Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (34)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Ամիր Քաբիր արդյունաբերական և Թեհրան համալսարանների գիտնականները պատրաստել են ոսկրերի վերանորոգմանն անհրաժեշտ հանքային նյութեր պարունակող լաստակ: Այդ գիտնականների խոսքերով, այդ մեթոդը պակսեցնում է վիրահատության անհրաժեշտությունը ՝ կրճատելով ապաքինման ժամանակահատվածը: Հյուսվածքի ճարտարագիտական գլխավոր նպատակը բջիջների առանձնացումը և վերահսկված պայմաններում եռաչափ լաստակի վրա նրանց աճեցնելն է , որն ի վերջո արտադրված նյութը տեղադրվում է հիվանդի օրգանիզմի տվյալ անդամի վրա , իսկ լաստակը ժամանակի ընթացքում, անհետանում է:
Փոխպատվաստումը կատարվում է ոսկրերի ապաքինման ու վերականգնման համար: Հյուսվածքային ճարտարագիտության օգնությամբ ոսկրային թերի փոխպատվաստումը , հանդիսանում է օպտիմալ միջոց, քանի որ վերանորոգման գործընթացը կատարվում է հիվանդի սեփական հյուսվածքի միջոցով և ժամանակի ընթացքում պրոցեսն ամբողջանում է: Տարածված կլինիկական բուժման մեթոդները բարդություններ ու սահմանափակումներ ունեն, իսկ անդամի փոխպատվաստման համար կիրառվում են այլափոխապատվաստման (ալլոտրանսպլանտացիա) allograft՝ մարդու կենսական անդամները մյուս անհատին և autograft ՝ հիվանդի բջիջները նույն հիվանդին փոխպատվաստման մեթոդները: Ներկայումս autograft մեթոդը համարվում է ոսկրային տրանսպլանտացիայի համար գերազանց ստանդարտ միջոց: Նոր մեթոդն ունի անհրաժեշտ նյութեր ՝ ոսկրային հյուսվածքի վերանորոգման համար: Ի հարկե autograft մեթոդի դեպքում անհրաժեշտ է լինում երկրորդ վիրահատությունը: Նման վիրահատությունները մեծ ծախսեր ունեն և թողնում են սպի և կողմնակի հետևանքներ: Վիրահատության ռիսկայնությունը բարձր է ՝ արյունահոսության, այտուցի ու պատճառած ցավերի համար:
«Ցողունային բջիջների կենսական գնահատման նպատակով պոլիլակտիկ թթվի հիմքով նանոկենսական հիբրիդային լաստերի նախագծում և պատրաստում» խորագրով ուսումնասիրություը կարող է փոխարինել փոխպատվաստման տարածված մեթոդներին , իսկ մյուս կողմից հնարավոր է օգտվել հենց հիվանդի ցողունային բջիջներից, որով էլ երաշխավորվում է վիրահատության անվտանգությունը:
Իրանի բարեկեցության գիտությունների համալսարանի գիտնականներից մեկը պատրաստել է շնչառական հիվանդների համար թթվածնի ավտոմատ ճշգրտման սարք: Թվայնացված ֆլոմետր սարքն ավտոմատիկ կերպով շնչառական հիվանդներին օգնում է իրենց օրգանիզմին համապատասխան ստանալ թթվածին: Հիվանդապահի բացակայության դեպքում, ավտոմատ աշխատանքի հաշվին, սարքն ապահովում է հիվանդին անհրաժեշտ վերահսկված ծավալով թթվածին : Սովորական սարքերում դա կատարվում է հիվանդապահի կողմից և հիվանդը կարող է իր պահանջարկից ավելին կամ պակաս թթվածին ստանալ: Թթվածնի հավելյալ չափաբաժինը կարող է հանգեցնել թթվածնային թունավորման, իսկ պակասը ՝ շնչառական խանգարման:
Սարքի գյուտարարի ասածով, շուկայում առկա է Pulse Oximeter կոչվող ֆոլմետրի մուտքային մասնիկը, որն ամրացվում է հիվանդի ձեռքին ՝ ստանալով և փոխանցելով օրգանիզմում հեմոգլոբինի հագեցվածության մասին անհատի ֆիզիկական տվյալները: Ըստ թվայնացված ֆլոմետրին հասած տեղեկությունների, ճշտվում և ապոհվվում է հիվանդին անհրաժեշտ թթվածնի չափը: Սարքը նաև սրտի աշխատանքը վերահսկելու հնարավորություն է տալիս, իսկ հեմոգլոբինի հագեցվածությունը հնարավոր է նկատել ուղղակի: սարքն ունի նաև ազդադարող համակարգ, որը թվվածնի մատակարարումը դադարելու դեպքում ահազանգում է : Թվայնացված ֆլոմետրն աշխատում է նաև անալոգ ձևաչափով:
Իրանի բարեկեցության գիտությունների համալսարանի գիտնականներից մեկը պատրաստել է շնչառական հիվանդների համար թթվածնի ավտոմատ ճշգրտման սարք
Max Planck ինստիտուտի գիտնականները հեռավորության վրա հազվագյուտ հսկայական մոլորակ են հայտնաբերել, որի շառավիղը 1.5 , իսկ ծավալը 6-ից 12 անգամ գերազանցում է յուպերին: Այդ մոլորակում ջերմությունը 1000-ից 1300 սանտիգրադ է: Այդ մոլորակի հետ կապված գիտնականները շատ զարմանահրաշ նորություններ են պարզել և այդպիսով, նրանք որոշել են վերանայել տիեզերքի մասին իրենց տեսությունները: Չիլիի ESO աստղադիտարանի հսկայական աստղադիտակում տեղադրված SPHERE սարքի օգնությամբ, ստացվել են HIP65426b մոլորակի ուղղակի կադրեր:
Max Planck ինստիտուտի գիտնականի ասածով, արեգակնային համակարգից դուրս կադրեր ստանալ ոչ միշտ է հնարավոր, սակայն այս վերջին հայտնաբերումները հսկայական ինֆորմացիա են պարունակում: Մոլորակների ուղղակի լույսի վերծանմամբ, հնարավոր է պարզել տվյալ մոլորակի բաղադրիչ տարրերը: Չիլիի «Գրենոբել» համալսարանում իրականացված հետազոտության ղեկավարի խոսքերով, ենթադրվում է, որ այդ մոլորակը համարվում է երիտասարդ գալակտիկայի մի մասը , որտեղ դեռևս կա փոշու սկավառակ: Իսկ HIP65426-ը ներկայումս նման սկավառակ չունի, ինչն ապացուցում է, որ դա տարբերվում է դասական մոլորակներից:
Վերջերս գիտնականներն ուռուցքային ինվազիվ լիմֆ հանգույցների քաղցկեղի բուժման մեթոդ են հայտնաբերել: Արյան քաղցկեղի բուժման համար մեծ հաջողություն է ունեցել գենոթերապիայի մեթոդը: Հետազոտական թիմի ղեկավարի խոսքերով, լիմֆերի քաղցկեղով հարյուր հիվանդների 36 տոկոսը, վեց ամիս անց բուժվել է: Յուրաքանչյուր հինգ հիվանդից չորսի մոտ հիվանդության կեսը վերացել էր: Այնուամենայնիվ, գիտնակնները պնդում են նրանց պահել վերահսկողության տակ ՝ բուժման մեթոդի մասին նոր տեղեկություններ իմանալու համար: Բուժման այս մեթոդը հիվանդների օրգանիզմին թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղային բջիջները:
Լիմֆ հանգույցների քաղցկեղը կոչվում է լանֆոմ : Լիմֆ հանգույցները համարվում են օրգանիզի իմունիտետ համակարգի մի մասը : Բուժման այս մեթոդում, հիվանդի արյունը ֆիլտերացվում է , ապա T բջիջներ կոչվող իմունային բջիջները ձևափոխվում են ՝ պարուրելով քաղցկեղի դեմ պայքարող գեները: Երակային ճանապարհով, օրգանիզմ են վերադարձվում բջիջները, ապա քաղցկեղի նպատակակետ համարվող բջիջները տարածվում են օրգանիզմում:
Գիտնականները հայտնաբերել են դիպրեսիա հիվանդության վրա ազդող գենը: Մերիլենդի համալսարանի գիտնականները պարզել են սթրերսից պաշտպանվելու գործում որոշակի գենի հիմնական դերակատարությունը: Աշխարհում տարեկան ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով: Դեպրեսիա կարող են առաջացնել ինչպես կենցաղային պայմանները, նաև ժառանգականությունը:
Այդ ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տվել, որ SLc6a15 գենը կարող է ազդել դեպրեսիայի առաջացման հարցում առանցքային դեր ունեցող նեյրոնի վրա: Հետազոտական թիմի ղեկավարի խոսքերով, ուսումնասիրությունը պարզել է , թե նեյրոններում այդ գենի քանակն ինչպես է ազդում տրամադրության վրա: Հիշյալ գենի փոփոխական քանակը կրող անհատների մոտ ավելի մեծ է դեպրեսիայի հավանակությունը: Գիտնականները հուսով են, որ այդ գենի հայտնաբերմամբ, հաջողվելու է գտնել դեպրեսիայի բուժման նոր եղանակ: