Ռասիզմն ԱՄՆ-ում խորը արմատներ ունի
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած աջակողմյան խմբերի համահավաքը կրկին ցույց տվեց այդ երկրում առկա ռասիստական հակասությունները:
Աջ ծայրահեղական խմբերի համահավաքը կազմակերպվել էր «Սպիտակամորթ ազգայնական»-ների ներառյալ «Նեո-կոնֆեդերացիա»-ի, «նեո-նացիստների» և «Աշխարհազորայինների շարժման» կողմից: Շարլոտսվիլում համահավաքը կայացել էր 19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ քաղաքացիական պատերազմների անջատողական ուժերի հրամանատար Գեներալ Լիի արձանը քաղաքի հրապարակից ապամոնտաժելու ուղղությամբ տարած փորձերի կապակցությամբ:
Այն բանից հետո երբ 2015 թ.-ին 21-ամյա երիտասարդ Դիլան Ռուֆը Չարլստոնի եկեղեցում հարձակում իրականացրեց սևամորթ հավատացյալների վրա, որի հետևանքով զոհվեցին որոշ թվով մարդիկ, փորձեր արվեց վերացնել ստրկատիրության և ներքին պատերազմների ժամանակաշրջանից մնացած խորհրդանիշները ԱՄՆ-ի հարավային նահանգներում:
Մյուս կողմից Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ստեղծված մթնոլորտը օգտագործելով աջ ծայրահեղական խմբերը փորձում են դիմակայել հակառասիստական խմբերին:
Շարլոտսվիլում տեղի ունեցած ռասիստական բախումները ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքերն են, որ տեղի են ունենում ԱՄՆ-ում: Այն օրվանից որ Բրիտանացի գաղութարարները իրենց նավերով մուտք գործեցին նոր աշխարհամաս և Ջորջ Թաունում հիմնեցին առաջին գաղութը, Ամերիկայում սկսվեցին ռասիստական բախումները: Սկզբում բախումները տեղի ունեցան տեղացի կարմրամորթների և գաղթական սպիտակամորթների միջև, այնուհետև հետագա երկու դարերի ընթացքում տեղի ունեցավ մարդկության ամենամեծ ցեղասպանությունը: Այնուհետև սևամորթ ստրուկներին Աֆրիկայից նոր ցամաքամաս տեղափոխելով մեկնարկեց սևամորթնեի և սպիտակամորթների ցեղային բախումները: Ամերիկայի հարավային նահանգներում սպիտակամորթ ստրկատերերն անասելի դաժանություններ իրականացրին միլիոնավոր սվամորթ ստրուկների դեմ: Ստրկատիրական կարգերը պահպանելու համար Ամերիկայում տեղի ունեցավ հարավային և հյուսիսային նահանգների ներքին պատերազմը, որի ընթացքում երկու կողմից զոհվեցին 600 հազար զինծառայողներ և անզեն քաղաքացիներ: Սևամորթ ստորուկների ազատության, սահմանադրության և քաղաքացիական իրավունքների հռչակագրի հրապարակումը նույնիսկ չկարողացավ ԱՄՆ-ում վերացնել ռասիստական տրամադրությունները: Տարիներ շարունակ ռասիստական խմբերը այդ թվում Կու-Կլուքս-Կլան խումբը շարունակեց ԱՄՆ-ի հարավային նահանգներում ոճրագործություններ իրականացնել սևամորթների դեմ: Նրանք ազատորեն ամեն տեսակ դաժանություններ և ոճրագործություններ էին իրականացնում սևամորթների դեմ և նույնիսկ օրենքը հովանավորում էր նրանց: Ի հարկե գունամորթ փոքրամասնությունները այդ թվում սևամորթները և կարմրամորթները հակադարձում էին սպիտակամորթ ռասիստական խմբերի գործողությանը և վրեժ էին լուծում նրանցից: Այս տեսակ ծայրահեղական քայլերը ավելի էին սրում ԱՄՆ-ում ռասիստական բախումները, որոնք շարունակվում են մինչև մեր օրերը:
Վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում ավելի է բարելավվել սևամորթների քաղաքացիական իրավունքների վիճակը: Այժմ սևամորթները իրավունք ունեն օգտագործել հանրային վայրերը և նրանց զավակները կարող են հաճախել սպիտակամորթների դպրոցները: Սևամորթները նաև կարող են մասնակցել ընտրություններին և հասնել պետական պաշտոնների: Սևամորթներից ոմանք այդ ընթացքում կարողացել են զբաղեցնել նախագահի, արտգործնախարարի և արդարադատության նախարարի պաշտոնները: Այդուամենայնիվ սևամորթ հասարակ քաղաքացիների և չքավոր դասակարգի համար չի փոխվել պայմանները: Ներկայումս սպիտակամորթ քաղաքացիների համեմատությամբ սևամորթ աշխատավորներին ավելի քիչ են վճարում: Սևամորթները ընդհանրապես զրկված են բարձր ուսում ստանալու և կենցաղային հնարավորություններից: Ֆինանսական և մշակությանին աղքատության հետևանքով սևամորթների մոտ ավելի շատ են հանցագործության դեպքերը և բնակչության համեմատությամբ ավելի շատ է սևամորթ բանտարկյալների թիվը: Այդուամենայնիվ ԱՄՆ-ում աջ ծայրահեղական շարժումը դեռ համոզված է, որ պետք է պահապանել սպիտակամորթների գերակայությունը: Նրանց կարծիքով սևամորթները, կարմրամորթները, մուսուլմանները, հրեաները և լատինամերիկյան սպիտակամորթները չեն տարբերվում տրանսգենդերային անձանցից: Նրանք հայտարարել են, որ առաջիկա տասնամյակներում սևամորթների ու լատինամերիկյան բնակչության թիվը աճելով եվրոպական արմատներով սպիտակամորթները կհայտնվեն փոքրամասնության կարգավիճակում և սպանախոսների թիվը կգերազանցի անգլիախոսներից: Նաև նրանց կարծիքով փոքրամասնությունների տեսական և հասարակական դիրքի բարձրացումը վտանգավոր է և այդ վտանգը դիմակայելու համար նրանք դիմում են բռնարարքների: Ամերիկյան Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հակառասիստական ակցիայի մասնակիցներին: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ կին: ԱՄՆ-ում նման դեպքերը կարող են հանգեցնել լայնատարած անկարգությունների: Թվում է աջ ծայրահեղական և ռասիստական շարժումը ԱՄՆ-ում նման անկարգություններ անցկացնելու համար ունի անվտանգության երաշխիքներ: ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավներում հայտարարել էր, որ մեքսիկացիները վեներական հիվանդություներ ունեն և խոստացել էր երկրից դուրս վտարել անօրինական էմիգրանտներին և արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Այս խոստումները պատճառ դարձան, որ 2016 թ.-ին կայացած նախագահական ընտրություններում աջ ծայարահեղական շարժումը և ռասիստական խմբերը հովանավորեն Դոնալդ Թրամփին: Ի հարկե այդ հարաբերությունները երկողմանի էին և Դոնալդ Թրամփը ևս այդ խմբերի ու շարժման ազդեցությունը օգտագործեց ռասիստների քվեները հարավային և արևմտյան նահանգներում իր կողմը շահելու համար: Աջ ծայարահեղականներին և ռասիստներին ընդհանրապես հովանավորում են գյուղացիությունը, ավանդական դասակարգը և կրոնական խավը: Նրանք մեծ դերակատարություն ունեցան 2016 թ.-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հասնելու գործում:
Ռասիստական շարժման ղեկավար Դեյվիդ Դուքը խոսքն ուղղելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ասել է.-«Հիշիր որ ԱՄՆ-ի սպիտամորթներն էին, որ քեզ ընտրեցին որպես նախագահ ոչ թէ աջ ծայրահեղականները»:
ԱՄՆ-ի հասարակությունը ներկայումս երկրում առաջացած սոցիալական և մշակությաին ճեղքվածության պատճառով ավելի են խորացել ռասիստական հակասությունները այդ երկրում: Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր վայրերում տեղի են ունեցել 13 արյունահեղ բախումներ, որոնցից են 1992 թ.-ին Լոս-Անջելեսի ապստամբությունը և 2015 թ.-ին սևամորթ քաղաքացիների բողոքի ակցիաները: Հենց այդ ընթացքում էլ աջ ծայրահեղական շարժումները ցեղային փոքրամասնություններին դրդելու նպատակով նրանց քաղաքամասերում այդ թվում 2005 թ.-ին Թոլիդո քաղաքում և 2017 թ.-ին Շարլոտսվիլում ցույցեր են կազմակերպել փոքրամասնությունների դեմ:
Նախատեսվում է, որ առաջիկայում ԱՄՆ-ի տարբեր վայրերում ավելի կմեծանան տարբեր խմբերի միջև բախումները: Մի կողմից քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբերը փորձում են պահպանել անցյալի ձեռքբերումները , իսկ մյուս կողմից ռասիստական խմբերը ամերիկյան ինքնությունը պահպանելու պատրվակով փորձում են դիմել զինյալ պայքարի: Երկու կողմերի կողմնորորշումները կարող են հանգել Շարլոտսվիլի նման դեպքերի կրկնությանը:
Նման բախումները կարող են կանխվել միայն այն դեպքում երբ ամերիկացիների հանրային կարծիքը ուղղորդվի դեպի ռասայական հանդուրժողականության, խաղաղության, համակեցության և կոպտություններից զերծ մնալու ուղղությամբ:
«Յեյլ» համալսարանի սոցիոլոգական հոգեբանության դասախոս Ջենիֆեր Ռիչսոնն ասել է.-«Միայն մշակութային փոփոխության ճանապարհով հնարավոր է վերջ տալ ծայրահեղականությանը: Պետք է փոփոխել հասրակակության կողմից ընդունված մտածելակերպը»:
Նա հավելել է.-«Չնայած տարբեր ցեղերի միջև ամուսնություններ տեղի ունենալու և ռասիստական խտրականությունը արգելող օրենքների վերաբերյալ ձեռքբերումներին, սակայն երբ խոսվում է ներքին և անհատական ծայրահեղականության մասին, չպետք է հույս ունենալ, որ ԱՄՆ-ի հարավային նահանգներում մի քանի տարեց ծայրահեղականների մահով հնարավոր կլինի բարեփոխել իրավիճակը»: