Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում` երևակայությունից մինչև իրականություն(15)
Միջին Արևելքում միջամտող և պատերազմատենչ ռեժիմներին աջակցելու և նրանց սպառազինելու քաղաքականությունը շարունակելով, Դոնալդ Թրամփը ֆինանսավորում ու սատարում է ահաբեկչական խմբավորումներին: Թրամփի որդեգրած այդ քաղաքականությունը ոչ միայն վնասում է Միջինարևելյան տարածաշրջանին, այլև խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը : Նամանավանդ, որ ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությունների հետևանքները հասել են նաև այդ երկիր։
ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիայի (ԱՀԱ) անդամների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ազատորեն զենք կրելու իրավունքը: Նա ասել է.«Մենք կպայքարենք նրանց դեմ, ովքեր պնդում են, որ ամբողջությամբ արգելվի անձանձ կողմից զենք ձեռք բերելը և պահելը,ինչը ժողովրդի «անվտանգության ապահովման գործոնն է համարվում»: Խոսքն ուղղելով իր երկրում զենք ունեցողներին ԱՄՆ-ի սկանդալային նախագահն ասել էր. «Վերջ է գտել զենք ունեցողների իրավունքների հանդեպ ութամյա ոտնձգությունը և հիմա նրանք իրական պաշտպան ունեն Սպիտակ տանը»:
ԱՄՆ նախագահն այնպիսի հանգամանքներում է նման հայտարարություն Նոարել, երբ զինյալ հարձակումներն ու հրաձգությունները տարեկան հազարավոր ամերիկացիների կյանքեր են խլում: Այդ բռնությունների գլխավոր զոհերը սևամորթներն են, իսկ պատճառը ՝ պետք է գտնել ԱՄՆ հասարակությունում արմատավորված ռասիզմի մեջ: Ի հարկե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հետևանքով, սպիտակամորթ ռասիստներն ու աջակողմյան ծայրահեղական խմբերն առավել հանդուգն են դարձել և երկրում տարածվել է քսենոֆոբիայի ալիքը: Ըստ «Reuters»-ի և «Ipsos»-ի իրականացրած վերջին հարցումների արդյունքների, ԱՄՆ-ի ժողովրդի 36 տոկոսը համոզված է , որ երկիրը գտնվում է «ռասիզմի ու մոլեռանդության» սպառնալիքի ներքո: Այդ թիվը 2015 թվականի համեմատությամբ, 7 տոկոսանոց աճ է ցույց տալիս:
ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը երկրի տարածքում չի սահմանափակվում: Զենքի առևտուրը և ԱՄՆ-ի կողմից մյուս երկրների դեմ ներկայացված սպառնալիքը, Թրամփի ծայրահեղական քաղաքականությունը , վտանգավոր ու ռազմամոլ երկրների հետ սպառազինական աննախադեպ խոշոր համաձայնագրերի ստորագրումը, բոլորն ապացուցում են, որ ԱՄՆ-ը համարվում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքը:
Ամերիկացի հանրահայտ փիլիսոփա, լեզվաբան ՝ Նոամ Չոմսկին ասել է.«Դոնալդ Թրամփի կառավարությունը վճռակամորեն ձգտում է երկիր մոլորակի կործանմանը»: «Ժողովրդավարությունն այսօր» հաղորդման եթերում Չոմսկին կրկին անգամ Թրամփին անվանել է «մարդկային պատմության ամենավտանգավոր անհատը»: «Թրամփի կառավարությունն ապացուցել է, որ մարդկության ապագան իր համար ոչ մի նշանակություն չունի: Նրա կառավարությունը փորձում է «Հանուն շահերի ու իշխանության», ոչնչացնել շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության և էներգետիկայի վարչության նման պետական կառույցները : Առ այսօր ոչ մի կազմակերպություն երկիր մոլորակի վրա մարդկային կյանքին վնասելու ուղղությամբ չի քայլել».-ավելացրել է Չոմսկին:
Գնալով մեծանում են Թրամփի պատերազմական ու ագրեսիվ քայլերը: Միջինարևելյան ամենառազմամոլ և ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ՝ ԻԼԻՊ-ին աջակցող ռեժիմ՝ Սաուդյան Արաբիայի հետ սպառազինական համաձայնագրի ստորագրումը, բացահայտորեն խոսում է ահաբեկչությանը սատարելու Թրամփի քաղաքականության մասին: Վաշինգտոն-Ռիադ սպառազինական համաձայնագրի ստորագրումը շատ քննադատությունների տեղիք է տվել : Ամերիկացի սենատոր ՝ Քրիս Մորֆին, խստորեն քննադատել է Արաբիայի կողմից զանգվածային սպանություններին համընթաց, Ռիադի հետ 110 միլիարդ դոլարանոց համաձայնագրի կնքումը: «Huffington Post» պարբերականում հրապարակված իր հոդվածում, Մորֆին սպառազինական այդ համաձայնագիրը «չափազանց սարսափելի գաղափար» է որակել , ավելացնելով.«Ըստ երևույթին, տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար, Թրամփի կառավարությունն իր հույսը դրել է մի ռեժիմի վրա, որն Ասիայի արևմտյան շրջանում մարդու իրավունքների ոլորտում ամենամութ անցյալն ունի»:
Մորֆին, որ նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ է, ասել է .«Արաբիայի թագավորական ռեժիմն ԱՄՆ-ի ապահոված զենքերով,շարունակելու է կոտորել տարածաշրջանի, մասնավորապես Եմենի խաղաղ բնակիչներին: Իր հոդվածում, նա գրել է.«ԱՄՆ նախկին նախագահ ՝ Բարաք Օբաման , կասեցրեց Արաբիային զենքերի վաճառքը, քանզի չնայած Վաշինգտոնի կողմից հնչած բողոքներին, սաուդցիները բազմիցս Եմենի վրա ավիահարձակումների ժամանակ, օգտվել էին ամերիկյան զենքերից»:
Սենատոր Մորֆին նաև ասել է.«Արաբիային վաճառվող Սմարթ զենքերի ծավալն ավելացնելով, ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվելու, քանզի Ռիադի ստրատեգիան հիմնված է այն սկզբունքի վրա, որ Եմենի ժողովրդին մահու աստիճան ճնշելով, կարող է բանակցությունների համար միավորներ շահել: Եթե ԱՄՆ-ը սաուդցի իշխաններին արդիական զենքեր չտրամադրի, նրանք այլևս չեն կարող շարունակել Եմենում իրենց ոճրագործությունները: Եմենի բնակչության մեծ մասը ԱՄՆ-ին է համարում իր երկրի դեմ Արաբիայի ոտնձգության պատասխանատուն»: Մորֆիի մեկնաբանությամբ, Ռիադի ռեժիմին տրամադրվող արդիական զենքերը չեն ծառայում ահաբեկչական տարբեր խմբերի դեմ պայքարին : Ինչպես Մորֆին է նշել, 110 միլիարդ դոլար գումարը կարելի էր հատկացնել անվտանգության ապահովմանը և աֆրիկյան երկրներում երեխաների կրթությանը:
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահի խոսքերով, Թրամփը երկրի արժեքների հակառակ կողմում է կանգնած և պետք է հեռացվի: Օբամայի կառավարության աշխատանքի նախարարն ասել է.«Մենք մի կարևոր հարցում համաձայն ենք: Թրամփը համարվում է ԱՄՆ պատմության ամենավտանգավոր նախագահը»:
Գերմանական «Spiegel » պարբերականը գրել է «Թրամփն աշխարհի համար մեծ վտանգ է ներկայացնում և պետք է հեռացվի Սպիտակ տնից, քանի դեռ իրավիճակն ավելի չի բարդացել»: Հոդվածագիրը նաև նշել է .«Թրամփը նպատակահարմար նախագահ չէ ԱՄՆ-ի համար : Նա բարձր ինտելեկտ չունի և չի գիտակցում իր պաշտոնի և իրեն առնչվող պարտականությունների նշանակությունը»:
Ավելի վաղ, ամերիկացի հոգեբանները զգուշացրել են, որ Թրամփը տառապում է վտանգավոր խանգարմամբ և հարմար չէ ՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար: Ավելի քան 300 հոգեբաններ նշել են, որ ԱՄՆ նախագահը պարանոյիկ է և նրանց պարտականությունն է զգուշացնել Թրամփի հոգեկան առողջության կապակցությամբ:
Դոնալդ Թրամփը միմիայն պատերազմի մասին է մտածում և չի հարգում մարդու իրավունքներն ու մարդկային արժեքները: Նրա քննադատները մահվան սպառնալիք են ստանում: ԱՄՆ նախագահի համախոհները Թրամփին քննադատող Կոնգրեսի սևամորթ պատգամավորին, ով պահանջել էր իմպիչմենտի ենթարկել նախագահին, մահով էին սպառնացել:
ԱՄՆ Կոնգրեսում Տեխասի աֆրիկյան ծագումով դեմոկրատ պատգամավոր ՝ Ալ Գրինն անդրադարձել է Թրամփի խայտառակ քայլերին ՝ պահանջելով իմպիչմենտի ենթարկել նրան: Գրինի ասածով, օրենքի բոլորի համար պետք է գործի համահավասար: Շաբաթ օրը գումարված նիստում, նա հրապարակեց ստացած մի քանի սպառնալի աուդիո-հաղորդագրություններ,որոնցից մեկում, Գրինին սպանությամբ են սպառնում: Գրինին ուղարկված սպառնալի հաղորդագրության մեջ ասվում է, թե նրան ծառից կախաղան են հանելու : Մյուս աուդիո հաղորդագրության մեջ ասվում է.«Դուք ոչ մեկին իմպիչմենտի չեք ենթարկելու : Այդ դեպքում, մենք սպանելու ենք բոլորիդ»: Սպառնացողներն իրենց հաղորդագրություններում ռասիստական բազմաթիվ բառեր էին օգտագործել աֆրիկյան ծագումով ամերիկացի պատգամավորի դեմ:
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շարունակում է իր աշխատանքը: Դա այն դեպքում, երբ փաստերի վկայությամբ, նա ԱՄՆ-ի ամենաչսիրված նախագահն է: Սոցհարցումների արդյունքների համաձայն, նախագահության առաջին հարյուր օրերի ընթացքում, պարզվել է , որ նա վերջին կես դարվա ամենաչսիրված նախագահն է համարվում: «abc» գործակալության և «Washington Times» օրաթերթի իրականացրած հարցումները պարզել են, որ նախագահության առաջին հարյուր օրերին, Թրամփի ժողովրդականության վարկանիշը 42 տոկոսով իջել է։ ԱՄՆ 34-րդ նախագահ ՝ Այզենհավերի ժամանակաշրջանից՝ (1953-1961 թթ.) ի վեր՝Թրամփի ժողովրդականության վարկանիշը աննախադեպ ռեկորդային ցածր մակարդակի է հասել։
Qաղաքական հարցերի փորձագետ` Մորթեզ Մաքքին ասում է․
ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած այցն ապացուցեց, որ խաղաղասիրության հավակնորդներն ինչպես են զենքի առևտրով զբաղվում: Զենքի առևտուրն ամենաեկամտաբեր գործարքներից է: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցի համաձայն, վերջին հինգ տարիներին զենքի առևտուրը մեծ թափ է ստացել: Աշխարհի սպառազինության շուկայից 33 տոկոսանոց բաժին ունենալով, ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ամենամեծ զենք վաճառող երկիրը, իսկ ամերիկյան զենքերի գլխավոր գնորդը ՝ Սաուդյան Արաբիան է: Տարածաշրջանում իր դաշնակիցներին զենք վաճառելով, ԱՄՆ-ը մահվան առևտուր է անում: Միջինարևելյան նավթառատ երկրներին զենք վաճառելով, այդ երկրների նավթային դոլարները երկիր են վերադառնում: Փաստորեն ուղղակի կապ կա նավթառատ երկրների նավթային դոլարների և զենքի վաճառքի միջև: Մի կողմից, այդ երկրներից նավթ գնելով, նրանք ապահովում են բրածո էներգիայի պաշարներին իրենց կարիքը, իսկ մյուս կողմից, այդ նույն երկրներին զենք վաճառելով , վերադարձնում են նավթային դոլարները: Այդպիսով աշխատում են պտտեցնել արդյունաբերական ու ռազմական կառույցների անիվները՝ ստեղծելով աշխատատեղեր :
Զենքի վաճառքի հետևանքով տարածաշրջանում անապահովություն է տարածվում: Պարսիցծոցյան շեյխերի երկրները զուրկ են ժողովրդավարությունից և ենթադրում են, որ երկիրը ամերիկյան ու եվրոպական զենքերի պահեստի վերածելով, կարող են ապահովել իրենց անվտանգությունը և դերակատար լինել տարածաշրջանի իրադարձություններում: Այստեղ բացահայտվում է ԱՄՆ-ի որդեգրած երկակի քաղաքականությունը : Վաշինգտոնը մի կողմից խաղաղասեր է ձևանում, իսկ մյուս կողմից զենքի վաճառքով , լարված է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակը: Սիրիայում, Բահրեյնում և Իրաքում տեղի ունեցող պատերազմները հետևանքն են ԱՄՆ-ի ռազմամոլության և իրանաֆոբիայով դրսևորվող սաուդական ռեժիմի պատեհապաշտության: Նրանք մի երկրի են մեղադրում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը սատարելու մեջ, որը տարածաշրջանում ահաբեկչության ամենամեծ զոհն է համարվում և ամենալուրջ քայլերն է կատարում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ:
Սոցհարցումների համաձայն, ամերիկացիները դժգոհ են երկրի նախագահից: Հարցվողների շուրջ 60 տոկոսի համոզմամբ՝ Թրամփն անկարող է կարգավորել ժողովրդի խնդիրները: Թրամփը չեղարկել է «Օբամա քեյր» բուժապահովագրական ծառայության նախագիծը: Թրամփը նոր ադմինիստրատիվ հրաման է արձակելու , ըստ որի ամերիկյան ընկերությունները չեն կարող աշխատանքի ընդունել արտասահմանյան աշխատուժին:
Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից , Թրամփը սկանդալային մի քանի հրամանագրեր է ստորագրել: Նախագահի պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում, Թրամփը 90 օրվա ժամկետով արգելեց իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Իսկ 120 օրվա համար կասեցրեց ԱՄՆ-ում ներգաթյալների ընդունման ծրագիրը: