ԻԻՀ առաջնորդի հայեցակետը (Մեծարգո առաջնորդի հորդորները` վարչակարգի պատասխանատուներին)
Այս տարի կառավարության շաբաթն Իրանում նշանավորվեց նոր կառավարության աշխատանքով:
Կառավարության շաբաթվա առիթով ԻԻՀ մեծարգո առաջնորդը հանդիպել է նախագահ Ռոհանիին և կառավարության անդամներին: Դիմելով նրանց, առաջնորդը մի քանի կարևոր կետեր է նշել: Նա իր ելույթում կարևորել է հոգևոր ցանկությունը` ծառայելու մարդկանց, որպես Աստծո արարածներ, նրանց խնդիրների լուծումը, Ղուրանին ավելի մերձենալն ու աղոթքը կարևորելը: Այաթոլլահ Խամենեին նաև կարևորել է ջիհադի և մարտնչելու ոգի ունենալը և կրկնակի աշխատելը` առանց որևէ ակնկալիքի: Նրա ասելով, կառավարության որոշումների համար պատասխանատու են դրա բոլոր անդամները: Նա հավելել է, որ մարդկանց հետ շփումը պետք է ավելի խորը լինի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ նրանց խնդիրներն ու դրանց համար լուծումներ գտնել: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ պետք է միևնույն ժամանակ հեռու մնալ ավելորդ ծախսերից ու լինել ժուժկալ:
ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «Հասարակության մեջ տիրում է իսլամական մթնոլորտ, իսկ ԻԻՀ համակարգում աշխատելը կարևոր հանգամանք է, որը պետք է նկատի առնել: Այս առանձնահատկությունը պարտադրում է, որ կառավարությունը ղեկավարեն նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն ծառայել մարդկանց, լինելով լավ մասնագետներ ու իրենց պարտականությունները կատարեն լավագույնս: Հենց այս առումով, ԻԻՀ առաջնորդն իր ելույթում կարևորեց կառավարության անդամների վերաբերյալ մի քանի կետեր: Մասնավորապես նա նշեց, որ կառավարության անդամները պետք է լինեն գործունյա, հավատացյալ, ունենան հեղափոխական ոգի, շատ աշխատեն ու հանուն ժողովրդի խնդիրների լուծման, պատրաստ լինեն մարտնչելու: ԻԻՀ առաջնորդի ասելով. «Դրան զուգահեռ, այդ անձինք պետք է կարևորեն մարդկանց տնտեսական խնդիրները»: Նա հավելել է, որ պետք է հրաժարվել նավթային ու մենաշնորհային տնտեսությոնից և գնալ դեպի ժողովրդական տնտեսություն, որը կենտրոնացած է արտադրության վրա: Այաթոլլահ Խամենեին իր ելույթի մեկ այլ բաժնում ասաց, որ դիվանագիտական ասպարեզում պետք է պահպանել հեղափոխական հոգեբանությունը և հավատարիմ մնալ կրոնական սկզբունքներին: Նրա ասելով. «Միջազգային դիվանագիտական շրջանակներում մենք պետք է հպարտանանք հեղափոխության գաղափարներով: Եվ պետք է արժևորենք հեղափոխական այնպիսի արժեքներն ինչպես` համաշխարհային բռնատիրության ու անարդարության դեմ պայքարը և դեմ գնանք այն գաղափարախոսությանը, որ միջազգային ասպարեզում ուժերին բաժանում է իշխողների ու ենթարկվողների»:
Պետք է ասել, որ միջազգային ու տարածաշրջանային ոլորտում Իրանի քաղաքական երկխոսությունը թևակոխել է ռազմավարական փուլ: Իրանն այսօր համարվում է ազդեցիկ երկիր` տարածաշրջանային հակամարտությունները լուծելու առումով: Եվ Իրանի այս դերը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը, նկատելի են Սիրիայում ու Իրաքում: Սակայն անկասկած, այս ամենը պահպանելու համար, միջազգային ասպարեզում պետք է ունենալ հեղափոխական ոգի»:
ԻԻՀ-ը միջազգային ասպարեզում շարունակում է պահպանել իր հեղափոխական դիրքը` համաշխարհային բռնատիրության դեմ: Այաթլլահ Խամենեին, կարևորելով այս խնդիրը, վերջերս հանդիպեց Թեհրան նահանգի մի խումբ կրոնագետների հետ: Նա նշեց, որ նպատակին հասնելու համար չպետք է հոգնել պայքարելուց: Առաջնորդի խոսքերով. "Իսլամական համակարգի կարևոր առանձնահատկություններից է ջանասիրությունը և մարտնչելու հոգեբանության պահպանումը":
Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է. «Այսօր մարդկությունը, հատկապես նոր սերունդը, ցանկանում է լսել նոր խոսքեր: Եվ իսլամը նոր ու գրավիչ խոսքեր ունի մարդու, հասարակության ու քաղաքականության մասին: Այդ խոսքերը պետք է հասցնել երիտասարների ականջին ու նրանք կընդունեն դրանք»: Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդի ելույթը շատ կարևոր է: Այն կարելի է համարել կարևոր բանալի` քաղաքական ու տնտեսական ոլորտում հաջողության ու զարգացման համար: Կասկած չկա, որ Իրանի թշնամիները փորձում են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել Իրանի զարգացման առջև: Պատժամիջոցներն ու իրանաֆոբիան այդ միջոցներից են: Դրա հետ մեկտեղ, նրանք փորձում են Իրանին ստիպել հրաժարվել իր հեղափոխական սկզբունքներից: Այդ նպատակին հասնելու համար, նրանք փորձում են ընդգծել տնտեսական խնդիրներ: Իսկ դա կարող է լինել ապակառուցողական ու բացասաբար ազդել հասարակության վրա: Ինչպես ընդգծել է հեղափոխության առաջնորդը, տնտեսական ոլորտի որոշ տվյալներ, որոնք ունեն գիտական հիմքեր, թերևս մարդկանց իրական կյանքի հայելին չեն կարող լինել: Ուրեմն թերևս կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: ԻԻՀ առաջնորդը նշեց, որ տվյալների համաձայն ինֆլյացիան մի քանի տասնյակ տոկոսից հասել է ավելի պակաս քան 10 տոկոսի: Սակայն հարց է ծագում, թե արդյո՞ք սովորական մարդկանց գնողունակությունն ու ազգային դրամի արժեքը բարձրացել են: Այաթոլլահ Խամենեին նշել է,որ սղաճի վերաբերյալ որոշ տվյալներ իհարկե ճիշտ են: Սակայն թերևս փոքր ու միջին բիզնեսը դեռևս չի կարողանում դուրս գալ տնտեսական ծանր բեռի տակից: Սա ցույց է տալիս, որ ինչ որ բան սխալ է և այս հարցերը պետք է լուրջ քննարկել: Նա նաև կառավարության անդամներին հորդորեց ավելի շատ ուշադրություն դարձնել բանկերի աշխատանքին ու ներդրումներին և պայքարել մաքսանենգության դեմ: Նրա ասելով. «Այս ընթացքն այնքան էլ ճիշտ առաջ չի գնում: Ու թերևս ամենակարևոր թերությունը պետք է տեսնել որոշումների իրականացման մեջ»:
Անշուշտ, այնպիսի խնդիրներ, ինչպես` գների բարձրացումը, ինֆլյացիան, անգործությունը և հասարակության մեջ սպառողական հոգեբանությունը, հատկապես` նավթային գումարներով, այն խնդիրներն են, որ կառավարությունը պետք է կարևորի: Հենց ադ պատճառվ էլ հեղափոխության առաջնորդը կարևորեց անցած կառավարության քառամյա փորձը: Նա հորդորեց հնարավորինս շուտ լուծել անգործության հարցը: ԻԻՀ առաջնորդը նշեց , որ կառավարության համար առանցքային պետք է լինեն տնտեսական հարցերը: Այժմ նոր կառավարությունը տարբեր տնտեսական ծրագրեր է ներկայացրել և ունի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ: Գործադիրը պետք 4 տարվա ընթացքում օգտվի բոլոր հնարավորություններից ու ներուժից, որպեսզի առաջնորդվելով ԻԻՀ առաջնորդի հորդորներով, իրականացնի այդ նպատակները, ինչին ԻԻՀ համակարգն արժանի է: