Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում` երևակայությունից մինչև իրականություն(16)
(last modified Sat, 22 Jul 2017 16:39:08 GMT )
Հուլիս 22, 2017 21:09 Asia/Tehran

Պատերազմն, աղքատությունն, անվտանգության բացակայությունը և կենցաղային խնդիրները գաղթի պատճառ են դառնում: Այստեղ տուժողը հիմնականում երեխաներն են, որոնք երբեմն զրկվում են ծնողից և օտար երկրներում շարունակում են իրենց կյանքը:

Դեպի եվրոպա Միջերկրական ծովի տարածքով անօրինական գաղթը դարձել է լուրջ ճգնաժամ: Փախստականների մեծ մասը ծովում զոհվում են, ոմանք էլ Եվրոպա մտնելու հույսով, հասնում են ափի մյուս կողմը: Քաղաքական մի կտիվիստ երևույթն այսպես է բնութագրել .«Մարդիկ ձյուն գտնելու հույսով չեն լքում իրենց բնակարանը : Իրավիճակը պատերազմական է : Այդ պատճառով են լքում իրենց երկիրը: Ի՞նչի են ձգտում:  Մենք պետք է նրանց որպես մարդ ընդունենք: Նրանք հարգալի վերաբերմունք և մարդուն վայել աշխատանք են ակնկալում»:

Փախստականների ճգնաժամը

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, 2010 թվականից ի վեր, ծովի ջրերում որպես փախստական երեխաների ու պատանիների թիվը հինգ անգամ ավելացել է: 

ՅՒՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալների համաձայն, անցած երկու տարիներին աշխարհի 80 երկրում գրանցվել է մինչև 18 տարեկան ծնողներից առանձնացած շուրջ 300 հազար հոգի: 2010-2011 թթ.-ին աշխարհում կային 66 հազար ապաստանյալ երեխաներ:  

 

Փախստական երեխաները ՝ Եվրոպայում

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պահանջել է պաշտպանել երեխաներին բռնություններից: Այդպիսով, արգելվում է մանկահասակ երեխաների կալանավորումը: ՄԱԿ-ի մանկական ֆոնդի տվյալներով, ծնողներից հեռու անչափահաս երեխաներին մեծ վտանգ է սպառնում : Միայն Եվրոպայում 2015-2016 թթ.-ին առանց ծնողների շուրջ 170 հազար երեխա , ապաստանության հայտ են ներկայացրել: Թրաֆիքինգի զոհերի շուրջ 28 տոկոսը մինչև 18  տարեկան երեխաներ են:

Փախստական երեխաները դժվարություն ունեն նաև ուսումնական հարցում: Բրիտանիայի օրենքների համաձայն, այդ երկրում բնակվող մինչև հինգ տարեկան ներգաղթյալները պետական դպրոցներ հաճախել չեն կարող: Յուքիփ (անկախական) կուսակցության առաջնորդ ՝ Նայջել Ֆարաժն այդ սկանդալային առաջարկը ներկայացրել է ՝ Բրիտանիայի ուսումնական համակարգին ներգաղթյալ երեխաների հասանելիությունը կրճատելու համար:

 

Ներգաղթյալ երեխաներին արգելվում է ուսանել

 

Ֆարաժի կարծիքով, ներգաղթյալները պետք է գումար ծախսեն իրենց երեխայի ուսման համար: Բրիտանիայի «Անկախություն» կուսակցությունը նաև հայտարարել է , որ ներգաղթյալները պետք է հինգ տարվա ընթացքում ձեռք բերեն ֆինանսական անհրաժեշտ աղբյուրներ ՝ այդ ընթացքում բուժման ու ուսումնական հաստատություններից օգտվելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ներգաղթյալները պատերազմի պատճառով են լքել իրենց տունն ու հայրենիքը և սովորաբար նույնիսկ սնվելու գումարներ չունեն , ապա նրանք ինչպե՞ս են կարող վճարել մասնավոր դպրոցներ հաճախելու համար:

Եվրոպայում երեխաների անհետանալու մասին լուրը ցնցեց աշխարհը: Անհետացան նույնիսկ չորս տարեկան երեխաներ: Ի՞նչ է պատահել այդքան մեծ թվով կորած երեխաների հետ: Ոչ ոք չգիտի այդ մասին: Պատճառն այն է, որ երբ Իտալիայում կամ Հունաստանում կորում է եթովպիացի, աֆղան ու սիրիացի երեխա, ոչինչ էլ չի պատահում: Եվրոպական երկրների սահմանապահ վարչությունները ոչ հաճախ են գրանցում նման դեպքեր: Այսօր կա մտավախություն, որ մաքսանենգները վաճառում են միայնակ Եվրոպա բերված երեխաներին: Դելֆին Մորալիսի խոսքով, թրաֆիքինգով զբաղվողները չարաշահում են Եվրոպա մեկնեծ երեխաներին: Խնդիրն այն է, որ պատասխանատու մարմիններին դիմելու փոխարեն, այդ երեխաները դիմում են հ ենց այդ մաքանենգներին, ինչն էլ վտանգում է նրանց կյանքը:

Անպաշտպան երեխաները կորում են Եվրոպայում

 

Գոլ Վալի Փեսարլին 12 տարեկանում հեռացել է Աֆղանստանից : Բրիտանիա նրա հասնելու համար պահանջվել է մեկ տարի: Մաքսանենգները նրան հեռացրել էին եղբորից և նա հարկադրաբար գաղթի ճամբան միայնակ էր հաղթահարել: Բեռնատար մեքենաների մեջ թաքնվելով, գնացքից դուրս թռնելով, նա ի վերջո հասավ Թուրքիա , ապա երկու շաբաթ անց է կացրել մեծահասակների բանտում: Թուրքիայից նա 120 ուրիշների հետ մեկնել է Հունաստան մի նավով, որն ուներ 20 հոգու տարողություն: Նա այսպես է պատմել.«Նավակը ջարդվեց: Առաջին անգամն էր ծով էի տեսնում: Սարսափահար էի: Չէի ուզում կյանքս ավարտվեր Միջերկրական ծովում: Այդպիսով մայրիկս չէր իմանա իմ գտնվելու վայրի մասին»: Րոպեներ անց, նա փրկվել ու Հունաստան է տեղափոխվել: Գոլ Վալիին սկզբում ոստիկանությանն, ապա բանակային ուժերին են հանձնել: Մատնահետքերը ստուգելուց հետո, նրան ասել էին, որ մեկ ամսվա ընթացքում պետք է լքի Հունիաստանը, հակառակ դեպքում, վտարվելու է: Այդ ընթացքում նա իմացավ, որ եղբայրը Բրիտանիա է հասել: Նա էլ վարվեց այնպես ինչպես հունաստանում հազարավոր փախստական երեխաներ են վարվում: Փախավ ճամբարից: «Քայլում էինք երկաթգծի ուղղությամբ, որպեսզի ոստիկանները մեզ չտեսնեն: Ոմանք իրենց մատներն այրում կամ հատում էին, որպեսզի ձերբակալվելու դեպքում, հնարավոր չլինի ստուգել մատնահետքերը».պատմել է նա: Գոլ Վալին վերջապես հասնում է Ֆրանսիայի Կալեի նավահանգիստ ՝ անգամներ փորձելո հատել սահմանը և Բրիտանիա հասնել:

Նպատակակետ են հասնում ոչ բոլոր երեխաները: հազարավորներ երբեք տեղ չեն հասնում: Քիարա Սմիթը ՝ որպես փորձագետ, վերջերս Բրիտանիայի խորհրդարանի նիստում ցուցմունքներ է տվել Եվրամիության անդամ երկրներում առանց ուղեկիցների փախստական երեխաների իրավիճակի մասին: Նա Իռլանդիայի ազգային համալսարանի իրավաբանության ճյուղի դասախոս է: Նրա խոսքերով, էմիգրացիոն օրենքներ կան երեխաներին պաշտպանելու համար , սակայն դրանք ոչ միշտ են հարգվում: հիմնականում հունաստանում և Իտալիայում եվրոպական մի քանի կառույցներ են գործում, որոնք փախստականներին ընդունելու պարտականություն ունեն: Սակայն գործնականում այդ կառույցները դարձել են կալանավայրեր: Երբ փախստական երեխաները հայտնվում են նման ճամբարներում, նրանք անկարող են ընդմիշտ այդ պայմանները հանդուրժել:

Փախստական երեխաների դառը ճակատագիրը ՝ Եվրոպայում

 

Քիարա Սմիթի ասածով, փաստերի վկայությամբ, Եվրոպական որոշ երկրներ դիտավորյալ այպիսի պայմաններ են ստեղծում, որ փախստական երեխաները հրաժարվեն ապաստանություն խնդրելու մտքից և այլ երկրներ մեկնեն: Դուբլինյան օրենքների համաձայն, երբ որևէ երեխա միայնակ է գրանցվում մի երկրում, պատասխանատու կառույցները պարտականություն ունեն ճշտել և տեսնել, նա Եվրամիության այլ երկրներում հարազատ ո՞ւնի թե՞ ոչ: Եթե երեխան հարազատ ունի ԵՄ-ի այլ երկրներում, հյուրընկալ երկիրը պարտականություն ունի երեխային նրանց մոտ ուղարկել, որպեսզի նրա ապաստանության հայցը քննարկվի տվյալ երկրում: Սակայն գործնականում նման  բան տեղի չի ունենում: Երբ երեխաներն ինչ-որ երկիր են հասնում և փորձում են ապաստանության հայց ներկայացնել, հատուկ խորհրդականը պետք է օգնի նրան: Մինչդեռ Քիարա Սմիթի ասածով, եվրոպական որոշ երկրներ խնամակալության լավ ծառայություն են մատուցում , իսկ որոշ երկրներում նման ծառայություն բացակայում է:

Ներգաղթյալների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, պետությունները պետք է աջակցեն էմիգրանտներին: Ոչ ոք չպետք է բռնություն կիրառի նրանց նկատմամբ կամ նրանց պարտադիր աշխատեցնի: Ընդունող երկրներում ներգաղթյալներն ունեն ազատության ու անվտանգ պայմաններում ապրելու իրավունք: Հիշյալ երկրները պարտավոր են ներգաղթյալներին պաշտպանել բռնությունից:

Առանց խնամակալի ներգաղթյալ երեխաները 

 

Ավելի խոցելի լինելու պատճառով, երեխաներն ավելի մեծ պաշտպանության կարիք ունեն: Իսկ եվրոպական երկրների անվտանգության ուժերի գործունեությունը չի համապատասխանում հիշյալ կոնվենցիայի ոչ մի հոդվածի: Եվրոպական երկրներն անտեսում են էմիգրանտների մարդկային իրավունքները և ձերբակալումներով ու բռնություններ կիրառելով, փորձում են իրենց երկրից վտարել նրանց:

****

Վերջին տարիներին աշխարհում գաղթի նոր տարբերակ է ձևավորվել: Դա վերջին տասնամյակներում տարածված չի եղել: Գաղթի նոր տարբերակում, Միջինարևելյան, Ասիայի հարավային և հյուսիսաֆրիկյան երկրների փախստականները Եվրոպա են մեկնում: Պատերազմից ու անօթևանությունից խույս տալու համար, գաղթականները փորձում են Միջերկրական ծովը կտրելով, հասնել Եվրոպա: Մաքսանենգները նրանց ունեցածն առգրավելով, փախստականներին հնացած ու ծանրաբեռնված նավակներով , լքում են ծովում: Հնացած նավակների մեծ մասը երբեք ափ չի հասնում:  Անցյալ տարի Միջերկրական ծովում խեղդվել է շուրջ հինգ հազար փախստական, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում մոտ երկու հազար: ՄԱԿ-ը Միջերկրական ծովն անվանել է փախստականների գերեզմանոցը: Ծովի տարածքով եվրոպա հասած փախստականներին ծանր օրեր են սպասում: Եվրոպական պետությունները բոլոր դռները փակել են նրանց առջև: Սահմանները խիստ վերահսկելով, եվրոպական երկրները փորձում են կանգնեցնել ներգաղթյալների հոսքը: Եվրոպական պետություններն անպաշտպան ներգաղթյալներին տեղավորում են բնակության համար անբարենպաստ ճամբարներում, որտեղ չեն հարգվում նվազագույն իրավունքները : Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ  կառույցները չեն խղճում նույնիսկ փախստական երեխաներին: