Օգոստոս 15, 2017 20:12 Asia/Tehran

2014թ. ԵՄ և ՌԴ միջև Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ տարաձայնություն առաջացավ, և Մոսկվայի դեմ կիրառվեցին որոշակի պատժամիջոցներ:

 

Սակայն այդուհանդերձ, ԵՄ  մի շարք կարևոր անդամներ, հատկապես արևմտյան Եվրոպայից, շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները` հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Պետք է ասել, որ ԵՄ և Ռուսաստանի միջև կապերն ազդված են ամերիկացների հակառաուսական տրամադրություններից: Վաշինգտոնի հակառուսական քայլերը, հատկապես էներգետիկայի ոլորտում նոր պատժամիջոցների կիրառումը, ազդել են ԵՄ-ՌԴ կապերի վրա: Այդուհանդերձ, ԵՄ անդամ երկրները լուրջ հակազդում են հատկապես Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցնրին, դրանք համարելով ճնշում ԵՄ-ի վրա: Պետք է ասել, որ եթե Վաշինգտոնի և Բրյուսելի միջև ձեռք չբերվեն որոշակի համաձայնություններ, ԵՄ-ն թերևս փորձի ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի դիմել:  

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները միայն Եվրոպայի  և Ռուսաստանի խնդիրը չեն: Եվրամիության ներսում նույնպես ծայր են առել տարաձայնություններ` ՌԴ հետ հարաբերությունների կապակցությամբ: Թեև 2014թ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ միասին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանեց Ղրիմի հարցի կապակցությամբ, դա չի նշանակում, որ  ԵՄ խոշոր երկրները, հատկապես` Գերմանիան և Ֆրանսիան, ցանկանում են, որ պատժամիջոցները խորանան և տարածվեն էներգետիկայի ոլորտում: Չնայած այդ պատժամիջոցները արդեն բացասաբար են ազդել Եվրոպայի ֆինանսական ու  տնտեսական ոլորտների վրա:

ԵՄ անդամ երկրների միջև տարաձայնություններն ինչպես նշեցինք, ավելի են խորացել: Որոշ երկրներ, որնք Ռուսաստանի հետ ունեցել են առևտրատնտեսական կապեր, ինչպես` Հունաստանը, Հունգարիան և Կիպրոսը, ցանկանում են, որպեսզի այդ պատժամիջոցները վերանան: Իսկ այն երկրները, որոնք մշտապես մրցակցության մեջ են եղել Մոսկվայի հետ, ինչպես` Լեհաստանը և բալթյան պետությունները, պահանջում են պատժամիջոցների կիրառում: ԵՄ խոշոր պետությունները, ինչպես` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան , չնայած մասնակցել են պատժամիջոցներին, սակայն ցանկանում են ընդլայնել Մոսկվայի հետ համագործակցությունները առևտրային, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Հիմնական տարաձայնությունը կապված է էներգետիկ ոլորտի հետ: Հատկապես Ռուսաստանի գազը Եվրոպա արտահանելու հարցը դարձել է ամենակարևոր խնդիրը: Սակայն Ռուսատսանի մրցակից երկրներն ընդհանրապես պահանջում են, որպեսզի Եվրամիությունը կրճատի ռուսական գազից կախվածութունը : Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինա գազի արտահանման հարցի քննարկումը հետաձգել մինչև հոկտեմբեր ամիս: Այս բանակցությունները նախատեսված էր անցկացնել օգոստոսին, չնայած ՌԴ էներգետիկայի նախարարությունը  բազմիցս հայտարարել է, որ Ուկարինայից գազի արտահանման ենթակառույցները բավարար չեն ռուսական գազը ԵՄ երկրներ արտահանեկլու համար: Գազպրոմ ընկերությունը   Ուկրաինայի խողովակաշարով, Բելառուսի և Նորդ Սթրիմի ուղղությամբ, ռուսական գազը տեղափոխում է ԵՄ երկրներ: Այդուհանդերձ Ռուսաստանը փորձում է իր գազի արտահանումը չիրականացնել Ուկրաինայից և այդ նպատակով առաջարկել է  Նորդ Սթրիմ 2 խողովակաշարի կառուցման նախագիծը: Ներկա դրությամբ Գազպրոմ ընկերությունը փորձում է  իրականացնել այս նախագիծը, մի շարք եվրոպական երկրների հետ: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են Նորդ Սթրիմ 2 նախագծի դեմ, Եվրամիությունում նոր տարաձայնությունների ալիք են բարձրացրել: Եվ բնականաբար, Մոսկվան նույնպես լուռ չի մնացել: ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովն անդրադառնալով  Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությանը, խստորեն քննադատել է այն: Հարկ է նշել, որ Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը Վարշավայից և եվրոպական այլ երկրներից փորձում է  արտոնություններ կորզել և այդ պատճառով առաջարկել է Նորդ Սթրիմ 2 նախագիծը: Վաշկովսկին նաև նշել է, որ Ռուսաստանն այդպիսով ավելի է հեղինկազրկվել: ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում` Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը և Ռումինիան, դեմ են այս նախագծին և այդ կապակցությամբ իրենց բողոքը ներկայացրել են Եվրոպայի հանձնաժողովի նախագահին: Նրանք ցանկանում  են, որպեսզի Նորդ Սթրիմ 2 նախագիծը չիրականանա: Նրանք կարծում են, որ հակառակ դեպքում Եվրոպան ավելի մեծ կախվածության մեջ կնկնի ռուսական գազից: ՌԴ և Լեհաստանի կապերը սառեցին 2014 թ.` Ուկրաինայի հակամարտության հարցով: Եվ այժմ երկու երկիրը լուրջ հակամարտության մեջ են հատկապես Նորդ Սթրիմ 2 նախագծի շուրջ: Լեհաստանի կոշտ դիրքորոշումը ռուսական գազային նախագծերի դեմ ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները թշնամական են: Լեհերը հայտարարել են, որ Ռուսաստանը չի ցանկանում բարելավել իր հարաբերությունները Վարշավայի հետ և այդ հարցը կախված է Մոսկվայի քայլերից: Պետք է ասել, որ Ուկրաինայի հետ գազի խնդրի ծագելուց հետո, Ռուսաստանը 2006-2009թթ. փորձեր է անում գազային խողովակաշար կառուցել Եվրոպայի հյուսիսում և հարավում: Այս շրջանակներում, ռուսները Եվրոպայի հյուսիսում կառուցեցին Նորդ Սթրիմ 1-ը: Այն 2011 թվականից գազ է մատակարարում Գերմանիային: Խողովակաշարն ունի 11 կմ երկարություն և գտնվում է  ծովի հատակին: Այն ամենաերկարն է ծովային խողովակների մեջ և 55 միլիարդ խմ տարողություն ունի: Ռուսաստանը Նորդ Սթրիմ 2 խողովակաշարը կառուցելով ցանկանում է  Ուկրաինային դուրս մղել գազի արտահանման տրանզիտից: Իհարկե մինչ այս Եվրոպայի հարավում աշխատում էր Սոֆթ Սթրիմ խողովակաշարը: Սակայն 2015թ ԵՄ կողմի որոշ խոչընդոտների առաջանալուց հետո, Ռուասաստանը հրաժարվեց այդ նախագծից և փորձում է  կառուցել Նորդ Սթրիմ 2-ը: Այն Գեմանիային հնարավորություն կտա Ռուսաստանից Բալթիկ ծովով ուղղակիորեն գազ ներմուծել: Իհարկե պետք է ասել, որ միայն Լեհաստանը չէ, որ դեմ է այս խողովակաշարի կառուցմանը:  ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում բալթյան երեք հանրապետությունները, Ռումինիան և Իտալիան, նույնպես դեմ են: Իտալիան քննադատում է  այն խտրական վերաբերմունքը, որ Ռուսատսնը կիրառում է Գերմանիայի նկատմամբ: Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին 2015թ դեկտեմբերին քնադատեց Գերմանիային` ԵՄ մյուս երկրների կարծիքը չհարգելու և Նորդ Սթրիմ 2 նախագծի միջոցով Մոսկվայի հետ կապերը ընդլայնելու համար:

ԱՄՆ-ն 2016թ օգոստոսից, Բարաք Օբամայի նախագահության ժամանակ դեմ արտահայտվեց Նորդ Սթրիմ 2-ի կառուցմանը, հայտարարելով, որ այն չի ապահվում արևմուտքի շահերը: ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն այն ժամանակ հայտարարեց, որ Նորդ Սթրիմ 2-ի կառուցմամբ կվնասվեն Եվրոպայի արևելյան ու արևմտյան երկրների հարաբերությունները: Նրա խոսքերով, խողովակաշարը կկրճատի ռուսական գազի տրանզիտից գոյացող Լեհաստանի, Սլովենիայի և Ուկրաինայի եկամուտը: Եվրոպացի փորձագետներն ու պաշտոնյաները համոզված են, որ Վաշինգտոնն իր վերջին պատժամիջոցներով ոչ միայն հետաքրքրված է Եվրոպայի տնտեսական շահերով, այլ ցանկանում է  եվրոպական ակտիվ ընկերություններին դուրս մղել էներգետիկ ոլորտից: Իսկ դա հակասում է միջազգային կոնվենցիաներին: Փարիզի ռազավարական և միջազգային հարցերով փորձագետ Ֆրենսիս Փրինը համոզված է, որ ԵՄ անդամ երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և ԱՄՆ-ին հայտարարեն, որ Եվրոպան դեմ է այդ երկրի կողմից Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Այսպիսով կարելի է ասել, որ ԵՄ և Ռուսաստանի միջև համագործակցությունը գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում: Եվ չնայած այսօր առանցքը էներգետիկ ոլորտն է, այդուհանդերձ պետք է ասել, որ ԵՄ-ում Ռուսաստանի նկատմամբ գոյություն ունի երկակի մոտեցում: Մի մասը համոզված է, որ Ռուսաստանի հետ կապերը պետք է պահպանել, քանի որ Եվրոպան կախված է ռուսական գազից: Այս տեսանկյան կողմնակիցն է Գերմանիան, որին հովանավորում են Ֆրանսիան և Ավստրիան: Մեկ այլ խումբ հայտնել է հակառակ կարծիք և համոզված է, որ պետք է միանալ ԱՄՆ-ին և մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն ու սահմանափակել այդ երկրի հետ շփումները: Այդ տեսակետի կողմնակիցն է Լեհաստանը և մի շարք այլ երկրներ: Նրանք հայտարարում են, որ Ռուսաստանը սպառնում է իրենց անվտանգությանը: Ուստի այդ երկրները պահանջում են ոչ միայն արևելյան Եվրոպայում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել,այլ նաև վերացնել Ռուսաստանից բոլոր տեսակի, հատկապես էներգետիկ կախվածությունը:

Այս տեսակետների պատճառով ԵՄ-ն բաժանվել է երկու մասի և չի կարողանում ընդհանուր դիրքորոշում որդեգրել ՌԴ հետ հարաբերությունների վերաբերյալ:

 

Պիտակ