չտան զարգանալ: Դրա համար նրանք կիրառում են տարբեր միջոցներ, այդ թվում` շրջափակումներ: Իսկ նպատակը մարդկանց մեջ հիասթափություն տարածելն է, որպեսզի մարդիկ չկարողանան տեսնել այն բոլոր դրական տեղաշարժերը, որ արվում են երկրում: ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «Եթե այս խնդիրները չլուծվեն, տնտեսական դժվարությունները կարող են դառնալ երկարատև ու կործանիչ»: